Գլխավոր տեղեկություն
Номер
N 461
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.1990-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
10.10.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Дата вступления в силу
10.10.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1990 թվականի N 461

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման մրցույթ հայտարարելու մասին» N 432 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել մրցույթի անցկացման պայմանները, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին` ապահովել մասսայական լրատվության ծառայությունների միջոցով մրցույթի անցկացման պայմանների հաղորդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:

3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել համապատասխան ժյուրիներ, համաձայն N N 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կուլտուրայի մինիստրությանը` ապահովել հիմնի մրցույթի առաջին փուլն անցած ստեղծագործությունների հրապարակային կատարումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳ) ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 24-ի որոշման, 1990 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և հիմնի (օրհներգի) բաց մրցույթ: Մրցույթի անցկացման կազմկոմիտեն հայտնում է, որ պետական զինանշանը և հիմնը (օրհներգը) պետք է համապատասխանեն «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին, արտացոլեն հայ ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին, նրա հարատևման անընկճելի կամքը:

 

Մրցույթների ընդհանուր պայմանները

 

Մրցույթներին կարող են մասնացնել բոլոր ստեղծագործող անձինք` անկախ քաղաքացիությունից:

Ստեղծագործություններն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 15-ը:

Աշխատանքները պետք է ներկայացվեն նշանաբանով: Ստեղծագործությանը կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը և ճիշտ հասցեն:

Այլ քաղաքացիներին իրենց աշխատանքները կից փակ ծրարով ուղարկվում են նշված ժամկետում, նույն հասցեով, միաժամանակ փոստային առաքման մասին տեղեկացնելով հեռագրով, նշելով նշանաբանը և փոստային անդորրագրի համարը:

Մրցանակների չարժանացած ստեղծագործությունները, որոնք մեկ ամսվա ընթացքում սեփականությունը, իսկ նշանաբանով ծրարները առանց բացվելու ոչնչացվում են:

 

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մրցույթի պայմանները

 

Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` առավելագույն չափը 40 x 40 սմ, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում:

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 5000 ռուբլի և երեք խրախուսական մրցանակ` 1000 - ական ռուբլի:

 

Հայաստանի Հանրապետության պետական հիմնի (օրհներգի) մրցույթի պայմանները

 

Հիմնը (օրհներգը) պետք է գրվի քառաձայն երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Հիմնի (օրհներգի) բանաստեղծության և երաժշտության հեղինակները կարող են հանդես գալ համատեղ նույն նշանաբանով, կամ առանձին տարբեր նշանաբաններով:

Անհրաժեշտ է ներկայացնել`

մեքենագրված բանաստեղծությունը` 2 օրինակով

կլավիրը` 1 օրինակով

պարտիտուրը` 1 օրինակով

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 10000 ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 5000-ական ռուբլի) և երեք խրախուսական մրցանակ` 2000-ական ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 1000-ական ռուբլի):

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

 

Հ. Ռ. Սիմոնյան

- պատմաբան, հասարակական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ, նախագահ

Կ. Գ. Աղամյան

- դիզայնող, ԵրԳԹ ինստիտուտի դիզայնի ամբիոնի վարիչ

Ս. Ս. Արևշատյան

- պատմաբան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` «Մատենադարանի» տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ

Ռ. Ս. Արուտչյան - նկարիչ
Շ. Գ. Խաչատրյան

- արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն 

Կ. Ս. Խուդավերդյան

- պատմաբան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր

Լ. Ղ. Հախվերդյան

- արվեստաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ

Ռ. Ս. Ղևոնդյան - նկարիչ
Կ. Վ. Միքայելյան - արվեստաբան, Հայաստանի Հանրապետության կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության պետի տեղակալ
Ռ. Ս. Ջուլհակյան

- ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ

Գ. Ա. Տիրացյան

- պատմաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

 

Է. Մ. Միրզոյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, ժյուրիի նախագահ

Գ. Մ. Գասպարյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ
Գ. Շ. Գյոդակյան - արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ, Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ
Ռ. Ա. Դավթյան - արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության պետ
Վ. Ա. Դավթյան - բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ
Գ. Գ. Էմին

- բանաստեղծ

Է. Ա. Ծատուրյան

- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի երաժշտական ընկերության վարչության նախագահ

Ս. Բ. Կապուտիկյան

- բանաստեղծուհի, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ

Ա. Գ. Հարությունյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար

Է. Ս. Հովհաննիսյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Դ. Հ. Հովհաննես - բանաստեղծ
Հ. Ս. Սահյան

- բանաստեղծ

Ա. Ա. Սահակյան - բանաստեղծ
Տ. Տ. Սազանդարյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Է. Մ. Ջրբաշյան

- Հայաստանի Հանրապետության ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ իսկական անդամ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան