Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.ՆԽ-662-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/13
Принят
ԳԽ նախագահություն
Дата принятия
01.07.1994
Подписан
Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Дата подписания
01.07.1994
Дата вступления в силу
01.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի վերահաստատման մասին» որոշման պահանջներից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Չվերահաստատել «Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդը», «Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների լրացուցիչ ֆինանսավորման հատուկ նշանակության արտաբյուջետային կենտրոնացված ֆոնդը», «Հայաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանման ֆոնդը», «Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից համապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար 2 տոկոս մասհանումների արտաբյուջետային հաշիվը», «Մաքսային վարչության պահուստային ֆոնդը» , «Տեղական ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար պետական և կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների միջոցների մասնակցությամբ արտաբյուջետային ֆոնդը», «Արտասահմանյան իրավաբանական անձանցից, քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացվող հյուպատոսական գանձումների հավաքագրման արտաբյուջետային հաշիվը», «Հայաստանի Հանրապետության «Նախարարությունների և գերատեսչությունների ինվեստիցիոն և սոցիալական զարգացման կենտրոնացված ֆոնդը»:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) «Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդում», «Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների լրացուցիչ ֆինանսավորման հատուկ նշանակության արտաբյուջետային կենտրոնացված ֆոնդերում» առկա միջոցները հաշվանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե.

բ) «Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից համապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար 2 տոկոս մասհանումների արտաբյուջետային հաշվի», «Մաքսային վարչության պահուստային ֆոնդի», «Տեղական ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար պետական և կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների միջոցների մասնակցությամբ արտաբյուջետային ֆոնդի», «Արտասահմանյան իրավաբանական անձանցից, քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացվող հյուպատոսական գանձումների հավաքագրման արտաբյուջետային հաշվի» վճարումները և մուծումները ս.թ. սեպտեմբերի 1-ից կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ինվեստիցիոն և սոցիալական զարգացման կենտրոնացված ֆոնդերում առկա միջոցների հետագա օգտագործման կարգը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հետ:

3. Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` փակել համապատասխան գործադիր կոմիտեներին կից արտաբյուջետային ֆոնդերը (հաշիվները) և դրանցում առկա միջոցները փոխանցել տեղական բյուջե:

4. Վերահաստատել «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդը» մինչև 1994 թվականի նոյեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ

 
   

1 հուլիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.ՆԽ-662-I

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան