ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 1990 թվականի N 461
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման մրցույթ հայտարարելու մասին» N 432 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել մրցույթի անցկացման պայմանները, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին` ապահովել մասսայական լրատվության ծառայությունների միջոցով մրցույթի անցկացման պայմանների հաղորդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:
3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել համապատասխան ժյուրիներ, համաձայն N N 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կուլտուրայի մինիստրությանը` ապահովել հիմնի մրցույթի առաջին փուլն անցած ստեղծագործությունների հրապարակային կատարումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1 ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳ) ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 24-ի որոշման, 1990 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և հիմնի (օրհներգի) բաց մրցույթ: Մրցույթի անցկացման կազմկոմիտեն հայտնում է, որ պետական զինանշանը և հիմնը (օրհներգը) պետք է համապատասխանեն «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին, արտացոլեն հայ ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին, նրա հարատևման անընկճելի կամքը:
Մրցույթների ընդհանուր պայմանները
Մրցույթներին կարող են մասնացնել բոլոր ստեղծագործող անձինք` անկախ քաղաքացիությունից:
Ստեղծագործություններն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 15-ը:
Աշխատանքները պետք է ներկայացվեն նշանաբանով: Ստեղծագործությանը կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը և ճիշտ հասցեն:
Այլ քաղաքացիներին իրենց աշխատանքները կից փակ ծրարով ուղարկվում են նշված ժամկետում, նույն հասցեով, միաժամանակ փոստային առաքման մասին տեղեկացնելով հեռագրով, նշելով նշանաբանը և փոստային անդորրագրի համարը:
Մրցանակների չարժանացած ստեղծագործությունները, որոնք մեկ ամսվա ընթացքում սեփականությունը, իսկ նշանաբանով ծրարները առանց բացվելու ոչնչացվում են:
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մրցույթի պայմանները
Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` առավելագույն չափը 40 x 40 սմ, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում:
Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 5000 ռուբլի և երեք խրախուսական մրցանակ` 1000 - ական ռուբլի:
Հայաստանի Հանրապետության պետական հիմնի (օրհներգի) մրցույթի պայմանները
Հիմնը (օրհներգը) պետք է գրվի քառաձայն երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:
Հիմնի (օրհներգի) բանաստեղծության և երաժշտության հեղինակները կարող են հանդես գալ համատեղ նույն նշանաբանով, կամ առանձին տարբեր նշանաբաններով:
Անհրաժեշտ է ներկայացնել`
մեքենագրված բանաստեղծությունը` 2 օրինակով
կլավիրը` 1 օրինակով
պարտիտուրը` 1 օրինակով
Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 10000 ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 5000-ական ռուբլի) և երեք խրախուսական մրցանակ` 2000-ական ռուբլի (երաժշտության և բանաստեղծության հեղինակների համար` 1000-ական ռուբլի):
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2 ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
Հ. Ռ. Սիմոնյան |
- պատմաբան, հասարակական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ, նախագահ |
Կ. Գ. Աղամյան |
- դիզայնող, ԵրԳԹ ինստիտուտի դիզայնի ամբիոնի վարիչ |
Ս. Ս. Արևշատյան |
- պատմաբան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` «Մատենադարանի» տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ |
Ռ. Ս. Արուտչյան | - նկարիչ |
Շ. Գ. Խաչատրյան |
- արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն |
Կ. Ս. Խուդավերդյան |
- պատմաբան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր |
Լ. Ղ. Հախվերդյան |
- արվեստաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ |
Ռ. Ս. Ղևոնդյան | - նկարիչ |
Կ. Վ. Միքայելյան | - արվեստաբան, Հայաստանի Հանրապետության կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության պետի տեղակալ |
Ռ. Ս. Ջուլհակյան |
- ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ |
Գ. Ա. Տիրացյան |
- պատմաբան, Հայաստանի Հանրապետության ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3 ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի թիվ 461 ՈՐՈՇՄԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԻ (ՕՐՀՆԵՐԳԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, ժյուրիի նախագահ - բանաստեղծ - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի երաժշտական ընկերության վարչության նախագահ - բանաստեղծուհի, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր - բանաստեղծ - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր - Հայաստանի Հանրապետության ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ իսկական անդամ
Է. Մ. Միրզոյան
Գ. Մ. Գասպարյան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ
Գ. Շ. Գյոդակյան
- արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ, Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ
Ռ. Ա. Դավթյան
- արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի վարչության պետ
Վ. Ա. Դավթյան
- բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության ԳԱ թղթակից անդամ
Գ. Գ. Էմին
Է. Ա. Ծատուրյան
Ս. Բ. Կապուտիկյան
Ա. Գ. Հարությունյան
Է. Ս. Հովհաննիսյան
Դ. Հ. Հովհաննես
- բանաստեղծ
Հ. Ս. Սահյան
Ա. Ա. Սահակյան
- բանաստեղծ
Տ. Տ. Սազանդարյան
Է. Մ. Ջրբաշյան