Գլխավոր տեղեկություն
Номер
N 176
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.1991-31.12.1991)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
06.03.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
06.03.1991
Дата вступления в силу
06.03.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1991 թվականի N 176

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 8 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս սահմանել անասնագլխաքանակի նվազագույն չափ, համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ


ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՆ


ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ


Անասունի տեսակը

Քանակը
(գլուխներով)

Խոշոր եղջերավոր անասուն

այդ թվում` կով

5
2
Մանր եղջերավոր անասուն

այդ թվում` մաքի

20
6
Խ ո զ

այդ թվում` խոզամայր

15
3
Թռչուն

այդ թվում` ածան հավ

300
250