Գլխավոր տեղեկություն
Номер
N 507
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (15.11.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
15.11.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
15.11.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 նոյեմբերի 1990 թվականի N 507

քաղ. Երևան

 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՍՊԻԴՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սպիդով հիվանդների կամ մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածների սոցիալական պաշտպանվածության ապահովման, նրանց բժշկական ու սոցիալական օգնության բարելավման նպատակով, և ղեկավարվելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թվականի ապրիլի 23-ի «Սպիդ հիվանդության կանխարգելման մասին» ԽՍՀՄ օրենքը գործողության մեջ դնելու կարգի վերաբերյալ որոշումով, Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Մինչև 16 տարեկան երեխաներին, որոնք վարակված են մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով կամ սպիդ հիվանդությամբ, նշանակել պետական կենսաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

2. Պահպանել մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակված կամ սպիդով հիվանդ մինչև 16 տարեկան երեխային խնամող ծնողներից մեկի, եթե նա կխզի աշխատանքային պայմանագիրը, անընդմեջ աշխատանքային ստաժը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման համար, պայմանով, որ երեխայի նշված տարիքը լրանալուն պես անցնի աշխատանքի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական կրթության մինիստրությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրության հետ համատեղ կլինիկաներում, վերականգնողական կենտրոններում և տնային պայմաններում գտնվող երեխաների և դեռահասների համար, որոնք վարակված են մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով կամ հիվանդ են սպիդով, կազմակերպել դասընթացներ միջնակարգ դպրոցի և պրոֆտեխուսուցման հատուկ ծրագրերով:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրությանը` սահմանել մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածներին կամ սպիդով հիվանդներին ամբուլատոր պայմաններում բուժվելու համար անվճար դեղամիջոցների բացթողման կարգ:

5. Հաստատել, որ մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակված կամ սպիդով հիվանդ մարդկանց բուժման մեկնելու և վերադառնալու ծախսերի հատուցման կարգը որոշվում է հանրապետության կառավարության կողմից:

6. Խորհուրդ տալ ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին և արհմիութենական մարմիններին` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, իրենց լիազորությունների սահմաններում ընդունել մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածների կամ սպիդով հիվանդների սոցիալական օգնության ապահովման լրացուցիչ միջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրության ու ՀԱՄԽ-ի հետ համատեղ նախապատրաստել և 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել առողջապահության բնագավառի այն աշխատողներին ապահովագրելու մասին, որոնք հավանականություն ունեն վարակվելու մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով:

8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին ու մասսայական լրատվության միջոցներին` լայն աշխատանք ծավալել սպիդ հիվանդության կանխարգելման լուսաբանման ուղղությամբ, բնակչության մեջ դաստիարակել գթասրտություն մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածների կամ սպիդով հիվանդների նկատմամբ:

9. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված միջոցառումները իրագործել 1991 թվականից:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 507
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան