ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«01» մայիսի 2025 թ. |
N 164-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով , ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
3) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Խաղային գործունեության» բառերով.
4) հրամանի հավելված 4-ի
ա. վերնագրում «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» բառերով.
բ. 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Խաղային գործունեության» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
2025-05-01 |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|