Գլխավոր տեղեկություն
Номер
N 133
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (21.02.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
21.02.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
21.02.1991
Дата вступления в силу
21.02.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

21 փետրվարի 1991 թվականի N 133

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բնակելի տներին անօրինական կցակառույցների մասին

 

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարության կասեցման և հանրապետության բնակչության համար բնակության անվտանգ պայմանների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Նշել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ինչպես նաև մյուս բնակելի ֆոնդատերերի անպատասխանատու թողտվությունը բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարության հարցում:

2. Պարտավորեցնել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել հանրապետության քաղաքներում և մյուս բնակավայրերում կառուցված և կառուցվող բոլոր կցակառույցների հաշվառում և տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության ու քաղաքաշինության պետական կոմիտե` ամփոփելու համար.

բ) ամփոփված տվյալների հիման վրա 3-ամսյա ժամկետում «Երևաննորոգնախագիծ» և «Հայնորոգնախագիծ» ինստիտուտների ուժերով համապատասխանաբար Երևան քաղաքում ու մյուս բնակավայրերում իրականացնել կցակառույցների հետազոտում` այդ կառույցների տեխնիկական վիճակը և հետագա շահագործման հնարավորությունը ճշտելու համար և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե` համապատասխան որոշում ընդունելու համար:

Նշված աշխատանքներն իրականացնել համապատասխան տեղական խորհուրդների բյուջեների միջոցների հաշվին.

գ) ապահովել շինարարական նորմաների կոպիտ խախտումներով իրականացված օրինական կցակառույցների շինարարական նորմատիվներին համապատասխան ուժեղացումը կամ քանդումը.

դ) հայտնաբերել բնակելի տներին անօրինական կցակառուցմանն աջակցած և կցակառույցների շինարարության իրականացման գործում մեղավոր անձանց` օրենքով սահմանված կարգով նրանց պատասխանատվության ենթարկելու համար.

ե) կցակառույցների շինարարություն իրականացնելիս խիստ հսկողություն սահմանել գործող օրենսդրության պահանջները կատարելու և մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` աջակցել ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարությունը կանխելու, մեղավորներին ի հայտ բերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու գործում, անօրինական կցակառույցների քանդման ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանումը:

4. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեին` մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բնակելի տներին անհրաժեշտության դեպքում կցակառույցների շինարարության կարգը, հաշվի առնելով դրանց սեյսմակայունության ուժաստիճանի ավելացումը:

5. Հայաստանի Հանրապետության ճարտպետկոմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին զեկուցել սույն որոշման կատարման ընթացքի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 133
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան