Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-0549-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.1992-21.06.1993)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/5(1009)
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
10.03.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
10.03.1992
Дата вступления в силу
10.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ գույքի մանր հափշտակություն է համարվում հինգ հարյուր ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, զգալի չափի հափշտակություն` հինգ հարյուրից մինչև տասը հազար ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, խոշոր չափի հափշտակություն` տասը հազարից մինչև հիսուն հազար ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, առանձնապես խոշոր չափի հափշտակություն` հիսուն հազար ռուբլի և ավելի գումարի (արժեքների) հափշտակությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել`

«Հայկական ՍՍՌ 1961 թվականի քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու կարգի վերաբերյալ» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1961 թվականի հուլիսի 1-ի հրամանագիրը կիրարկելու մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1961 թվականի հուլիսի 7-ի որոշման 5-րդ կետը.

«Պետական կամ հանրային գույքի հափշտակման համար նյութական պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1965 թվականի փետրվարի 25-ի հրամանագրի կիրառման կարգի մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1965 թվականի փետրվարի 25-ի որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


10 մարտի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0549-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.1993, հ.ն-0861-1 21.06.1993, Հ.Ն-0549-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան