Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-037-2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.07/1(591)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.1999
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
24.11.1999
Дата вступления в силу
16.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«1992-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «1992-1995 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման վերնագրում և առաջին կետում «1992-1995 թվականների» բառակապակցությունը փոխարինել «1992-1999 թվականների» բառակապակցությամբ:

2. Որոշման 6-րդ կետում «ապրիլի 5-ը» բառակապակցությունը փոխարինել «մայիսի 5-ը» բառակապակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ա. Խաչատրյան


24 նոյեմբերի 1999 թվականի,
քաղ. Երևան
Ն-037-2