Գլխավոր տեղեկություն
Номер
N 377
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (29.06.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
29.06.1992
Дата вступления в силу
29.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1992 թվականի N 377

քաղ. Երևան

 

1990 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախկին ԽՍՀՄ կառավարության կողմից 1990 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության բնակչությանը վաճառված և 1992 թվականից սկսած ավտոմեքենաներով տնտեսական-կենցաղային ապրանքներով մարման ենթակա պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի` ապրանքներ չլինելու պատճառով մարման անիրագործելիության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 26-ի «1982 թվականի պետական ներքին շահող փոխառությունների, վճարային արժեթղթերի և Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահող պետական փոխառությունների բացթողման մասին» N 181 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ընդ որում`

մինչև 1993 թվականի հունվարի 1-ը բնակչությունից հետ գնված պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը ձևակերպել որպես անվանական արժեքով ավանդներ:

1993 թվականի հունվարի 1-ից հետո պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը հետ գնելիս անվանական արժեքին հաշվեգրել 40 տոկոս փոխհատուցում և ձևակերպել որպես ավանդներ, ընդ որում, փոխհատուցման գումարների համար բացված հատուկ հաշիվներից կանխիկ վճարումները կատարել 1994 թվականի մարտի 1-ից»:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 23-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 21-ի «Պետական նպատակային անտոկոս փոխառությունների թողարկման մասին» N 1119 որոշումը» N 30 որոշումը.

բ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 31-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 7-ի «Պետական նպատակային անտոկոս փոխառության և ԽՍՀՄ պետական գանձարկղային պարտավորությունների թողարկման պայմանները փոփոխելու մասին» N 653 որոշումը» N 373 որոշումը` միայն պետական նպատակային անտոկոս փոխառությանը վերաբերող մասում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ