Գլխավոր տեղեկություն
Номер
N 567
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (07.12.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
07.12.1990
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
07.12.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 1990 թվականի N 567

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Ընդունել ի գիտություն, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թվականի սեպտեմբերի 4-ի N 892 որոշմամբ`

ա) ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 17-ի N 59 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով (Հայաստանի ԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի փետրվարի 19-ի N 87 որոշում) և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 9-ի N 989 որոշմամբ (Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 1-ի N 472 որոշում) նախատեսված արտոնությունները տարածել է 1979 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1989 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակաշրջանում Աֆղանստանի Հանրապետություն աշխատելու ուղարկված բանվորների ու ծառայողների վրա.

բ) սույն որոշման «ա» ենթակետում նշված անձանց, որոնք աշխատել են ուղարկելիս սահմանված ժամկետը կամ հարգելի պատճառով ժամկետից շուտ ետ են գործուղվել, տալ հետևյալ արտոնությունները և առավելությունները`

անհատական բնակարանային շինարարության համար անտոկոս վարկ ստանալու իրավունք.

հերթական ամենամյա արձակուրդը իրենց հարմար ժամանակ օգտագործելու իրավունք.

ըստ աշխատանքի վայրի առողջատների, պրոֆիլակտորիումների և հանգստյան տների ուղեգրերով ապահովվելու նախապատվության իրավունք.

կենսաթոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնց նրանք ամրացված են եղել աշխատելու ժամանակաշրջանում.

այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու և հեռախոսների տեղադրման նախապատվության իրավունք.

գ) սահմանել է (մինչև ԽՍՀՄ կառավարության որոշումները «ԽՍՀՄ-ում քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին»  ԽՍՀՄ օրենքի հետ համապատասխանեցնելը), որ սույն որոշման «ա» ենթակետում նշված բանվորների և ծառայողների աշխատաժամանակը հաշվվում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 30-ի N 2383 կարգադրությամբ նախատեսված կարգով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Աֆղանստանի Հանրապետության տարածքում աշխատելու ժամանակաշրջանը հաստատվում է այն ձեռնարկությունների և կազմակերպությունների, նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական տեղեկանքներով, որոնք նշված աշխատողներին գործուղել են Աֆղանստանի Հանրապետություն.

դ) խորհուրդ է տվել սույն որոշման «ա» ենթակետում նշված անձանց Աֆղանստանի Հանրապետություն գործուղած միութենական հանրապետությունների Նախարարների խորհուրդներին, նախարարություններին և գերատեսչություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին` ապահովել սահմանված արտոնությունների իրագործումը և այդ կատեգորիաների անձանց ու նրանց ընտանիքների անդամների կենսապայմանների և կենցաղի պայմանների բարելավման այլ միջոցառումների իրականացումը.

ե) հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը` որոշել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի ծածկման աղբյուրները.

զ) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ԽՍՀՄ ֆինանսների նախարարության և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության մասնակցությամբ անհրաժեշտ դեպքերում տալ սույն որոշման կիրառման վերաբերյալ պարզաբանումներ.

է) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին` հաստատել նշված կատեգորիայի անձանց համար արտոնությունների իրավունքի մասին վկայականի ձևը:

Հանձնարարել է ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեին` ըստ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հայտերի ապահովել 1990 թվականին վկայականների բլանկների և 50 տոկոս զեղչով ուղետոմս ձեռք բերելու կտրոնների պատրաստումը:

Հանձնարարել է ԽՍՀՄ պետմատին` նշված բլանկների պատրաստման համար հատկացնել անհրաժեշտ նյութական ֆոնդեր:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ