ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«08» մայիսի 2025 թ. ք. Երևան |
N 887-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ՍԵԴՐԱԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N ԳԲ 00039 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 7-ի N 04/3 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՈՒժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր ԱՐԹՈՒՐ ՍԵԴՐԱԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման N ԳԲ 00039 լիցենզիան և N 0001 ներդիրը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել անհատ ձեռնարկատեր ԱՐԹՈՒՐ ՍԵԴՐԱԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
5/8/2025 |
Դ. Խուդաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|