Գլխավոր տեղեկություն
Номер
N 670
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
09.12.1991
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
09.12.1991
Дата вступления в силу
09.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1991 թվականի N 670

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1991 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այսուհետև` ՀՊՃՀ) գլխավոր պլանի հիմնական սկզբունքներին:

2. Հիմնել ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհուրդ և հաստատել նրա կանոնադրությունը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ՀՊՃՀ-ի հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը և ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդին`

ա) քննարկել և հաստատել ՀՊՃՀ-ի գլխավոր պլանը.

բ) ապահովել 1991/92 ուսումնական տարում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անցումը ՀՊՃՀ-ի գլխավոր պլանով նախատեսված կառավարման համակարգի կառուցվածքին.

գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՊՃՀ-ի կանոնադրությունը:

5. Հանձնարարել ՀՊՃՀ-ի հոգաբարձուների խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՊՃՀ-ի պրեզիդենտի թեկնածությունը:

6. Համարել նպատակահարմար ՀՊՃՀ-ում կիրառելու ճարտարագիտական կրթության եռաստիճան համակարգ` ճարտարագիտության բակալավրի, ճարտարագիտության մագիստրոսի և հետազոտող ճարտարագետի որակավորման աստիճանների շնորհումով:

7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ՀՊՃՀ-ի հետ համատեղ 6-ամսյա ժամկետում քննարկել և լուծել ճարտարագիտական բնույթի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վրա ՀՊՃՀ-ի ճարտարագիտական քոլեջների համակարգի ձևավորման հարցը, նկատի ունենալով քոլեջների առաջադեմ ուսանողների ուսման շարունակում ՀՊՃՀ-ի համապատասխան ինստիտուտներում` երկամյա ուսուցման արդյունքներով:

8. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեղակայման հարցը լուծելու համար անհրաժեշտ միջոցառումների պլան.

բ) ՀՊՃՀ-ի Երևանի կրթահամալիրի տարածքային տեղաբաշխման նախագիծը, գործող և նոր մասնաշենքերի հիմնական նորոգման և վերակառուցման պլանը:

9. Թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին`

ա) գիտափորձի կարգով կիրառել պրոֆեսորադասախոսական անձնակազմի (այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների) հավաքագրման պայմանագրային համակարգ.

բ) ՀՊՃՀ-ի կանոնադրության համաձայն, ֆինանսավորման ընդհանուր ծավալի շրջանակներում, ինքնուրույն որոշել համալսարանի կառուցվածքը, հաստիքները, պրոֆեսորադասախոսական, գիտահետազոտական ու ուսումնաօժանդակ անձնակազմի թվաքանակը, վարձատրման պայմանները և չափը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ