Գլխավոր տեղեկություն
Номер
N 245
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.05.1993-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
17.05.1993
Дата вступления в силу
17.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 1993 թվականի N 245

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 284 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Պետական արվեստանոցների սեփականաշնորհման կարգի մասին» N 284 որոշմամբ հաստատված պետական արվեստանոցների նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհման կարգում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1. Կարգի 1-ին կետում «մինչև 1992 թվականի ավարտն» բառերը փոխարինել «մինչև 1993 թվականի ավարտն» բառերով:

2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Մեկ արվեստագետին սահմանված կարգով մեկից ավելի արվեստանոց հատկացված լինելու դեպքում սեփականաշնորհման է ենթակա արվեստանոցներից միայն մեկը` արվեստագետի ընտրությամբ»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ