ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 1992 թվականի N 221
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ելնելով ծառայական խնդիրներից, հաստատել քրեական պատիժների իրականացման վարչության ստորաբաժանումների կառուցվածքը, ինչպես նաև դրանց անձնակազմի աշխատանքի վարձատրության կարգը` սահմանելով համապատասխան թվով հաստիքներ, նախարարության իրավասության սահմաններում շնորհել զինվորական ու հատուկ կոչումներ:
2. Պատիժը ազատազրկման ձևով կրող և կալանքի տակ գտնվող անձանց պահպանությունը, հսկողությունը և ուղեկցումն իրականացնող անձնակազմի ծառայությունը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1992 թվականի վեց ամսվա արդյունքներով քննության առնել և անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն քրեական պատիժների իրականացման համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հնարավորության սահմաններում պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |