ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» մայիս 2025 թ. N 49-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝ «Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
26.05.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի2025 թվականի մայիս «26»-ի թիվ 49-Ն հրամանի |
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. «Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են հիվանդությունների դեպքերի հայտնաբերում և հանրային առողջապահության ոլորտի համաճարակաբանական դիտարկում իրականացնող մասնագետների համար: Նորմատիվը նախատեսված չէ հիվանդությունների ախտորոշման կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման համար։
2. Նորմատիվը սահմանում է հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումները:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
3. Կլինիկական չափանիշները հիվանդության ընդհանուր և բնորոշ նշաններն ու ախտանշաններն են, որոնք առանձին-առանձին կամ իրար հետ համակցված կազմում են հիվանդության հստակ կամ ընդհանուր կլինիկական պատկերը:
4. Լաբորատոր չափանիշները դեպքի հաստատման համար կիրառվող լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ են (մեթոդները): Դեպքը հաստատելու համար կիրառվում է մեկ կամ մի քանի հետազոտություն։ Հավանական դեպքի լաբորատոր չափանիշները կիրառվում են դեպքի ախտորոշմանը նպաստելու համար, սակայն ոչ՝ հաստատելու:
5. Համաճարակաբանական չափանիշներ և համաճարակաբանական կապ. համաճարակաբանական չափանիշները համարվում են առկա, երբ հնարավոր է հաստատել համաճարակաբանական կապը: Գաղտնի (ինկուբացիոն) շրջանում համաճարակաբանական կապը լինում է հետևյալներից մեկը.
1) մարդուց մարդ փոխանցում. փաստ, որ մարդը շփում է ունեցել լաբորատոր հաստատված դեպքի հետ.
2) կենդանուց մարդ փոխանցում. փաստ, որ մարդը շփում է ունեցել լաբորատոր հաստատված վարակված կենդանու հետ.
3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն. փաստ, որ մարդը ենթարկվել է նույն ընդհանուր վարակի աղբյուրի կամ փոխանցողի ազդեցությանը, որին ենթարկվել է հաստատված դեպքը.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն. մարդու կողմից լաբորատոր հաստատված վարակված սննդամթերքի կամ խմելու ջրի օգտագործման փաստ կամ լաբորատոր հաստատված վարակված կենդանուց ստացված մթերքի օգտագործման փաստ.
5) շրջակա միջավայրի ազդեցություն. մարդու՝ ջրում լողալու կամ շրջակա միջավայրի լաբորատոր հաստատված բաղարկված աղբյուրի հետ շփման փաստ.
6) լաբորատոր ազդեցություն. փաստ, որ մարդն աշխատել է լաբորատորիայում, որտեղ առկա է ազդեցության հավանականություն:
6. Մարդը համարվում է հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ ունեցող, եթե փոխանցման շղթայում առնվազն մեկ դեպքը լաբորատոր հաստատված է: Կղանքաբերանային (ֆեկալ-օրալ) կամ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների բռնկումների ժամանակ դեպքը համաճարակաբանական կապ ունեցող համարելու համար փոխանցման շղթայի հաստատում չի իրականացվում:
7. Վարակի փոխանցումը տեղի է ունենում հետևյալ ուղիներից մեկով կամ մի քանիսով.
1) օդակաթիլային ճանապարհ. հազալու, երգելու, խոսելու ժամանակ աէրոզոլի ներթափանցում վարակված անձից այլ անձանց շնչուղիներ.
2) շփում.
ա. անմիջական շփում վարակված մարդու հետ (ֆեկալ-օրալ, օդակաթիլային, մաշկային, սեռական) կամ կենդանու հետ (խայթոց, հպում).
բ. անուղղակի շփում բաղարկված նյութի կամ առարկաների հետ (բաղարկված ֆոմիտներ՝ ախտածին մանրէներով բաղարկված առարկաներ, կենսաբանական հեղուկներ).
3) ուղղահայաց. փոխանցում մորից երեխային, առավել հաճախ՝ ներարգանդային զարգացման կամ կենսաբանական հեղուկների հետ պատահական շփման ժամանակ, հիմնականում նախածննդյան շրջանում.
4) վեկտորային փոխանցում. վարակի փոխանցում մարդուն վարակված մոծակների, տզերի, ճանճերի և այլ հոդվածոտանիների միջոցով.
5) փոխանցում սննդամթերքի կամ ջրի միջոցով. ենթադրյալ բաղարկված սննդի կամ խմելու ջրի օգտագործում:
8. Հիվանդության դեպքերը դասակարգվում են որպես կասկածելի, հավանական և հաստատված.
1) կասկածելի դեպքը հաշվառման ժամանակ որպես կասկածելի դասակարգվող դեպքն է: Այն դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է` առանց հիվանդության համաճարակաբանական կամ լաբորատոր չափանիշների: Դեպքի բնորոշումը որպես կասկածելի ունի բարձր զգայունություն և ցածր մասնահատկություն (սպեցիֆիկություն).
2) հավանական դեպքը հաշվառման ժամանակ որպես հավանական դասակարգվող դեպքն է: Այն դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներ և համաճարակաբանական կապ ունեցող դեպքն է: Հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունները նշվում են միայն որոշ հիվանդությունների համար.
3) հաստատված դեպքը հաշվառման ժամանակ որպես հաստատված դասակարգվող դեպքն է: Հաստատված դեպքերը լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններով հաստատված են և կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին:
9. Հաստատված դեպքերը լինում են.
1) լաբորատոր հաստատված դեպք կլինիկական չափանիշներով, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին և դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին.
2) լաբորատոր հաստատված դեպք անհայտ կլինիկական չափանիշներով, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին, սակայն կլինիկական չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ (առկա են միայն լաբորատոր ախտորոշիչ հետազոտության տվյալներ).
3) լաբորատոր հաստատված դեպք առանց կլինիկական չափանիշների, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին, սակայն չի համապատասխանում դեպքի ստանդարտ բնորոշման կլինիկական չափանիշներին կամ անախտանշան է:
10. Բոլոր լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հաստատված դեպքերը հաշվառվում են որպես հաստատված դեպքեր, եթե նույնիսկ կլինիկական ախտանշաններ առկա չեն:
ԲԱԺԻՆ 2. ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԳԼՈՒԽ 3. ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ (ԱՆԹՐԱՔՍ)
11. Կլինիկական չափանիշներ. անձն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1) սիբիրյան խոցի մաշկային ձև. հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. պապուլյար կամ վեզիկուլյար ախտահարում.
բ. սեղմված սև, անցավ (նույնիսկ ասեղով ծակելիս) խիտ կեղև (ստրուպ)՝ շրջապատող այտուցով.
2) սիբիրյան խոցի աղեստամոքսային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. սուր, կտրող բնույթի ցավեր որովայնում.
բ. լուծ և փսխում.
3) սիբիրյան խոցի թոքային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. սուր շնչառական խանգարում.
բ. միջնորմի լայնացման ճառագայթաբանական (ռադիոլոգիական) նշաններ.
4) սիբիրախոցային մենինգիտ. տենդ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. ցնցումներ.
բ. գիտակցության կորուստ.
գ. մենինգեալ նշաններ.
5) սիբիրախոցային սեպտիցեմիա:
12. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (բացիլուս անթրացիս՝ Bacillus anthracis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
13. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) կենդանուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
14. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 4. ԲՈՏՈՒԼԻԶՄ
15. Կլինիկական չափանիշներ.
1) բոտուլիզմ՝ սննդային թունավորում, որի ժամանակ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. գանգուղեղային նյարդի երկկողմանի ախտահարում (երկտեսություն (դիպլոպիա)), տեսողության պղտորություն, պտոզ (կոպի իջեցում), միդրիազ (բբերի լայնացում), դիսֆագիա (կլման ակտի խանգարում), բուլբար թուլություն, ռնգախոսություն, խոսքի խանգարում.
բ. ծայրամասային համաչափ (սիմետրիկ) կաթված.
2) մինչև 12 ամսական երեխաների շրջանում կարող է լինել հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. փորկապություն.
բ. լեթարգիա.
գ. ծծելու կամ կերակրման դժվարություն.
դ. պտոզ.
ե. դիսֆագիա.
զ. ընդհանուր մկանային թուլություն:
16. Լաբորատոր չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝
1) բոտուլինոտոքսին արտադրող կլոստրիդիայի (կլոստրիդիում բոտուլինում (Clostridium botulinum), կլոստրիդիում բարատիի (C. baratii), կլոստրիդիում բուտիրիկում (C. butyricum)) անջատում կենսաբանական նյութում (կղանք, արյուն, փսխման զանգված)՝ կախված բոտուլիզմի տեսակից.
2) բոտուլինոտոքսինի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում (կղանք, արյուն, փսխման զանգված).
3) կլոստրիդիում բոտուլինումի (Clostridium botulinum-ի) թունածին շտամների դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (այսուհետ՝ ԴՆԹ) հայտնաբերում կենսաբանական նյութի (կղանք, արյուն, փսխման զանգված) նմուշում:
17. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) բաղարկված սննդի ազդեցություն:
18. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 5. ԲՐՈՒՑԵԼՈԶ
19. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) քրտնարտադրություն (հատկապես գիշերային՝ առատ, տհաճ հոտով).
2) սարսուռ.
3) հոդացավ.
4) թուլություն.
5) դեպրեսիա.
6) գլխացավ.
7) անորեքսիա:
20. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (մարդու համար ախտածին բրուցելաների (Brucella spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ (սպեցիֆիկ) հակամարմինների հայտնաբերում (ստանդարտ ագլուտինացիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա, էլայզա (ELISA)) արյան շիճուկում հակամարմինների քառակի կամ ավել անգամ աճ սուր և կոնվալեսցենտ փուլերի միջև 2 կամ ավել շաբաթ ընդմիջումով.
3) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
21. Համաճարակաբանական չափանիշ. ստորև թվարկված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
2) վարակված կենդանուց ստացված մթերքի (կաթ, կաթնամթերք) ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում (բաղարկված արտադրություններ կամ օրգաններ՝ հեշտոցային արտադրություն, ընկերք).
4) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
5) լաբորատոր ազդեցություն:
22. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:
ԳԼՈՒԽ 6. ԷՆՏԵՐԻՏ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՄՊԻԼՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐՈՎ
23. Կլինիկական չափանիշ. անձն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) որովայնային ցավ.
3) տենդ:
24. Լաբորատոր չափանիշ. հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
1) հարուցչի (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.) նկատմամբ հակամանրէային զգայունության որոշումը պետք է կատարվի նմուշների ներկայացուցչական ենթախմբերում).
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
25. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ հինգ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) կենդանուց մարդ փոխանցում.
2) մարդուց մարդ փոխանցում.
3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
26. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ՝ հարուցված կամպիլոբակտերիաներով).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 7. ՉԻԿՈՒՆԳՈՒՆՅԱ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
27. Կլինիկական չափանիշ. տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը լիովին բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):
28. Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով նախկինում տարած այլ ալֆավիրուսներով պայմանավորված հիվանդությունները).
1) հավանական դեպք. մեկ շիճուկի նմուշում չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հակամարմինների հայտնաբերում.
2) հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. չիկունգունյա վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
բ. չիկունգունյա վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում մեկ շիճուկի նմուշում և հաստատում չեզոքացմամբ.
դ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում (սերոկոնվերսիա) կամ չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:
29. Համաճարակաբանական չափանիշ. ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ բնակության կամ այցելության փաստ չիկունգունյա հիվանդության շարունակական փոխանցում արձանագրող տարածքում:
30. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
31. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով տարած այլ ֆլավիվիրուսներով պայմանավորված հիվանդությունները և պատվաստումային կարգավիճակը: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման հետազոտությամբ կամ այլ համարժեք հետազոտություններով:
ԳԼՈՒԽ 8. ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ՎԱՐԱԿ, ՆԵՐԱՌՅԱԼ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԼԻՄՖՈԳՐԱՆՈՒԼՈՄԱՆ (ՎԵՆԵՐԱԿԱՆ)
32. Կլինիկական չափանիշ. անձ, ում մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`
1) խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. միզուկաբորբ (ուրեթրիտ).
բ. մակամորձաբորբ (էպիդիդիմիտ).
գ. արգանդափողերի սուր բորբոքում (սալպինգիտ).
դ. արգանդի մարմնի լորձաթաղանթի սուր բորբոքում (էնդոմետրիտ).
ե. արգանդի պարանոցի բորբոքում (ցերվիցիտ).
զ. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում (պրոկտիտ).
2) նորածինների մոտ հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
ա. շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ).
բ. թոքաբորբ.
3) խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. միզուկաբորբ.
բ. սեռական օրգանների խոց.
գ. աճուկային լիմֆադենոպաթիա.
դ. արգանդի պարանոցի բորբոքում.
ե. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում:
33. Լաբորատոր չափանիշ.
1) խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի. հետևյալներից առնվազն մեկը`
ա. հարուցչի (խլամիդիա տրախոմատիս (Chlamydia trachomatis)) անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.
բ. հարուցչի հայտնաբերում կենսաբանական նմուշում՝ ուղղակի ֆլուորեսցենտային հակամարմինների թեստով.
գ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով.
2) խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց.
բ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում և L1, L2 կամ L3-ի շճատիպի (գենոտիպի) նույնականացում:
34. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):
35. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 9. ԽՈԼԵՐԱ
36. Կլինիկական չափանիշ. անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) փսխում:
37. Լաբորատոր չափանիշ.
1) խոլերայի վիբրիոնի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) O1 կամ O139 հակածնի հայտնաբերում նմուշում (իզոլատում).
3) խոլերա-էնտերոտոքսինի կամ խոլերա-էնտերոտոքսինի գենի հայտնաբերում նմուշում:
38. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
4) շրջակա միջավայրի ազդեցություն:
39. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես խոլերա).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 10. ԿՐԵՅՏՑՖԵԼԴՏ-ՋԱԿՈԲԻ (CREUTZFELDT-JAKOB) ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
40. Նախապայմաններ՝
1) յուրաքանչյուր անձ, որն ունի պրոգրեսիվող նյարդահոգեբուժական խանգարում՝ հիվանդության առնվազն 6 ամիս տևողությամբ.
2) ընթացիկ (ռուտին) հետազոտությունները թույլ չեն տալիս դնել այլընտրանքային ախտորոշում.
3) անամնեզում հիպոֆիզի հորմոնների ազդեցության կամ մարդու ուղեղի կարծր թաղանթի փոխպատվաստման բացակայություն.
4) չկա փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիայի գենետիկ ձևի ոչ մի ապացույց:
41. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն չորսը՝
1) վաղ հոգեբուժական ախտանշաններ (դեպրեսիա, տագնապ, ապաթիա, զառանցանք).
2) կայուն ցավոտ զգայական ախտանշաններ (ցավ կամ դիզեսթեզիա (գրգիռի ընկալման աղավաղում)).
3) հավասարակշռության խանգարում (ատաքսիա).
4) մկանակծկում կամ խորեա կամ դիստոնիա.
5) դեմենցիա:
42. Ախտորոշիչ չափանիշներ.
1) դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներ. նյարդաբանական հաստատում՝ սպունգանման փոփոխություն և պրիոնային սպիտակուցի արտահայտված վահանիկներով ծավալուն նստվածք ամբողջ ուղեղում և ուղեղիկում.
2) հավանական կամ կասկածելի դեպքի ախտորոշիչ չափանիշներ.
ա. էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (այսուհետ՝ ԷԷԳ) ցույց չի տալիս սպորադիկ Կրեյտցֆելդտ-Ջակոբի (Creutzfeldt-Jakob) հիվանդությանը (այսուհետ՝ ԿՋՀ) բնորոշ տեսքը հիվանդության վաղ փուլերում (ԷԷԳ-ի բնորոշ տեսքը սպորտադիկ ԿՋՀ-ում բաղկացած է տարածուն պարբերական համալիրներից՝ մոտավորապես մեկ վայրկյան հաճախականությամբ: Դրանք երբեմն կարող են դիտվել ԿՋՀ-ի ուշ փուլերում).
բ. երկկողմանի պուլվինար բարձր ազդանշան գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (այսուհետ՝ ՄՌՏ) ժամանակ.
գ. նշագեղձի դրական բիոպսիա (սովորաբար նշագեղձի բիոպսիա չի առաջարկվում, այդ թվում ԿՋՀ-ին բնորոշ ԷԷԳ-ի դրսևորումներով, սակայն կարող է կողմնորոշիչ լինել կասկածելի դեպքերում, երբ կլինիկական առանձնահատկությունները համատեղելի են ԿՋՀ-ի հետ, իսկ ՄՌՏ-ն ցույց չի տալիս պուլվինար բարձր ազդանշան):
43. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (օրինակ՝ արյան փոխներարկում):
44. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝
ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.
2) հավանական դեպք՝
ա. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
բ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և բացասական ԷԷԳ սպորադիկ ԿՋՀ-ի համար.
գ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և ուղեղի ՄՌՏ սկանավորման դրական արդյունք.
դ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և նշագեղձի դրական բիոպսիա.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են նախապայմանները և համապատասխանում է դեպքի հաստատման ախտորոշիչ չափանիշներին:
ԳԼՈՒԽ 11. ԿՐԻՊՏՈՍՊՈՐԻԴԻՈԶ
45. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) ցավ որովայնի շրջանում:
46. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (կրիպտոսպորիդիում (Cryptosporidium)) օվոցիստերի առկայություն կղանքի մեջ.
2) հարուցչի առկայություն աղու պարունակության կամ բարակ աղու կենսանմուշում.
3) հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքի մեջ.
4) հարուցչի հակածնի հայտնաբերում կղանքի մեջ:
47. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
48. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 12. ԴԵՆԳԵԻ ՏԵՆԴ
49. Կլինիկական չափանիշ՝ տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):
50. Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ համարժեք այլ հետազոտությամբ).
1) հավանական դեպք. շիճուկի մեկ նմուշում հարուցչի (դենգեի վիրուսի) նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում.
2) հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
բ. հարուցչի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. հարուցչի վիրուսային հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
դ. հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում շիճուկի մեկ նմուշում և հաստատում չեզոքացման ռեակցիայի միջոցով.
ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ դենգեի վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:
51. Համաճարակաբանական չափանիշ՝ շարունակական փոխանցմամբ դենգե արձանագրված տարածքում ուղևորության կամ բնակության փաստ ախտանշանների ի հայտ գալուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում:
52. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 13. ԴԻՖԹԵՐԻԱ
53. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1) ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող և կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի (ադհեզիվ մեմբրան/պսևդոմեմբրան) առկայությամբ վերին շնչուղիների հիվանդություն.
2) ըմպանաբորբով կամ կոկորդաբորբով կամ նշիկաբորբով ընթացող՝ առանց կպչուն թաղանթի/կեղծ թաղանթի վերին շնչուղիների հիվանդություն.
3) մաշկի դիֆթերիա՝ մաշկի ախտահարում չլավացող խոցերի առկայությամբ.
4) այլ դիֆթերիա՝ շաղկապենու կամ լորձաթաղանթների ախտահարում:
54. Լաբորատոր չափանիշ. կորինեբակտերիայի (կորինեբակտերիում դիֆթերիե (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans), կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis)) թունածին շտամի անջատում կենսաբանական նյութի նմուշից՝ հաստատված թունածնության որոշման Էլեկ (Elek)-թեստով:
55. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) կենդանուց մարդ փոխանցում:
56. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ըմպանի դիֆթերիայի կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դիֆթերիայի կլինիկական չափանիշներին և ունի մարդու հաստատված դեպքի հետ մարդուց մարդ փոխանցում կամ կենդանուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ և շնչառական ախտանշաններ կամ կորինեբակտերիում դիֆթերի (Corynebacterium diphtheriae), կորինեբակտերիում ուլցերանս (Corynebacterium ulcerans) կամ կորինեբակտերիում պսևդոտուբերկուլոզիս (Corynebacterium pseudotuberculosis) տեսակների անջատում կենսաբանական նյութի նմուշից՝ առանց թունածնության հաստատման.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին և առնվազն մեկ կլինիկական ձևին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 14. ԷԽԻՆՈԿՈԿՈԶ
57. Կլինիկական չափանիշ. դիտարկման համար էական չէ:
58. Ախտորոշիչ չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝
1) էխինոկոկուս գրանուլոզուսի (Echinococcus granulosus) կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի (Echinococcus multilocularis) ձևաբանություն կամ մակաբուծաբանություն (օրինակ՝ պրոտոսկոլեքսի առկայություն բշտային հեղուկում).
2) բշտերի վիրաբուժական նմուշներում էխինոկոկուս գրանուլոզուսի ախտաբանական մակրոսկոպիկ բշտերի հայտնաբերում.
3) օրգանների մասնահատուկ ախտահարումներ, որոնք հայտնաբերվել են պատկերավորման մեթոդներով (համակարգչային շերտագրում (այսուհետ՝ ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ ՈՒՁՀ), ՄՌՏ) և հաստատվել շճաբանական հետազոտությամբ.
4) շճաբանական թեստով հարուցչի (էխինոկոկուս սպպ. Echinococcus spp.) մասնահատուկ շիճուկային հակամարմինների բարձր զգայունություն և հաստատված բարձր մասնահատկություն.
5) էխինոկոկուս գրանուլոզուսի կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
59. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
60. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք՝ ախտորոշիչ չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 15. ԼՅԱՄԲԼԻՈԶ (ՋԻԱՐԴԻԱԶ)
61. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) ցավեր որովայնի շրջանում.
3) աղիների փքվածություն.
4) ներծծման խանգարումներ (ստեատոռեա (կղանքում ճարպի մեծ քանակություն), քաշի կորուստ):
62. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) լյամբլիայի (ջիարդիա լամբլիա (Giardia lamblia)) բշտերի կամ տրոֆոզոիդների հայտնաբերում կղանքի մեջ, 12-մատնյա աղու (դուոդենալ) հեղուկում կամ բարակ աղու կենսանմուշում.
2) հակածնի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում.
3) լյամբլիայի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում:
63. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում.
3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
4) շրջակա միջավայրի ազդեցություն:
64. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 16. ԳՈՆՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ
65. Կլինիկական չափանիշ. ցանկացած անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) միզուկաբորբ.
2) արգանդափողերի սուր բորբոքում.
3) կոնքի բորբոքային հիվանդություն.
4) արգանդի պարանոցի բորբոքում.
5) մակամորձաբորբ.
6) ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում.
7) ֆարինգիտ.
8) հոդաբորբ.
9) շաղկապենաբորբով յուրաքանչյուր նորածին երեխա:
66. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (նեյսերիա գոնոռհոե (Neisseria gonorrhoeae)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով.
3) հարուցչի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ կենսաբանական նյութի նմուշում նուկլեինաթթվի հիբրիդիզացիայի հետազոտության միջոցով.
4) տղամարդկանց միզուկային նմուշում ներբջջային գրամ-բացասական դիպլոկոկերի մանրադիտակային հայտնաբերում:
67. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):
68. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 17. ՀԵՄՈՖԻԼՈՒՍ ԻՆՖԼՈՒԵՆՑԱՅՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐԱԿ
69. Կլինիկական չափանիշ. դիտարկման նպատակով կարևոր չէ:
70. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի (հեմոֆիլուս ինֆլուենզա (Haemophilus influenzae)) անջատում օրգանիզմի նորմայում մանրէազերծ հատվածներից (ողնուղեղային հեղուկ, արյուն, հոդապարկի հեղուկ, թոքամզային հեղուկ, հարսրտային հեղուկ).
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում օրգանիզմի՝ նորմայում մանրէազերծ հատվածներից կամ խոռոչներից (ողնուղեղային հեղուկ, արյուն, հոդապարկի հեղուկ, թոքամզային հեղուկ, հարսրտային հեղուկ):
71. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
72. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 18. ՍՈՒՐ ՀԵՊԱՏԻՏ Ա
73. Կլինիկական չափանիշ. ախտանշանների ընդհատվող (դիսկրետ) սկիզբ ունեցող յուրաքանչյուր անձ (հոգնածություն, որովայնի ցավ, ախորժակի կորուստ, ընդհատվող սրտխառնոց և փսխում) և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) տենդ.
2) դեղնուկ.
3) շիճուկում ամինոտրանսֆերազների մակարդակի բարձրացում:
74. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հեպատիտ Ա-ի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում շիճուկում կամ կղանքում.
2) հեպատիտ Ա-ի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.
3) կղանքում հեպատիտ Ա-ի վիրուսի հակածնի հայտնաբերում:
75. Համաճարակաբանական չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
4) շրջակա միջավայրի ազդեցություն:
76. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 19. ՀԵՊԱՏԻՏ Բ
77. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներն են՝ առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների (այսուհետ՝ ԱԼՏ) մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
78. Լաբորատոր չափանիշները հետևյալներից առնվազն մեկի կամ մի քանիսի դրական արդյունքն է.
1) իմունագլոբուլին Էմ (Ig M) հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ՝ հակա-ՀԲկ (anti-HBc) իմունագլոբուլին Էմ (Ig M) (այսուհետ՝ իմունագլոբուլին Էմ (Ig M) հակա-ՀԲկ),
2) հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (HBsAg, այսուհետ՝ ՀԲմ) նկատմամբ հետազոտություն,
3) հեպատիտ Բ-ի «ե» հակածնի (HBeAg, այսուհետ՝ ՀԲե) նկատմամբ հետազոտություն,
4) հեպատիտ Բ-ի նուկլեինաթթվի (HBV-DNA, այսուհետ՝ ՀԲՎ ԴՆԹ) հայտնաբերում:
79. Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները.
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում).
2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում.
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ.
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ.
5) ներարկային թմրամիջոցների գործածում.
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
80. Սուր հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում.
1) կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք.
2) հավանական` կլինիկական չափանիշներով յուրաքանչյուր անձ, համաճարակաբանական վերհուշում վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (այսուհետ՝ ՀԲմ հակածնի) հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում.
3) հաստատված` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
81. Քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում՝
1) կասկածելի՝ արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).
2) հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.
3) հաստատված՝ կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով՝ առնվազն 6 ամիս տարբերությամբ:
ԳԼՈՒԽ 20. ՀԵՊԱՏԻՏ Ց
82. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներն են՝ առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ԱԼՏ-ի մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
83. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշը հետևյալներից առնվազն մեկն է՝
1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV՝ այսուհետ՝ հակա-ՀՑՎ) շճափոխարկում.
2) հեպատիտ Ց-ի վիրուսի (այսուհետ՝ ՀՑՎ) ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ՝ ՌՆԹ) հայտնաբերումը հակա-ՀՑՎ բացակայության պարագայում.
3) հակա-ՀՑՎ-ի դրական և հակա-ՀԱՎ (հեպատիտ Ա-ի վիրուս՝ HAV) իմունագլոբուլին Մ (Ig M), հակա-ՀԲկ իմունագլոբուլին Մ (Ig M) և հակա-ՀԵՎ (հեպատիտ Ե-ի վիրուս՝ HEV) իմունագլոբուլին Մ (Ig M) բացասական արդյունք:
84. Քրոնիկ հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) անցյալ կամ ներկա վարակի շճաբանական ապացույց՝ հակա-ՀՑՎ-ի դրական արդյունք,
2) ՀՑՎ ՌՆԹ-ի կամ ՀՑՎ կորիզային հակածնի դրական արդյունք:
85. Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները`
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում` վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում).
2) արյան փոխներարկում.
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ.
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ.
5) ներարկային թմրամիջոցների գործածում.
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
86. Սուր հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում՝
1) կասկածելի դեպքը կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է.
2) հավանական դեպքը կլինիկական չափանիշներ ունեցող անձն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
87. Քրոնիկ հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում՝
1) կասկածելի՝ արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).
2) հավանական՝ այն կասկածելի դեպքն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.
3) հաստատված դեպքը այն հավանական դեպքն է, որի արյան շիճուկում առկա է ՀՑՎ ՌՆԹ կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածին՝ ՀՑՎ-կ հակածնի (HCV-coreAg), առանց սուր հեպատիտի նշանների:
ԳԼՈՒԽ 21. ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
88. Կլինիկական չափանիշ. մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդություն (այսուհետ՝ ՄԻԱՎ)՝ բացակայում է:
89. Լաբորատոր չափանիշ ՄԻԱՎ.
1) 18 ամսականից մեծ անձանց համար. ՄԻԱՎ-ի վերաբերյալ երեք տարբեր շճաբանական հետազոտությունների դրական պատասխան՝ համաձայն 18 ամսականից մեծ անձանց մոտ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման նպատակով հետազոտությունների ռազմավարության.
2) մինչև 18 ամսական երեխաների համար. ՊՇՌ մեթոդով ՄԻԱՎ-ի ԴՆԹ-ի հայտնաբերման հետազոտությունների դրական արդյունք երկու առանձին նմուշների վրա՝ համաձայն մինչև 18 ամսական երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի ախտորոշման համար հետազոտությունների ռազմավարության:
90. Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ՝ ՁԻԱՀ) արձանագրվում է հաստատված ՄԻԱՎ վարակով մեծահասակների և երեխաների մոտ` կլինիկական կամ իմունաբանական չափանիշների հիման վրա`
1) կլինիկական չափանիշներ մեծահասակների և երեխաների համար. ՄԻԱՎ վարակի կլինիկական 4-րդ փուլին բնորոշ հիվանդություններ և տուբերկուլոզ.
2) իմունաբանական չափանիշներ մեծահասակների և 5-ից բարձր տարիքի երեխաների համար՝ CD4 + <200բջ/մկլ կամ CD4+ <15%.
3) իմունաբանական չափանիշներ 5-ից ցածր տարիքի երեխաների համար՝
ա. 11 ամսականից փոքր երեխաներ CD4 + <25%.
բ. 12-35 ամսական երեխաներ CD4 + <20%.
գ. 36-59 ամսական երեխաներ CD4 + <15%:
91. Համաճարակաբանական չափանիշներ կիրառելի չէ:
92. Դեպքերի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք՝
ա. ՄԻԱՎ վարակ՝ ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
բ. ՁԻԱՀ՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՁԻԱՀ-ի կլինիկական չափանիշներին և ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին.
ԳԼՈՒԽ 22. ԳՐԻՊ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՐԻՊԻ ՎԻՐՈՒՍՈՎ
93. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1) գրիպանման հիվանդություն (ԳՆՀ). ախտանշանների՝ հազի կամ կոկորդի ցավի կամ անհամաչափ շնչառության հանկարծակի ի հայտ գալը և հետևյալ չորս համակարգային ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. տենդ կամ տենդային վիճակ.
բ. անհանգստություն.
գ. գլխացավ.
դ. մկանացավ:
2) սուր շնչառական վարակ (ՍՇՎ). հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը և հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը՝
ա. հազ.
բ. կոկորդի ցավ.
գ. հևոց.
դ. քթահոսություն (պայմանավորված ռինովիրուսներով):
94. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը (հնարավորության դեպքում, իրականացվում է գրիպի նմուշի ենթատիպավորում)՝
1) գրիպի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) գրիպի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) գրիպի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստի միջոցով.
4) գրիպի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
95. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում:
96. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ).
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և առկա է համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 23. ԳՐԻՊ A/H5N1 (ԹՌՉՆԱԳՐԻՊ)
97. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է ստորև նշված հետևյալներից առնվազն մեկը՝
1) տենդ և սուր շնչառական վարակի նշաններ և ախտանշաններ.
2) անհասկանալի սուր շնչառական հիվանդությունից վրա հասած մահ:
98. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) գրիպ A/H5N1-ի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում գրիպի A/H5 նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) A/H5 գրիպի հատուկ հակամարմինների հայտնաբերում (քառակի կամ ավել անգամ բարձրացում կամ մեկ բարձր տիտր):
99. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև թվարկվածներից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ սերտ շփման (1 մետրի սահմաններում) միջոցով փոխանցումը դիտվում է, որպես հավանական կամ հաստատված դեպք.
2) լաբորատոր հայտնաբերում այնտեղ, որտեղ առկա է A/H5N1 գրիպի հավանական ազդեցություն.
3) սերտ շփում (1 մետրի սահմաններում) A/H5N1 վարակով հաստատված կենդանու հետ (օրինակ՝ կատու, խոզ), ինչպես նաև՝ ընտանի կամ վայրի թռչունների հետ.
4) բնակություն կամ այցելություն մի տարածք, որտեղ A/H5N1 գրիպը տվյալ պահին կասկածելի կամ հաստատված է, և հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝
ա. վարակված տարածքում սերտ շփման մեջ լինելը (1 մետրի սահմաններում) հիվանդ կամ սատկած ընտանի կամ վայրի թռչունների հետ.
բ. վարակված տարածքում՝ տանը կամ ֆերմայում, նախորդ ամսվա ընթացքում գրանցվել են հիվանդ կամ սատկած տնային թռչուններ:
100. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` գրիպի A/H5 կամ A/H5N1 դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ, երբ հետազոտությունն իրականացվել է Մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիաների հանրային ցանցի (CNRL) մեջ մտնող ազգային ռեֆերենս լաբորատորիա չհանդիսացող լաբորատորիայի կողմից.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք` A/H5 կամ A/H5N1 գրիպի դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ, երբ հետազոտությունն իրականացվել է Մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիաների հանրային ցանցի (CNRL) մեջ մտնող ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից.
4) ԱՀԿ-ի հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, ում լաբորատոր հաստատումը իրականացվել է H5-ի վերաբերյալ ԱՀԿ-ի հետ համագործակցող Կենտրոնի կողմից։
ԳԼՈՒԽ 24. ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
101. Կլինիկական չափանիշներ. թոքաբորբով յուրաքանչյուր անձ:
102. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի՝ լեգիոնելայի (Legionella spp.) կամ վերջինիս ԴՆԹ-ի անջատում շնչառական արտազատուկներից, թոքային հյուսվածքից, թոքամզային հեղուկից կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածից/խոռոչից.
բ. մեզի մեջ լեգիոնելա պնևմոֆիլայի (Legionella pneumophila) հակածնի հայտնաբերում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ զույգ շիճուկների նմուշներում.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. ստորև նշվածներից առնվազն մեկը՝
ա. լեգիոնելա պնևմոֆիլայի հակածնի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքային հյուսվածքում, թոքամզային հեղուկում կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածում/խոռոչային հեղուկում՝ ուղղակի ֆլյուորեսցենտային մեթոդով՝ վալիդացված ռեագենտների միջոցով.
բ. լեգիոնելայի նուկլեինաթթվի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքերի հյուսվածքում կամ ցանկացած սովորաբար մանրէազերծ հատվածում/խոռոչում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբից տարբեր այլ լեգիոնելաների նկատմամբ մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ շիճուկի զույգ նմուշներում.
դ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի բարձրացում շիճուկում։
103. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
104. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման առնվազն մեկ լաբորատոր չափանիշի։
ԳԼՈՒԽ 25. ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ
105. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող յուրաքանչյուր անձ, որը նշում է նաև հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
1) սարսուռ.
2) գլխացավ.
3) մկանացավ.
4) շաղկապենու կարմրություն.
5) մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներ.
6) ցան.
7) դեղնություն.
8) միոկարդիտ.
9) մենինգիտ.
10) երիկամային անբավարարություն.
11) շնչառական ախտանշաններ՝ արյունախխում։
106. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի՝ լեպտոսպիրա ինտեռոգանսի (Leptospira interrogans) կամ ցանկացած այլ ախտածին լեպտոսպիրայի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ իմունոֆլյուորենսցենտային եղանակով.
4) հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
107. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև նշված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) կենդանուց մարդ փոխանցում.
2) շրջակա միջավայրի ազդեցություն.
3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
108. Դեպքերի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 26. ԼԻՍՏԵՐԻՈԶ
109. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է նշվածներից առնվազն մեկը՝
1) տենդ.
2) մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ կամ էնցեֆալիտ.
3) գրիպանման ախտանշաններ.
4) սեպտիցեմիա.
5) տեղային վարակներ, ինչպիսիք են հոդաբորբը (արթրիտը), էնդոկարդիտը, էնդօֆթալմիտը և թարախակույտը։
110. Լիստերիոզ հղիության ժամանակ.
1) լիստերիոզի հետևանքները հղիության ժամանակ՝ հղիության ընթացքում վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծննդաբերություն.
2) նորածնային (պտղի) լիստերիոզ. հետևյալներից մեկը՝
ա. մահացած ծնունդ (պտղի մահ 20 շաբաթ հղիությունից հետո).
բ. վաղաժամ ծնունդ (մինչև հղիության 37 շաբաթ).
գ. կյանքի առաջին ամսվա ընթացքում (նորածնային լիստերիոզ) հետևյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն՝ մենինգիտ կամ մենինգոէնցեֆալիտ, սեպտիցեմիա, դիսպնոե (հևոց, շնչահեղձություն), մանկական գրանուլոմատոզ, մաշկի, լորձաթաղանթի կամ շաղկապենու վնասվածքներ:
111. Լաբորատոր չափանիշներ. նշվածներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (լիստերիա մոնոցիտոգենես (Listeria monocytogenes)) անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում` ինվազիվ վարակի դեպքում՝ օրգանիզմի նորմայում մանրէազերծ հատվածներից/խոռոչներից.
2) հղիության հետ կապված դեպքերում նաև՝ հարուցչի անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում ոչ մանրէազերծ տեղից (ընկերքի հյուսվածք, ամնիոտիկ հեղուկ, պտղի հյուսվածքներ, պորտալարից արյուն, հեշտոցային քսուք, պտղաջրեր և այլն) կամ պտղից, մահացածից, նորածնից, մորից: Կենդանածնության դեպքում՝ հարուցչի անջատում ոչ մանրէազերծ նեոանատալ կենսաբանական նյութերից՝ միկոնիում, բրոնխային արտածծանք՝ ծննդաբերությունից հետո մինչև 48 ժամվա ընթացքում։
112. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում (մորից պտղին ուղղահայաց փոխանցում).
3) բաղարկված սննդի ազդեցություն.
4) կենդանուց մարդ փոխանցում:
113. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է նորմայում օրգանիզմի մանրէազերծ հատվածների/խոռոչների հետազոտման լաբորատոր չափանիշներին՝ կամ՝ հղիության հետ կապված դեպքեր (մայր կամ նորածին՝ կյանքի առաջին ամսվա ընթացքում), որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին, որպես դեպք հաղորդվում է միայն մայրը:
ԳԼՈՒԽ 27. ԼԱՅՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
114. Կլինիկական չափանիշներ. ջերմության կտրուկ բարձրացում, օղակաձև էրիթեմաների առաջացում, հոդացավ, շարժումների սահմանափակում, սրտի աշխատանքի, տեսողության և լսողության խանգարումներ, ռադիկուլիտ, ատրոֆիկ ակրոդերմատիտ:
115. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպք՝
ա. պլեոցիտոզ (բջիջների քանակի շատացում) ողնուղեղային հեղուկում, և հետևյալներից որևէ մեկը՝ լայմի բորելիոզի նկատմամբ ինտրատեկալ (ներթաղանթային) հակամարմինների արտադրություն, հարուցչի (բորելիա բուրդգորֆերի սենսու լատո (Borrelia burdgorferi sensu lato)) անջատում, նուկլեինաթթվի հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի իմունագլոբուլին Ջի (IgG) հայտնաբերում արյան նմուշում միայն դիմային նյարդի կաթվածով կամ գանգուղեղային այլ նևրիտով տառապող երեխաների (18 տարեկանից ցածր) մոտ, որոնք ոչ վաղ անցյալում (մինչև 2 ամսվա ընթացքում) անամնեզում ունեցել են թափառող էրիթեմա.
2) հավանական դեպք. հետևյալ երկուսից որևէ մեկը՝
ա. պլեոցիտոզ ողնուղեղային հեղուկում և դրական շճաբանություն Լայմի բորելիոզի նկատմամբ ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի նկատմամբ մասնահատուկ ինտրատեկալ հակամարմինների արտադրություն։
116. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
117. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը բավարարում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին։
ԳԼՈՒԽ 28. ՄԱԼԱՐԻԱ
118. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող կամ նախկինում տենդ ունեցած յուրաքանչյուր անձ:
119. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը (հնարավորության դեպքում պետք է իրականացվի հարուցչի (պլազմոդիումի (Plasmodium spp.-ի)) տարբերակում)՝
1) արյան պատրաստուկներում (բարակ քսուք, հաստ կաթիլ) մալարիայի մակաբույծների հայտնաբերում լուսային մանրադիտակով.
2) արյան մեջ հարուցչի (պլազմոդիումի) ԴՆԹ-ի հայտնաբերում.
3) հարուցչի (պլազմոդիումի) հակածնի հայտնաբերում:
120. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
121. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 29. ԿԱՐՄՐՈՒԿ
122. Կլինիկական չափանիշներ. տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), բարձր ջերմություն և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) հազ.
2) քթահոսություն.
3) շաղկապենաբորբ:
123. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) կարմրուկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային ՊՇՌ մեթոդով.
3) կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ թքի մեջ, որը բնորոշ է սուր վարակին.
4) իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով կարմրուկի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` օգտագործելով կարմրուկի հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ.
6) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
124. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
125. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել։
ԳԼՈՒԽ 30. ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ՝ ԻՆՎԱԶԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
126. Կլինիկական չափանիշներ. հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) մենինգեալ ախտանշաններ (ջերմության հանկարծակի բարձրացում 38-390C և բարձր, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում).
2) հեմոռագիկ ցան.
3) սեպտիկ շոկ.
4) սեպտիկ հոդաբորբ:
127. Լաբորատոր չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցիչների (նեյսերիա մենինգիտիդիսի (Neisseria meningitidis)) անջատում օրգանիզմի` նորմայում մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սովորաբար մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից.
3) ուղեղ-ողնուղեղային հեղուկում հարուցչի հակածնի հայտնաբերում.
4) ուղեղ-ողնուղեղային հեղուկում գրամ-բացասական դիպլոկոկի հայտնաբերում:
128. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
129. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-25 օր առաջ (մենինգակոկային վարակիչ հիվանդությունների գաղտնի շրջանի տևողությունը սովորաբար 1-10 օր է, ավելի հաճախ` 4-6 օր) լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 31. ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏ (ԽՈԶՈՒԿ)
130. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և նշվածներից առնվազն մեկը՝
1) հարականջային կամ այլ թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ցավոտ այտուցի հանկարծակի սկիզբ՝ առանց որևէ այլ ակնհայտ պատճառի.
2) ամորձաբորբ (օրխիտ).
3) ձվարանի բորբոքում (օօֆորիտ).
4) ասեպտիկ մենինգիտ.
5) էնցեֆալիտ.
6) մաստիտ.
7) ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
131. Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր ախտորոշիչ հետազոտման արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1) համաճարակային պարօտիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) համաճարակային պարօտիտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով.
3) համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Ջի հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
132. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
133. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝
ա. յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և վերջերս պատվաստված չի եղել.
բ. վերջերս պատվաստված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր անձ, ում մոտ հայտնաբերվել է համաճարակային պարօտիտի վիրուսի վայրի տիպի շտամ։
ԳԼՈՒԽ 32. ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (ՀԱՐՈՒՑՎԱԾ ԲՈՐԴԵՏԵԼԱ ՊԵՐՏՈՒՍԻՍՈՎ)
134. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որը նշում է առնվազն երկու շաբաթ տևողությամբ հազ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) նոպայաձև հազ.
2) «աղմկոտ» շնչառություն.
3) շնչառական ուղու կատառալ բորբոքում.
4) փսխում հազից հետո.
5) բժշկի կողմից կապույտ հազ ախտորոշված յուրաքանչյուր անձ.
6) ապնոէի դրվագներ նորածինների մոտ:
135. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի՝ բորդետելա պերտուսիս (Bordetella pertussis) մանրէների, անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում, ՊՇՌ-ով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում.
3) հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
136. Ուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 1 և 2 ենթակետեր)․ բորդետելա պերտուսիսը և դրա նուկլեինաթթուն լավագույնս անջատվում/հայտնաբերվում են քիթ-ըմպանի նմուշներից:
137. Անուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 3-րդ ենթակետ)․ հնարավորության դեպքում էլայզան (ELISA) իրականացվում է, որպես չափորոշիչ՝ օգտագործելով բարձր մաքրվածության պերտուսիս տոքսինի (Pertussis Toxin) և ԱՀԿ-ի կողմից առաջարկվող շիճուկները։ Արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ կապույտ հազի պատվաստումային կարգավիճակի: Եթե պացիենտը պատվաստվել է նմուշառումից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում, բորդետելա պերտուսիսի տոքսինի դեմ մասնահատուկ հակամարմինների տիտրը կարող է լինել նախորդ պատվաստումների հետևանք կամ փոփոխված լինել:
138. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում։
139. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ առնվազն երկու շաբաթ տևողությամբ նոպայաձև հազի դեպք.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 33. ԺԱՆՏԱԽՏ
140. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկով՝
1) բուբոնային ձև՝ տենդ և ցավոտ լիմֆադենիտի հանկարծակի առաջացում.
2) սեպտիկ ձև՝ տենդ.
3) թոքային ձև՝ տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. հազ.
բ. կրծքավանդակի ցավ.
գ. հեմոպտիզ (արյունային հազ):
141. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) կենսաբանական նյութի նմուշից հարուցչի՝ իերսինիա պեստիսի (Yersinia pestis) անջատում.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) հարուցչի հակա-F1 հակածնի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
142. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) կենդանուց մարդ փոխանցում.
3) լաբորատոր ազդեցություն (որտեղ առկա է ժանտախտի հնարավոր ազդեցություն).
4) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
143. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 34. ԹՈՔԱԲՈՐԲ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԹՈՔԱԲՈՐԲԱՅԻՆ ՍՏՐԵՊՏՈԿՈԿՈՎ
144. Կլինիկական չափանիշներ. դիտարկման նպատակով նշանակություն չունի:
145. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի՝ ստրեպտակոկուս պնևմոնիայի (Streptococcus pneumoniae) անջատում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից/խոռոչներից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից.
3) որպես օժանդակող հետազոտություն՝ հարուցչի հակածնի հայտնաբերում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից կամ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ)։
146. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
147. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կիրառելի չէ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 35. ՍՈՒՐ ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ
148. Կլինիկական չափանիշներ. մինչև 15 տարեկան սուր թորշոմած կաթվածով (այսուհետ՝ ՍԹԿ) յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որի մոտ կասկածվում է պոլիոմիելիտ։
149. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) պոլիոմիելիտի վիրուսի անջատում և ներտիպային տարբերակում՝ «վայրի» պոլիոմիելիտի վիրուս (այսուհետ՝ ՎՊՎ), (օժանդակ՝ շիճուկում հակամարմինների տիտրի քառակի աճ).
2) պատվաստանյութային ծագման պոլիովիրուսի (այսուհետ՝ ՊԾՊՎ) համար առնվազն 85% նմանություն պատվաստանյութի վիրուսի հետ VP1 հատվածի նուկլեոտիդային հաջորդականություններում.
3) սաբինանման պոլիովիրուս. ներտիպային տարբերակում, որն իրականացվում է ԱՀԿ-ի կողմից հավատարմագրված պոլիոմիելիտի լաբորատորիայի կողմից (ՊԾՊՎ-ի համար > 1% մինչև 15% VP1 հաջորդականության տարբերություն` համեմատած նույն շճատիպի պատվաստանյութային վիրուսի հետ):
150. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) պոլիոմիելիտի էնդեմիկ տարածք կամ պոլիովիրուսի կասկածելի կամ հաստատված շրջանառություն ունեցող տարածք ճանապարհորդության պատմություն։
151. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ: Երբ հիվանդության ընթացքում չկա կաթված առաջացնող պատճառ, վիրուսաբանական հետազոտությունը լրիվ կատարված չէ, սակայն առկա է նշվածներից որևէ մեկը՝
ա. 60 օրից հետո կա մնացորդային թոշնած կաթված.
բ. պացիենտի նկատմամբ դիտարկումն ընդհատվել է.
գ. պացիենտը մահացել է և փորձագետները որոշել են, որ տվյալ դեպքը պետք է դասակարգել որպես պոլիոմիելիտանման հիվանդություն.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 36. ՔՅՈՒ ՏԵՆԴ (Q FEVER)
152. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ում մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) տենդ.
2) թոքաբորբ.
3) հեպատիտ:
153. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (կոքսիելլա բուրնետիի (Coxiella burnetii)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում (իմունագլոբուլին Ջի (Ig G) կամ իմունագլոբուլին Էմ (Ig M) փուլ II)։
154. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) կենդանուց մարդ փոխանցում։
155. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 37. ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ
156. Կլինիկական չափանիշներ. սուր էնցեֆալոմիելիտ ունեցող յուրաքանչյուր անձ և հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
1) կենդանու կծած հատվածի զգայական փոփոխություններ.
2) պարեզ կամ կաթված.
3) կլման ակտի խանգարում.
4) հիդրոֆոբիա.
5) զառանցանք.
6) ցնցումներ.
7) անհանգստություն։
157. Լաբորատոր չափանիշներ (լաբորատորիայի արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1) սեկցիոն նմուշից հարուցչի (Լիսսա (Lyssa) վիրուսի) անջատում.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սեկցիոն նմուշում (թուք, ուղեղի հյուսվածք).
3) սեկցիոն նմուշում վիրուսային հակածինների հայտնաբերում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
4) հարուցչի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ ուղեղ-ողնուղեղային հեղուկում՝ վիրուսի չեզոքացման ռեակցիայի հետազոտությամբ։
158. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) կենդանուց մարդ փոխանցում (կասկածելի կամ հաստատված վարակ ունեցող կենդանիներ).
2) ընդհանուր աղբյուրի (նույն կենդանու) ազդեցություն.
3) մարդուց մարդ փոխանցում (օրինակ՝ օրգանների փոխպատվաստում)։
159. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։
ԳԼՈՒԽ 38. ԿԱՐՄՐԱԽՏ
160. Կլինիկական չափանիշներ. մակուլոպապուլոզ (բծավոր) ցան և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) պարանոցային ադենոպաթիա.
2) հետծոծրակային ավշային հանգույցների մեծացում.
3) հարականջային ավշային հանգույցների մեծացում.
4) հոդացավ (արթրալգիա).
5) հոդաբորբ:
161. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում (որոշակի իրավիճակներում կարող է իրականացվել լրացուցիչ թեստավորում՝ կեղծ դրական իմունագլոբուլին Էմ (Ig M) արդյունքները բացառելու համար).
4) կարմրախտի իմունագլոբուլին Ջի (Ig G) տիտրի նշանակալի աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի (պատվաստումից հետո ժամանակ իմունագլոբուլին Էմ (Ig M) հնարավոր առկայություն).
162. Համաճարակաբանական չափանիշներ. համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ։
163. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, որը 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
164. Հղիության ժամանակ կարմրախտի կասկածի դեպքում դեպքերի, կառավարման համար, անհրաժեշտ է դրական կարմրախտի իմունագլոբուլին Էմ արդյունքների հետագա հաստատում (կարմրախտի հատուկ իմունագլոբուլին Ջի-ի թեստ, կարմրախտի իմունագլոբուլին Էմ և կարմրախտի իմունագլոբուլին Ջի մակարդակի համեմատություն զույգ շիճուկների վրա)։
ԳԼՈՒԽ 39. ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
165. Կլինիկական չափանիշներ. բնածին կարմրախտային համախտանիշ (ԲԿՀ). յուրաքանչյուր մեռելածին կամ յուրաքանչյուր մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտանբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.
1) Ա խումբ՝
ա. կատարակտա.
բ. բնածին գլաուկոմա.
գ. սրտի բնածին արատներ.
դ. լսողության խանգարում, կորուստ.
ե. պիգմենտային ռետինոպաթիա.
2) Բ խումբ՝
ա. պուրպուրա.
բ. հեպատոսպլենոմեգալիա.
գ. միկրոցեֆալիա.
դ. զարգացման ուշացում.
ե. մենինգոէնցեֆալիտ.
զ. ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ.
է. ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
166. Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի վիրուսի իմունագլոբուլին Էմ հայտնաբերում.
4) կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի առկայություն՝ 6-ից 12 ամսականում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե պատվաստում կատարված չէ:
167. Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին կամ մեռելածին՝ ծնված ծննդկանից, որի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրախտ հղիության ընթացքում` մարդուց մարդ ուղղահայաց փոխանցմամբ։
168. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ նորածին, ում մոտ առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերվում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին կամ բացասական լաբորատոր արդյունքով և հետևյալ երկուսից առնվազն մեկի առկայությամբ երեխա՝
ա. համաճարակաբանական կապ և Ա խմբի կլինիկական չափանիշներում թվարկված պայմաններից առնվազն մեկը.
բ. համապատասխանում է ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին կամ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. Ա խմբի ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներում նշված պայմաններից առնվազն մեկը:
ԳԼՈՒԽ 40. ՋՐԾԱՂԻԿ
169. Կլինիկական չափանիշներ. տարածուն բշտիկային ցան (մակուլոպապուլովեզիկուլոզ) կամ տարածուն ոչ բշտիկային ցան (մակուլոպապուլոզ):
170. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) կենսաբանական նյութի նմուշում ջրծաղիկի վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ մեթոդով.
2) ջրծաղիկի մասնահատուկ շիճուկային իմունոգլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում իմունոֆլյուորեսցենտային մեթոդով.
3) ջրծաղիկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4) ջրծաղիկի նկատմամբ իմունոգլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
171. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
172. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 14-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
բ. գոտևորող որքինով անձի հետ շփում.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 6 օրից մինչև 45 օրվա ընթացքում չի պատվաստվել։
ԳԼՈՒԽ 41. ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
173. Նախապայմաններ.
1) հղիի ծննդաբերությունից 4-5 օր առաջ ջրծաղիկով հիվանդացման փաստ.
2) հղիության առաջին 20 շաբաթների, երբեմն մինչև 28 շաբաթների ընթացքում ջրծաղիկով հիվանդացման փաստ:
174. Կլինիկական չափանիշներ. նորածնի մաշկի վրա սպիներ, վերջույթների, ուղեղի և աչքերի անոմալիաներ և ցածր քաշ:
175. Դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1) ջրծաղիկի ԴՆԹ-ի հայտնաբերում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով.
2) ջրծաղիկի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների IgM հայտնաբերում՝ իմունոֆլյուորեսցենտային մեթոդով:
176. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
177. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող նորածին.
2) հավանական դեպք՝ նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված ջրծաղիկ.
3) հաստատված դեպք՝
ա. նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և համապատասխանում է բնածին ջրծաղիկային համախտանիշի լաբորատոր չափանիշներին.
բ. հաստատված կամ կասկածելի ջրծաղիկով հղիից ծնված նորածին, ում մոտ ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է ջրծաղիկի հարուցչի ԴՆԹ:
ԳԼՈՒԽ 42. ՍԱԼՄՈՆԵԼՈԶԱՅԻՆ ԷՆՏԵՐԻՏ (ԱՂԵԲՈՐԲ) (ՍԱԼՄՈՆԵԼՈԶԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐ)
178. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) տենդ.
3) ցավեր որովայնում.
4) փսխում:
179. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) սալմոնելայի անջատում (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) կամ սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) կենսաբանական նյութի նմուշից.
2) սալմոնելայի (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) և սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ՝ իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող թեստ)։
180. Սալմոնելա էնտերիկայի (Salmonella enterica) հակամանրէային զգայունության ստուգումը իրականացվում է իզոլատների ներկայացուցչական ենթախմբում:
181. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
182. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես սալմոնելոզային էնտերիտ).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և hամաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 43. ԾԱՆՐ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ԾՍՇՀ՝ SARS)
183. Կլինիկական չափանիշներ. ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS, այսուհետ՝ ԾՍՇՀ)՝ յուրաքանչյուր մարդ, ով ունի տենդ կամ ունի տենդի պատմություն և ստորև նշված երկու խմբերում ներառվածներից առնվազն մեկը և հիվանդությունը լիովին բնորոշող (բացահայտող) այլընտրանքային ախտորոշման բացակայություն՝
1) հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. հազ.
բ. դժվարացած շնչառություն.
գ. հևոց.
2) հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. թոքաբորբի ռենտգենաբանական նշաններ.
բ. սուր շնչառական դիստրես համախտանիշի ռենտգենաբանական նշաններ.
գ. թոքաբորբի դիահերձման արդյունքներ.
դ. սուր շնչառական դիստրես համախտանիշի դիահերձման արդյունքներ:
184. Լաբորատոր չափանիշներ.
1) լաբորատոր չափանիշներ հաստատված դեպքի համար․ հետևյալներից առնվազն մեկը՝
ա. վիրուսի անջատում յուրաքանչյուր կենսաբանական նյութի նմուշի բջջային կուլտուրայից և կորոնավիրուսի (SARS-CoV) նույնականացում` օգտագործելով RT-ՊՇՌ մեթոդ.
բ. կորոնավիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում հետևյալ երեքից առնվազն մեկում՝ առնվազն երկու տարբեր կենսաբանական նյութի նմուշներում (օրինակ՝ քիթ-ըմպանային և կղանք), հիվանդության ընթացքում հավաքված երկու կամ ավելի ախտաբանական նմուշի հետազոտություն (օրինակ՝ հաջորդական քիթըմպանային արտազատուկներ), երկու տարբեր հետազոտություն կամ կրկնակի RT-ՊՇՌ հետազոտության յուրաքանչյուր թեստավորման ժամանակ օգտագործելով ՌՆԹ-ի նոր անջատված նմուշը սկզբնական ախտաբանական նմուշից, թեստավորման յուրաքանչյուր դեպքի համար.
գ. կորոնավիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների առաջացում հետևյալ երկուսից որևէ մեկը՝ շճափոխարկում սուր և ապաքինման փուլում էլայզայի (ELISA) կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) միջոցով զուգահեռ հետազոտված շիճուկում, շիճուկում հակամարմինների տիտրի քառակի կամ ավել անգամ աճ սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (շիճուկի զուգահեռ թեստավորում).
2) լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. կորոնավիրուսի հակամարմինների մեկ դրական թեստ.
բ. կորոնավիրուսի մեկ ՊՇՌ թեստի դրական արդյունք՝ մեկ կենսաբանական նյութի նմուշի և հետազոտության մեջ։
185. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ երեքից առնվազն մեկը՝
ա. զբաղվում է կորոնավիրուսի ազդեցության մեծ ռիսկի հետ կապված աշխատանքով (լաբորատորիայի աշխատակիցներ, որոնք աշխատում են կորոնավիրուս / կորոնավիրուսանման վիրուսների հետ կամ պահում են կորոնավիրուսով վարակված կենսաբանական նյութի նմուշներ, վայրի բնության ազդեցության տակ գտնվող անձինք, այլ կենդանիներ, որոնք համարվում են կորոնավիրուսի շտեմարան, դրանց արտազատումները կամ արտադրությունները).
բ. սերտ շփում (այն անձն է, ով խնամել, ապրել է հաստատված թոքաբորբով անձի հետ կամ անմիջական շփում է ունեցել նրա շնչառական ուղիների արտազատուկների, կենսաբանական հեղուկների/արտադրությունների հետ (օրինակ՝ արտաթորանքով)).
գ. դեպի ԾՍՇՀ-ի բռնկում ունեցող տարածք ճանապարհորդելու կամ այնտեղ բնակվելու պատմություն.
2) երկու կամ ավելի բուժաշխատող ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններով նույն բժշկական կազմակերպությունում (կարող է տատանվել մի ամբողջ բժշկական կազմակերպությունից (եթե փոքր է), մինչև մեծ հիվանդանոցի մեկ բաժանմունք), երբ հիվանդությունը սկսվել է նույն 10 օրվա ընթացքում.
3) երեք կամ ավելի անձինք (բուժաշխատող, պացիենտ, այցելու), ովքեր ունեն ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններ՝ հիվանդության սկիզբ նույն 10-օրյա ժամանակահատվածում և համաճարակաբանորեն կապված են բժշկական կազմակերպության հետ:
186. Դեպքերի դասակարգում միջհամաճարակային ժամանակաշրջանի համար, կիրառվում է նաև բռնկման ժամանակ չտուժած երկրում կամ տարածքում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում:
187. Դեպքերի դասակարգում բռնկման ժամանակ. կիրառվում է բռնկման ժամանակ մի երկրում/տարածքում, որտեղ առնվազն մեկ մարդ լաբորատոր հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից՝
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին և համաճարակաբանական կապ ունի ազգային մակարդակով հաստատված դեպքի հետ.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4) հաստատված դեպք՝ հետևյալներից մեկը՝
ա. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հաստատված դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում.
բ. յուրաքանչյուր ազգային մակարդակում հաստատված դեպք, որը համաճարակաբանորեն կապված է փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից.
գ. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հավանական դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, որը համաճարակաբանական կապ ունի փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից:
ԳԼՈՒԽ 44. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (COVID-19)
188. Կլինիկական չափանիշներ.
1) ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և հազ.
2) հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երեքի սուր սկիզբ՝ տենդ, հազ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, մկանացավ, կոկորդի ցավ, րինիտ, հևոց, սրտխառնոց, լուծ, ախորժակի անկում:
189. Լաբորատոր չափանիշներ.
1) կենսաբանական նյութի նմուշում վիրուսի (SARS-CoV-2) ՌՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ-ով.
2) վիրուսի հակածնի հայտնաբերում արագ ախտորոշիչ թեստով:
190. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում (հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ):
191. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝
ա. կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող անձ.
բ. ծանր սուր շնչառական հիվանդությամբ անձ (ԾՍՇՎ՝ սուր շնչառական վարակ՝ անամնեզում տենդ կամ ≥ 38°C -ից բարձր ջերմություն, հազ, ախտանշանների սկիզբը վերջին 10 օրերին, հոսպիտալացման ցուցումներ).
գ. վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքով անձ, որի մոտ բացակայում են կլինիկական նշանները կամ ախտանշանները կամ չի համապատասխանում համաճարակաբանական չափանիշներին.
2) հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
բ. նախկինում շնչառական դիսթրես-համախտանիշով և հավանական կամ հաստատված դեպքի հետ շփում ունեցած կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցած մեծահասակ պացիենտի անհայտ պատճառից մահվան ելք.
3) հաստատված դեպք՝
ա. լաբորատոր ախտորոշիչ հետազոտության (նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով՝ (ՊՇՌ)) դրական արդյունքով անձ, անկախ կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշների առկայությունից.
բ. կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող և վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքի առկայությամբ անձ:
ԳԼՈՒԽ 45. ԷՆՏԵՐՈՀԵՄՈՌԱԳԻԿ ՎԱՐԱԿ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԷՇԵՐԻԽԻԱ ԿՈԼԻՈՎ
192. Էնտերոհեմոռագիկ վարակ է, որը հարուցվում է էշերիխիա կոլիով (շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտազատող էշերիխիա կոլիով (այսուհետ՝ ՇՏԷԿ/ՎՏԷԿ), ներառյալ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ (սինդրոմ) (այսուհետ՝ ՀՈՒՍ)):
193. Կլինիկական չափանիշ.
1) ՇՏԷԿ/ՎՏԷԿ լուծ՝ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. լուծ (հաճախ՝ արյունային).
բ. որովայնի ցավ.
2) ՀՈՒՍ՝ երիկամային սուր անբավարարությամբ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը`
ա. միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա.
բ. թրոմբոցիտոպենիա:
194. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտադրող Էշերիխիա կոլիի (Escherichia coli) անջատում կենսաբանական նյութի նմուշում (հաստատող թեստ).
2) Էշերիխիա կոլի Օ157-ի կամ ՇՏԷԿ/էնտերոհեմոռագիկ Էշերիխիա կոլիի դիտարկում կենսաբանական նյութի նմուշում առանց հարուցչի անջատման ախտորոշիչ թեստի միջոցով (իմունոքրոմատոգրաֆիայի կամ այլ մեթոդ) (օժանդակող թեստ).
3) կենսաբանական նյութի նմուշում Էշերիխիա կոլիի անջատում՝ շիգա-տոքսինի կամ դրա գեների դիտարկմամբ/հայտնաբերմամբ (հաստատող թեստ).
4) stx1/vtx1 կամ stx2/vtx2 գեն(ներ)ի ուղղակի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ Շիգելաների անջատման բացակայության դեպքում (օժանդակող թեստ):
195. Միայն ՀՈՒՍ-ի դեպքում ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ը հաստատելու համար որպես լաբորատոր չափանիշ կարող է կիրառվել Էշերիխիա կոլիի հայտնի շճախմբի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների որոշման մեթոդը՝ տիտրի բարձրացման դիտարկմամբ:
196. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև բերված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
197. Դեպքի դասակարգում.
1) ՇՏԷԿ-ի հետ կապված ՀՈՒՍ-ի կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՀՈՒՍ-ի կլինիկական չափանիշներին.
2) ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հավանական դեպք՝ հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ ունեցող և կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
3) ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 46. ՇԻԳԵԼՈԶ
198. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) լուծ.
2) տենդ.
3) փսխում.
4) որովայնային ցավ:
199. Լաբորատոր չափանիշներ (հնարավորության դեպքում իրականացվում է շիգելայի հակամանրէային զգայունության թեստ).
1) հաստատված դեպքի համար. հարուցչի (շիգելլա (Shigella spp.)-ի) անջատում կենսաբանական նյութի նմուշից,
2) հավանական դեպքի համար. հարուցչի (շիգելլա սպպ. (Shigella spp.) կամ շիգելլա / էնտերոինվազիվ Է. կոլի (ԷԼԷԿ) (Shigella/ enteroinvasive E. coli (EIEC)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ՝ իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ):
200. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
4) շրջակա միջավայրի ազդեցություն:
201. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես շիգելոզ).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 47. ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿ
202. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը՝
1) տենդ և վեզիկուլներ կամ պինդ պուստուլներ զարգացման միևնույն փուլում՝ կենտրոնախույս տարածմամբ.
2) ատիպիկ դրսևորումներ, որոնք դրսևորվում են հետևյալ ախտահարումներից առնվազն մեկով՝
ա. հեմոռագիկ ախտահարումներ.
բ. հարթ թավշյա ախտահարումներ, որոնք չեն վերածվում վեզիկուլների.
գ. բնական ծաղիկ առանց ցանի.
դ. ավելի թեթև տեսակ:
203. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներ. հետևյալ լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից առնվազն մեկը՝
ա. բնական ծաղկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից, որին հաջորդում է սեկվենավորումը (միայն նշանակված P4 լաբորատորիաներ).
բ. կենսաբանական նյութի նմուշում բնական ծաղկի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում, որին հաջորդում են սեկվենավորման լաբորատոր արդյունքները և պետք է մեկնաբանվի պատվաստման կարգավիճակի համաձայն.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. օրթոպոքսի վիրուսի մասնիկների նույնականացում էլեկտրոնային մանրադիտակով:
204. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) լաբորատոր ազդեցություն (որտեղ հնարավոր է շփում ծաղկի վիրուսի հետ):
205. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի հետևյալներից առնվազն մեկը՝
ա. մարդուց մարդ փոխանցում՝ հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ.
բ. համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին: Համաճարակի բռնկման ժամանակ՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի համաճարակաբանական կապ:
ԳԼՈՒԽ 48. ՍԻՖԻԼԻՍ
206. Կլինիկական չափանիշներ.
1) առաջնային սիֆիլիս՝ յուրաքանչյուր անձ, ով սեռական օրգանների, շեքի, հետանցքի շրջանում, բերանի կամ ըմպանի լորձաթաղանթում կամ արտասեռական այլ տեղերում ունի մեկ կամ մի քանի էրոզիվ կամ խոցային մակերեսներ (շանկր, սովորաբար անցավ).
2) երկրորդային սիֆիլիս՝ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ռոզեոլոզ տարածուն ցանավորում.
բ. ցրված կամ խմբավորված հանգուցիկային ցան, որը հաճախ ընդգրկում է ափերը և ներբանները.
գ. տարածուն լիմֆադենոպաթիա.
դ. լայն կոնդիլոմաներ.
ե. մազաթափություն՝ «ցեցը կերած» մաշկի տեսքով.
զ. առանց որևէ նախորդող խնդիրների առաջացած թարախաբշտիկային ցանավորում.
3) վաղ գաղտնի սիֆիլիս (մինչև 1 տարի)՝ վարակման հավանականություն նախորդ մեկ տարվա ընթացքում՝ ախտանշանների բացակայությամբ.
4) ուշացած գաղտնի սիֆիլիսի դեպքերը (1 տարուց ավելի)՝ վարակման հավանականություն նախորդ մեկ տարուց ավելի երկար ժամանակահատվածում՝ ախտանշանների բացակայությամբ.
5) սիֆիլիսի ցանկացած փուլում կարող են առաջանալ նյարդային ախտահարումներ (ավելի հաճախ), ներքին օրգանների ախտահարումներ (ավելի հազվադեպ):
207. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների արտազատուկներում (էքսուդատներում)՝ մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
2) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
3) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված տեղերի էքսուդատներում կամ հյուսվածքներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ).
4) դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստերի միջոցով՝ դժգույն տրեպոնեմայի հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՀԱ (TPHA)), դժգույն տրեպոնեմայի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՊՀԱ (TPPA)), տրեպոնեմայի (ՏՊ (TP))-Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)), ՏՊ Իմունագլոբուլիններ Ա (A), Էմ (M), Ջի (G)-ի նկատմամբ (իմունագլոբուլին Ա (IgA), իմունագլոբուլին Էմ (IgM), իմունագլոբուլին Ջի (IgG)- էլայզա (ELISA)) և ոչ տրեպոնեմային թեստեր՝ արագ պլազմային ռեագինների թեստ (ԱՊՌ (RPR)), վեներական հիվանդությունների լաբորատոր թեստ (ՎՀԼ (VDRL)), ՆՄՌ (նստեցման միկրո ռեակցիա) կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերում:
208. Համաճարակաբանական չափանիշներ.
1) առաջնային/երկրորդային սիֆիլիս՝ մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում).
2) վաղ գաղտնի սիֆիլիս՝ մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում) նախորդ 12 ամիսների ընթացքում.
3) սիֆիլիսով հիվանդ մարդու արյան հետ շփում:
209. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 49. ԲՆԱԾԻՆ ՍԻՖԻԼԻՍ
210. Կլինիկական չափանիշներ. մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխա, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) բշտիկաբշտային ցանավորում ափերին կամ ներբաններին.
2) պղնձակարմիր հանգուցիկային ցանավորում ափերին կամ ներբաններին.
3) հանգուցիկավոր ցանավորում բերանի և այլ բնական բացվածքների շուրջ (Գոհզինգերի դիֆուզ ինֆիլտրացիա).
4) պետեխիալ ցանավորում.
5) տարածուն լիմֆադենոպաթիա.
6) հեպատոսպլենոմեգալիա.
7) լորձաթարախային, արյունային արտադրութուն քթից (սիֆիլիտիկ ռինիտ).
8) մենինգիտ.
9) խորիոիդիտ.
10) հիդրոցեֆալիա.
11) ցնցումներ.
12) մտավոր թերզարգացվածություն.
13) անեմիա.
14) դեղնուկ.
15) կերծ պարալիչ (պերիօստիտի և օստեոխոնդրիտի հետևանքով).
16) թերսնուցում:
211. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում՝ մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
բ. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
գ. ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ), դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում.
դ. դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստի միջոցով՝ ՏՀԱ, ՏՊՀԱ, ՏՊ Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)) և ոչ տրեպոնեմային թեստեր կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերման համար՝ ԱՊՌ, ՎՀԼ, ՆՄՌ.
2) լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. ռեակտիվ ՎՀԼ թեստի արդյունք նորածնի արյան շիճուկում.
բ. ռեակտիվ տրեպոնեմային և ոչ տրեպոնեմային շճաբանական թեստեր մոր շիճուկում.
գ. ոչ տրեպոնեմային հակամարմինների տիտրը չորս կամ ավելի անգամ բարձր է նորածնի մոտ, քան մոր շիճուկի հակամարմինների տիտրը:
212. Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին, որն ունի մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (ուղղահայաց փոխանցում):
213. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր նորածին կամ երեխա, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի հետևյալներից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
գ. մեռելածնություն կամ կենդանածնություն հղիության 20 շաբաթականից հետո կամ 500գ ավելի քաշի պարագայում սիֆիլիսի դրական շճաբանությամբ և բուժում չստացած հղի կնոջից.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 50. ՏԵՏԱՆՈՒՍ (ՊՐԿԱԽՏ, ՓԱՅՏԱՑՈՒՄ)
214. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսի սուր սկիզբ՝
1) հիմնականում ծամիչ և պարանոցի մկանների ցավոտ ջղակծկումներ, որոնք հանգեցնում են ծամիչ մկանների սպազմի, որը հայտնի է որպես տրիզմ և «կեղծ (սարդոնիկ) ժպիտ» («risus sardonicus»).
2) իրանի մկանների ցավոտ մկանային ջղակծկումներ.
3) տարածուն ջղակծկումներ, հաճախ մարմնի հարկադրական դիրք («tetanus acrօbaticսs» կամ «opisthotonus»).
4) նորածնային փայտացման դեպքում՝ նորածին, ով առաջին երկու օրը կրծքով նորմալ կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև կորցրել է այդ կարողությունը, ունի ցնցումներ և մկանների կարկամություն:
215. Լաբորատոր չափանիշներ. կիրառելի չէ:
216. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
217. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին՝ առավել հավանական ախտորոշման բացակայության դեպքում.
3) հաստատված դեպք՝ կիրառելի չէ:
ԳԼՈՒԽ 51. ՏԶԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԷՆՑԵՖԱԼԻՏ
218. Կլինիկական չափանիշներ. կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բորբոքման ախտանշաններ (մենինգիտ, մենինգո-էնցեֆալիտ, էնցեֆալոմիելիտ, էնցեֆալոռադիկուլիտ) ունեցող յուրաքանչյուր անձ:
219. Լաբորատոր չափանիշներ (շճաբանական արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստման կարգավիճակի և այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով).
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ՝ հետևյալներից առնվազն մեկը.
ա. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ և իմունագլոբուլին Ջի հակամարմինների հայտնաբերում արյան մեջ.
բ. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
գ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
դ. տզային էնցեֆալիտի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
ե. տզային էնցեֆալիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ՝ տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ Իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում շիճուկի եզակի նմուշում:
220. Համաճարակաբանական չափանիշներ. ընդհանուր աղբյուրի ազդեցություն (չպաստերիզացված կաթնամթերք):
221. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին, կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
222. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են՝ համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 52. ԲՆԱԾԻՆ ՏՈՔՍՈՊԼԱԶՄՈԶ
223. Կլինիկական չափանիշներ. դիտարկման համար էական չէ:
224. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (տոքսոպլազմա գոնդիի (Toxoplasma gondii)) հայտնաբերում մարմնի հյուսվածքներում կամ հեղուկներում.
2) հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ, իմունագլոբուլին Ջի, իմունագլոբուլին Ա) առաջացում նորածնի մոտ.
4) հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի մշտապես կայուն տիտրեր նորածնի մոտ (մինչև 12 ամսական):
225. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
226. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր նորածին:
ԳԼՈՒԽ 53. ՏՐԻԽԻՆԵԼՈԶ
227. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն երեքը՝
1) տենդ.
2) մկանային ցավ.
3) լուծ.
4) դեմքի այտուց.
5) էոզինոֆիլիա.
6) արյունազեղումներ (ենթաշաղկապենային, ենթամաշկային, ցանցաթաղանթային):
228. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) տրիխինելայի թրթուրների հայտնաբերում մկանային հյուսվածքից վերցված կենսանմուշում.
2) տրիխինելայի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում (ԻՖԱ հետազոտություն, էլայզա (ELISA) կամ Վեստեռն Բլոտ (Western Blot)):
229. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) բաղարկված սննդի ազդեցություն.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
230. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 54. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ
231. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշանները և նշանները՝
1) ցանկացած տեղակայման ակտիվ տուբերկուլոզին բնորոշ հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝ 2 և ավելի շաբաթ տևողությամբ հազ, խորխարտադրություն, քաշի կորուստ, արյունախխում, ջերմություն, հոգնածության զգացում, գիշերային քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավ հազալու կամ շնչելու ժամանակ, ախորժակի կորուստ կամ ռենտգենաբանական տվյալներ.
2) պացիենտին հակատուբերկուլոզային բուժման ամբողջական կուրս նշանակելու բժշկի որոշումը կամ մահից հետո հայտնաբերված դեպք՝ ակտիվ տուբերկուլոզ հիվանդությանը համապատասխանող ախտաբանական տվյալներով:
232. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. տուբերկուլոզային միկոբակտերիայի համալիրի (Mycobacterium tuberculosis complex) անջատում կենսաբանական նմուշից.
բ. միկոբակտերիում տուբերկուլոզիսի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում և թթվակայուն միկոբակտերիաների մանրադիտակային հայտնաբերում կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտության ժամանակ.
գ. կենսաբանական նմուշի բջջաբանական, ձևաբանական հետազոտությամբ տուբերկուլոզ հիվանդությանը բնորոշ փոփոխությունների հայտնաբերում.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. թթվակայուն միկոբակտերիաների կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտությամբ.
բ. տուբերկուլոզի միկոբակտերիայի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. տուբերկուլինային մաշկային դրական թեստ.
դ. գրանուլոմաների ձևաբանական դրսևորումներ:
233. Համաճարակաբանական չափանիշ՝ կիրառելի չէ:
234. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 55. ՏՈՒԼԱՐԵՄԻԱ
235. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1) մաշկաբուբոնային տուլարեմիա՝ մաշկի խոց և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
2) բուբոնային տուլարեմիա՝ մեծացած և ցավոտ ավշային հանգույցներ՝ առանց խոցի.
3) ակնագեղձային (օկուլոգլանդուլյար) տուլարեմիա՝ շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ) և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
4) բերան-ըմպանային (անգինոզ) տուլարեմիա՝ պարանոցի լիմֆադենոպաթիա և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ստոմատիտ.
բ. ֆարինգիտ.
գ. տոնզիլիտ.
5) աղեստամոքսային տուլարեմիա՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ցավ որովայնի շրջանում.
բ. փսխում.
գ. լուծ.
6) թոքային տուլարեմիա՝ թոքաբորբ.
7) տիֆանման տուլարեմիա՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. տենդ, առանց վաղ տեղային նշանների և ախտանշանների.
բ. սեպտիցեմիա:
236. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի` ֆրանցիսելա տուլարենսիսի (Francisella tularensis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի մասնահատուկ հակամարմինների առաջացում:
237. Համաճարակաբանական չափանիշներ. hետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) կենդանուց մարդ փոխանցում.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
238. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 56. ՏԻՖ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐ
239. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը՝
1) սկսում է կայուն տենդ.
2) հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
ա. գլխացավ.
բ. հարաբերական հազվասրտություն (բրադիկարդիա).
գ. հազ առանց արտադրության.
դ. լուծ.
ե. փորկապություն.
զ. թուլություն.
է. որովայնային ցավ:
240. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) տիֆի կամ պարատիֆի հարուցչի (սալմոնելա տիֆի (Salmonella Typhi) կամ պարատիֆի (Paratyphi)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) տիֆի կամ պարատիֆի հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (իմունոքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող հետազոտություն):
241. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
242. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես տիֆ կամ պարատիֆ).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 57. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՏԵՆԴԵՐ
243. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը՝
1) տենդ.
2) տարբեր հեմոռագիկ դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել պոլիօրգանային անբավարարության:
244. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) մասնահատուկ վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում վիրուսի մասնահատուկ նուկլեինաթթվի հայտնաբերում և գենատիպավորում:
245. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
1) վերջին 21 օրվա ընթացքում ճանապարհորդություն այն վայրեր, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ վիրուսային հեմոռագիկ տենդի դեպքեր են արձանագրվել.
2) վերջին 21 օրվա ընթացքում շփում վիրուսային հեմոռագիկ տենդի հավանական կամ հաստատված դեպքի հետ, որի հիվանդության սկիզբը եղել է վերջին 6 ամսվա ընթացքում:
246. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 58. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ (WEST NILE) ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ ՏԵՆԴ (ՎԻՐՈՒՍԱՅԻՆ))
247. Կլինիկական չափանիշներ. ցանկացած անձ, որի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) տենդ.
2) էնցեֆալիտ.
3) մենինգիտ:
248. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի (արևմտյան Նեղոսի վիրուսի) անջատում արյունից կամ ողնուղեղային հեղուկից.
բ. արյան մեջ կամ ողնուղեղային հեղուկում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
գ. հարուցչի մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ) հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
դ. հարուցչի իմունագլոբուլին Էմ-ի բարձր տիտր և հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի հայտնաբերում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
2) լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն հավանական դեպքի համար՝ հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում:
249. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) կենդանուց մարդ փոխանցում (բնակվել, այցելել կամ մոծակների խայթոցների ենթարկված լինել այն տարածքում, որտեղ արևմտյան Նեղոսի վիրուսը էնդեմիկ է ձիերի կամ թռչունների համար).
2) մարդուց մարդ փոխանցում (ուղղահայաց փոխանցում, արյան փոխներարկում, փոխպատվաստում):
250. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է հետևյալներից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
251. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 59. ԴԵՂԻՆ ՏԵՆԴ
252. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) դեղնուկ.
2) տարածուն (գեներալիզացված) արյունահոսություն:
253. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) հարուցչի (դեղին տենդի վիրուսի) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) դեղին տենդի հակածնի հայտնաբերում.
4) դեղին տենդի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.
5) բնորոշ ախտահարումների հայտնաբերում լյարդում դիակային նյութի ձևաբանական հետազոտության ժամանակ:
254. Համաճարակաբանական չափանիշներ. վերջին 1 շաբաթվա ընթացքում այցելություն տարածաշրջան, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ եղել են դեղին տենդի դեպքեր:
255. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ վերջին ժամանակներում չպատվաստված և կլինիկական ու լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: Վերջերս պատվաստված անձի մոտ՝ դեղին տենդի վիրուսի վայրի տեսակի շտամի հայտնաբերումով դեպք:
256. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 60. ԷՆՏԵՐԻՏ՝ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԻԵՐՍԻՆԻԱ ԷՆՏԵՐՈԿՈԼԻՏԻԿԱՅՈՎ
257. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) տենդ.
2) լուծ.
3) փսխում.
4) ցավ որովայնի շրջանում (կեղծ ապենդիցիտ).
5) հետանցքային նքոցներ (տենեզմներ):
258. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1) մարդու համար ախտածին հարուցչի (իերսինիա էնտերոկոլիտիկա (Yersinia enterocolitica) կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիս (Yersinia pseudotuberculosis)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի վիրուլենտության գեների հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
259. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի ազդեցություն:
260. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ՝ հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիսով).
2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 61. ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԷՆՏԵՐԻՏ
261. Կլինիկական չափանիշներ. գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիվանդությունը սկսվում է սուր, բուռն, հաճախ` 3 ամսականից 2 տարեկան երեխաների մոտ: Ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում (24 ժամվա ընթացքում 1 և ավելի անգամ), ցնցումներ, սպաստիկ ցավերով որովայնի միջին հատվածում, լուծ (24 ժամվա ընթացքում 3 և ավելի անգամ): Ախտանշաններն առավելագույն զարգացման են հասնում 12-24 ժամվա ընթացքում, հիվանդությունը տևում է 3-4-ից մինչև 8-10 օր:
262. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
ԳԼՈՒԽ 62. ՆՈՐՎՈԼԿ ՀԱՐՈՒՑԻՉՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՍՈՒՐ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈՊԱԹԻԱ (ՆՈՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿ)
263. Կլինիկական չափանիշներ. գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիմնական կլինիկան ախտանշաններն են՝ սրտխառնոց, բազմակի փսխումներ, ցնցումներ, լուծ, ջերմաստիճանի բարձրացում: Նորովիրուսը հաճախ առաջացնում է լուծ և ուժեղ փսխում, բայց երբեմն կարող է լինել միայն փսխում: Որոշ պացիենտների մոտ լինում է կարճատև սուբֆեբրիլ ջերմաստիճան, մկանների կոտրտվածություն, գլխացավ, գլխապտույտ: Սովորաբար հիվանդության ախտանշաններն ինքնուրույն անցնում են 12-72 ժամից: Գերակշռում է հիվանդության թեթև ընթացքը:
Լաբորատոր չափանիշներ. նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ)՝ դրական արդյունք, իմունաֆերմենտային թեստի դրական արդյունք:
264. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
ԳԼՈՒԽ 63. ԱՄԵՈԲԻԱԶ
265. Կլինիկական չափանիշներ՝ ախորժակի անկում, որովայնի ցավեր, հաճախակի կղանք (օրը 3-5 անգամ, հազվադեպ` 10-15) - կղանքը սկզբից ձևավորված է, հետո կիսաձևավորված կամ հեղուկանման, հետագայում դրան գումարվում է լորձը, այնուհետև` արյան մասնիկներ (ազնվամորու դոնդող), խոցային պրոցեսի զարգացման դեպքում հնարավոր են նքոցներ: Բարձր տենդը բնորոշ չէ:
266. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք՝ լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
ԳԼՈՒԽ 64. ԶԻԿԱ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
267. Կլինիկական չափանիշներ. ցանավորված անձ:
268. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի (Զիկա վիրուսի) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
բ. հարուցչի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
դ. հարուցչի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշ(ներ)ում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ Զիկա վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
2) հավանական դեպքի համար. Զիկա վիրուսի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշում:
269. Համաճարակաբանական չափանիշներ. Զիկա վիրուսային հիվանդության փաստագրված շարունակական փոխանցում ունեցող տարածք ճանապարհորդության կամ բնակության պատմություն՝ ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ, կամ սեռական շփում վերջին ժամանակներում Զիկա վիրուսով վարակված կամ հաստատված անձի հետ։
270. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ.
3) հաստատված դեպք՝ հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:
271. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 65. ԲՆԱԾԻՆ ԶԻԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
272. Կլինիկական չափանիշներ. միկրոցեֆալիայով և ներգանգային կալցիֆիկացիաներով կամ կենտրոնական նյարդային համակարգի այլ շեղումներ (անոմալիաներ) ունեցող նորածին կամ պտուղ:
273. Լաբորատոր չափանիշներ. հաստատված դեպքի համար՝
1) Զիկա վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
2) Զիկա վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) Զիկա վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4) Զիկա վիրուսի նկատմամբ իմունագլոբուլին Էմ մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում, ողնուղեղային հեղուկում կամ ամնիոտիկ հեղուկում:
274. Համաճարակաբանական չափանիշներ. մոր մոտ հղիության ընթացքում հաստատվել է Զիկա վիրուսով վարակումը:
275. Դեպքի դասակարգում.
1) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող նորածին կամ պտուղ.
2) հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող նորածին կամ պտուղ:
ԳԼՈՒԽ 66. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
276. Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակը (այսուհետ՝ ներհիվանդանոցային վարակ) պացիենտի՝ բժշկական օգնության և սպասարկման (բուժում, բժշկական միջամտություններ) ընթացքում կամ դրանից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ բժշկական կազմակերպություն ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև՝ անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:
277. Պացիենտի՝ տվյալ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին՝
1) ախտանշանները սկսվում են տվյալ կազմակերպություն ընդունվելու 3-րդ օրը կամ տվյալ հոսպիտալացումից ավելի ուշ (ընդունման օր = 1-ին օր).
2) պացիենտը ենթարկվել է բժշկական միջամտության առաջին կամ երկրորդ օրը, և ախտանշանները ի հայտ են եկել հոսպիտալացման պահից մինչև 3-րդ օրը.
3) ինվազիվ սարքը տեղադրվել է 1-ին կամ 2-րդ օրը, որը հանգեցրել է ներհիվանդանոցային վարակի մինչև 3-րդ օրը:
278. Պացիենտի՝ նախորդ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին՝
1) պացիենտի մոտ առկա է վարակ, սակայն նա կրկին հոսպիտալացվել է նախորդ բժշկական կազմակերպություն ընդունվելուց առնվազն 48 ժամ անց.
2) պացիենտն ընդունվել է վիրաբուժական վերքի վարակով՝ վերջինիս ստանդարտ բնորոշմանը համապատասխան, որն ի հայտ է եկել վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում (կամ իմպլանտի տեղադրմամբ վիրահատության դեպքում՝ տեղադրումից հետո 90 օր անց), և պացիենտի մոտ առկա են դեպքի բնորոշմանը համապատասխան ախտանշաններ կամ վերջինս ստանում է հակամանրէային բուժում տվյալ վարակի կապակցությամբ.
3) պացիենտն ընդունվել է կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) վարակով (կամ վերջին երկու օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ) տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո առնվազն 28 օր առաջ:
279. Ախտանշանների և նշանների առկայությունը ստուգվում է մինչև բուժման սկիզբը, որպեսզի որոշվի, թե արդյոք վարակը համապատասխանում է ներհիվանդանոցային վարակի դեպքերի բնորոշումներից մեկին:
ԳԼՈՒԽ 67. ՈՍԿՐԵՐԻ ԵՎ ՀՈԴԵՐԻ ՎԱՐԱԿ (BJ)
280. Օստեոմիելիտը (BJ-BONE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) մանրէի անջատում ոսկրային հյուսվածքների ցանքից.
2) օստեոմիելիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3) պացիենտի մոտ ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), տեղայնացված այտուց, ցավ, ջերմություն, հավանական վարակի օջախից արտադրություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունքներ (օրինակ՝ հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ-ի, ՄՌՏ-ի, ռադիոիզոտոպային եղանակով (գալիում, տեխնեցիում և այլն):
281. Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատություններից հետո օստեոմիելիտով ուղեկցվող մեդիաստինիտը հաղորդվում է, որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):
282. Հոդերի կամ հոդապարկի վարակները (BJ-JNT) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) մանրէի անջատում հոդախոռոչային (սինովիալ) հեղուկի կամ սինովիալ բիոպտատի ցանքից.
2) հոդի կամ հոդապարկի վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտությամբ.
3) ստորև թվարկված ախտանշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ հոդացավ, հոդի այտուց, ջերմություն, հոդի խոռոչում հեղուկի կուտակում, շարժումների լայնույթի (ամպլիտուդի) սահմանափակում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէների և լեյկոցիտների հայտնաբերում հոդային հեղուկի մեջ, Գրամի եղանակով ներկելիս.
բ. արյան, մեզի կամ հոդային (սինովիալ) հեղուկի՝ հակածինների նկատմամբ հետազոտությունների դրական արդյունք.
գ. տվյալ վարակին բնորոշ հոդային հեղուկի բջջային և կենսաքիմիական կազմ, որը չի հանդիսանում հիմնական ռևմատիկ հիվանդության դրսևորում.
դ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով:
283. Միջսկավառակային տարածության վարակ (BJ-DISC): Ողնաշարի միջսկավառակային տարածության վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) մանրէների անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ պունկցիոն բիոպսիայի մեթոդով վարակված հատվածից վերցված հյուսվածքի նմուշների ցանքից.
2) վարակի նշաններ ախտահարման հատվածում, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38°C), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարված հատվածում և
4) վարակը հաստատվել է ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով.
5) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38°C), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարման հատվածում և հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B. Streptococcus):
ԳԼՈՒԽ 68. ԱՐՅԱՆ ՀՈՒՆԻ ՎԱՐԱԿ (ԱՀՎ՝ BSI)
284. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝
1) արյան ցանքում ախտածին հարուցչի անջատում.
2) պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ տենդ (>38°C), դող կամ հիպոտենզիա և մաշկի ընդհանուր աղտոտվածության նկատմամբ արյան երկու դրական ցանք (48 ժամ տարբերությամբ վերցված արյան երկու նմուշներից մաշկին բնորոշ մանրէի հայտնաբերում (կոագուլազա-բացասական ստաֆիլակոկ (Coagulase-negative staphylococci), միկրոկոկեր (Micrococcus spp.), պրոպիոնիբակտերիում ակնե (Propionibacterium acnes), բացիլուս սպպ. (Bacillus spp.), կորինեբակտերիաներ (Corynebacterium spp.)).
285. Արյան հունի վարակների աղբյուրներն են՝
1) կաթետեր ասոցացված արյան հունի վարակ. կաթետերից ցանքով անջատվել է նույն մանրէն, կամ ախտանշաններն անցել են կաթետերը հանելուց հետո 48 ժամվա ընթացքում (ծայրամասային երակային կաթետեր (այսուհետ՝ ԾԵԿ), կենտրոնական երակային կաթետեր (այսուհետ՝ ԿԵԿ)) (ԾԵԿ-ով, ԿԵԿ-ով պայմանավորված արյան հունի վարակը հաղորդում են համապատասխանաբար որպես ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակ՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC) կամ ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակ՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC)):
2) երկրորդային` այլ վարակի նկատմամբ. նույն մանրէն անջատվել է այլ տեղակայման վարակից կամ առկա է հստակ կլինիկական ապացույց, որ արյան հունի վարակը երկրորդային է՝ պայմանավորված այլ տեղակայման վարակով, ինվազիվ միջամտությունով, օտար մարմնի տեղակայումով`
ա. թոքային (S-PUL).
բ. միզային ուղիների (S-UTI).
գ. մարսողական համակարգի վարակ (S-DIG).
դ. վիրաբուժական վերքի վարակ (S-SSI).
ե. մաշկի և փափուկ հյուսվածքների (S-SST).
զ. այլ (S-OTH):
3) անհայտ ծագման (UO). վերը նշվածներից ոչ մեկը, արյան հունի վարակն ունի անհայտ ծագում (նույնականացվել է հետազոտության ընթացքում, աղբյուր չի հայտնաբերվել).
4) հայտնի չէ (UNK). արյան հունի վարակի աղբյուրի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
ԳԼՈՒԽ 69. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՆՀ) ՎԱՐԱԿ (CNS)
286. Ներգանգային վարակը (CNS-IC) (ուղեղի թարախակույտ (աբսցես), սուբդուրալ կամ էպիդուրալ վարակ, էնցեֆալիտ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ առկա են հարուցիչներ՝ անջատված ուղեղի հյուսվածքներից կամ կարծրենուց վերցված նմուշից.
2) թարախակույտ կամ ներգանգային վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ ձևաբանական հետազոտության արդյունքում.
3) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ գլխացավ, գլխապտույտ, տենդ (>38°C), օջախային նյարդաբանական ախտանշաններ, գիտակցության վիճակի փոփոխություն կամ գիտակցության մթագնում և ստորև թվարկվածներից առնվազն մեկը՝
ա. ախտածին մանրէների հայտնաբերում գլխուղեղի հյուսվածքների կամ թարախակույտի պարունակության նմուշների մանրադիտակային հետազոտության ժամանակ, որոնք ստացվել են վիրահատության կամ դիահերձման ժամանակ պունկցիայի կամ սովորական բիոպսիայի մեթոդներով.
բ. հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտության դրական արդյունք.
գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ուղեղի ռադիոնուկլիդային սկանավորում կամ զարկերակագրություն (արտերիոգրամմա).
դ. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
4) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
287. Նշում հաղորդման վերաբերյալ. Եթե մենինգիտը և ուղեղի թարախակույտը առկա են իրար հետ համակցված, հայտնում են որպես ներգանգային վարակ (IC):
288. Մենինգիտը կամ վենտրիկուլիտը (CNS-MEN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) մանրէի անջատում ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքից.
2) թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38°C), գլխացավ, պարանոցային մկանների կարկամություն, մենինգեալ նշաններ, գանգուղեղային նյարդերի ախտահարման նշաններ, գրգռվածություն և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն՝
ա. ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ լեյկոցիտոզ և սպիտակուցի մակարդակի բարձրացում կամ գլյուկոզայի ցածր մակարդակ.
բ. մանրէի հայտնաբերում ուղեղ-ողնուղեղային հեղուկում՝ Գրամի մեթոդով ներկած նմուշում.
գ. մանրէի հայտնաբերում արյան ցանքում.
դ. ուղեղ-ողնուղեղային հեղուկի, արյան, մեզի՝ հակածնի նկատմամբ հետազոտությունների դրական արդյունքներ.
ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի),
3) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
289. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) հաղորդել ողնուղեղային հեղուկի շունտային վարակը որպես վիրաբուժական վերքի վարակ (SSI), եթե այն առաջացել է տեղադրումից <=90 օրվա ընթացքում, եթե անցել է > 90 օր կամ վարակը զարգացել է շունտի հետ կապված հետագա միջամտություններից/ աբսցեսից հետո, ապա հաղորդվում է որպես մենինգիտ կամ վենտրիկուլիտ, եթե վարակը համապատասխանում է ներհիվանդանոցային վարակի ընդհանուր դեպքերի սահմանմանը.
2) հաղորդել մենինգոէնցեֆալիտի մասին որպես մենինգիտ.
3) հաղորդել մենինգիտով ողնաշարի թարախակույտի մասին որպես մենինգիտ:
290. Ողնաշարի թարախակույտ (սպինալ աբսցես) առանց մենինգիտի (CNS-SA). ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածության թարախակույտը, առանց ողնուղեղային հեղուկի կամ հարակից ոսկրային տարրերի ներգրավման, համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) մանրէի անջատում ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածության թարախակույտի պարունակության նմուշներից.
2) թարախակույտ ողնաշարի էպիդուրալ կամ սուբդուրալ տարածությունում, որը հայտնաբերվում է վիրահատության կամ դիահերձման ժամանակ կամ հաստատվել է ձևաբանական հետազոտության արդյունքում.
3) ստորև թվարկված նշաններից մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38°C), ցավեր մեջքում, օջախային ցավ, ռադիկուլիտ, պարապարեզ, պարապլեգիա.
4) և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. ողնաշարի թարախակույտը հաստատվել է ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ (օրինակ՝ միելոգրաֆիայի, ուլտրաձայնային (ՈՒՁՀ) հետազոտության, ՀՇ-ի, ՄՌՏ-ի, ռադիոիզոտոպային (գալիում, տեխնեցիում և այլն) եղանակով շեղումների հայտնաբերում).
5) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
291. Նշում հաղորդման վերաբերյալ. մենինգիտով ուղեկցվող ողնաշարի թարախակույտը հաղորդվում է որպես մենինգիտ:
ԳԼՈՒԽ 70. ԿԱԹԵՏԵՐ- ԱՍՈՑԱՑՎԱԾ ՎԱՐԱԿ (CRI)
292. Կենտրոնական երակային կաթետեր (ԿԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
1) քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ (ԳԱՄ՝ գաղութ առաջացնող միավոր).
2) թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:
293. Ծայրամասային երակային կաթետեր (ԾԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
1) քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
2) թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:
294. ԿԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
1) քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
2) կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:
295. ԾԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
2) կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:
296. ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակը՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) արյան հունի վարակ, որը ի հայտ է եկել կաթետերը հանելուց (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.
2) նույն մանրէի անջատում՝ ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի՝
ա. ԿԵԿ քանակական ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ ԿԵԿ կիսաքանակական ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
բ. արյան քանակական ցանքի՝ ԿԵԿ արյան նմուշի հարաբերությունը ծայրամասային արյան նմուշին՝ > 5.
գ. արյան ցանքերի դրական արդյունքի ստացման տարբերակիչ հապաղում. ԿԵԿ արյան նմուշի ցանքը դրական է ծայրամասային արյան ցանքից 2 կամ ավելի ժամ առաջ (արյան նմուշները վերցված են միաժամանակ).
դ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից:
297. ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակը՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) արյան հունի վարակ, որն ի հայտ է գալիս կաթետերի հեռացումից (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.
2) ցանքի դրական արդյունք նույն մանրէի հայտնաբերմամբ՝ ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի՝
ա. քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
բ. միևնույն մանրէի անջատում կաթետերի տեղադրման հատվածի թարախային արտադրությունից:
ԳԼՈՒԽ 71. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (CVS)
298. Զարկերակային կամ երակային վարակը (CVS-VASC) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) վիրահատության ժամանակ երակից կամ զարկերակից վերցված նմուշների ցանքից անջատվել է մանրէ, և արյան ցանք չի իրականացվել կամ արյան ցանքի արդյունքը բացասական է.
2) պացիենտի մոտ առկա են երակային կամ զարկերակային վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (>38°C), ցավ, կարմրություն, ջերմություն և ստորև նշվածներից երկուսի առկայություն՝
ա. ավելի քան 15 գաղութի աճ ներանոթային կանյուլայի ծայրից վերցված նմուշի կիսաքանակական ցանքում.
բ. արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է.
4) պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված անոթի հատվածում և արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է:
299. Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել զարկերակ-երակային տրանսպլանտատի, շունտի, խուղակի կամ ներանոթային կանյուլաների տեղադրման հատվածի վարակների մասին՝ առանց արյունից անջատված մանրէների՝ որպես զարկերակային կամ երակային վարակ: Հաղորդել զարկերակային կամ երակային վարակը, որը համապատասխանում է որպես CRI1 կամ CRI2 չափանիշին:
300. Էնդոկարդիտ (CVS-ENDO): Սրտի բնական կամ արհեստական փականի էնդոկարդիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) մանրէի անջատում պացիենտի փականի կամ հյուսվածքի նմուշի ցանքից.
2) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, և՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (>38°C), սրտի նոր կամ փոփոխվող աղմուկ, էմբոլիկ երևույթներ, մաշկային դրսևորումներ (պետեխիաներ, կետային կամ գծային արյունազեղումներ, ցավոտ ենթամաշկային հանգույցներ), կանգային երևույթներ, սրտային անբավարարություն կամ սրտի հաղորդականության խանգարում, ինչպես նաև հետևյալներից առնվազն մեկը՝
ա. մանրէի անջատում արյան երկու կամ ավելի ցանքից.
բ. մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված փականի հյուսվածքի նմուշի մեջ՝ երբ ցանքը բացասական է կամ ցանք չի կատարվել.
գ. փականային վեգետացիաներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ դիահերձման ժամանակ.
դ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիա (Streptococcus pneumonia), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B Streptococcus).
ե. նոր վեգետացիայի նշաններ, որոնք հայտնաբերվել են էխոսրտագրության ժամանակ.
3) եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:
301. Միոկարդիտը կամ պերիկարդիտը (CVS-CARD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ առկա են պերիկարդի հյուսվածքից կամ հեղուկից անջատված մանրէներ, որոնք ստացվել են ասեղային ասպիրացիայի կամ վիրահատության ժամանակ.
2) ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավեր կրծքավանդակում, պարադոքսալ անոթազարկ կամ սրտի չափերի մեծացում, և ստորև թվարկվածներից առնվազն մեկի առկայություն՝
ա. էլեկտրասրտագրությամբ հայտնաբերված միոկարդիտին կամ պերիկարդիտին բնորոշ շեղումներ.
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք (Հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), Ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. սրտի հյուսվածքի ձևաբանական հետազոտությամբ հայտնաբերված միոկարդիտի կամ պերիկարդիտի նշաններ.
դ. տիպասպեցիֆիկ հակամարմինների մակարդակի քառակի աճ՝ ըմպանից կամ կղանքից վիրուսի անջատումով կամ առանց դրա.
ե. պերիկարդիալ արտադրության հայտնաբերում էխոսրտագրությամբ, համակարգչային շերտագրմամբ, մագնիսառեզոնանսային շերտագրմամբ, անոթագրմամբ:
302. Մեդիաստինիտը (CVS-MED) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ առկա են ասեղային ասպիրացիայի միջոցով կամ վիրահատության ժամանակ նմուշառված միջնորմի հյուսվածքի կամ հեղուկի ցանքից անջատված մանրէներ.
2) մեդիաստինիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ ձևաբանական հետազոտությամբ.
3) պացիենտի մոտ թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավ կրծքավանդակում, կրծոսկրի շարժունություն, և հետևյալներից առնվազն մեկի առկայություն՝
ա. թարախային արտադրություն միջնորմի հատվածից.
բ. մանրէի անջատում արյան կամ միջնորմի հատվածի արտադրության ցանքից.
գ. միջնորմի լայնացում ռենտգեն պատկերում:
303. Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատությունից հետո առաջացած մեդիաստինիտը, որն ուղեկցվում է օստեոմիելիտով, հաղորդվում է որպեսվիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):
ԳԼՈՒԽ 72. ԱՉՔԻ, ԱԿԱՆՋԻ, ՔԹԻ, ԿՈԿՈՐԴԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԱՐԱԿ (EENT)
304. Կոնյունկտիվիտը (շաղկապենաբորբը) (EENT-CONJ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ առկա են մանրէներ, որոնք անջատվել են շաղկապենուց կամ հարակից հյուսվածքներից՝ կոպերից, եղջերաթաղանթից, մեյբոմի գեղձերից կամ արցունքագեղձերից վերցված թարախային արտադրությունից.
2) պացիենտի մոտ առկա է շաղկապենու կամ հարակնային շրջանի ցավ կամ կարմրություն և ստորև թվարկվածներից մեկը՝
ա. լեյկոցիտների և ախտածին մանրէների հայտնաբերում արտազատուկի՝ Գրամի մեթոդով ներկված նմուշների մեջ.
բ. թարախային արտադրություն.
գ. աչքի շաղկապենու քերուկի կամ արտադրության հակածնի նկատմամբ հետազոտությունների (էլայզա (ELISA) մեթոդով խլամիդիա տրախոմատիսի (Chlamydia trachomatis), հերպեսի վիրուսի (herpes simplex), ադենովիրուսի նկատմամբ) դրական արդյունք.
դ. բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք տեսանելի են շաղկապենու արտազատուկի կամ քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ.
ե. վիրուսի անջատում բջջային կուլտուրայում.
զ. հարուցչի նկատմամբ իմունագլոբուլին Էմ հակամարմինների ախտորոշիչ տիտր կամ իմունագլոբուլին Ջի հակամարմինների մակարդակի քառակի աճ շիճուկի զույգ նմուշներում:
305. Նշում հաղորդման վերաբերյալ. աչքի այլ վարակը հաղորդվում է որպես աչքի վարակ (EYE), հաղորդման ենթակա չէ քիմիական բնույթի կոնյունկտիվիտը՝ պայմանավորված արծաթի նիտրատով (AgNO3), կամ վիրուսային վարակիչ հիվանդություններով (կարմրուկ, ջրծաղիկ, վերին շնչուղիների վարակ):
306. Աչքի այլ վարակը, բացառությամբ կոնյունկտիվիտի (EENT-EYE), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ մանրէի անջատում առաջային կամ հետին խցիկների պարունակության կամ ապակենման մարմնի հեղուկի ցանքից.
2) պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ ցավ աչքերում, տեսողության խանգարում, հիպոպիոն, և ստորև թվարկվածներից առնվազն մեկը`
ա. բժշկի կողմից աչքի վարակի ախտորոշում.
բ. արյան դրական թեստ հակածնի նկատմամբ (հեմոֆիլուս ինֆլուէնցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. արյան ցանքից անջատված մանրէներ:
307. Ականջի և պտկաձև ելունի վարակը (EENT-EAR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) արտաքին ականջաբորբը (օտիտ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի լսողական անցքի թարախային արտադրությունից անջատվել են հարուցիչներ.
բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ցավ, կարմրություն կամ արտադրություն լսողական անցուղուց.
գ. մանրէների հայտնաբերում՝ թարախային արտադրության Գրամի մեթոդով ներկման արյունքում:
2) միջին օտիտը (միջին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի միջին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ, որը ստացվել է տիմպանոցենտեզի կամ վիրահատության ժամանակ.
բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ցավ թմբկաթաղանթում, թմբկաթաղանթի բորբոքում, ներքաշում կամ շարժունակության նվազում, կամ հեղուկի կուտակում թմբկաթաղանթի հետևում.
3) ներքին օտիտը (ներքին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի ներքին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ վիրահատության ժամանակ.
բ. բժշկի կողմից պացիենտի մոտ ախտորոշվել է ներքին ականջի վարակ:
4) մաստոիդիտը (պտկաձև ելունի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
ա. պացիենտի պտկանման ելունի թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.
բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38°C), ցավ, թուլություն, էրիթեմա, գլխացավ կամ դիմային նյարդի կաթված և նշվածներից առնվազն մեկը` պտկանձև ելունից թարախային արտադրության՝ ըստ Գրամի ներկված նմուշում մանրէների հայտնաբերում, արյան դրական թեստ հակածնի նկատմամբ:
308. Բերանի խոռոչի (բերան, լեզու, լնդեր) վարակը (EENT-ORAL) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի բերանի խոռոչի հյուսվածքների թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.
2) պացիենտի մոտ առկա է բերանի խոռոչի թարախակույտ կամ վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. թարախակույտ, լորձաթաղանթի խոց, բերանի բորբոքված լորձաթաղանթի վրա ուռուցիկ սպիտակ բծեր կամ վահանիկներ կամ փառ բերանի լորձաթաղանթի վրա և հետևյալներից առնվազն մեկը`
ա. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի ներկելու ժամանակ.
բ. դրական KOH (կալիումի հիդրօքսիդ) թեստ.
գ. լորձաթաղանթի քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ երևում են բազմամիջուկ հսկա բջիջներ.
դ. բերանի խոռոչի արտադրությունների՝ հակածնի նկատմամբ դրական թեստ.
ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
զ. բժշկի կողմից վարակի ախտորոշում և տեղային կամ բերանային ճանապարհով հակասնկային բուժում:
309. Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել բերանի խոռոչի բժշկական միջամտությունների հետ կապված առաջնակի հերպես սիմպլեքս վարակի մասին որպես բերանի խոռոչի վարակ, կրկնվող հերպեսային վարակները ներհիվանդանոցային վարակ չեն հանդիսանում:
310. Սինուսիտը (EENT-SINU) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի հարքթային ծոցի (սինուսի խոռոչի) թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.
2) պացիենտն ունի հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 1-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ախտահարված ծոցի հատվածում ցավ կամ զգայունություն, գլխացավ, թարախային արտադրություն կամ քթի խցանում և հետևյալներից առնվազն 1-ը`
ա. դրական տրանսիլյումինացիա (լուսաթափանցում հատուկ լույսի միջոցով).
բ. դրական ճառագայթային ախտորոշիչ հետազոտություն (ներառյալ համակարգչային շերտագրումը (ՀՇ)):
311. Վերին շնչուղիների վարակը, ֆարինգիտը, լարինգիտը, էպիգլոտիտը (EENT-UR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ըմպանի կարմրություն, կոկորդի ցավ, հազ, խռպոտություն կամ կոկորդում թարախային արտադրություն և հետևյալներից առնվազն մեկը`
ա. կոնկրետ հատվածից անջատված մանրէներ.
բ. արյունից անջատված մանրէներ.
գ. դրական թեստ հակածնի նկատմամբ արյան կամ շնչառական ուղիների արտադրությունների մեջ.
դ. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
ե. վերին շնչուղիների վարակի ախտորոշում բժշկի կողմից.
2) պացիենտի մոտ հայտնաբերվել է թարախակույտ անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ:
ԳԼՈՒԽ 73. ՍՏԱՄՈՔՍ-ԱՂԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (GI)
312. Կլոստրիդիում դիֆիցիլեով (Clostridium difficile-ով) պայմանավորված վարակը (GI-CDI) (նախկինում նաև կոչվում էր կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված լուծ կամ CDAD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) լուծ կամ հաստ աղու տոքսիկ լայնացում (տոքսիկ մեգակոլոն) և կղանքում կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) Ա (A) կամ Բ (B) տոքսինի նկատմամբ լաբորատոր ախտորոշիչ հետազոտության դրական արդյունք կամ կղանքում տոքսին արտադրող կլոստրիդիում դիֆիցիլեի (Clostridium difficile) հայտնաբերում ցանքի կամ այլ հետազոտություններով, օրինակ՝ դրական ՊՇՌ.
2) ստամոքս-աղիքային ուղու ստորին հատվածների էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերված պսևդոմեմբրանային կոլիտ.
3) էնդոսկոպիայի, կոլեկտոմիայի կամ դիահերձման ժամանակ ստացված նմուշում հաստ աղու հյուսվածախտաբանություն, որը բնորոշ է կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակին (լուծով կամ առանց դրա):
313. Գաստրոէնտերիտը (բացառությամբ կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակի (CDI)) (GI-GE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ սկսվել է սուր լուծ (ջրիկ կղանք 12 ժամից ավելի), որն ուղեկցվում է փսխումով և տենդով (> 38 °C) կամ առանց փսխման ու տենդի, և առանց հավանական ոչ վարակիչ պատճառի (ախտորոշիչ հետազոտություններ, բուժական միջոցառում, բացառությամբ հակամանրէային միջոցների, քրոնիկ վիճակի կտրուկ սրացում կամ հոգեբանական սթրես).
2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ սրտխառնոց, փսխում, ցավ որովայնում, տենդ (> 38 °C), գլխացավ և հետևյալներից առնվազն 1-ը`
ա. աղիքային վարակի հարուցչի անջատում կղանքից կամ ուղիղ աղիքի քսուքից.
բ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում սովորական կամ էլեկտրոնային մանրադիտակային հետազոտությամբ.
գ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում արյան մեջ կամ կղանքում հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության միջոցով.
դ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում հյուսվածքային նմուշներում ցիտոպաթիկ փոփոխություններով (հետազոտություն տոքսինի նկատմամբ).
ե. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):
314. Ստամոքս-աղիքային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների և ուղիղ աղու) վարակը՝ բացառությամբ գաստրոէնտերիտի և ապենդիցիտի (GI-GIT), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն 1-ին՝
1) պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի, և համապատասխանում են ախտահարված օրգանի կամ հյուսվածքի վարակի հետ՝ տենդ (> 38 °C), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և հետևյալներից առնվազն 1-ը՝
ա. վիրահատության կամ էնդոսկոպիայի ժամանակ հյուսվածքից կամ դրենաժից կամ վիրաբուժական ճանապարհով տեղադրված դրենաժի արտազատուկից անջատված մանրէներ.
բ. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի կամ KOH-ի ներկելու ժամանակ, կամ բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք երևում են վիրահատության կամ էնդոսկոպիայի ընթացքում կամ վիրահատական դրենաժային արտազատուկի կամ հյուսվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ.
գ. արյունից անջատված մանրէներ.
դ. ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ.
ե. Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ (օրինակ՝ Candida spp. էզոֆագիտ կամ ուղիղ աղիքի բորբոքում):
315. Հեպատիտը (GI-HEP) համապատասխանում է հետևյալ չափանիշներին` պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանաններից առնվազն 2-ը՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի՝ տենդ (> 38 °C), անոռեքսիա, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, դեղնություն կամ նախորդող 3 ամսվա ընթացքում արյան փոխներարկման պատմություն, և հետևյալներից առնվազն 1-ը՝
1) հեպատիտ Ա-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի կամ դելտա հեպատիտի հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության դրական արդյունք.
2) լյարդային ցուցանիշների նորմայից շեղում (բարձրացված ԱԼՏ/ԱՍՏ, բիլիռուբին).
3) մեզում կամ բերանըմպանային արտազատուկի մեջ ցիտոմեգալովիրուսի (ՑՄՎ) հայտնաբերում:
316. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) չի հաղորդվում ոչ վարակիչ ծագման հեպատիտի կամ դեղնախտի մասին (ալֆա-1 հակատրիպսինի անբավարարություն և այլն).
2) չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է հեպատոտոքսինների ազդեցության հետևանքով (ալկոհոլային կամ ացետամինոֆենից առաջացած հեպատիտ և այլն).
3) չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է լեղուղիների խցանումից (խոլեցիստիտ):
317. Ներորովայնային վարակներ (GI-IAB), այլ տեղ չդասակարգված՝ ներառյալ լեղապարկի, լեղուղիների, լյարդի (բացառությամբ վիրուսային հեպատիտի), փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, որովայնամզի, ենթաստոծանային տարածության կամ այլ ներորովայնային հյուսվածքների կամ տարածության վարակ, որը սահմանված չէ որևէ այլ բաժնում: Ներորովայնային վարակները համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ անջատվել են մանրէներ վիրահատության կամ ասեղային ասպիրացիայի ժամանակ ստացված ներորովայնային տարածության թարախային նյութից.
2) պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ ներորովայնային վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը` առանց որևէ այլ հաստատված պատճառի` տենդ (> 38 °C), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ կամ դեղնություն և հետևյալներից առնվազն մեկը`
ա. վիրահատական ճանապարհով տեղադրված դրենաժի (օրինակ՝ փակ ասպիրացիոն դրենաժային համակարգ, բաց դրենաժ, T-խողովակային դրենաժ) արտադրությունից անջատված մանրէներ.
բ. մանրէների հայտնաբերում վիրահատության ժամանակ կամ պունկցիայի մեթոդով ստացված արտադրության կամ հյուսվածքի՝ Գրամի եղանակով ներկված նմուշում.
գ. մանրէների անջատում արյան ցանքից և վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ՈՒՁՀ, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով կամ որովայնի ռենտգենաբանական հետազոտությամբ:
318. Նշում հաղորդման վերաբերյալ. չի հաղորդվում պանկրեատիտի մասին (բորբոքային համախտանիշ, որը բնութագրվում է որովայնի ցավով, սրտխառնոցով և փսխումով, որոնք կապված են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների բարձր մակարդակի հետ), եթե չի հաստատվել, որ այն վարակիչ ծագում ունի:
ԳԼՈՒԽ 74. ՍՏՈՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿ՝ ԲԱՑԻ ԹՈՔԱԲՈՐԲԻՑ (LRI)
319. Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ՝ առանց թոքաբորբի նշանների (LRI-BRON): Պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), հազ, նոր կամ ավելացած խորխի արտադրություն, խզզոցներ, սուլող շնչառություն՝ թոքաբորբի կլինիկական կամ ռենտգենաբանական նշանների բացակայությամբ և հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի անջատում խորը շնչափողային ասպիրացիայից կամ բրոնխոսկոպիայից ստացված նմուշում.
2) հակածնի նկատմամբ դրական թեստ շնչառական ուղիների արտադրություններում:
320. Նշում հաղորդման վերաբերյալ. թոքերի քրոնիկ հիվանդությամբ պացիենտի մոտ քրոնիկ բրոնխիտը չհայտնել որպես վարակ, քանի դեռ չկա սուր երկրորդային վարակի նշան, որն արտահայտվում է հարուցչի փոփոխությամբ:
321. Ստորին շնչուղիների այլ վարակները (LRI-LUNG) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի թոքային հյուսվածքի կամ հեղուկի, ներառյալ թոքամզային հեղուկը, քսուքի կամ նմուշի մեջ հայտնաբերվել են մանրէներ.
2) պացիենտի մոտ առկա է թոքի թարախակույտ կամ էմպիեմա, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի թոքերի ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ երևում է թարախակույտի խոռոչը:
322. Նշում հաղորդման վերաբերյալ. առանց թոքաբորբի թոքերի թարախակույտը կամ էմպիեման հաղորդել որպես ստորին շնչուղիների այլ վարակներ:
ԳԼՈՒԽ 75. ՀԱՏՈՒԿ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ (NEO)
323. Կլինիկական սեպսիսը (NEO-CSEP) համապատասխանում է հետևյալ բոլոր երեք չափանիշներին՝
1) բուժող բժիշկը սկսել է սեպսիսի համապատասխան հակամանրէային բուժում առնվազն 5 օր,
2) արյան ցանքում մանրէ չի հայտնաբերվել կամ հետազոտություն չի իրականացվել,
3) այլ տեղակայման ակնհայտ վարակի բացակայություն և հետևյալ չափանիշներից 2-ը (առանց այլ ակնհայտ պատճառի)`
ա. տենդ (> 38 °C) կամ մարմնի անկայուն ջերմություն (ինկուբատորը հաճախակի փոփոխում է ջերմաստիճանը) կամ հիպոթերմիա (< 36,5 °C).
բ. հաճախասրտություն (> 200/րոպե) կամ նոր/աճող հազվասրտություն (< 80/րոպե).
գ. մազանոթների լցման արագությունը > 2 վրկ.
դ. նոր կամ հարաճող ապնոէ(ներ) (> 20 վրկ).
ե. անբացատրելի մետաբոլիկ ացիդոզ.
զ. առաջին անգամ առաջացած հիպերգլիկեմիա (> 140 մգ/դլ).
է. սեպսիսի այլ նշան (մաշկի գույն (միայն եթե մազանոթի լցման արագությունը չի օգտագործվում), լաբորատոր նշաններ (C-ռեակտիվ սպիտակուց, ինտերլեյկին), թթվածնի պահանջի բարձրացում/անհրաժեշտություն (ինտուբացիա), պացիենտի ընդհանուր անկայուն վիճակ, ապաթիա):
324. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը (NEO-LCBI) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին՝ ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում (արագության նվազում), մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշաններ, ինչպիսիք են ապաթիան, և հաստատված հարուցիչ, բացի կոագուլազա-բացասական ստաֆիլակոկերից, որոնք անջատվել են արյունից կամ ողնուղեղային հեղուկից (ուղեղ-ողնուղեղային հեղուկը ներառված է, քանի որ այս տարիքային խմբում մենինգիտը սովորաբար հեմատոգեն է, ուստի ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքի դրական արդյունքը կարող է դիտվել որպես արյան հունի վարակի վկայություն, նույնիսկ եթե արյան ցանքերը բացասական են կամ չեն հետազոտվել):
325. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) նորածնային արյան հունի վարակի ծագման մասին հաղորդվում է «BSI-ի origin» դաշտում.
2) եթե դեպքը համապատասխանում է լաբորատոր հաստատված արյան հունի վարակին (NEO-LCBI-ին) և կլինիկական սեպսիսին (NEO-CNSB-ին), հաղորդվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):
326. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակ՝ պայմանավորված կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերով (NEO-CNSB). համապատասխանում է հետևյալներից առնվազն երկուսին`
1) ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում, մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշան, ինչպիսին է ապաթիան.
2) կոագուլազա-բացասական ստաֆիլակոկեր անջատվում են արյունից կամ կաթետերի ծայրից.
3) պացիենտի մոտ առկա է հետևյալ ցուցանիշներից մեկը. C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլ հարաբերակցությունը (I/T հարաբերակցություն) > 0,2, լեյկոցիտներ < 5/նլ, թրոմբոցիտներ < 100/նլ։
327. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) մեծահասակների շրջանում արյան հունի վարակի (BSI) հաշվետվություններին համապատասխան լինելու համար (ներառյալ երկրորդական BSI).
2) նորածնային արյան հունի վարակի (BSI)-ի ծագման մասին հաղորդվում է BSI-ի ծագման դաշտում.
3) եթե լաբորատոր հաստատված արյան հունի վարակի (NEO-LCBI-ի) և կլինիկական սեպսիսի (NEO-CNSB-ի) դեպքերի բնորոշումները համընկնում են, զեկուցվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):
328. Թոքաբորբը (NEO-PNEU) համապատասխանում է հետևյալ բոլոր չափանիշներին`
1) շնչառական խանգարումներ,
2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է նոր ինֆիլտրատ, կոնսոլիդացիա կամ հեղուկ պլևրալ խոռոչում,
3) առնվազն հետևյալ չորսի առկայություն` ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, տախիպնոէ կամ ապնոէ, հևոց, շնչառական արտադրությունների ավելացում, թարախային խորխարտադրություն, շնչառական արտադրություններից անջատված հարուցիչ, C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլների հարաբերակցություն (I/T) > 0,2:
329. Նեկրոտիկ էնտերոկոլիտը (NEO-NEC) համապատասխանում է նշվածներից որևէ մեկին`
1) նեկրոտիկ էնտերոկոլիտի ձևաբանական նշաններ.
2) առնվազն մեկ բնորոշ շեղում ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ (պնևմոպերիտոնեում, աղիքային պնևմատոզ, բարակ աղիքի անփոփոխ «կոշտ» գալարներ) գումարած նշվածներից առնվազն երկուսը՝ որոնք չունեն այլ բացատրություն. փսխում, որովայնի փքվածություն, կերակրելուց առաջ ստամոքսում առկա սննդի մնացորդային քանակ, չդադարող միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ արյուն կղանքում:
ԳԼՈՒԽ 76. ԹՈՔԱԲՈՐԲ (PN)
330. Թոքաբորբի ստանդարտ բնորոշումը համապատասխանում է հետևյալին՝ կրծքավանդակի առնվազն երկու ռենտգենբանական հետազոտության կամ համակարգչային շերտագրման արդյունքում հաստատված թոքաբորբ հիմնականում սիրտ-թոքային անբավարարություն ունեցող պացիենտների շրջանում, սիրտ-թոքային անբավարարության բացակայությամբ պացիենտների շրջանում մեկ ռենտգենաբանական կամ համակարգչային շերտագրման հետազոտությամբ թոքաբորբի հաստատում և ներքոհիշյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1) տենդ՝ > 38 °C, առանց այլ պատճառի.
2) լեյկոպենիա (<4 000 լեյկոցիտ/մմ3) կամ լեյկոցիտոզ (≥ 12 000 լեյկոցիտ/մմ3).
3) ստորև նշվածներից առնվազն մեկը (կամ առնվազն երկուսը, եթե միայն կլինիկական թոքաբորբ է = PN 4 և PN 5).
ա. նոր առաջացած թարախային խորխ կամ խորխի բնույթի փոփոխություն (գույն, հոտ, քանակ, թանձրություն).
բ. հազ կամ հևոց կամ տախիպնոէ.
գ. սուգգեստիվ աուսկուլտացիա (խզզոցներ կամ բրոնխիալ շնչառաություն), խզզոց, սուլոց.
դ. գազափոխանակության վատացում (օրինակ՝ O2-ի դեսատուրացիա կամ թթվածնի պահանջարկի բարձրացում կամ օդափոխության պահանջարկի բարձրացում).
331. Կիրառվող ախտորոշման մեթոդներն են.
1) մանրէաբանական ախտորոշումն իրականացվում է՝
ա. դրական քանակական ցանք ապանեխման առավելագույն պայմաններում վերցված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 1).
բ. բրոնխոալվեոլային լավաժ (ԲԱԼ) շեմը ≥ 104 ԳԱՄ/մլ կամ ԲԱԼ-ից ստացված բջիջների ≥ 5%-ում մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են ներբջջային մանրէներ (դասակարգված է ըստ ԲԱԼ ախտորոշիչ կատեգորիայի).
գ. բաղարկումից պաշտպանված խոզանակով (PB Wimberley) վերցված նմուշ՝ ≥ 103 ԳԱՄ/մլ շեմով.
դ. բաղարկումից պաշտպանված դիստալ արտածծանք (DPA)՝ ≥ 103 ԳԱՄ/մլ շեմով.
ե. դրական քանակական ցանք ենթադրյալ բաղարկված ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 2).
զ. ստորին շնչառական ուղիների նմուշի քանակական ցանքի արդյունքում մանրէի անջատում (օրինակ՝ էնդոտրախեալ արտածծանք)՝ 106 ԳԱՄ/մլ շեմով.
2) այլընտրանքային մանրէաբանական մեթոդներ (PN 3)՝
ա. արյան դրական ցանք, որը պայմանավորված չէ վարակի այլ աղբյուրով.
բ. թոքամզային հեղուկի նմուշում դրական աճ.
գ. պլևրալ կամ թոքային թարախակույտ՝ դրական պունկցիոն ասպիրացիայով.
դ. թոքերի ձևաբանական հետազոտությունը ցույց է տալիս թոքաբորբի նշաններ.
ե. վիրուսով կամ որոշակի մանրէներով (օրինակ՝ լեգիոնելա, ասպերգիլուս, միկոբակտերիա, միկոպլազմա, պնևմոցիստիս ժիրովեցի) թոքաբորբի նկատմամբ դրական հետազոտություններ.
զ. շնչառական արտազատուկներում վիրուսային հակածնի կամ հակամարմինների հայտնաբերում (ԻՖԱ, իմունաֆլուորեսցենտային անալիզ (FAMA), ՊՇՌ).
է. ուղղակի հետազոտության դրական արդյունք կամ դրական նմուշ բրոնխի արտազատուկներից կամ հյուսվածքից.
ը. շճափոխարկում (օրինակ՝ գրիպի վիրուսներ, լեգիոնելա, խլամիդիա).
թ. մեզի մեջ հակածինների հայտնաբերում (լեգիոնելա):
3) այլ`
ա. խորխի դրական նմուշ կամ ոչ քանակական ցանք ստորին շնչառական ուղիների նմուշից (PN 4).
բ. մանրէի անջատում չի եղել (PN 5):
332. Կրծքավանդակի օրգանների մեկ վերջնական ռենտգեն հետազոտությունը կամ CT-սկանը թոքաբորբի ընթացիկ դրվագի հայտնաբերման համար, կարող է բավարար լինել սրտի և թոքերի ուղեկցող հիվանդություններով պացիենտների համար, եթե հնարավոր է համեմատել նախորդ ռենտգենաբանական հետազոտությունների հետ: PN 1 և PN 2 չափանիշները վավերացվել են առանց նախորդ հակամանրէային բուժման: Այնուամենայնիվ, սա չի բացառում PN 1 կամ PN 2 ախտորոշումը նախկինում հակամանրէային բուժում կիրառելու դեպքում:
333. Ինտուբացիայով պայմանավորված թոքաբորբ (ԻՊԹ (IAP)). թոքաբորբը սահմանվում է որպես ինտուբացիայով պայմանավորված (ԻՊԹ), եթե վարակի առաջացմանը նախորդող 48 ժամում առկա է եղել ինվազիվ շնչառական սարք (նույնիսկ ընդհատումներով): Թոքաբորբը, որի համար ինտուբացիան արվել է առաջացման օրը, առանց իրադարձությունների հաջորդականության մասին լրացուցիչ տեղեկությունների, չի համարվում ԻՊԹ:
ԳԼՈՒԽ 77. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)
334. Էնդոմետրիտը (REPR-EMET) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1) պացիենտի մոտ մանրէի անջատում էնդոմետրիումի հեղուկի կամ հյուսվածքի նմուշների ցանքերում, ստացված վիրահատության ժամանակ պունկցիայի կամ խոզանակի բիոպսիայի մեթոդով.
2) պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավեր որովայնում կամ արգանդի ցավոտություն կամ թարախային արտադրություն արգանդից:
335. Նշում հաղորդման վերաբերյալ. հետծննդյան էնդոմետիտը հաղորդվում է որպես ներհիվանդանոցային վարակ, բացառությամբ այն դեպքերի, երբ ամնիոտիկ հեղուկը վարակվել է հոսպիտալացման պահին կամ պացիենտը հոսպիտալացվել է պտղապարկի պատռումից 48 ժամ անց:
336. Էպիզիոտոմիայի (շեքի հյուսվածքների հատում) հետևանքով զարգացող վարակները (REPR-EPIS) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ առկա է թարախահոսություն էպիզիոտոմիայի հատվածից.
2) պացիենտի մոտ առկա է թարախակույտ էպիզիոտոմիայի հատվածում:
337. Հեշտոցային մանժետի (Vaginal cuff) վարակները (REPR-VCUF) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է թարախահոսություն հեշտոցից.
2) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է հեշտոցային մանժետի թարախակույտ.
3) հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ մանրէի անջատում հեշտոցային մանժետից վերցված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից:
338. Նշում հաղորդման վերաբերյալ. հեշտոցային մանժետի վարակների մասին հաղորդում են որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O), եթե վիրաբուժական վերքի վարակի (SSI) այլ չափանիշները համապատասխանում են (հիստերէկտոմիայից հետո 30 օրվա ընթացքում):
339. Տղամարդկանց և կանանց վերարտադրողական օրգանների այլ վարակները (REPR-OREP) (մակամորձիների, ամորձիների, շագանակագեղձի, հեշտոցի, ձվարանների, արգանդի կամ կոնքի այլ խորը հյուսվածքների՝ բացառությամբ էնդոմետրիտի կամ հեշտոցային մանժետի վարակների) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածից վերցված հյուսվածքի կամ հեղուկի նմուշների ցանքից մանրէների անջատում.
2) պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածի թարախակույտ կամ վարակի այլ դրսևորումներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից երկուսը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 ° C), նողկանք, փսխում, ցավեր, զգայունություն, դիզուրիա և ստորև թվարկվածներից մեկի առկայություն`
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. բժշկի կողմից դրված ախտորոշում:
ԳԼՈՒԽ 78. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)
340. Վիրաբուժական վերքի մակերեսային վարակը (SSI-S) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում և ընդգրկում է միայն կտրվածքի հատվածի մաշկը և ենթամաշկային հյուսվածքները և համապատասխանում է ստորև նշվածներից առնվազն մեկին`
1) թարախային արտադրություն մակերեսային կտրվածքից՝ լաբորատոր հաստատումով կամ առանց դրա.
2) մանրէի հայտնաբերում մակերեսային կտրվածքից վերցված հեղուկից կամ հյուսվածքից՝ ապանեխման պայմաններում ստացված նմուշից.
3) վարակի հետևյալ նշաններից կամ ախտանիշներից առնվազն մեկի առկայություն՝ ցավ կամ զգայունության բարձրացում, տեղային այտուց, կարմրություն կամ ջերմության բարձրացում, և՝ վերքը միտումնավոր բացվել է վիրաբույժի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերքից կատարված ցանքերի հետազոտության արդյունքը բացասական է.
4) վիրաբուժական վերքի վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:
341. Վիրաբուժական վերքի խորը վարակը (SSI-D) առաջանում է վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում՝ եթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում՝ եթե իմպլանտ տեղադրվել է, և պայմանավորված է վիրահատությամբ և ընդգրկում է խորանիստ փափուկ հյուսվածքները (փակեղ, մկան) և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) թարախային արտադրություն վերքի խորանիստ հյուսվածքներից, սակայն ոչ վիրահատված օրգանից/տարածությունից.
2) խորը կտրվածքը ինքնաբերաբար բացվում է կամ միտումնավոր բացվում է վիրաբույժի կողմից, երբ պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը` տենդ (>38oC), տեղային ցավ կամ զգայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կտրվածքից կատարված ցանքի հետազոտությունը բացասական է.
3) առկա են խորը կտրվածքը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են անմիջական զննմամբ, կրկնակի վիրահատության ժամանակ կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.
4) վիրաբուժական խորը վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:
342. Օրգանի/տարածության վարակը (SSI-O) ի հայտ է գալիս վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում` եթե վիրահատության ընթացքում իմպլանտ չի տեղադրվել, կամ 90 օրվա ընթացքում՝ եթե իմպլանտ տեղադրվել է, և վարակը պայմանավորված է վիրահատությամբ ու, բացի վիրահատության ժամանակ արված կտրվածքի տեղից, ընդգրկում է նաև ցանկացած անատոմիական հատված (օրգաններ, տարածություններ), և համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) թարախային արտադրություն դրենաժից, որը կտրվածքի միջով տեղադրվել է օրգանի/տարածության մեջ.
2) մանրէների անջատում օրգանից/տարածությունից ասեպտիկ եղանակով ստացված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից.
3) օրգանը/տարածությունը ներառող թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են կրկնակի վիրահատության ընթացքում անմիջական զննման կամ ձևաբանական կամ ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ.
4) օրգանի/տարածության վարակի ախտորոշում վիրաբույժի կամ բուժող բժշկի կողմից:
ԳԼՈՒԽ 79. ՄԱՇԿԻ ԵՎ ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐԱԿ (SST)
343. Մաշկի վարակները (SST-SKIN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ առկա են թարախային արտադրություններ, թարախաբշտեր, թարախակույտեր (պուստուլաներ, վեզիկուլներ, ֆուրունկուլներ).
2) պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` ցավ կամ զգայունություն, տեղային այտուց, կարմրություն կամ տաքություն, և հետևյալներից առնվազն մեկը`
ա. մանրէներ, որոնք ստացվել են ախտահարված հատվածի արտածծանքից կամ արտադրությունից, եթե մանրէները իրենցից ներկայացնում են մաշկի նորմալ միկրոֆլորա (դիֆթերոիդներ (բացի կորինեբակտերիում դիֆթերիե (Corynebacterium diphtheriae)), բացիլուս սպպ. (Bacillus spp.) (բացի բացիլուս անթրացիսի (B. anthracis)), պրոպիոնիբակտերիում (Propionibacterium spp.), կոագուլազ-բացասական ստաֆիլակոկեր (ներառյալ ստաֆիլոկոկուս էպիդերմիդիսը (Staphylococcus epidermidis)), վիրիդանս խմբի ստրեպտակոկեր, աէրոկոկուս (Aerococcus spp.), միկրոկոկեր (Micrococcus spp.)), ապա դրանք պետք է լինեն մոնոկուլտուրա.
բ. արյունից անջատված մանրէներ.
գ. ախտահարված հյուսվածքի կամ արյան՝ հակածնի նկատմամբ դրական թեստ.
դ. ախտահարված հյուսվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ երևում են բազմամիջուկ հսկա բջիջներ.
ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):
344. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) ախտահարված պառկելախոցերը հաղորդվում են որպես պառկելախոց.
2) ախտահարված այրվածքները հաղորդվում են որպես այրվածք.
3) կրծքագեղձի թարախակույտը կամ մաստիտը հաղորդվում են որպես կրծքագեղձի թարախակույտ կամ մաստիտ:
345. Փափուկ հյուսվածքների (նեկրոտիկ ֆասցիտ, վարակիչ գանգրենա, նեկրոտիկ ցելյուլիտ, վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ) վարակները (SST-ST) համապատասխանում են նշված չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ ախտահարված հատվածի հյուսվածքից կամ արտադրությունից անջատվել են մանրէներ.
2) պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված հատվածից.
3) պացիենտի մոտ առկա են թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
4) պացիենտի մոտ ախտահարված հատվածում առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տեղային ցավ կամ զգայունություն, կարմրություն, այտուց, տաքություն, և ստորև թվարկվածներից առնվազն մեկը`
ա. արյունից անջատված մանրէներ.
բ. արյան կամ մեզի՝ հակածնի նկատմամբ հետազոտության դրական արդյունք (օրինակ՝ հեմոֆիլուս ինֆլուենզե (Haemophilus influenzae), ստրեպտակոկուս պնևմոնիա (Streptococcus pneumoniae), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր, կանդիդա (Candida spp.)).
գ. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):
346. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) ախտահարված պառկելախոցերը հաղորդվում են որպես պառկելախոց.
2) կոնքի խորը հյուսվածքների վարակը հաղորդվում է որպես վերարտադրողական օրգանների այլ վարակ:
347. Պառկելախոցը, ներառյալ մակերեսային և խորը վարակները (SST-DECU), համապատասխանում է հետևյալ չափանիշին` պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` կարմրություն, ցավ, պառկելախոցի եզրերի այտուց, և հետևյալներից առնվազն մեկը`
1) պատշաճ կերպով նմուշառված հեղուկից կամ հյուսվածքից անջատված մանրէներ.
2) արյունից անջատված մանրէներ:
348. Այրվածքային վարակները (SST-BURN) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ առկա է այրվածքային վերքի արտաքին տեսքի կամ բնույթի փոփոխություն՝ կեղևի (ստրուպ) արագ անջատում, կեղևի գույնի փոփոխություն մինչև մուգ-շագանակագույն, սև, մանուշակագույն, այտուց վերքի եզրերում.
2) այրվածքային վերքի բիոպտատի ձևաբանական հետազոտությունը ցույց է տալիս ախտածին մանրէների թափանցում հարակից կենսունակ հյուսվածքների մեջ.
3) պացիենտի մոտ առկա է այրվածքային վերքի արտաքին տեսքի կամ բնույթի փոփոխություն՝ կեղևի (ստրուպ) արագ անջատում, կեղևի գույնի փոփոխություն մինչև մուգ-շագանակագույն, սև, մանուշակագույն, այտուց վերքի եզրերում, և հետևյալներից առնվազն մեկը`
ա. արյունից անջատված մանրէներ՝ նույնականացված այլ վարակների բացակայության պայմաններում.
բ. հասարակ հերպեսի վիրուսի անջատում, ներառումների հյուսվածաբանական նույնականացում լուսային կամ էլեկտրոնային մանրադիտակով կամ վիրուսային մասնիկների հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակով բիոպտատի կամ վերքի մակերեսի քերուկի մեջ.
4) այրվածք ունեցող պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 °C) կամ հիպոթերմիա (< 36 °C), հիպոտենզիա, օլիգուրիա (< 20 սմ3/ժ), հիպերգլիկեմիա՝ նախկինում սննդային ածխաջրեր ընդունելու հետևանքով, գիտակցության խանգարում, և հետևյալներից առնվազն մեկը`
ա. այրվածքի բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությունը ցույց է տալիս մանրէների ներթափանցում հարակից կենսունակ հյուսվածքներ.
բ. արյունից անջատված մանրէներ.
գ. հասարակ հերպեսի վիրուսի անջատում, ներառումների հյուսվածաբանական նույնականացում լուսային կամ էլեկտրոնային մանրադիտակով կամ վիրուսային մասնիկների հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակով բիոպտատի կամ վերքի մակերեսի քերուկի մեջ:
349. Կրծքագեղձի թարախակույտը (SST-BRST) կամ մաստիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) պացիենտի մոտ կտրվածքի և դրենավորման կամ ասեղային ասպիրացիայի եղանակով ստացված կաթնագեղձի ախտահարված հյուսվածքի կամ հեղուկի դրական ցանք.
2) պացիենտի մոտ առկա է կրծքագեղձի թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38 °C) և կրծքագեղձի տեղային բորբոքում, և բժշկի կողմից ախտորոշվել է կրծքագեղձի թարախակույտ:
ԳԼՈՒԽ 80. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)
350. Տարածուն (դիսեմինացված) վարակները (SYS-DI) բնորոշվում են որպես վարակներ, որոնք ընդգրկում են մի քանի օրգան կամ համակարգ, առանց ակնհայտ վարակի միասնական օջախի, սովորաբար վիրուսային ծագման, այլ հայտնի պատճառ չունեցող նշաններով կամ ախտանշաններով և համատեղելի են մի քանի օրգանների կամ համակարգերի վարակային ախտահարման հետ:
351. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) այս ծածկագիրը օգտագործվում է այն վիրուսային վարակների համար, որոնք ներառում են բազմաթիվ օրգան համակարգեր (օրինակ՝ կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, ջրծաղիկ): Այս վարակները հաճախ կարող են նույնականացվել միայն կլինիկական չափանիշներով.
2) այս ծածկագիրը չի օգտագործվում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համար, օրինակ՝ բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, հաղորդվում է միայն այս վարակների առաջնային օջախի մասին.
3) անհայտ ծագման տենդը չի հաղորդվում որպես տարածուն (դիսեմինացված (DI)).
4) վիրուսային էկզանթեմայի կամ ցանի մասին հաղորդվում է որպես տարածուն (դիսեմինացված (DI)):
352. Չախտորոշված ծանր վարակ, որի կապակցությամբ պացիենտը բուժվել է (SYS-CSEP)՝ երբ արյան ցանք չի կատարվել կամ արյան մեջ չեն հայտնաբերվել մանրէներ կամ հակածին, ակնհայտ վարակի բացակայություն այլ տեղում և բժիշկը նշանակել է սեպսիսի բուժում, և պացիենտի մոտ առկա է հետևյալներից առնվազն մեկը`
1) կլինիկական նշաններ կամ ախտանշաններ՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի.
2) տենդ (> 38 °C).
3) հիպոտենզիա (սիստոլիկ ճնշում < 90 մմ/սս).
4) օլիգուրիա (20 սմ3 (մլ)/ժամ):
353. Նշում հաղորդման վերաբերյալ.
1) այս ծածկագիրը չի օգտագործվում առանց ծայրահեղ անհրաժեշտության.
2) նորածինների չախտորոշված ծանր վարակի համար օգտագործվում է նորածինների չախտորոշված ծանր վարակ (NEO-CSEP) բնորոշումը:
ԳԼՈՒԽ 81. ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿ (UTI)
354. Միզուղիների ախտանշանային վարակ՝ մանրէաբանական հաստատմամբ (UTI-A). պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 ° C), միզելու անզուսպ ցանկություն, հաճախամիզություն, դիզուրիա, վերցայլքային ցավ, և մեզի դրական ցանք՝ ≥ 105 ԳԱՄ/մլ, երկու տեսակից ոչ ավելի մանրէներով:
355. Միզուղիների ախտանշանային վարակ՝ առանց մանրէաբանական հաստատման (UTI-B). պացիենտի մոտ առկա են հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 ° C), միզելու անզուսպ ցանկություն, հաճախամիզություն, դիզուրիա, վերցայլքային ցավ, և հետևյալներից առնվազն մեկը`
1) լեյկոցիտային էսթերազայի կամ նիտրատի հայտնաբերում թեստ-զոլերով.
2) պիուրիա՝ ≥104 լեյկոցիտ/մլ կամ ≥3 լեյկոցիտ/տեսադաշտում՝ առավելագույն խոշորացմամբ չցենտրիֆուգված մեզի մեջ.
3) մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված՝ չցենտրիֆուգված մեզի նմուշում.
4) մեզի առնվազն երկու ցանք՝ նույն հարուցչի կրկնակի անջատումով (գրամ բացասական մանրէներ կամ ստաֆիլոկոկուս սապրոֆիտիկուս (staphylococcus saprophyticus)) >102 գաղութ/մլ մեզի չառանձնացված նմուշներում.
5) միզուղիների վարակի դեմ արդյունավետ հակամանրէային բուժում ստացող պացիենտի մոտ մեկ հարուցչի (գրամ բացասական մանրէներ կամ ստաֆիլոկոկուս սապրոֆիտիկուս (staphylococcus saprophyticus)) ≤ 105 ԳԱՄ/մլ.
6) բժշկի կողմից միզուղիների վարակի ախտորոշում.
7) բժշկի կողմից միզուղիների վարակի համապատասխան բուժման նշանակում:
356. Անախտանիշ բակտերուրիան չի հաղորդվում, սակայն անախտանիշ բակտերուրիայով պայմանավորված երկրորդային արյան հունի վարակները հաղորդվում են որպես արյան հունի վարակ (BSI)՝ նշելով վարակի աղբյուրը (ծագումը) որպես միզուղիների վարակ (S-UTI):
357. Միզուղիների վարակը սահմանվում է որպես կաթետերով պայմանավորված, եթե միզային կաթետերը առկա է եղել (նույնիսկ ընդհատումներով) վարակին նախորդող 7 օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 82. ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՅԱՆ ՀՈՒՆԻ ՎԱՐԱԿ
358. Կլինիկական չափանիշ՝ դիտարկման նպատակով նշանակություն չունի:
359. Լաբորատոր չափանիշ՝ արյան ցանքի առնվազն մեկ դրական արդյունք ստաֆիլակոկուս աուրեուս (Staphylococcus aureus), կլեբսիելլա պնևմոնիե (Klebsiella pneumoniae), էշերիխիա կոլի (Escherichia coli), էնտերոկոկուս ֆեցիում (Enterococcus faecium), էնտերոկոկուս ֆեկալիս (Enterococcus faecalis), պսևդոմոնաս աէրոգինոսա (Pseudomonas aeruginosa), ացինետոբակտեր (Acinetobacter) կամ ստրեպտոկոկուս պնևմոնիեի (Streptococcus pneumoniae) հայտնաբերմամբ:
360. Համաճարակաբանական չափանիշ՝ դիտարկման նպատակով նշանակություն չունի:
361. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2) հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3) հաստատված դեպք:
362. Հակամանրէային կայունություն. հակամանրէային զգայունության նկատմամբ թեստերի արդյունքները զեկուցվում են՝
1) ստաֆիլոկոկուս աուրեուսի համար՝ զգայունություն մեթիցիլինի և այլ հակաստաֆիլոկոկային բետա-լակտամների նկատմամբ.
2) էնտերոկոկուս ֆեցիումի և էնտերոկոկուս ֆեկալիսի համար՝ զգայունություն գլիկոպեպտիդների նկատմամբ.
3) կլեբսիելա պնևմոնիեի և էշերիխիա կոլիի համար՝ զգայունություն կարբապենեմների նկատմամբ և զգայունություն կոլիստինի նկատմամբ՝ կարբապենեմակայուն իզոլյատների համար.
4) պսևդոմոնաս աերուգինոսայի և ացինետոբակտեր տեսակների համար՝ զգայունություն կարբապենեմների նկատմամբ:
ԳԼՈՒԽ 83. ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
363. Հակամանրէային դեղերի (այսուհետ՝ ՀՄԴ) նկատմամբ մանրէների կայունություն (այսուհետ՝ ՀՄԿ).
1) բնորոշում՝ մանրէն դասակարգվում է ՀՄԴ-ի նկատմամբ կլինիկորեն զգայուն, միջանկյալ կամ կայուն՝ հիմք ընդունելով հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի (EUCAST) կամ այլ ստանդարտացված մեթոդաբանության գործող տարբերակի մեջ առկա սահմանային արժեքները այսինքն՝ տվյալ մանրէի աճն արգելակող ՀՄԴ-ի նվազագույն ճնշող խտությունը (այսուհետ՝ ՆՃԽ (minimum inhibitory concentration - MIC)) կամ մանրէի աճի ճնշման գոտու տրամագիծը՝ նկատի ունենալով, որ վերջիններս կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում՝ տվյալ մանրէի կայունության ձեռքբերմանը զուգահեռ.
2) դասակարգում.
ա. կլինիկորեն զգայուն («S» կամ «Զ»)` մանրէն սահմանվում է կլինիկորեն զգայուն՝ ըստ ՀՄԴ-ի ազդեցության մակարդակի, թերապևտիկ հաջող արդյունքի բարձր հավանականությամբ.
բ. կլինիկորեն միջանկյալ («I» կամ «Մ»)՝ մանրէն սահմանվում է կլինիկորեն միջանկյալ, եթե ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցությունն անորոշ է: Դա նշանակում է, որ տվյալ հարուցիչով պայմանավորված վարակը կարելի է պատշաճ կերպով բուժել մարմնի այն մասերում, որտեղ տվյալ ՀՄԴ-երը ֆիզիկապես կենտրոնացված են կամ երբ հնարավոր է բարձրացնել ՀՄԴ-ի չափաբաժինը.
գ. կլինիկորեն կայուն («R» կամ «Կ»)՝ մանրէն սահմանվում է կլինիկորեն կայուն եթե առկա է ՀՄԴ-ի թերապևտիկ ազդեցության ձախողման մեծ հավանականություն.
3) կլինիկական բեկման կետերը ներկայացված են հետևյալ կերպ՝
ա. Զ՝ ՆՃԽ ≤ x մգ/լ (ՆՃԽ-ի սահմանային արժեք), աճի ճնշման գոտու տրամագիծը ≥ σ մմ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք).
բ. Մ՝ ՆՃԽ > x (ՆՃԽ-ի սահմանային արժեք), ≤ y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը ≥ ρ (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք) մմ, < σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ.
գ. Կ՝ ՆՃԽ > y (ՆՃԽ-ի միջանկյալ արժեք) մգ/լ, աճի ճնշման գոտու տրամագիծը <ρ (աճի ճնշման գոտու միջանկյալ արժեք).
4) ՀՄԴ-երի նկատմամբ մանրէների կայունության մակարդակներն են՝
ա. բազմադեղակայուն (MDR multidrug-resistant)՝ երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի 3 և ավել խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.
բ. ծայրահեղ կայուն (XDR extensively drug-resistant)՝ երբ մանրէն կայուն է ՀՄԴ-ի բոլոր խմբերի նվազագույնը 1-ական ՀՄԴ-ի նկատմամբ.
գ. պանդեղակայուն (PDR–pandrug resistance)՝ երբ մանրէն կայուն է բոլոր խմբերի բոլոր ՀՄԴ-երի նկատմամբ:
364. Մանրէաբանական կայունություն հակամանրէային պատրաստուկների նկատմամբ.
1) ֆենոտիպային բնորոշում՝ մանրէն դասակարգվում է որպես վայրի տիպի ֆենոտիպ ունեցող կամ տեսակների համար ոչ վայրի ֆենոտիպ ունեցող՝ համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի համաճարակաբանական սահմանային խտությունների (համաճարակաբանական շեմեր՝ ECOFFs) ստանդարտացված մեթոդաբանության մեջ (կամ ստանդարտացված մեթոդաբանության չափորոշված մեթոդաբանության մեջ), հիմնվելով տեսակների համար հատուկ ՆՃԽ բաշխումների և դրանց արգելակման գոտու տրամագծի փոխկապակցվածության վրա.
2) ֆենոտիպային դասակարգում՝
ա. վայրի տիպի (WT) ֆենոտիպ՝ մանրէն սահմանվում է որպես վայրի տիպի (WT) տեսակների կամ տեսակների համալիրի համար, երբ այն զուրկ է ֆենոտիպորեն հայտնաբերվող ձեռքբերովի կայունության մեխանիզմից.
բ. ոչ վայրի տիպի (NWT) ֆենոտիպ՝ մանրէն սահմանվում է որպես ոչ վայրի տիպի (NWT) տեսակի համար, երբ այն արտահայտում է առնվազն մեկ ֆենոտիպային հայտնաբերման ձեռքբերովի կայունության մեխանիզմ.
գ. համաճարակաբանական շեմերը (ECOFFs) ներկայացված են որպես՝ վայրի տիպի (WT)՝ համաճարակաբանական շեմ (ECOFF) ≤ x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիոն գոտու տրամագիծը ≥ σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ և ոչ վայրի տիպի (NWT)՝ համաճարակաբանական շեմ (ECOFF) > x (ՆՃԽ-ի սահմանային արժեք) մգ/լ, սկավառակի դիֆուզիայի տրամագիծը < σ (աճի ճնշման գոտու սահմանային արժեք) մմ.
3) ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի նույնականացում (օրինակ՝ դեղն ապաակտիվացնող ֆերմենտ, դեղի թիրախային սպիտակուցի տիպի փոփոխություն, արտահոսքի պոմպ)՝ մանրէի կողմից ձեռք բերված հակամանրէային կայունության մեխանիզմի արտահայտումը կարող է որոշվել ին վիտրո (in vitro), և մեխանիզմի տեսակը կարող է որոշվել ստանդարտացված մեթոդաբանության միջոցով՝ համաձայն հակամանրէային զգայունության թեստավորման եվրոպական կոմիտեի ուղեցույցի՝ կլինիկական կամ համաճարակաբանական նշանակության կայունության մեխանիզմների և հատուկ կայունությունների հայտնաբերման համար.
4) գենոտիպային բնորոշում՝ մանրէն դասակարգվում է որպես գենետիկական որոշիչ պարունակող կամ զուրկ կամ որոշիչ գործոնների համակցություն, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ՝ կապված հակամանրէային գործոնի հետ (փոխանցվող գեն կամ հիմնական գենի մուտացիա): Գենետիկական որոշիչի կամ որոշիչների համակցության առկայությունը, որը նրան տալիս է ոչ վայրի տիպի զգայունության ֆենոտիպ մեկ կամ մի քանի հակամանրէային գործոնների նկատմամբ, կարող է ցույց տալ բակտերիաների գենոմում համապատասխան նուկլեինաթթվի հաջորդականություն(ներ)ը հայտնաբերելու և նույնականացնելու միջոցով.
5) գենոտիպային դասակարգում. գենոտիպերը ներկայացված են հետևյալ կերպ՝
ա. դրական. [կայուն գենի անվանումը կամ հիմնական գենի մուտացիայի առկայությունը].
բ. բացասական. [կայուն գենի անվանումը] կամ վայրի տիպի հիմնական գեների հաջորդականության բացակայությունը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2025 թվական: