ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«16» մայիսի 2025 թ. ք. Երևան |
N 928-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 2024 թվականի դեկտեմբերի 3-ի քաղվածքը և «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մայիսի 5-ին ներկայացրած դիմումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ընդունել ի գիտություն, որ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական հասցեն «ՀՀ, ք․ Երևան, Գուլակյան 63» փոփոխվել է «ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ, Առաքելյան փողոց, տուն 41»:
2․ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00108 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, ք․ Երևան, Գուլակյան 63» բառերը փոխարինել «ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ, Առաքելյան փողոց, տուն 41» բառերով:
3. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին`
1) օրենսդրությայմբ սահմանված ժամկետում և կարգով սույն հրամանի վերաբերյալ իրազեկել և վերաձևակերպված լիցենզիան պատշաճ ձևով հանձնել «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը :
2) ապահովել համապատասխան գրառումների կատարումը գրանցամատյանում:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
16.05.2025 |
/Դ. Խուդաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|