Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն-0854-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/12
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
21.06.1993
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
21.06.1993
Дата вступления в силу
21.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների դասային կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել «ԽՍՀՄ դատախազության մարմինների աշխատողների դասային աստիճանների կանոնադրությունը հաստատելու մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 28-ի հրամանագրի գործողությունը:

3. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողներին մինչև «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների դասային կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը շնորհված դասային կոչումները համապատասխանեցնել սույն օրենքով սահմանված դասային կոչումներին:

4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ մշակել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


21 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 316, կետ 4
հ.ն-0854-1