Գլխավոր տեղեկություն
Номер
N 20
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.01.1992-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
10.01.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

10 հունվարի 1992 թվականի N 20

քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործկոմի առաջարկությունը և`

 ա) Սիսիան քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Սիսիանի հումանիտար քոլեջ:

Թույլատրել Սիսիանի հումանիտար քոլեջին ղեկավարվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ.

բ) սահմանել, որ Սիսիանի հումանիտար քոլեջի ուսանողների ուսումնառությունը ըստ մասնագիտությունների ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնառության 1992 թվականի պետական պատվերների ցանկում և ֆինանսավորվում է պետական բյուջեից ըստ փաստացի ընդունելության թվաքանակի, բայց չգերազանցելով ծրագրով նախատեսվածը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` հաշվի առնել սույն որոշումից բխող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1992 թվականի ծրագրի և բյուջեի նախագծերում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ