Գլխավոր տեղեկություն
Номер
N 467
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.10.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
11.10.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Дата вступления в силу
11.10.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

11 հոկտեմբերի 1990 թվականի N 467

քաղ. Երևան

 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԴԻՈ-ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Սահմանել, որ ժողովրդական պատգամավորների խորհուրդները, պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություններն ու կուսակցությունները ռադիո-հեռուստատեսային լրատվական սպասարկման հարցերը լուծում են բացառապես Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին`

ա) ժողովրդական պատգամավորների խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների լրատվական սպասարկման նպատակով թողարկման անհրաժեշտ տեխնիկական միջոցների, եթերային ժամանակի, հաղորդախողովակների և ռադիոհաճախականությունների տրամադրման համար սահմանել կարգ, ըստ որի նիստերը, համագումարները, ժողովները և մյուս հավաքներն ու միջոցառումները կարող են հեռարձակվել հեռուստատեսությամբ ու հաղորդվել ռադիոյով, եթե նշված կազմակերպությունները Հեռուստապետկոմին դիմեն միջոցառումն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ծանոթանան սպասարկման պայմաններին ու լուծեն ֆինանսավորման հարցերը.

բ) ժողովրդական պատգամավորների խորհուրդների, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների լրատվական սպասարկումը չպետք է խանգարի Հեռուստապետկոմի հաղորդացանցով նախատեսված հաղորդումների հեռարձակմանը:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ