Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2025
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
01.05.2025
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
01.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» մայիս 2025 թ.

N 163-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 923-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 923-Ն հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

2025-05-01

Վ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2025 թվական: