Գլխավոր տեղեկություն
Номер
N 415
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.1991-24.09.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
20.06.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
20.06.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1991 թվականի N 415

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին, 3-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում, համաձայն N 1 ցանկի, կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան պետական կառավարման մարմինների լիցենզիան (թույլտվությունը), համաձայն N 2 ցանկի»:

«3. Բոլոր տեսակի ձեռնարկությունները կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:

Մինչ սույն որոշման ընդունվելը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ համապատասխան լիցենզիա»:

Գործող պետական ձեռնարկությունները լիցենզավորման ենթակա գործունեության նոր` ոչ պրոֆիլային տեսակներով զբաղվելու համար պարտավոր են ստանալ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի (վերադասի` նախարարության, գերատեսչության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) թույլտվությունը` համաձայնեցնելով լիցենզավորված մարմնի հետ: Այս կարգը գործում է նաև պետական փոքր ձեռնարկություն ստեղծելու ժամանակ:

«6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մարտի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 29-ի «Կոոպերացիայի մասին ԽՍՀ օրենքի համաձայն կոոպերատիվների առանձին տեսակի գործունեության կարգավորման մասին» N 1468 որոշումը» N 103 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 31-ի «Գործունեության տեսակների լրացուցիչ ցանկի մասին, որոնցով կոոպերատիվները իրավասու չեն զբաղվելու» N 540 որոշումը» N 305 որոշումը.

բ) նշված որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը».

գ) նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակների N 1 ցանկի 7-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «կնիքների և դրոշմակնիքների պատրաստում».

դ) որոշմանը կցված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների N 2 ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում հաստատել լիցենզավորման համար անհրաժեշտ վճարի չափը, ինչպես նաև դրա օգտագործման կարգը:

3. Լիցենզավորող բոլոր նախարարություններին, կազմակերպություններին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին ներկայացնել համապատասխան գործունեության տեսակի լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործունեությունն արգելող հիմնավորումները:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին` երեքշաբաթյա ժամկետում մշակել և բոլոր շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին ուղարկել լիցենզավորման հայտերի միասնական ձևերի, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակների համար անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Հանձնարարել շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտներին գրանցել միայն համապատասխան պետական մարմիններից գործունեության լիցենզիա ստանալուց հետո:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրության և վաճառքի հետ կապված գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի փոփոխությունների վերաբերյալ:

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ


Ցանկ 2

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները



Լիցենզավորող մարմնի անվանումը Գործունեության տեսակը
1 2

Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն

օդային տրանսպորտի աշխատանքների  կազմակերպում

Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք

երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսայինից) աշխատանքի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության կապի
նախարարություն

կապի տեխնիկական համակարգերի  արտադրություն և սպասարկում

Հայաստանի Հանրապետության 
հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե

հեռուստահաղորդումների տեխնիկական  համակարգերի արտադրություն և  սպասարկում, այդ թվում կաբելային հեռուստատեսություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ջրամբարների կառուցում և շահագործում

«Հայարդշինանյութեր» ԱՄ (էկոնոմպետկոմի
քվոտաների սահմաններում ՀՀ
էկոնոմպետկոմ *)

բնական շինանյութերի արդյունահանում և շահագործում

Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի պետական կոմիտե

ընդերքի ռեսուրսային ներուժի (պոտենցիալի) շահագործում, այդ թվում` մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, ստորգետնյա, հանքային և քաղցրահամ ջրերի

ընդերքը որպես պահեստարանների օգտագործում և շահագործում

թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք

հիդրոկայանների և էներգիայի այլընտրանքային աղբյուրի հիման վրա էներգիա արտադրող օբյեկտների կառուցում և շահագործում

կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն

բորսաների կազմակերպում և բորսային միջնորդային ծառայություններ (ֆոնդային բորսաների լիցենզիան տրվում է ֆինանսների նախարարության հետ համատեղ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

բոլոր կարգի վիճակախաղերի  կազմակերպում և անցկացում

շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում

ապահովագրական գործունեություն աուդիտորական ծառայություն

ԽՍՀՄ պետբանկի հայկական
հանրապետական բանկ

բանկային գործի կազմակերպում, արժեթղթերի պատրաստում և արժութային աճուրդների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ
աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և
լեռնային հսկողության կոմիտե

պայթեցման աշխատանքների իրականացում

Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի
նախարարություն

անվտանգության, պահնորդային և խուզարկուական ծառայություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարություն

ցանկացած տեսակի բժշկական օգնություն, բացի ոչ տեխնիկական միջոցներով կատարվող ախտորոշումից

դեղամիջոցների պատրաստում, վաճառք

օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության
սննդի արդյունաբերության նախարարություն

սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն

գրավատների կազմակերպում

հասարակական սննդի կազմակերպում և իրացում
ալկոհոլային խմիչքների վաճառք

Հայաստանի Հանրապետության
բարձրագույն կրթության
և գիտության
պետական կոմիտե,
Հայաստանի Հանրապետության
լուսավորության նախարարություն

հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպում

ԽՍՀՄ պետստանդարտի հայկական հանրապետության վարչություն

չափիչ սարքերի արտադրություն, ստուգում, նորոգում և կարգավորում

Հայաստանի Հանրապետության ճարտարապետության
և քաղաքաշինության պետական կոմիտե

նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում և բազմացում

իրավաբանական ծառայություն

      

*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան