ՀԱՅԱՍՏԱՆԻ կոմկուսի կենտկոմ եվ Հայկական սսհ
մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
14 մարտի 1978 թ. N 125
Քաղ. Երևան
«սեվան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին
հայաստանի կոմկուսի կենտկոմը և Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը որոշում են.
1. բնական ռեսուրսների պահպանման, ռացիոնալ օգտագործման և վերարտադրման, օրինակելի հանգստի ու ճանաչողական տուրիզմի կազմակերպման պատմության և կուլտուրայի հուշարձանների ու ազգագրական և ճարտարապետական-պատմական արժեք ներկայացնող շինությունների պահպանման ու պրոպագանդման նպատակով Սևանի ավազանի տերիտորիայում ստեղծել «Սևան» ազգային զբոսայգի:
2. «Սևան» ազգային զբոսայգու տարածություն սահմանել 150,1 հազ. հա, այդ թվում 125,3 հազ. հա ջրային մակերես և 24,8 հազ. հա` ցամաք, որից Սևանի շրջանում` 2,7 հազ. հա, Կրասնոսելսկի շրջանում` 4 հազ. հա, Վարդենիսի շրջանում` 11,4 հազ. հա, Մարտունու շրջանում` 3,5 հազ. հա ու Կամոյի շրջան` 3,2 հա, և հաստատել «Սևան» ազգային զբոսայգու սահմանները, համաձայն թիվ 1 հավելվածի:
3. Սևանա լճի ավազանում կաթնասունների ու թռչունների առավել արժեքավոր տեսակների պահպանության և թվաքանակի ու կազմի, ինչպես նաև լճի ձկնային պաշարների վերականգնման նպատակով «Սևան» ազգային զբոսայգու սահմաններում ստեղծել հինգ արգելոցներ և 10 արգելավայրեր, համաձայն թիվ 2 հավելվածի:
4. հանրապետության բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Սևանա լճում կազմակերպել 7270 հա ընդհանուր տարածությամբ հանգստյան գոտի, այդ թվում 3000 հա ջրային մակերես և 4270 հա ցամաք, համաձայն թիվ 3 հավելվածի:
5. սահմանել, որ «Սևան» ազգային զբոսայգու գործունեության և աշխատանքների կոորդինացման նկատմամբ ղեկավարությունն իրականացնում է Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությունը:
այն մինիստրությունները, գերատեսչությունները և կազմակերպությունները, որոնց ձեռնարկությունները գտնվում են ազգային զբոսայգու տերիտորիայում, իրավասության ենթակա ձեռնարկությունների տնտեսական գործունեության նկատմամբ ղեկավարություն են իրականացնում ազգային զբոսայգու ընդհանուր խնդիրներին համապատասխան:
6. հանձնարարել գյուղատնտեսության մինիստրությանը, անտառային տնտեսության պետական կոմիտեին, մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը, Սևանի ավազանի շրջանների շրջսովետների գործկոմներին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի քննարկմանը նյութեր ներկայացնել արգելոցների նպատակով հողամասերի ու ջրային տարածությունների հատկացումը ձևակերպելու համար:
7. հանձնարարել պետշինին` գիտությունների ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ու նախագծային կազմակերպությունների հետ համատեղ կազմել «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեման և մինչև 1978 թվականի վերջն այն ներկայացնել Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի հաստատմանը:
8. հանձնարարել գյուղատնտեսության մինիստրությանը և անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1979 թվականին մշակել սովխոզների, կոլտնտեսությունների ու անտառտնտեսությունների ներքին հողաշինարարության կոմպլեքսային նախագծերը` «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեմային համապատասխան:
9. պարտավորեցնել այն մինիստրություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին, որոնց ձեռնարկությունները գտնվում են «Սևան» ազգային զբոսայգու տերիտորիայում, տարեկան ու հեռանկարային պլաններում նյութական ռեսուրսներ և միջոցներ նախատեսել իրավասության ենթակա օբյեկտներում ազգային զբոսայգու պահանջներին ու խնդիրներին համապատասխան միջոցառումներ անցկացնելու համար:
10. հանձնարարել հեռուստատեսության և ռադիոհաղարդումների պետական կոմիտեին, կուսակցության Սևանի, Մարտունու, կամոյի, վարդենիսի և Կրասնոսելսկի շրջկոմներին ու ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` բնակչության շրջանում լայն բացատրական աշխատանք տանել «Սևան» ազգային զբոսայգու նշանակության և Սևանա լճի ավազանի բնական ռեսուրսների պահպանման ու ռացիոնալ օգտագործման խնդիրների վերաբերյալ, այդ աշխատանքում ներգրավելով առաջատար մասնագետների, բնության պահպանության հանրապետական ընկերության և «գիտելիք» ընկերության տեղական բաժանմունքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
հավելված թիվ 1 |
«սեվան» ազգային զբոսայգու սահմանների նկարագրությունը
Սևանի շրջանի լճափ գյուղի մոտ «Սևան» ազգային զբոսայգու սահմանն անցնում է Սևան- կամո ավտոճանապարհով (22 կմ) և կամոյի շրջանի այրիվան գյուղից հետո թեքվում է դեպի արևելք` նորադուզ գյուղի ուղղությամբ (5 կմ), այնուհետև դեպի հարավ` նորադուզի հրվանդանի անտառատունկերի սահմանով (2,5 կմ) և Սևանա լճի նախկին ափով (13 կմ):
Մարտունու շրջանում ազգային զբոսայգու սահմանն անցնում է կամո-մարտունի-վարդենիս ավտոտրասսայով` մինչև մասրիկ գետի հին հունը:
վարդենիսի շրջանում, մասրիկ գետի հունի մոտ, սահմանը թեքվում է դեպի հարավ և անցնում է գետի երկայնքով 4-5 կմ, իսկ այնուհետև թեքվում դեպի հյուսիս` մինչև նորակերտ գյուղը:
նորակերտ գյուղի մոտ սահմանը մոտենում է զոդ-շորժա երկաթուղագծին, այնուհետև միանում է վարդենիս-շորժա ավտոմոբիլային ճանապարհին և ձգվում է մինչև կրասնոսելսկի շրջանի արտանիշ գյուղը:
կրասնոսելսկի շրջանում սահմանը թեքվում է դեպի արևմուտք (արտանիշի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ) և շորժա գյուղից անցնում է կրասնոսելսկ-Սևան ավտոճանապարհով մինչև Սևան քաղաք (Սևանի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ):
այնուհետև սահմանը թեքվում է դեպի հարավ և եզրափակվում է Լճափ գյուղի մոտ:
հավելված թիվ 2 |
«սեվան» ազգային զբոսայգու արգելոցների ու արգելավայրերի սահմանների նկարագրությունը
արգելոցներ
արտանիշի | - | տեղավորված է կրասնոսելսկի և վարդենիսի շրջաններում, ընդհանուր տարածությունը 6420 հա, որից` |
ցամաք | - | 2220 հա (արտանիշ թերակղզի), այդ թվում վարելահողեր` 51 հա, խոտհարքներ` 14 հա, արոտավայրեր` 764 հա և չօգտագործվող հողեր` 1391 հա. |
ջրային | ||
մակերես | - | 1400 հա (Սևանա լիճը արտանիշ թերակղզու մոտ). |
ջրային | ||
մակերես | - | 2800 հա (Սևանա լիճը ջիլ գյուղից մինչև դարա գյուղը). |
գիլլի | - | տեղավորված է վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը 1000 հա, որից ցամաք` 1000 հա, այդ թվում վարելահողեր` 930 հա, չօգտագործվող հողեր` 70 հա. |
կարճաղբյուրի | - | տեղավորված է վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը 3750 հա, որից` |
ցամաք | - | 200 հա (չօգտագործվող հողեր լճավան գյուղի մոտ). |
ջրային մակերես | - | 50 հա (լճավան լիճ). |
ջրային մակերես | - | 3500 հա (Սևանա լիճը կարճաղբյուր գյուղից մինչև ծովինար գյուղը). |
լիճքի | - | տեղավորված է Մարտունու շրջանում, ընդհանուր տարածությունը 600 հա, որից` |
ցամաք | - | 350 հա (անտառներ). |
ջրային մակերես | - | 250 հա (լիճք լիճ). |
նորադուզի | - |
տեղավորված է Սևանի շրջանում և կամոյի շրջանում, ընդհանուր տարածությունը 3600 հա, որից` |
ցամաք | - | 150 հա, որից չօգտագործվող հողեր Կամոյի շրջանում` 40 հա, Սևանի շրջանում` 110 հա. |
ջրային մակերես | - |
3450 հա (Սևանա լիճը նորադուզ թերակղզու մոտ): |
ծովինարի | - |
տեղավորված է Կամոյի շրջանի Նուխան գյուղից մինչև վարդենիսի շրջանի ծովինար գյուղը` Սևանա լճի հարավային և արևմտյան ափերին ու ջրային մակերեսին, միջին լայնությունը 100 մ, ընդհանուր տարածությունը 400 հա: մնացած արգելավայրերը տեղավորված են գետաբերաններին (մինչև 50 մ լայնությամբ ափերի ընդգրկումով)` |
գավառագետ | - | 3,5 կմ |
ծակքար | - | 6,5 կմ |
լիճք | - | 2 կմ |
արգիչի | - | 3 կմ |
մարտունի | - | 1,8 կմ |
վարդենիս | - | 2 կմ |
մակենիս-կարճաղբյուր | - |
1,5 կմ |
Մասրիկ | - | 8 կմ |
բաբաջան | - | 6 կմ |
հավելված թիվ 3 |
«սեվան» ազգային զբոսայգու հանգստյան գոտու սահմանների նկարագրությունը
1. Սևանի շրջանում` 620 հա, այդ թվում ջրային մակերես` 300 հա և ցամաք` 320 հա (Սևանի թերակղզի):
2. Սևանի ու կրասնոսելսկի շրջաններում` 3150 հա (ծովագյուղ գյուղից մինչև շորժա գյուղը), այդ թվում ջրային մակերես` 1600 հա և ցամաք` 1550 հա, որից` Սևանի շրջանում` 500 հա ու կրասնոսելսկի շրջանում` 1050 հա:
3. Մարտունու շրջանում` 2500 հա (ծովինար գյուղից մինչև ներքին գետաշեն գյուղը), այդ թվում ջրային մակերես` 800 հա և ցամաք` 1700 հա:
4. վարդենիսի շրջանում` 400 հա, այդ թվում ջրային մակերես` 200 հա և ցամաք` 200 հա (կարճաղբյուր գյուղի շրջանում):
5. կամոյի շրջանում` 600 հա (կարմիր գյուղ ու լանջաղբյուր գյուղերի դիմաց), այդ թվում ջրային մակերես` 100 հա և ցամաք` 500 հա:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|