Գլխավոր տեղեկություն
Номер
N 422
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
24.06.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
24.06.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 1991 թվականի N 422

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀԳԱՄ-ի այն ձեռնարկությունների ցուցակը, որոնց հաշվեկշռում գտնվող միջտնտեսային նշանակության ոռոգման, ջրարբիացման, չորացման, գյուղական ջրամատակարարման համակարգերը, հիդրոտեխնիկական կառուցվածքները, ջրամբարները, պոմպակայանները, դրանց մղման խողովակաշարերը, խորքային հորերը, ջրավազանները` իրենց օտարման գոտիներով, ենթակա չեն սեփականաշնորհման, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել գոյություն ունեցող ջրատնտեսական և ոռոգման համակարգերի, գետերի, ջրամբարների և ջրատնտեսական այլ կառուցվածքների օտարման գոտիները, համաձայն N 2 հավելվածի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և շրջանային ու տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` հողի սեփականաշնորհման ժամանակ ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված օտարման գոտիների պահպանությունը:

4. Սահմանել, որ նշված օտարման գոտիների ժամանակավոր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով առանձին դեպքերում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հանրապետական գիտաարտադրական միավորման համաձայնությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի
1991 թվականի հունիսի 24-ի
N 422 որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«ՀԱՅՋՐՏՆՏ» ՀԳԱՄ-Ի ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Շրջանների  անվանումը

Ձեռնարկությունների անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

Կոտայքի

Կոտայքի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն գ. Բալահովիտ

«Հայջրշինինդուստրիա» արտադրական միավորում ք. Աբովյան
վերանորոգման-շինարարական տնտհաշվարկային տեղամաս ք. Աբովյան
ջրհան կայանների Կոտայքի միջշրջանային արտադրական ձեռնարկություն ք. Երևան, Քանաքեռ ՀԷԿ-ի շրջանցիկ թունել
Ամասիայի Ամասիայի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Ամասիա ավան
Անիի Անիի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Մարալիկ ավան
Ապարանի Ապարանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Ապարան ավան
Արագածի Արագածի շրջանի ջրատնտեսական համակարգերի ձեռնարկություն Ծաղկահովիտ ավան
Ախուրյանի Ախուրյանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Լենինական, Ախուրյանի խճուղի
N 2 ավտոձեռնարկություն ք. Լենինական, Ախուրյանի խճուղի
N 2 շարժական մեքենայացված շարասյուն ք. Լենինական, Ախուրյանի խճուղի
ջրհան կայանների Ախուրյանի միջշրջանային արտադրական ձեռնարկություն ք. Լենինական, Ախուրյանի խճուղի
Ախուրյան «Հիդրոշին»-ի տնօրինություն ք. Լենինական, Ախուրյանի խճուղի
Աշոցքի Աշոցքի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Աշոցք ավան
Աշտարակի Աշտարակի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Աշտարակի շրջան, գ. Ագարակ
ստորերկրյա ջրերի վարչություն գ. Ագարակ
Արարատի Արարատի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Վեդի ավան
Արթիկի Արթիկի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Արթիկ
Արթիկի շրջանի գյուղական ջրմուղների արտադրական ձեռնարկություն ք. Արթիկ
Արտաշատի Արտաշատի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Արտաշատ
ջրհան կայանների Արաքսի միջշրջանային արտադրական ձեռնարկություն Արտաշատի շրջան, գ. Մխչյան
N 1 շարժական մեքենայացված շարասյուն Արտաշատի շրջան, գ. Մխչյան
N 3 շարժական մեքենայացված շարասյուն Արտաշատի շրջան, գ. Մխչյան
Մխչյանի վերանորոգման-մեխանիկական գործարան Արտաշատի շրջան,  գ. Մխչյան
N 3 ավտոձեռնարկություն գ. Լանջազատ
Վայքի Վայքի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Վայք ավան
Վարդենիսի Վարդենիսի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Վարդենիս ավան
Բաղրամյանի Բաղրամյանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն գ. Քարակերտ
Բաղրամյանի շրջանի գյուղական ջրմուղների արտադրական ձեռնարկություն Մյասնիկյան ավան
Գորիսի Գորիսի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Գորիս
Գուգարքի Գուգարքի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Կիրովական
Եղեգնաձորի Եղեգնաձորի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Եղեգնաձոր ավան
Էջմիածնի Էջմիածնի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Էջմիածին
ջրհան կայանների Էջմիածնի միջշրջանային արտադրական ձեռնարկություն գ. Զվարթնոց
Թալինի Թալինի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Թալին ավան
ջրհան կայանների Թալինի միջշրջանային արտադրական ձեռնարկություն Թալին ավան
Տաուշի Տաուշի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Բերդ ավան
Թումանյանի Թումանյանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Թումանյանի շրջան, գ. Օձուն
Իջևանի Իջևանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն գ. Բերքաբեր
Տաշիրի Տաշիրի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Տաշիր ավան
Կամոյի Կամոյի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Կամո
Կապանի Կապանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Կապան, Սյունիքի խորհտնտեսություն
Կրասնոսելսկի Կրասնոսելսկի շրջանի ջրատնտեսական
համակարգերի արտադրական ձեռնարկություն
Ճամբարակ ավան
Արեգունի պանսիոնատ Ճամբարակ ավան
Հոկտեմբերյանի Հոկտեմբերյանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Հոկտեմբերյան
ջրհան կայանների Հոկտեմբերյանի միջշրջանային արտադրական ձեռնարկություն ք. Հոկտեմբերյան
փորձաարտադրական տնտեսություն Հոկտեմբերյանի շրջան, գ. Երասխահուն
Հրազդանի Հրազդանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Հրազդան
Մասիսի N 1 ավտոձեռնարկություն Մասիսի շրջան, գ. Հայանիստ
N 4 շարժական մեքենայացված շարասյուն Մասիսի շրջան, գ. Հայանիստ
Մասիսի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Մասիս ավան
հիդրոերկրաբանական արշավախումբ Մասիսի շրջան, գ. Հայանիստ
Մասիսի մեխանիկական-վերանորոգման գործարան Մասիսի շրջան, գ. Հայանիստ
արտադրատեխնիկական համակարգման վարչություն Մասիսի շրջան, գ. Հայանիստ
դրենաժակոլեկտորային համակարգերի արտադրական ձեռնարկություն Մասիսի շրջան, գ. Հայանիստ
Մարտունու Մարտունու շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Մարտունի ավան
Մեղրու Մեղրու շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Մեղրի ավան
Նաիրիի Նաիրիի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Նաիրի ավան
«Սիգմա» արտադրական ձեռնարկություն Նաիրի ավան
շինվերանորոգման տնտհաշվարկային տեղամաս Նաիրի ավան
Նոյեմբերյանի Նոյեմբերյանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Նոյեմբերյան ավան
ջրհան կայանների Նոյեմբերյանի միջշրջանային արտադրական ձեռնարկություն Նոյեմբերյանի շրջան, Այրում կայարան
Սիսիանի Սիսիանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Սիսիան ավան
ջրհան կայանների Սիսիանի միջշրջանային արտադրական ձեռնարկություն Սիսիան ավան, զոնալ կայան
Սպիտակի Սպիտակի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն Սպիտակի շրջան, գ. Շիրակամուտ
ջրհան կայանների Սպիտակի միջշրջանային արտադրական ձեռնարկություն Սպիտակի շրջան, գ. Շիրակամուտ
Ստեփանավանի Ստեփանավանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Ստեփանավան
Սևանի Սևանի շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Սևան
քաղաք Երևան հիդրոտեխնիկայի և ջրային պրոբլեմների ԳՀԻ ք. Երևան, Ամառանոցային 125
«Հայպետջրնախագիծ» ինստիտուտ ք. Երևան, Վ. Վաղարշյան 12
գյուղական ջրմուղների արտադրական ձեռնարկություն ք. Երևան, Շահումյան 10
կառուցվող օբյեկտների միասնական տնօրինություն ք. Երևան, Վ. Վաղարշյան 12
Երևանի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն ք. Երևան, Արցախյան 29
ջրային ռեսուրսների վարչություն ք. Երևան, Էնգելսի 2
ջրամբարների արտադրական ձեռնարկություն ք. Երևան, Ջրվեժ, շինհանգույց
Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման արտադրական ձեռնարկություն ք. Երևան, Ջրվեժ, շինհանգույց
տնտհաշվարկային նախագծային խումբ N 2 ք. Երևան, Ջրվեժ, շինհանգույց
աշխատանքի նորմատիվահետազոտական կայան Երևան, Կնունյանցի 13 ա
մասնագիտացված շինարարական-վերանորոգման տեղամաս ք. Երևան, Ջրվեժի հանգույց
տնտհաշվարկային նախագծային խումբ N 1 ք. Երևան, Ամառանոցային 125
գերատեսչական ռազմականացված պահպանության ջոկատ ք. Երևան, Ջրվեժի հանգույց

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի
1991 թվականի հունիսի 24-ի
N 422 որոշման

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ԳԵՏԵՐԻ, ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ


Կառուցվածքի անվանումը

Օտարման գոտին /շերտը/

Չափի միավորը

Օտարման չափը

Ծանոթություն

1

2

3

4

5

մայր և միջտնտեսային ջրանցք լանջի վրա մի կողմից 3 մ, մյուս կողմից 12 մ, չհաշված ջրանցքի լայնությունը

մետր

15

մայր և միջտնտեսային ջրանցք հարթավայրում մի կողմից 2 մ, մյուս կողմից 10 մ -,,- 12
ներտնտեսային և բաժանարար ջրանցք լանջի վրա մի կողմից 3 մ, մյուս կողմից 8 մ -,,- 11
ներտնտեսային և բաժանարար ջրանցք հարթավայրում մի կողմից 2 մ, մյուս կողմից 6 մ -,,- 8
կոլեկտոր մինչև 4 մ խորությամբ մի կողմից 2 մ, մյուս կողմից 10 մ -,,- 12
կոլեկտոր մինչև 6 մ խորությամբ երկու կողմից 10-ական մետր -,,- 20
ոռոգման և չորացման փակ ցանց մի կողմից 1 մ, մյուս կողմից 7 մ -,,- 8 թույլատրվում է օգտագործել գյուղատնտեսական նպատակներով միայն միամյա մշակաբույսերի տակ
ոռոգման և չորացման փակ ցանցերի հորեր հատակագծում կառուցվածքի եզրագծից մեկ մետր շերտով -,,- 1
հիդրանտ ոռոգման ցանցի վրա 1,5x1,5 չափով ք.մ 2,3
պոմպակայաններ պոմպակայանի շենքերով և կառուցվածքներով զբաղեցրած տարածքի եզրագծից 2 մետր շերտով մետր 2
ճնշումային բաց խողովակաշար խողովակաշարի հենարանի եզրագծից մի կողմից 1 մետր, մյուս կողմից 7 մ -,,- 8
ճնշումային փակ խողովակաշար խողովակաշարի եզրագծի մի կողմից 1,5 մ, մյուս կողմից 7,5 մետր -,,- 9 թույլատրվում է օգտագործել գյուղատնտեսական նպատակներով միայն միամյա մշակաբույսերի տակ
ջրամբար, կից լանջերի մինչև 3 աստիճան թեքության դեպքում նորմալ դիմհարային հորիզոնից և կառուցվածքներից 50 մետր շերտով -,,- 50
ջրամբար, կից լանջերի 3 աստիճանից ավելի թեքության դեպքում նորմալ դիմհարային հորիզոնից և կառուցվածքներից հաշված 100 մետր շերտով -,,- 100
օրվա կարգավորման ջրավազան հատակագծում կառուցվածքի եզրագծից 30 մետր շերտով -,,- 30
ջրառի կառույց գետի վրա

հատակագծում կառուցվածքի եզրագծից գետի ստորին մասում

200 մ, վերին մասում` 100 մ և ափերից 50 մետր շերտով

-,- -
աղբյուրների ջրառ /կապտաժ/ հատակագծում կառուցվածքի եզրագծից 30 մետր շերտով -,,- 30
խորքային հոր հատակագծում կառուցվածքի եզրագծից 5 մետր շերտով -,,- 5
շատրվանող հորատանցքեր հատակագծում կառուցվածքի եզրագծից 3 մետր շերտով -,,- 3
գետեր ամենաբարձր հորիզոնի դեպքում ջրի եզրագծից 35 մետր շերտով մետր 35
հեղեղների պաշտպանիչ թմբեր թմբերի արտաքին շերտի ներքին եզրագծից 4 մետր շերտով -,,- 4

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ