ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1989 թ. N 533
Քաղ. Երևան
«ԲՈՂԱՔԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բողաքար» պետական արգելոցի առդիր կանոնադրությունը:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 533 որոշմամբ |
«ԲՈՂԱՔԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Բողաքար» պետական արգելոցը կազմակերպվել է Մեղրու շրջանում 2728 հեկտար ընդհանուր տարածության վրա` բույսերի ու կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանության և վերարտադրության նպատակով:
2. Պետական արգելոց հայտարարված տարածքը առաջ չի բերում հողօգտագործողներից հողամասերի հետ վերցնում:
Այն կոլտնտեսությունները, որոնց հողերում կազմակերպված է արգելոցը, պարտավոր են պահպանել «Բողաքար» պետական արգելոցում սահմանված ռեժիմը:
II. «Բողաքար» պետական արգելոցի խնդիրները
3. «Բողաքար» պետական արգելոցի վրա դրվում են հետևյալ խնդիրները`
ա) ընդհանուր բնապահպանական հաշվեկշռի պահպանումը.
բ) բույսերի ու կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության համար բազայի ստեղծումը.
գ) Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ արգելոցի բուսական ու կենդանական աշխարհի կենսաբանական հետազոտությունների անցկացումը.
դ) Լիճքի անտառապետության անտառների վերին մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքների կատարումը:
4. «Բողաքար» պետական արգելոցի ղեկավարումը դրվում է Մեղրու անտառտնտեսության վրա:
III. «Բողաքար» պետական արգելոցի ռեժիմը
5. «Բողաքար» պետական արգելոցի տարածքում արգելվում են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հողերի հերկումը.
բ) հատապտուղների, պտուղների և ծաղիկների հավաքումը.
գ) գազանների ու թռչունների ամեն տեսակ որսը.
դ) թունաքիմիկատների օգտագործումը.
ե) մելիորատիվ աշխատանքները.
զ) մեքենայացված տրանսպորտի երթևեկությունը.
է) տուրիզմը և բնակչության հանգստի մյուս տեսակները.
ը) կառուցապատման նպատակով հողամասերի հատկացումը.
թ) հետախուզական աշխատանքները և օգտակար հանածոների մշակումը:
6. Անասունների արածեցումը թույլատրվում է սեզոնային, նախապես վերապահված, խիստ սահմանափակ և վերահսկվող տարածքներում:
7. Մեղրու անտառտնտեսությունը, Լեհվազ և Վահրավար գյուղերի կոլտնտեսությունները, որոնց հողերում կազմակերպված է «Բողաքար» պետական արգելոցը, պարտավոր են պահպանել արգելոցում սահմանված ռեժիմը:
VI. «Բողաքար» պետական արգելոցի պահպանությունը
8. «Բողաքար» պետական արգելոցի պահպանությունն իրականացվում է «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորման Մեղրու անտառտնտեսությունը:
Պետական արգելոցի պահպանությանը ներգրավվում են նաև հասարակական տեսուչները, բնության պահպանության գծով հատուկ ժողովրդական դրուժինաները, շրջանային, գյուղական և ավանային խորհուրդները:
Հողաշինարարության շրջանային սխեմաները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել պետական արգելոցի ռեժիմը:
9. «Բողաքար» պետական արգելոցի ռեժիմի խախտման գործում մեղավոր անձինք ենթարկվում են պատասխանատվության ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան:
10. Կոլտնտեսությունները և մյուս ձեռնարկությունները, հիմնարկություններն ու քաղաքացիները պարտավոր են հատուցել «Բողաքար» պետական արգելոցի ռեժիմի խախտման հետևանքով պատճառված վնասները` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունվարի 21-ի թիվ 26 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ տարածքում որսի և որսորդական տնտեսության վարման մասին կանոնադրությամբ ու Հայկական ԽՍՀ անտառային օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով: