Գլխավոր տեղեկություն
Номер
N 232
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.04.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.1992
Подписан
ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.04.1992
Дата вступления в силу
14.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1992 թվականի N 232

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» N 584 որոշման 1-ին կետի 7, 8 և 9-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «որսորդական հրազենի ձեռքբերման և պահպանման թույլտվության համար` տարեկան 50 ռուբլի, իսկ յուրաքանչյուր զենքի վերագրանցման համար` 5 ռուբլի.

պայթուցիկ նյութերի ձեռքբերման և տեղափոխման թույլտվության համար` տարեկան 500 ռուբլի.

կնիք կամ դրոշմ պատրաստելու թույլտվության համար` 50 ռուբլի»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ