Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 ապրիլի 2014 թվականի N 14
44. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց.,փոփ 05.02.15 N 5)
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 05.02.15 N 5)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված N 1 |
(գլխագիրը փոփ. 05.02.15 N 5)
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. Քսանմեկերորդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Ամբողջ աշխարհում կառավարությունները փորձում են համընթաց շարժվել նորարարությանը և առավելապես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց ընթացիկ աշխատանքներում։ Տեխնոլոգիաների միջոցով բարելավվում են հանրային ծառայությունները, կառավարության արդյունավետ աշխատանքները, ինչպես նաև դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ կառավարություններին ավելի մոտեցնելով քաղաքացիներին։
2. Դեռևս 2008 թ. ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որում ամրագրված են նաև ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգային դրույթները և ժամանակացույցը` հիմնված միջազգային լավագույն փորձի վերլուծության և համադրման վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը` մշակվեց և 2010 թ. փետրվարի 25-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը»: Հայեցակարգը ներառում էր էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված ռազմավարական մոտեցումները և 2010-2012 թթ. միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցի համաձայն` վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ազգային լայնաշերտ հիմնացանցի զարգացմանը, բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, երկրում էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ կարևոր մարտահրավերների հաղթահարմանը: Մասնավորապես, ՀՀ բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացման ուղղությամբ մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է ապահովելու համակարգիչների ձեռքբերման մատչելիությունը, ինտերնետի հասանելիությունը ազգաբնակչության համար, ինչպես նաև խթանել էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը:
3. 2010 թ. ՀՀ կառավարության կողմից ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների շտեմարանները և հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար: Կայքում մատուցվում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնց համալրումը կրում է շարունակական բնույթ:
4. 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանում կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր:
5. Ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը, որը ենթադրում է պետական գնումների գործընթացի իրականացում էլեկտրոնային եղանակով:
6. 2010 թվականից մեկնարկած ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգի ներդրումը նպաստեց հարկային փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային դարձնելուն: «Հարկատու-3»-ը հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հարկային վարչարարության կազմակերպումը տեղափոխել ավտոմատ էլեկտրոնային կառավարման դաշտ, առավելագույնս նվազեցնել ՊԵԿ աշխատակից-տնտեսվարող անմիջական շփումը, ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների քանակը:
7. Իսկ ՀՀ ԿԱ ՊԵկ-ի 2010 թվականից գործող Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը, բարելավելու հարկային հաշվետվությունների տվյալների ճշգրտությունը, ավտոմատացնելու դրանց մուտքագրումը «Հարկատու 3» համակարգ, ինչպես նաև նվազագույնի հասցնել հարկատու‑հարկային տեսուչ շփումը:
8. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրման համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում նաև նախապատրաստել նոր հարկային հաշիվներ կամ խմբագրել նախկինում լրացված հարկային հաշիվները: Ծրագիրը նաև թույլ է տալիս դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հարկային հաշիվները:
9. ՀՀ-ում նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների ներդրում այն ոլորտներում, որտեղ վերջիններիս կիրառումն օրենքով պարտադիր է: Սա թույլ է տալիս ՀԴՄ-ներով արձանագրված հասույթների մասին թղթային եղանակով տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու անհրաժեշտության վերացում, դրա հետ կապված ժամանակի կրճատում:
10. Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներ ներկայացնել առցանց համակարգի միջոցով:
11. Կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման համակարգը հնարավորություն է տալիս ներկայացնել իրավաբանական անձանց պետական գրանցման առ ցանց հայտեր, հետևել դիմումների ընթացքին, որոնել և ձեռք բերել տեղեկություններ հետաքրքրող ընկերությունների վերաբերյալ և էլեկտրոնային եղանակով ներկայացնել ձեռնարկությունների գրանցման հայտեր։
12. Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի սահմաններում իրականացվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի` կուտակային վճարների հավաքագրումն ու անձնավորված հաշվառումն ապահովող մոդուլների մշակում, փորձարկում և հիմնական ներդրում: Իսկ կուտակային վճարները (ներառյալ պետության մասը) փոխանցվել է և մասնակիցների ռեեստր վարողի («Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ) մոտ բացված կենսաթոշակային հաշվին:
13. Այնուամենայնիվ, կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը լոկ առցանց տեղեկատվության տրամադրում չէ: Այն պահանջում է բազմակողմանի և անընդմեջ զարգացող ճարտարապետության մշակում և իրականացում` խուսափելու կրկնակի ենթակառուցվածքի և իր գլխավոր բաղադրիչների առկայությունից, ինչպես նաև ինտեգրելու տարբեր գործընթացներ, ծառայություններ և գործառույթներ, որոնք դուրս են մնացել կառավարման շրջանակներից: Էլեկտրոնային կառավարման նպատակը ոչ միայն ավանդական տեղեկատվության փոխակերպումն է բիթերի և բայթերի, ինտերնետի միջոցով տեղեկատվության հասանելիությունը և առկա կառավարման գործառույթների տեղափոխումը էլեկտրոնային պլատֆորմ, այլ նաև կոչ է՝ վերանայելու ներկայումս կիրառվող կառավարման գործառույթները, գործընթացները բարելավելու և դրանք ամբողջացնելու նպատակով: Ելնելով ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության շարունակական զարգացման անհրաժեշտությունից և համաձայն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի` մշակվել է սույն ծրագիրը, որը միտված է 2010 թվականի ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացման շարունակականության ապահովմանը, ինչպես նաև նոր զարգացումների արդյունքում առաջացած անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
14. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի նիստի N35 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի նիստի N7 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
3) Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի` նախատեսվում է ինտեգրացված համակարգի ազգային սեգմենտի ստեղծումը և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչը։
3. ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱՆ
15. ՀՀ-ի քաղաքացիները մի շարք լուրջ խնդիրների են հանդիպում հանրային ծառայություններից օգտվելիս, ինչպիսիք են՝ կոռուպցիան, բյուրոկրատիան և հանրային հաստատությունների անարդյունավետությունը, ում երկարատև հերթերը, թույլ հաղորդակցության միջոցները և ոչ ամբողջական տեղեկատվությունն այն հարցերի վերաբերյալ, թե ինչպես օգտվել և ինչպես են տրամադրվում հանրային ծառայությունները։
16. Պետական մարմիններում սպասելաժամանակը, որոշ հաստատություններում ծառայությունների վատ պայմաններն ու անարդյունավետ մատուցումը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչպես նաև քաղաքացիների ակնկալիքներին։ Հանրային ծառայությունների համար դիմող քաղաքացիները հարկադրված են երկար ճանապարհ կտրել՝ այդպիսով պետական մարմիններից տեղեկատվություն կամ ծառայություններ ստանալու համար ժամանակ, ջանք և գումար կորցնելով։
17. Ինտերնետով հանրային ծառայությունների հասանելիությունը շարունակում է համեմատաբար նվազ լինել, իսկ հանրային հատվածի մեծ մասի վեբկայքերի բովանդակությունը շատ վատ որակի է, ինչը խոչընդոտում է քաղաքացիների կողմից տեղեկատվությունից արագորեն օգտվելուն։ Հանրային կառավարման ոլորտում ՏՏ ռեսուրսների օգտագործումը սահմանափակ և չհամակարգված բնույթ է կրում, որը նվազեցնում է կառավարման արդյունավետությունն ու արագագործությունը։
18. Հանրային հատվածում առկա են տվյալների մի քանի տասնյակ կենտրոններ, որոնք չեն օգտագործում իրենց ամբողջ կարողությունները, և որոնք խոցելի են անվտանգության և շահագործման բարձր ծախսերի մասով։ Հանրային ոլորտում ՏՏ ռեսուրսների այս ցրվածությունը խոչընդոտում է որակյալ ծառայությունների մատուցմանը քաղաքացիներին և ձեռնարկություններին, ինչպես նաև իշխանությունների և քաղաքացիական ծառայողների միջև համագործակցությանը։
19. Ներկայումս, ՏՏ համակարգերը հաճախ ստեղծվում են արտոնագրված ծրագրային միջոցների և փակ ստանդարտների հիման վրա, որոնց կիրառումը բերում է մեկ մատակարարից կախվածությանը և խոչընդոտում է դրանց ինտեգրմանը ՏՏ համատեղելի միջավայր։ Բացի այդ ՀՀ-ում կիբեռանվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները կրում են տեղային և մասնակի բնույթ և չեն ներառում անհրաժեշտ խնդիրների ամբողջական լուծումներ: Մասնավորապես, մի շարք պետական մարմիններում բացակայում է սեփական տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը, որով պետք է սահմանվեն և իրականացվեն անհրաժեշտ և պարտադիր կազմակերպչական և տեխնիկական բնույթի միջոցառումները: Ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի կառավարման այս եղանակը հնարավորություն չի ընձեռում ռեսուրսները վերստին օգտագործել կամ բաշխել, ինչը հանգեցնում է կրկնությունների, իսկ կիբեռանվտանգության ցածր մակարդակը կարող է հանդիսանալ ահաբեկչական բնույթի հնարավոր ոտնձգությունների պատճառ:
20. Մասնավոր հատվածի հետ համագործակցությունը սահմանափակված է սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերմամբ։ Հանրային հատվածի այս գործելակերպը հանգեցնում է շահագործման բարձր ծախսերի, ՏՏ համակարգերի ցածր որակի և ծառայության մատուցման նորարարական մոդելների սահմանափակ օգտագործման։
21. Հանրային հատվածում առկա է աշխատակիցների լուրջ պակաս՝ ՏՏ ռեսուրսները կառավարելու և զարգացնելու համար։ Հանրային ծառայողների ցածր վարձատրությունը թույլ չի տալիս հանրային հաստատություններին աշխատանքի ընդունելու բարձր որակավորում ունեցող փորձագետների։ Այս թերությունը հանգեցնում է ՏՏ ոլորտի անհամաչափ զարգացման տարբեր հանրային հատվածներում և խոչընդոտում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը։
4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
22. Հայաստանը` որպես գործարարության և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն դիրքավորելու, երկրում գիտելիքահենք տնտեսության և էլեկտրոնային հասարակության ձևավորման նպատակով խիստ կարևորվում է կառավարության հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը, որը հնարավոր է իրականացնել բարձրորակ, դեպի սպառողը կողմնորոշված էլեկտրոնային ծառայությունների մատուցման և սպառողական կառավարման (customer management) առաջադեմ մեթոդների կիրառման միջոցով: Արդյունքում կապահովվի էլ. կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։
23. Համաձայն Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման տեսլականի՝ էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակն է բարելավել հանրային ծառայությունների մատուցումը օգտվողներին և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար: Այստեղ կիրառվող Օգտվող հասկացությունը վերաբերում է անհատներին (քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձանց), կազմակերպություններին և պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Տեսլականի գաղափարները հետևյալն են`
1) Վերոնշյալ օգտվողները պետք է կարողանան մուտք ունենալ դեպի պետական ծառայություններ անկախ բնակավայրի կամ աշխատանքի վայրից (քաղաքներ կամ գյուղեր), երկրից ներս թե դուրս, և գործնականում, իրենց հարմար ցանկացած որևէ ժամի:
2) Հանրային ծառայությունների կառավարման վերաբերյալ օգտվողների կարիքները և ցանկությունները նույնպես պետք է ուղղորդեն ծառայությունների կատարելագործման գործընթացը` փոխակերպելու ավանդական ծառայությունները էլեկտրոնայինի: Ավելի հակիրճ, էլեկտրոնային կառավարումն ու ծառայությունները պետք է կենտրոնացած լինեն օգտվողների շահերին և բխեն ամբողջությամբ նրանց պահանջներից:
3) Էլեկտրոնային ծառայությունները պետք է տրամադրվեն օգտվողներին մեկ և միասնական ձևով, որն օրինակ չպետք է առաջացնի անհրաժեշտություն մեկ ծառայությունից օգտվելու նպատակով դիմել տարբեր պետական մարմինների: Ընդհակառակը, ծառայությունից օգտվելու բոլոր պահանջները պետք է թափանցիկ ձևով ինտեգրվեն և կառավարվեն մեկ պատուհանի սկզբունքով, իսկ օգտվողի կողմից տվյալները տրամադրվեն միայն մեկ անգամ:
4) Օգտվողը պետք է կարողանա օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից` կիրառելով էլեկտրոնային բազմաթիվ միջոցներ, ինչպես օրինակ Ինտերնետ, ԻՁՊ (IVR) և բջջային հեռախոսներ (ՍՄՍ): Օգտվողի հետ էլեկտրոնային համագործակցության ընթացքում, ծառայություն մատուցող պետական մարմինները պետք է ապահովեն հնարավորինս բարձր անվտանգության ստանդարտներ:
24. Հայաստանում կառավարման տեխնոլոգիաների ներդրման հիմնական նպատակներն են.
1) Տրամադրել էլեկտրոնային ծառայություններ այն որակով, որը համապատասխանում է միջազգային որակական չափանիշներին:
2) Տրամադրել ծառայություններն ամբողջական և օգտվողին հարմարավետ ձևով` պահպանելով անվտանգության բարձր ստանդարտները:
3) Ապահովել բոլոր ծառայությունների փոխգործելիությունը՝ հիմք ընդունելով միասնական անվտանգության և փոխգործելիության ստանդարտներն ու լուծումները:
4) Ապահովել ծառայությունների հասանելիությունը ՀՀ-ում յուրաքանչյուրի համար և թույլ տալ մուտք գործել համակարգ 24/7 այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս:
5) 80% օգտվողների մոտ ապահովել էլեկտրոնային բոլոր ծառայություններից օգտվելու բավարարվածություն:
6) Տրամադրել պաշտոնական ողջ միջպետական տեղեկատվությունը ոչ թղթային եղանակով:
7) Ապահովել տեղեկատվության հասանելիությունը պետական գերատեսչությունների միջև և պահպանել այն նվազագույն կրկնություններով:
8) Նպաստել պետության տեղեկատվական հասարակության ձևավորմանը ` տարածելով վերջինիս ներսում տեղեկատվություն, գիտելիք և էլեկտրոնային ծառայությունների կիրառումը:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5.1 ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
25. Բաց կառավարության սկզբունքների կիրառումը կնպաստի կառավարման թափանցիկությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման մակարդակի բարելավմանը և քաղաքացիների ու ձեռնարկությունների համար հանրային ծառայությունների արդիականացմանը:
26. Հանրային հատվածը տնօրինում և ներկայացնում է պետության հանրային տվյալների մեծ մասը: Բաց կառավարության ծրագրի շրջանակներում պետական տեղական ինքնակառավարման մարմինները կհամագործակցեն ձեռնարկությունների, քաղաքացիական հասարակության և ՏՏ մասնավոր կազմակերպությունների հետ՝ հանրային տվյալները «համեմելով» նոր տեխնոլոգիաներով և նորարարական ծրագրերով (applications): Դա կբարելավի հանրային ծառայությունների որակը և կխրախուսի քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և կառավարման արդյունավետության հարցում:
27. Հանրային հատվածի տվյալների վերստին օգտագործումը կապահովվի օրենսդրական դաշտի միջոցով, որի միջոցով հաշվի կառնվեն քաղաքացիների այնպիսի հիմնական իրավունքները, ինչպիսիք են՝ տեղեկատվության հասանելիության, անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության իրավունքները, որոնք կհամապատասխանեն հանրային տվյալների վերաբերյալ միջազգային լավագույն չափանիշներին:
28. Բաց կառավարություն ծրագիրը կներառի նոր հաղորդակցական տեխնոլոգիաներ և սոցիալական ցանցեր (սոցիալական մեդիաներ)՝ քաղծառայողների տրամադրված ծառայության թափանցիկությանը նպաստելու համար: Ներկայումս, սոցիալական ցանցերը տեղեկատվության տարածման կարևոր միջոցներ են դառնում: Հաշվի առնելով այնպիսի նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ սոցիալական ցանցերն օգտագործող անձանց ավելացող թվաքանակը՝ հանրային հատվածը կարող է օգուտ քաղել նրանցից և մատուցել որակյալ ծառայություններ, նպաստել նորարարությանը կառավարության կողմից որոշումներ կայացնելիս, միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն տարածել և կառավարման գործընթացում ընդգրկել քաղաքացիների առաջարկությունները:
5.2 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
29. Մինչև 2018 թվականը բոլոր հանրային ծառայությունների տվյալների շտեմարանները, որոնք կարող են թվայնացվել, կմատուցվեն քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային եղանակով՝ ավանդական մեթոդների հետ մեկտեղ: Նախարարությունները և մյուս հանրային հաստատությունները կկազմեն հանրային ծառայությունների թվայնացմանն ուղղված ծրագրեր, որոնք կընդգրկվեն տվյալ ոլորտային ռազմավարություններում, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման իրենց ծրագրերը: Բացի դրանից՝ կգնահատվեն և կվերացվեն հանրային ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցումը և կառավարության աշխատանքներում ՏՏ կիրառումը կանխարգելող իրավական խոչընդոտները:
30. Թվայնացման ընթացքում պետական մարմինները հաշվի կառնեն Էլեկտրոնային ծառայությունների մատուցման մոդելը, որը կուրվագծի բոլոր փուլերը, այդ թվում՝ հայեցակարգի մշակումը, նախագծումը, զարգացումը, պայմանագրի կնքումը, իրագործումը, թեստավորումը, գործարկումը, սպասարկումը: Մոդելի միջոցով կբացատրվեն կազմակերպական, տեխնոլոգիական, ֆինանսական և իրավական հայեցակետերը, ինչպես նաև հանրային ծառայությունն էլեկտրոնային եղանակով մատուցման կատարողականի չափումը: Մոդելի միջոցով կսահմանվեն մեթոդաբանություններ և գործիքներ՝ էլեկտրոնային ծառայությունների արագ, արդյունավետ և կայուն մատուցման հնարավորություն տալու համար: Հանրային ծառայությունների թվայնացման ընթացքում, գերակայություն է տրվելու այն ծառայություններին, որոնց համար դիմում են քաղաքացիներն ու կազմակերպությունները, և որոնք անհրաժեշտ են բարեփոխման և Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ինտեգրման համար:
31. Պետական մարմինները ՏՏ ներդրումները կուղղեն հանրային ծառայությունների բարելավմանը, այդ թվում՝ օժանդակ գործառույթների, տվյալների բազաների, ՏՏ ներքին համակարգերի և ՏՏ սարքավորումների ուղղությամբ ներդրումները: Այդ եղանակով կառավարությունը ՏՏ ոլորտի իր ներդրումներից լրացուցիչ ներդրում կունենա՝ հասցեագրված անմիջականորեն քաղաքացիներին և ձեռնարկություններին:
32. Պետական մարմինները առավել համապարփակ կերպով կաշխատեն մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների, ծրագրավորողների և քաղաքացիական հասարակության հետ՝ այս ռազմավարական ծրագրին նպաստելու և այն իրականացնելու նպատակով: Մասնավորապես, հանրային հատվածի, քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես գործընկերների հետ գործընկերությունը կօգնի հասնել էլեկտրոնային հանրային ծառայությունների օգտագործման առավել բարձր մակարդակի՝ ԵՄ չափանիշներին և նպատակներին համապատասխան:
5.3 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ (REENGINEERING)
33. Կառավարման էլեկտրոնային փոխակերպման գործընթացը չի ենթադրում միայն հանրային ծառայությունների տվյալների շտեմարանների, արխիվների և փաստաթղթերի թվայնացում: Հանրային ծառայությունները կվերանայվեն այնպիսի եղանակով, որ հնարավոր լինի վերացնել անարդյունավետ, մասնատված և հնացած գործընթացները: Մնացյալ գործընթացները և ծառայությունները կմիավորվեն՝ առավելագույն հարմարավետություն, նվազագույն ծախսեր և կառավարության ու քաղաքացիների միջև հեշտ փոխգործակցություն ապահովելու նպատակով:
34. Տեղեկատվական տեխնոլոգիաները միջգերատեսչական ինտեգրման, համագործակցության ու համատեղելիության հնարավորություն կտան՝ համալիր հանրային ծառայություններ մատուցելու համար:
35. Կառավարությունը կմշակի օժանդակ ծառայությունների թվայնացման «ճանապարհային քարտեզ»՝ ձեռնարկելով ՏՏ ակտիվների նախնական վերանայում և ՏՏ կիրառում հանրային հատվածի շրջանակներում: Թղթային կրիչով արխիվները և հին ձևաչափով փաստաթղթերը կթվայնացվեն և կարագացնեն կառավարության` էլեկտրոնային կառավարության փոխակերպման գործընթացը:
5.4 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
36. ՀՀ քաղաքացիների գրեթե կեսը արդեն առցանց են գործում և ակնկալում են ինտերնետի ու բջջային հեռախոսի միջոցով օրը 24 ժամ և շաբաթը 7 օր հասանելի առցանց հանրային ծառայություններ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ֆիզիկապես գտնվում ծառայություն մատուցելու համար պատասխանատու հաստատությունը:
37. Այս ռազմավարական ծրագրով աջակցություն է ցուցաբերվում կառավարությանը այդ ակնկալիքները իրագործելու, քաղաքացիներին այն ավելի մոտեցնելու և հասանելիության բազմաբնույթ ուղիներ ապահովելու համար, որպեսզի քաղաքացիները կարողանան ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը՝ ինտերնետ, շարժական միջոցներ և այլն: Այս մոտեցումը բավարարում է բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կարիքները:
38. Կառավարության միասնական պորտալը կդյուրացնի հանրային ծառայությունների էլեկտրոնային հասանելիությունն ու կիրառումը: Կառավարության վեբկայքերը կվերանայվեն և կհամախմբվեն, իսկ հանրային ծառայություններին էլեկտրոնային հասանելիությունը կներառվի միասնական պորտալում, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հեշտ գտնել տեղեկատվությունն ու ծառայությունները: Կառավարության պորտալի անվտանգության միջոցների մակարդակը կբարձրացվի՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից ինտերակտիվ և գործարքային ծառայությունների անցման ընթացքում պորտալի նոր դերին համապատասխանելու համար: Քաղաքացիները կունենան միասնական մուտք պետական մարմինների հետ իրենց փոխգործակցության հարցում և կստանան հաճախորդների սպասարկման որակյալ ծառայություն:
39. Ներդրման համար պլանավորված են հետևյալ հիմնական գործառույթները.
1) Օգտվողի փոխգործողություն: Օգտվողները կկարողանան տեսնել և տեղափոխվել (օրինակ` կայքի ծառերի կամ քարտեզի միջոցով) միասնական պորտալում, որոնել պորտալի կամ այլ պետական կայքերի բովանդակությունը (ինդեքսավորելով յուրաքանչյուր նախարարության կայքի բովանդակությունը):
2) Կայքի բովանդակության կառավարում: Պորտալը կպարունակի պետական մարմիններից ստացվող բովանդակությունների շտեմարան, որը հնարավոր կլինի կառավարել:
3) Օգտվողի կառավարում: Պորտալը տրամադրում է կենտրոնական կայք (fornt-end functionality) օգտվողների համար` թույլ տալով նրանց գրանցվել, թարմացնել իրենց պրոֆիլը և անհատականացնել բովանդակությունը:
4) Էլեկտրոնային փոստը հնարավորություն կտա օգտվողներին ունենալ անհատական անվտանգ էլեկտրոնային փոստ` պետական մարմինների հետ կապ ապահովելու, պաշտոնական ծանուցումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև պետական մարմիններին հարցումներ ուղարկելու նպատակով:
40. Էլեկտրոնային կառավարման ծառայություններից օգտվելու համար, պորտալը հիմնվելու է երկու այլընտրանքային մոտեցումների վրա, որը թույլ կտա պետական մարմիններին ընտրելու ծառայության մատուցման մոտեցումը.
1) Ծառայությունների տեղեկատու, որն իրենից ներկայացնում է հանրային ծառայությունների կայքերի հղումների խումբ (links օr references directory):
2) Ամբողջական պորտալի մոտեցում – որտեղ ծառայությունները մատուցվում են կայքի միջոցով: Պետական մարմինները պետք է պատասխանատու լինեն միասնական պորտալի պարունակությունը հրապարակելու և պահպանելու դեպքում:
41. Մուտքը դեպի բոլոր էլեկտրոնային ծառայություններ պետք է ապահովվի թվային ստորագրությունների և էլ. Նույնականացման քարտերի միջոցով: Օգտվողի փոխգործման գործիքները համատեղ կկիրառվեն մի ենթակառուցվածքում, որը թույլ է տալիս պետական մարմիններին փոխգործել օգտվողների հետ տարբեր կապուղիների միջոցով, օրինակ` Ինտերնետ, ՍՄՍ, ԻՁՊ, էլ-փոստ: Այն բաղկացած է ֆիզիկական ենթակառուցվածքից (Սերվերներ, հաղորդակցման խցուղիներ) և ծրագրային բաղկացուցիչներ: Գործիքները թույլ կտան նոր էլեկտրոնային ծառայությունների արագ մշակում, հատկապես այն հանրային ծառայությունների համար, որոնք չունեն և չեն պլանավորում ներդնել իրենց սեփական ենթակաոուցվածքը: Հասանելի կլինեն հետևյալ առանձին բաղկացուցիչները.
1) Էլեկտրոնային Ձևաչափերի մշակման գործիք – ապահովում է էլեկտրոնային ձևաչափերի արագ ստանդարտացված մշակումը` կիրառելով կրկնակի օգտագործվող և կցվող (pluggable) բաղադրիչներ:
2) Օգտվողի ծանուցում – թույլ է տալիս պետական մարմիններին, որոշում կայացնելուց հետո, ծանուցումներ ուղարկել օգտվողներին (օրինակ` էլ-փոստի միջոցով, բջջային հաղորդագրության կամ կայքի միջոցով): Օգտվողները կկարողանան ընտրել ինչպես և որ կապուղու միջոցով են նախընտրում ստանալ ծանուցումները:
3) բջջային ներքին կապուղի (gateway) – թույլ է տալիս օգտվողներին ուղարկել հայցեր և ստանալ ՍՄՍ հաղորդագրություններ:
4) ԻՁՊ (IVR) ներքին խցուղի – թույլ է տալիս օգտվողներին մուտք ունենալ էլեկտրոնային կառավարման ծառայություններ ԻՁՊ (IVR) համակարգի և touch–phone նավիգացիայի միջոցով:
5) Կորպորատիվ համակարգերի ներքին կապուղի - թույլ կտա կորպորատիվ համակարգերի ինտեգրումը (պետական և մասնավոր ընկերություններ) էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքներ:
5.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ
42. Կառավարությունը կստեղծի և կկիրառի հուսալի, ճկուն, ընդլայնվող, անվտանգ ու արդյունավետ միասնական տեխնոլոգիական պլատֆորմ, որի միջոցով կդյուրացվեն ոլորտային փոխակերպումները և կիրագործվեն կառավարության` էլեկտրոնային կառավարության փոխակերպման նպատակները։
43. ՀՀ Կառավարությունը ընտրել է էլեկտրոնային կառավարման ապակենտրոնացված ռազմավարությունը։ Կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմը հանդիսանում է ապակենտրոնացված էլեկտրոնային կառավարման հաջողության գրավականը։
44. Կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմը կապահովի հետևյալ օգուտները՝
1) ծառայության մատուցման նորարարական մոդել, որը կառուցված է երեք մակարդակների հիման վրա՝ ենթակառուցվածքը որպես ծառայություն (infrastructure as a service), պլատֆորմ որպես ծառայություն (platform as a service) և ծրագրային ապահովում որպես ծառայություն (software as a service),
2) ՏՏ ռեսուրսների արդյունավետություն՝ վերստին օգտագործման և վերանախագծման միջոցով,
3) թղթի սպառման նվազեցում և «կանաչ» կառավարություն։
45. Պլատֆորմը հնարավորություն կտա որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին և ձեռնարկություններին ու կբարելավի ՏՏ արդյունավետությունը հանրային հատվածում։ «Ամպային» հաշվարկային տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բաշխել համակարգերն ու ՏՏ ռեսուրսները և առավելագույնի հասցնել դրանց կիրառումը շատ ավելի նվազ ծախսերով։ Հանրային ոլորտում «ամպային» տեխնոլոգիան կնվազեցնի սարքավորումների և ծրագրային ապահովման գնելու համար վճարվող ծախսերը։
46. ՏՏ ոլորտում զարգացումները հնարավորություններ են ստեղծում տարբեր թիմերի, գերատեսչությունների կամ կազմակերպությունների համար համագործակցելու ու բաշխելու ռեսուրսները։ Դա ապահովում է ավելի մեծ ճկունություն քաղաքացիների ու ձեռնարկությունների կարիքներին արձագանքելու համար՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ծախսերը։
47. Կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմի վրա կարող են օգտագործվել ընդհանուր ծառայություններ, ինչպիսիք են միասնական հաղորդակցության միջոցները, էլեկտրոնային նամակները, ճեպուղերձները, համատեղ աշխատանքը, փաստաթղթերի կառավարումը, վիրտուալ աշխատանքային տարածքները և բաշխված օրացույցները։ Բացի դրանից կառավարությունը կօպտիմալացնի ՏՏ ոլորտի ծախսերը՝ ֆիզիկական աշխատակայանները վիրտուալ աշխատակայաններով աստիճանաբար փոխարինելու միջոցով։ Այդ միջոցները կնվազեցնեն ծախսերը և կբարձրացնեն ՏՏ անվտանգությունը հանրային հատվածում։
48. Պլատֆորմի մակարդակի ծառայությունները, ինչպիսիք են՝ նույնականացումը, էլեկտրոնային վճարման ծառայությունը, ծանուցման և աուդիտի ծառայությունների համակարգերը կտեղադրվեն կառավարության տեխնոլոգիական պլատֆորմում՝ հանգեցնելով վերստին օգտագործման միջոցով խնայողությունների։
49. Գործող հեռահաղորդակցական ցանցը, որը միացնում է բոլոր պետական մարմինները միմյանց հետ, կընդլայնվի՝ ներառելով նաև ՀՀ բոլոր քաղաքապետարանները, կբարելավվի և կապահովի գերարագ հասանելիություն ՏՏ ծառայություններին ու կառավարության տեխնոլոգիական պլատֆորմի ռեսուրսներին։
50. Կառավարության տեխնոլոգիական պլատֆորմի օգտագործման ու արդյունավետ շահագործման վերաբերյալ քաղաքականություն կընդունվի և կիրականացվի՝ ապահովելու համար հարկատուների գումարներից գրագետ ներդրումներ տեխնոլոգիական ենթակառուցվածքներում։ Այս քաղաքականությունը կապահովի, որպեսզի պետական մարմիններում, նոր համակարգերի կամ գործող համակարգերի թարմացման մասով ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելու հարցը դիտարկելիս, առաջին հերթին ուսումնասիրվեն միասնական տեխնոլոգիական պլատֆորմի ծառայություններից օգտվելու տարբերակը՝ կամ որպես IaaS (Ենթակառուցվածքը որպես ծառայություն), PaaS (Պլատֆորմը որպես ծառայություն) կամ SaaS (Ծրագրային ապահովումը որպես ծառայություն)։ Եթե այն ծառայությունները, որոնց համար դիմում են, չի կարող մատուցվել անմիջապես միասնական տեխնոլոգիական պլատֆորմից, ապա պետական մարմնին կարող է դիմել ծառայության համար հետևյալ բյուջետային շրջափուլից։ Միայն եթե կոնկրետ ՏՏ համակարգը պետք է անկախ լինի կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմից՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, նախարարությունը կամ գործակալությունը կարող են շարունակել ՏՏ համակարգի մշակումը միասնական պլատֆորմից անկախ։
51. Հանրային ծառայությունների տվյալների շտեմարանների, արխիվների և փաստաթղթերի թվայնացման աճող պահանջարկը բավարարելու նպատակով՝ տեխնոլոգիական պլատֆորմն էլ ավելի կընդլայնվի՝ այնտեղ լրացուցիչ էլեկտրոնային ծառայություններ նախատեսելու և մատուցելու համար։
5.6 ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ
52. Տվյալների կենտրոններ կհիմնվեն միասնական տեխնոլոգիական պլատֆորմի ներդրման համար, ինչպես նաև Հավաստագրման կենտրոնի գործարկման համար։ Նորաստեղծ տվյալների կենտրոնները կունենան հզոր հնարավորություններ և անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել տարբեր գերատեսչությունների որպես ենթակառուցվածք։
53. Տվյալների կենտրոնի հիմնումը առանցքային տարր է կառավարումն ու քաղաքացիների անհատական տվյալների անվտանգությունն ապահովելու, ՏՏ ռեսուրսների և էլեկտրոնային ծառայությունների մատուցման շարունակականության պլանը պաշտպանելու հարցում։ Միասնական տեխնոլոգիական պլատֆորմի միջոցով կապահովվի տվյալների պահուստավորումը, արխիվացումն ու վերականգնումը իրական ժամանակում՝ նրանց բացակայության դեպքում։
54. Կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմը և տվյալների կենտրոնի հիմնումը հնարավորություն կտան ընդունելու տվյալների պաշտպանության ժամանակակից գործելակերպեր, ծառայությունների առկայություն ու շարունակականություն և այդ ծառայությունների համար առավել հեշտ մատուցման մոդել։
5.7 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
55. Կառավարման միասնական ճարտարապետությունը կամ Enterprise Architecture Framework (EAF) սահմանում է, թե ինչպես է գործակալությունն իրականացնում իր բիզնես գործունեությունը և ինչպես են ՏՏ համակարգերը հնարավորություն տալիս իրականացնել ու աջակցել այդ գործունեությանը։
56. Այս սխեման հիմնված կլինի Ծառայությանը միտված ճարտարապետության (Service Oriented Architecture or SOA) սկզբունքների վրա։ SOA-ն կառաջարկի բիզնես ճկունության հասնելու հաստատված և ստանդարտացված եղանակներ, կդյուրացնի համագործակցությունն ու բիզնես ծառայությունների վերստին օգտագործումը, կաջակցի բիզնես գործընթացների էլեկտրոնային փոխակերպմանը՝ ճկուն և հեշտ ինտեգրվող ՏՏ համակարգերի միջոցով։
57. SOA-ն այնպիսի համակարգերի մշակման և ինտեգրման համար նախատեսված նախագծման սկզբունքների մի շարք է, որոնք հնարավորություն են տալիս բարձր համատեղելիություն ապահովել՝ ծառայությունները կիրառական ծրագրերի սպասարկումն ապահովող օպերացիոն համակարգերին ու այլ տեխնոլոգիաներին ազատորեն փոխկապակցելու (loose coupling) միջոցով։ SOA-ն հաճախ դիտարկվում է որպես շարունակություն ՏՏ այլ հասկացությունների, ինչպիսիք են՝ բաշխված հաշվարկումը, մոդուլար ծրագրավորումը և «ամպային» հաշվարկումը։ Արդյունավետ կերպով կառավարվող SOA-ն հնարավորություն կտա կառավարություններին արագորեն արձագանքելու փոփոխվող բիզնես պահանջներին, ավելացնելու դրա բիզնես գործընթացների արագագործությունը և ամրապնդելու ՏՏ ենթակառուցվածքը՝ ՏՏ գործող ակտիվներն ավելի լավ պահպանելով ու վերստին օգտագործելով։
58. Կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմը մասնավոր «ամպ» է, որն առաջարկում է ծառայությունների մատուցման երեք հիմնական մոդելներ՝ Ենթակառուցվածքը որպես ծառայություն, (IaaS), Պլատֆորմը որպես ծառայություն (PaaS) և ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS):
Սխեմա 1. Պետական «ամպի» կառուցվածքը
5.7.1 Ենթակառուցվածքը որպես ծառայություն
59. Ենթակառուցվածքի մակարդակում առկա ծառայությունների դեպքում շեշտը դրվում է ՏՏ ռեսուրսների վերստին օգտագործման վրա, որպեսզի պետական մարմինները կարողանան ընդլայնել իրենց ՏՏ կարողությունները շատ կարճ ժամանակահատվածում։ Երբ պահանջվող ռեսուրսները այլևս անհրաժեշտ չլինեն, գործակալությունն ի վիճակի կլինի նվազեցնել դրանք՝ գործելով «վճարիր օգտագործման համար» սկզբունքի հիման վրա։
5.7.2 Պլատֆորմը որպես ծառայություն
60. Պլատֆորմի մակարդակում առկա ծառայությունների դեպքում առաջարկվում են ընդհանուր ֆունկցիոնալ հնարավորություններ համակարգերում պետական մարմնի կողմից իրականացվող բիզնես ծառայությունների մասով՝ որպես ծառայությունների մակարդակ, ինչպիսիք են՝ նույնականացումը կամ էլեկտրոնային վճարման ծառայությունները։ Պլատֆորմի մակարդակում ծառայությունները թափ կհաղորդեն էլեկտրոնային ծառայությունների մշակմանն ու տեղակայմանը։ Էական խնայողություններ կարվեն պլատֆորմի մակարդակի ծառայությունները վերստին օգտագործելու միջոցով, որը ստանդարտ գործելակերպ կդառնա հանրային հատվածում։
61. Կառավարությունը կռացիոնալիզացնի հանրային հատվածում օգտագործվող տեղեկատվական համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները՝ նախանշելով ընդհանուր և ունիվերսալ ֆունկցիոնալ ոլորտները, ինչպիսիք են՝ նույնականացումն ու էլեկտրոնային վճարումը։ Այդ ֆունկցիոնալ հնարավորությունները կընդհանրացվեն և առաջ կմղվեն դեպի պլատֆորմի մակարդակ, որոնք վերստին օգտագործվելու են պետական մարմնի կողմից՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցելիս։ Պլատֆորմի մակարդակում ծառայությունները վերստին կօգտագործվեն շատ բիզնես ծառայությունների կողմից բազմաթիվ համատեքստերում, և կլինեն հեշտ կոնֆիգուրացվող, ունիվերսալ, հասարակ, ճկուն ու ընդլայնվող։
Սխեմա 2. Պլատֆորմի մակարդակում ծառայությունների կառուցվածքը
62. Որպես ընդհանուր ճարտարապետական կանոն, ներդրման համար կառաջարկվի «եզակի միջներեսի» մոդել, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին կմիանա միայն մեկ անգամ և միայն ինտեգրման կապուղուն` մուտք ունենալով դեպի բոլոր տվյալները և ծառայությունները, որոնք մատուցվում են այլ առնչվող մարմինների կողմից: Հետևաբար, ինտեգրման կապուղին կլինի տվյալների միացման և փոխանակման կարևոր կենտրոնական հանգույցը պետական ծառայությունների, օգտվողի փոխգործման կապուղիների (Վեբ, ՍՄՍ, ԻԶՊ), կորպորատիվ համակարգերի և համատեղ ծառայության մատակարարների միջև: Ինտեգրման կապուղին պետք է ապահովի հետևյալ գործառույթները.
1) Հաղորդագրությունների ծառայություններ – Ինտեգրման կապուղին պետք է ապահովի հաղորդագրությունների վստահելի փոխանակում համակարգերի միջև: Այն իրականացնելու նպատակով, պետք է ապահովվի բազմապիսի հաղորդագրության մոդելներ (օրինակ հub and spoke, հրապարակել և գրանցվել), թույլ տալ հաղորդագրության ձևի և պարունակության փոփոխություն (հատկապես հաղորդագրությունների թարգմանություն տարբեր տվյալների սխեմաների միջև), տրամադրել հաղորդագրությունների միաժամանակ և հաջորդաբար փոխանակում՝ հնարավորություն ունենալով պահպանել և ուղարկել դրանք, եթե թիրախային համակարգը հասանելի չէ, ինչպես նաև ներդնել տրանզակցիոն հնարավորություններ (օրինակ` commit, rollback of transactions)
2) Տեխնիկական ծառայություններ – Ինտեգրման կապուղին պետք է պահպանի ծառայությունների տեղեկատու` նկարագրելով համատեղ ծառայություններից օգտվելու գործառույթները, տեսակները, տեղը և մուտքային մեխանիզմները: Այն նաև պետք է իրականացնի ծառայությունների տրամադրման մոնիթորինգ` հասանելիությունը և արտադրողականությունը վերահսկելու նպատակով:
3) Համակարգերի միջև հաղորդակցման համար անվտանգության ծառայությունները կտրամադրեն անձի վավերացման, նույնականացման և ծածկագրման մեխանիզմներ, որը հիմնված է միջազգային ստանդարտների վրա (օրինակ` Kerberos, WS անվտանգություն):
4) Նույնականացման և մուտքի վերահսկման ծառայություն (AAC), որով ապահովվում է համակարգերի անվտանգությանն առնչվող այնպիսի խնդիրները լուծելու միասնական եղանակ, ինչպիսիք են՝ անձի անհատական տվյալների կառավարումը, նույնականացումը, գործառնության թույլտվությունը և այլն: Նույնականացման ծառայությունը կապահովի որպես ֆինանսական գործառնության մաս փոխանակվող տեղեկատվության ամբողջականությունն ու անվտանգությունը։ Կառավարությունը քաղաքացիներին և ձեռնարկություններին կառաջարկի նույնականացման բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հարմար են անվտանգության տարբեր համատեքստերի համար, ինչպիսիք են՝ M-Pass (հասարակ մեկ հատկանիշի նույնականացում՝ օգտվողի անունով և գաղտնաբառով), e-ID (ուժեղ նույնականացում՝ կիրառելով թվային հաստատումներ) և շարժական e-ID (ուժեղ նույնականացում՝ կիրառելով շարժական տեխնոլոգիաներ)։ Կառավարությունը կօգտագործի անձը հաստատող և նույնականացման էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ «հանրամատչելի բանալին» և շարժական eID՝ այդ պահանջներին բավարարելու համար։ Բացի դրանից՝ Նույնականացման և մուտքի վերահսկման (AAC) ծառայությունը կիրականացնի հիմնական անվտանգության առաջադրանքներ, ինչպիսիք են՝ օգտվողներին նախանշելն ու նույնականացնելը և նրանց մուտքի թույլտվությունները որոշելը պետական տարբեր տեղեկատվական համակարգերում։
5) Վճարման ծառայություն, որով սահմանվում է միասնական եղանակ պետական մարմինների համար՝ ընդունելու էլեկտրոնային վճարումներ բոլոր հանրային ծառայությունների համար: Էլեկտրոնային վճարումները ինտերակտիվ և գործարքային էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորություն կտան։ Կառավարությունը կիրականացնի e-Payment Gateway (GePG) (էլեկտրոնային վճարման պորտալ)՝ գործարքային էլեկտրոնային ծառայությունների հնարավորություն տալու, քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով։ Կառավարության Էլեկտրոնային վճարման պորտալը կմշակվի ճկուն և ընդլայնվող կառուցվածքի հիմքի վրա և հնարավորություն կտա յուրաքանչյուր պետական մարմնին ընդունելու վճարումներ՝ օգտագործելով շուկայում առկա ցանկացած վճարային գործիք։ Վճարումները հանրային ծառայությունների մատուցման մաս են կազմում՝ սկսած բնակչության փաստաթղթավորման ծառայություններից մինչև ճանապարհային տուգանքները։ Մարդիկ հաճախ հարկադրված են երկար ճանապարհ կտրել հանրային հաստատությունից բանկ և հակառակը՝ վճարումներ կատարելու համար, որը ժամանակի կորուստ է։ «Պլատֆորմը որպես ծառայություն» համակարգով կառաջարկվի վճարումների մեթոդների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ բանկային քարտերով էլեկտրոնային վճարումները։ Էլեկտրոնային վճարումների մեխանիզմները թույլ կտան հանրային հաստատություններին բավարարելու քաղաքացիների ակնկալիքները, մատուցելու ավելի լավ ծառայություններ և ապահովելու էական արդյունավետ օգուտներ։ Դա ներառում է անձնակազմի ժամանակի խնայում, ֆինանսական խնայողություններ (օրինակ՝ ցածր գործարքային գանձումներից) և առավել ռացիոնալիզացված ու սխալներից զերծ փոխգործակցություն կառավարության հետ։
6) Ծանուցման ծառայություն, որով սահմանվում է, անհրաժեշտության դեպքում, ծանուցումներ ուղարկելու միասնական եղանակ՝ հնարավորություն տալով ցանցից դուրս (օֆլայն) փոխգործակցություն քաղաքացիների հետ:
7) Հաշվառման ծառայություն, որով սահմանվում է տվյալների պահպանման և վերականգնման միասնական եղանակ՝ կապված տեղեկատվական համակարգերում օգտվողի աշխատանքի հետ։
63. Պլատֆորմի մակարդակում ծառայությունների կառուցվածքով առաջարկվում են կարևոր առավելություններ։ Դրանցից են՝
Բարձր հասանելիություն |
Այս մոտեցումը ապահովում է ծառայության բարձր հասանելիություն, քանի որ եթե ծառայություն մատուցողը ձախողի, մյուսները կշարունակեն աշխատել և կշարունակի գործել ընդհանուր ծառայությունը։ |
Ծախսարդյունավետություն |
Արդյունավետության մասով օգուտներն երկակի են։ Առաջինը, քանի որ Ծառայությունը վերստին օգտագործվող բաղադրիչ է, ապա դրանով խնայողություն է կատարվում յուրաքանչյուր էլեկտրոնային ծառայության համար իրականացման և ինտեգրման ծախսերի մասով։ Երկրորդը, նախագծումը թույլ է տալիս կապ հաստատել բազմակի ծառայություններ մատուցողների հետ և հանգեցնում է առողջ մրցակցության դրանց միջև՝ հնարավորություն տալով ծառայություններ մատուցողներին մրցակցել ծառայության որակի և գնի հարցերում։ |
Ֆունկցիոնալ ճկունություն |
Հնարավոր է կարգաբերել այնպես, որ տարբեր ծառայություններ մատուցողների հնարավոր լինի ներգրավել օգտագործման տարբեր սցենարներում։ Նաև հնարավոր է, անհրաժեշտության դեպքում, օգտագործել մեկ կամ շատ ծառայություններ մատուցողների միևնույն գործարքի համար։ |
Դյուրին պահպանման հնարավորություն |
Համակարգի բաղադրիչները իրարից առանձնացված են և հաղորդակցվում են հստակ սահմանված միջերեսով (interface)։ Բոլոր ծառայություններ մատուցողները փոխկապակցված են կարգաբերելի պարամետրերի միջոցով, որը հնարավորություն է տալիս հընթացս ավելացնելու նոր ծառայություններ մատուցողներ կամ դադարեցնելու գործողների աշխատանքը։ |
Տեխնոլոգիական չեզոքություն |
Նախագիծը հավասար հնարավորություններ և պայմաններ է ապահովում ծառայություններ մատուցողների համար՝ ներգրավվելու այդ գործընթացում, և քաղաքացիների համար՝ որոշելու, թե ով է նրանց ծառայություններ մատուցելու։ |
Տեղեկատվական անվտանգություն |
Համակարգերի միջև հաղորդակցման համար անվտանգության ծառայությունները կտրամադրեն անձի վավերացման, նույնականացման և ծածկագրման մեխանիզմներ, որը հիմնված է միջազգային ստանդարտների վրա։ |
5.7.3 Ծրագրային ապահովումը որպես ծառայություն
64. «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մակարդակում մատուցված ծառայությունները քաղաքացիների և ձեռնարկությունների համար նախատեսված էլեկտրոնային ծառայություններ են և կարող են խմբավորվել երկու հիմնական կատեգորիաներում՝ ոլորտային ծառայություններ և ընդհանուր ծառայություններ։
65. Ոլորտային ծառայությունները կիրականացվեն և կպահպանվեն տարբեր հատվածների կողմից, ինչպիսիք են՝ կրթությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը և այլն, ու անմիջականորեն կսպառվեն քաղաքացիների և ձեռնարկությունների կողմից։ Այս ծառայությունները հասանելի են կառավարության միասնական պորտալի միջոցով։ Պորտալներին հասանելիությունը հնարավոր կլինի տարբեր ուղիներով, ինչպիսիք են՝ ինտերնետը և շարժական միջոցները ։
66. «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մակարդակում ընդհանուր ծառայությունները այն ծառայություններն են, որոնք կօգտագործվեն պետական մարմիններում։ Կառավարության միասնական տեխնոլոգիական պլատֆորմը կապահովի ծրագրային լուծումներ ընդհանուր բիզնես գործընթացների համար՝ ներառյալ էլեկտրոնային փոստը, IP հեռախոսակապը, ճեպուղերձումը, համատեղ աշխատանքի համար նախատեսված կիրառական ծրագրերը, մարդկային ռեսուրսները, հաշվապահությունը, էլեկտրոնային գրառումների կառավարումը, աշխատավարձերի հաշվարկման ու աշխարհատարածքային համակարգերը, հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարումը և հաշվետվություն ներկայացնելու համակարգերը և այլն, այսինքն՝ ծառայություններ, որոնք կօգնեն օպտիմալացնել պետական մարմինների աշխատանքը։
5.8. ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
67. Հանրային հատվածում սահուն ու կապակցված եղանակով աշխատող համատեղելի համակարգերը առանցքային նշանակություն ունեն քաղաքացիների ու ձեռնարկությունների կարիքներին միտված ավելի լավ ծառայություններն ավելի ցածր գնով մատուցելու համար:
68. Կառավարությունը կմշակի ու կընդունի Համատեղելիության սխեմա (GIF), որով կամրագրվեն կառավարության տեխնիկական քաղաքականություններն ու մասնագրերը՝ հանրային հատվածում համատեղելիությունն ու ՏՏ համակարգերի կապակցվածությունն ապահովելու նպատակով: Համատեղելիության սխեմայով սահմանվում են փոխկապակցված և ինտերնետի միջոցով ծառայություններ մատուցող կառավարության համար կարևոր նախապայմանները, և որը Ռազմավարական ծրագրում անկյունաքարային քաղաքականություն է:
69. Տեխնիկական ստանդարտների և ընդհանուր տվյալների սահմանման միջոցով, Հայկական Փոխգործելիության Շրջանակը (ՀՓՇ) թույլ կտա նախարարություններին և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանակել տվյալներ և տրամադրել ծառայություններ` ընդհանուր, ինտեգրված ենթակառուցվածքի միջոցով: Այն որդեգրելու դեպքում, փոխգործելիության շրջանակը կնվազեցնի այն ջանքերը, ժամանակը և ծախսերը, որոնք պահանջվում են պետական մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակումը զարգացնելու համար: Ընդհանուր կիրառվող փոխգործելիության ստանդարտները հանդիսանում են ապակենտրոնացված էլեկտրոնային կառավարման հաջողության գրավականը: ՀՓՇ-ը բաղկացած է երեք հիմնական ստանդարտներից`
1) Ընդհանուր տվյալների ստանդարտները սահմանում են տվյալների բիզնես և տրամաբանական մակարդակը, ինչպես նաև տվյալների սխեման, որը նկարագրում է համակարգերի միջև օգտագործվող տվյալների փոխանակման կառուցվածքը:
2) Մետատվյալների ստանդարտները սահմանում են այն հատկանիշները և բառարանները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային բովանդակությունը գրանցելու համար:
3) Տեխնիկական ստանդարտները և ընթացակարգերը ապահովում են փոխգործելիությունը տեխնիկական մակարդակով և ներառում ցանցային ենթակառուցվածքի, համակարգերի ինտեգրման և անվտանգության ստանդարտներ:
70. Փոխգործելիության շրջանակը մշակվելու է հաշվի առնելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության ինտեգրացիոն գործընթացները։
71. Ստանդարտների կիրառման անհրաժեշտությունը և պարտավորությունը պետք է սահմանվի օրենքով և ընձեռի Կառավարությանը սահմանելու այն։
72. Փոխգործելիության շրջանակի հիմնական գաղափարն է ընդունել բաց ու թափանցիկ չափանիշներ ու մասնագրեր, որոնք արդյունավետ ապահովված են շուկայում կառավարության բոլոր համակարգերում: Պետական մարմինները կկարողանան բարելավել բիզնես գործընթացները և ապահովել արդյունավետ աշխատանք՝ առավել բարձր համատեղելիության առավելությունից օգտվելով:
73. Փոխգործելիության շրջանակի ապահովման միջոցով կբարելավվի տվյալների հավաքագրումն ու համապատասխանելիությունը: Փոխգործելիության շրջանակը հնարավորություն կտա, որպեսզի նույնականացումը կատարվի, ինչպես նաև անձնական կամ բիզնես տեղեկատվությունը տրամադրվի միայն մեկ անգամ: Պետական մարմինները պետք է դյուրացնեն պետական մարմինների կողմից քաղաքացիների տվյալների էլեկտրոնային տրամադրումը՝ պայմանով, որ քաղաքացիները համաձայնություն են տալիս մուտք գործելու իրենց անձնական տվյալներ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան: Պետական մարմինները արդյունավետ կերպով կփոխանակեն տեղեկատվությունը և վերստին կօգտագործեն այն տվյալները, որոնք արդեն հավաքագրվել են հանրային հաստատության կողմից՝ քաղաքացիների վրա դրված բեռը նվազեցնելու համար:
74. Քաղաղացին կխուսափի կառավարությունում գործող բարդ համակարգերից և կկարողանա փոխգործակցել բազմաթիվ պետական մարմինների հետ, որի համար անհրաժեշտ չի լինի իմանալ, թե որ գործակալությունը կոնկրետ որ ծառայության մատուցման համար է պատասխանատու:
75. Տեղեկատվական համակարգերի փոխգործելիության ապահովումն անհրաժեշտ է իրականացնել կազմակերպչական, բովանդակային և տեխնիկական մակարդակներով: Տեղեկատվական համակարգերի կազմակերպչական փոխգործելիության ապահովումն իրենից ներկայացնում է տարբեր տեղեկատվական համակարգերի և իր բաղադրիչների համակարգված աշխատանք՝ տարատեսակ պետական խնդիրների իրագործման ժամանակ: Կազմակերպչական մակարդակով համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևալ պահանջները`
1) Էլեկտրոնային ծառայությունների պայմանների հավաքագրումն ու տրամադրումը մշակվում են Համակարգի օպերատորի կողմից:
2) Համակարգի օպերատորի կողմից հաստատված էլեկտրոնային ծառայությունների պայմանները գրանցվում են Համակարգի էլեկտրոնային ծառայությունների ռեգիստրում:
3) Էլեկտրոնային ծառայությունների էական պայմանների փոփոխությունը թույլատրվում է միայն ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի երաշխավորմամբ: Բոլոր դեպքերում, երբ այն տեխնոլոգիապես հնարավոր է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման պայմանների էական փոփոխության փոխարեն նախընտրելի է նոր էլեկտրոնային ծառայության հիմնադրում:
4) Համակարգի ռեգիստրում գրանցված Էլեկտրոնային ծառայությունների մատուցման դադարեցումը թույլատրվում է միայն ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի երաշխավորմամբ:
5) Էլեկտրոնային ծառայության գործընթացը, որը մատուցվում է Մատակարարի կողմից, պետք է համապատասխանի հանրային ծառայությունների մատուցման ընդհանուր կանոնակարգին, որի շրջանակներում մշակվել է տվյալ էլեկտրոնային ծառայությունը: Համակարգին ինտեգրված Էլեկտրոնային ծառայության մեջ փոփոխություն մտցնելը թույլատրվում է միայն փոփոխությունների և հանրային ծառայությունների մատուցման ընդհանուր կանոնակարգի հիման վրա, որի շրջանակներում մշակվել է տվյալ էլեկտրոնային ծառայությունը:
6) Մատակարարի կողմից էլեկտրոնային ծառայության մատուցման պայմանների ամբողջությունը հաստատվում են Համակարգի Օպերատորի և էլ. Ծառայության Մատակարարի ընդհանուր համաձայնությամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի երաշխավորմամբ:
7) էլ.ծառայությունների էական պայմանների վերաբերյալ համատեղ որոշման հաստատումը գրանցվում է Համակարգի գրանցամատյանում:
8) Էլեկտրոնային ծառայությունների մատակարարն իրավունք չունի միակողմանիորեն փոփոխել էլեկտրոնային ծառայությունների կարևոր պայմանները:
9) Էլեկտրոնային ծառայությունների, որոնք միանում են Համակարգի սպասարկման համաձայնագրին, կարևոր պայմանների փոփոխությունը թույլ է տրվում ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի երաշխավորմամբ: Էլեկտրոնային ծառայություններ տրամադրող պետական մարմինների կողմից էլ.ծառայությունների դադարը թույլ է տրվում միայն ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի երաշխավորմամբ:
76. Տեղեկատվական համակարգի բովանդակային փոխգործելիությունն իրենից ներկայացնում է տարբեր տեղեկատվական համակարգեր և բաղադրիչներ, որոնք ընդունակ են համաձայնեցված գործել` հիմք ընդունելով միասնական, ոչ երկիմաստ մեկնաբանված տեղեկատվություն, որը ձեռք է բերվել միջգերատեսչական տեղեկատվական փոխանակման արդյունքում: Բովանդակային համատեղելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել հետևյալ պահանջները.
1) տեղեկատվական համակարգերի դասակարգիչները և ուղեցույցները պետք է համապատասխանեն ՀՀ մշակված ստանդարտներին:
2) Տեղեկատվական համակարգի տվյալների սխեման` կիրառելի գերատեսչական տեղեկատվական փոխանակման և հարաբերությունների ժամանակ, պետք է համապատասխանի միասնական տվյալների սխեմաների ռեգիստրում գրանցված սխեմաներին:
77. Տեղեկատվական համակարգի տեխնիկական համատեղելիություն - տարբեր տեղեկատվական համակարգեր և բաղկացուցիչներ, որոնք ընդունակ են իրականացնել տեղեկատվության փոխանակում` հիմք ընդունելով հաղորդակցման արձանագրությունների և համապատասխան միջներեսների ապահովումը: Անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով ապահովել տեխնոլոգիաների, ստանդարտների, տեխնիկական բնութագրերի համատեղելիությունը տեղեկատվական համակարգերում, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ստանդարտացման պահանջները, որոնք կիրառվում են պետական տեղեկատվական համակարգերում և հետևյալ ոլորտներում`
1) Ցանցային ենթակառուցվածքի ստանդարտներ,
2) Տվյալների ինտեգրման ստանդարտներ,
3) Տվյալների սխեմայի կառավարման ստանդարտներ,
4) Տեղեկատվության տրամադրման և տվյալների հասանելիության ստանդարտներ,
5) Տեղեկատվական անվտանգության ստանդարտներ:
5.9 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
78. Վստահության ու հուսալիության ձևավորումը ամենաառանցքայինն է կառավարության էլեկտրոնային փոխակերպման նպատակն իրագործելու համար: Քաղաքացիների, ձեռնարկությունների ու համայնքների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելը և հանրային հատվածի տեղեկատվական ակտիվների երաշխավորումը կնպաստի էլեկտրոնային կառավարության գործունեությանը:
79. Տեղեկատվության հասանելիությունը, ամբողջականությունն ու անվտանգությունը (տեղեկատվական համակարգերի անվտանգության, ամբողջականության ու հասանելիության հարցերում վստահությունը) էական նշանակություն ունեն ՏՏ միջոցով հանրային ծառայությունները մատուցելու նպատակն իրագործելու, ինչպես նաև կառավարումն առավել արդյունավետ դարձնելու ու տվյալները կառավարելու և օգտագործելու հանրային հատվածի կարողությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու համար:
80. Էլեկտրոնային հանրային ծառայություններին առնչվող անվտանգության հետ կապված ռիսկերը կկառավարվեն դրանց ամբողջ պարբերաշրջանի ընթացքում (պլանավորում, վերլուծություն, նախագծում, մշակում, թեստավորում, իրականացում, շահագործում ու պահպանում, օգտագործումից հանում, արխիվացում): Կիրականացվեն համապատասխան անվտանգության միջոցառումներ՝ էլեկտրոնային ծառայություններում օգտագործվող խարդախությունը կանխարգելելու համար՝ նույնականացման տվյալների գողություն և անձնական տվյալներին չթույլատրված մուտք: Համատեղելիությունը և մուտքը էլեկտրոնային ծառայություններ ներքին և արտաքին սուբյեկտների կողմից անվտանգության ռիսկի կառավարման ոլորտում են գտնվում:
81. Կառավարությունը կապահովի և կիրականացնի Տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության վերաբերյալ քաղաքականությունը և կընդունի կիբեռանվտանգության պահանջներ, ստանդարտներ, անհրաժեշտ նորմեր և տեխնիկական կանոնակարգեր` էլեկտրոնային ծառայությունների անվտանգությունը ապահովելու և ՀՀ կիբեռանվտանգությանն ուղղված ոտնձգություններին ու ի հայտ բերված փաստացի վտանգներին համարժեք հակազդելու նպատակով:
82. Քաղաքացիական ծառայողները, ՏՏ մշակողները և հանրային մյուս պաշտոնյաները կանցնեն տեղեկատվության անվտանգության վերաբերյալ ուսումնական դասընթացներ՝ որպես կարողությունների ձևավորման ծրագրի մի մաս:
83. Կառուցվածքներ ու հնարավորություններ կապահովվեն՝ տեղեկատվության անվտանգության հետ կապված հարցերը համակարգելու, այդ թվում՝ տեղեկատվության անվտանգությանն առնչվող պատահարներին ժամանակին արձագանքելու համար:
84. Օրենսդրական դաշտի ապահովումը, ռիսկի վերլուծության, վերապատրաստման ծրագրերի ու տեղեկատվության վրա հիմնված համակարգային և համալիր մոտեցումը տեղեկատվության անվտանգության համար հաջողության կարևոր գործոններ են:
5.10 ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
85. Կառավարությունը շարունակական մոնիթորինգի կենթարկի նոր առաջացող տեխնոլոգիաներն ու կդիտարկի կառավարման կատարողականը բարձրացնելու համար հանրային հատվածում դրանց իրականացման հարցը:
86. Տեխնոլոգիաների հարցում կառավարության մոտեցմանը նպաստող առանցքային սկզբունքներն են՝
1) տեխնոլոգիական փոփոխությունը կհամարվի ավելի շատ լրացնող, քան՝ հեղափոխական, մինչդեռ այդ ավելացումները հնարավորություն կտան հասնելու հեռանկարային փոփոխությունների պետական մարմինների համար.
2) ՏՏ-ն կդառնա համատարած՝ ամենուր հասանելի շարժական կապով, գրեթե բոլոր օբյեկտներում զետեղված մտավոր կարողության տարրերով.
3) քանի որ ՏՏ ոլորտը դառնում է ավելի ստանդարտացված, ու նոր տեխնոլոգիաները դառնում են ապրանքներ, վեբ ծառայությունները կդառնան բիզնես համակարգերի բնորոշ առանձնահատկություն՝ դարձնելով դրանք համատեղելի.
4) պետական մարմինների կողմից բաց ստանդարտների միօրինակ իրականացումը կարևոր կլինի ապրանքայնացված վեբ ծառայությունների ներուժն իրագործելու համար.
5) նոր տեխնոլոգիաների համար կպահանջվի հաստատված զարգացվածության մակարդակ, որպեսզի այն լայնորեն ընդունվի կառավարությունում:
5.11 ՏՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
87. Էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ շահագործման նպատակով կարևորվում է բոլոր պետական ծառայողների վերապատրաստումը:
88. Կառավարության ՏՏ կարողությունը առանցքային նշանակություն ունի հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման ու կառավարության գործառնություններում արտադրողականության բարձրացման համար: Դա նշանակում է, որ պետք է ձեռք բերվեն նոր ունակություններ, գիտելիքներ և որդեգրվեն նոր մոտեցումներ՝ որպես փոխկապակցված, հասանելի, ՏՏ ապահովվածությամբ կառավարության համար նոր ինստիտուցիոնալ մշակույթի մաս:
89. Կառավարությունում մարդկային ռեսուրսների կառավարման համար նախատեսված ընդհանուր կանոնակարգը կներառի ՏՏ ունակությունների աուդիտը, ապագա ունակությունների մասով պահանջների պլանավորումը, զարգացման ծրագրերը, պաշտոնի անվանումների և գործառույթների ստանդարտացումը և ռեսուրսների բաշխումը:
90. Թիրախային խմբերի համար կիրականացվեն հատուկ վերապատրաստման ծրագրեր՝ հիմնված լավագույն միջազգային փորձի ու գործելակերպերի հիման վրա՝ համագործակցելով առաջատար կրթական ծառայություններ մատուցողների հետ:
5.12 ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
91. Էլեկտրոնային ծառայությունների ներդրումը կպահանջի պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևերի գործուն մշակում և կիրառում: Պետական-մասնավոր մոդելը կհամախմբի կառավարության ռեսուրսները (անձնակազմ և ներդրումային ֆինանսավորում), Հայաստանի բիզնես-ռեսուրսները, ինչպես նաև միջազգային ՏՀՏ ընկերությունների և գործընկերների միջոցները։ ՊՄԳ-ն անհրաժեշտ է ենթակառուցվածքի բարձր որակի ապահովման, հանրային ֆոնդերի պահպանման, ինչպես նաև մասնավոր կառավարման տիրույթում բարձր արդյունավետության և որակի ապահովման համար: ՊՄԳ-ի նպատակն է` պետության և մասնավոր հատվածների միջև հասնել պատասխանատվության և արդյունավետության ճշգրիտ համադրելիության:
5.13 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ
92. Պետական մարմինները կմշակեն ՏՏ տարեկան «ճանապարհային քարտեզներ» յուրաքանչյուրն իր կառույցի համար, որը պետք է համահունչ լինի իրենց ոլորտային ռազմավարությանն ու առաքելությանը: Յուրաքանչյուր հաստատություն տարեկան կտրվածքով կպլանավորի այն հանրային ծառայությունների տվյալների շտեմարանները, որն այն պետք է թվայնացնի, որպեսզի իրագործի այն տեսլականը, համաձայն որի բոլոր հանրային ծառայությունները պետք է լինեն առցանց մինչև 2018 թվականը:
93. Իրենց ռազմավարական պլանավորմանն աջակցելու համար՝ պետական մարմինները համապատասխան բյուջետավորում կնախատեսեն՝ հանրային ծառայություններն առցանց մատուցելու աշխատանքները ներառելու նպատակով: Կառավարությունը մոնիթորինգի կենթարկի պետական բյուջեից ու զարգացման հարցերով միջազգային գործընկերների միջոցներից կատարվող իր ՏՏ ծախսերը՝ ՏՏ ծախսերն օպտիմալացնելու և կառավարության` էլեկտրոնային կառավարության փոխակերպման գերակայություններին դրա համապատասխանությունն ապահովելու համար:
5.14 ՏՏ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
94. Կառավարությունը կկիրառի արագագործ (agile) ու արդյունքներին միտված (resս lt օrieո ted) մոտեցումներ, որոնք երկար ժամանակ համարվում են լավագույն գործելակերպը (best practices) մասնավոր հատվածում և հանգեցնում են առավել բարձր հաջողությունների ու նվազեցված ռիսկի՝ ՏՏ ներդրումները կառավարելիս։ Վերջնական օգտագործողների կարիքների և ֆունկնցիոնալ պահանջների առաջնահերթությունների ճիշտ ձևավորումը ապահովում է կառավարման բարձր արդյունավետությունը։
95. Նախագծի կառավարիչները պետք է սահմանեն ՏՏ նախագծի յուրաքանչյուր փուլը և խստագույն պահպանեն շրջանակները՝ կառավարությունը կխրախուսի ժամանակակից և նորարարական մոտեցումները՝ կառավարելու նախագծերը այնքան ժամանակ, քանի դեռ ծառայությունները մատուցվում են ժամանակին և բյուջեի սահմաններում և համապատասխան որակով։
5.15 Գնումները ԵՎ մատակարարների կառավարումը
96. ՏՏ համակարգի արդյունավետ գնումների համար պահանջվում է կառավարության գնումների համակարգի և ՏՏ շուկայի վերաբերյալ խորը գիտելիքներ, ինչպես նաև ՏՏ խոշորածավալ ծրագրերի իրականացման մոդուլային և փուլային կառավարման խորը իմացություն։
97. ՏՏ գնումների պլանները կոնկրետ գործակալությունում կամ, ընդհանրապես, կառավարությունում կվերանայվեն՝ ՏՏ ներդրումների վերաբերյալ ավելի ռազմավարական ու թիրախավորված որոշումներին նպաստելու համար։ ՏՏ գնումների ու համակարգերի շուրջ համագործակցության համար պետական մարմինների բարձր մակարդակի պատրաստվածությունը կօգնի ապահովել լավագույն գները ու տնտեսական արդյունավետությունը։
98. Կապալառուի ու հաճախորդի միջև մասնագիտական փոխհարաբերություններ գնահատման համար Կառավարության կողմից կսահմանվեն համապատասխան չափորոշիչներ։
5.16 Կատարողականի չափումը
99. Յուրաքանչյուր պետական մարմին՝ իր մասով, կցուցակագրի իր ռեսուրսները և ՏՏ համակարգերը ու կիրականացնի ՏՏ աուդիտ՝ ՏՏ միասնական աուդիտորական մեթոդաբանություններին համապատասխան։ Ռեսուրսների ու ՏՏ համակարգերի ցուցակագրման և նաև ՏՏ համակարգի աուդիտի արդյունքում հավաքագրված տվյալները կվերլուծվեն՝ հանրային հատվածում ՏՏ գրագետ ներդրումների հնարավորությունների մասով։ Իշխանությունները կվերակազմակերպեն ու կավարտեն իրենց տրամադրության տակ առկա թույլ կատարողականով ՏՏ նախագծերը և կվերահասցեագրեն իրենց բյուջեն դեպի այլ նախաձեռնություններ։ Ցուցակագրման ու վերլուծության արդյունքները կօգտագործվեն ՏՏ համակարգերն ու ռեսուրսները ռացիոնալիզացնելու ու ընթացիկ պետական ներդրումներից օգտվելու համար։
100. Կառավարությունը ինտեգրված մոնիթորինգի ու գնահատման (M&E) ծրագրի միջոցով մոնիթորինգի կենթարկի ու կգնահատի էլեկտրոնային կառավարության իրականացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը՝ յուրաքանչյուր պետական մարմնի մակարդակով։ Էլեկտրոնային կառավարության իրականացման արդյունավետությունն արտացոլող կատարողականի ցուցանիշները պետական մարմինների պլանների անբաժանելի մասերը կլինեն՝ բաձրորակ հանրային ծառայություններ մատուցելու ու կառավարումը բարելավելու համար։
5.17 Բարենպաստ օրենսդրական, քաղաքականության (policy) ԵՎ ստանդարտների շրջանակի սահմանում
101. Կառավարման էլեկտրոնային փոխակերպման ռազմավարական ծրագիրը հաջողությամբ կիրականացվի օրենսդրական ամբողջ դաշտը վերստին ուսումնասիրելու միջոցով։ Այդ աշխատանքը ներառում է ոչ միայն նոր նորմատիվ ակտերի ընդունում, այլ նաև գործող նորմատիվ ակտերի վերանայում։ Ավելին, պետական մարմինները կգնահատեն ի հայտ եկող խնդիրները՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպերն ու միջազգային կարգավորիչ դաշտը։
102. Իրավական դաշտը բարելավելու նոր նախաձեռնությունները պետք է կարգավորեն տեղեկատվության հասանելիության, էլեկտրոնային եղանակով ինքնության հաստատման, էլեկտրոնային ստորագրության, էլեկտրոնային վճարումների եղանակների, էլեկտրոնային ձևաչափով հանրային ծառայությունների վերաբերյալ ի ու պետական պաշտոնյաների պարտավորությունների հետ կապված այլ հարցեր։
103. Առցանց ծառայություններ մուտք գործելու համար՝ պետական մարմինները ոչ միայն կվերացնեն իրավական խոչընդոտները, այլ նաև խրախուսման միջոցներ կնախատեսեն, որպեսզի քաղաքացիներն ու կազմակերպություններին հանրային ծառայությունների գործարքներ իրականացնեն էլեկտրոնային միջոցներով։
104. Օրենսդրական դաշտը քաղաքացիներին իրավունք կտա առցանց մուտք գործել հանրային ծառայություններ և կարագացնի ՏՏ–ն կիրառող համակարգի արդյունավետ կառավարումը։
105. Կառավարման էլեկտրոնային փոխակերպման ռազմավարական ծրագրի հաջող իրականացումն ապահովելու առանցքային կանոնակարգերն ու չափանիշներն են՝
1) Կառավարության էլեկտրոնային փոստի ծառայությունը
2) Կառավարության վեբ ռեսուրսները
3) Միասնական նույնականացումը, անձի անհատական տվյալների կառավարումը և մուտքի վերահսկումը
4) Էլեկտրոնային վճարումը
5) Փոխգործելիության շրջանակը
6) Էլեկտրոնային ծառայության կողմնորոշիչ կառուցվածքը (e-Service Reference Architecture)
7) Cloud-first քաղաքականությունը և SOA
8) Բաց ստանդարտները
9) Անվտանգության քաղաքականությունը
10) Ծրագրերի իրականացման պարբերաշրջանի (release) քաղաքականությունը
11) Տվյալները վերստին օգտագործելու քաղաքականությունը
12) Շարժական միջոցներով հասանելիությունը
13) Էլեկտրոնային փողերի կարգավորումը
106. Կառավարման էլեկտրոնային փոխակերպման համակարգի իրականացումն ապահովող օրենսդրությունը պարբերաբար կգնահատվի՝ դրա համապատասխանությունը միջազգային պայմանագրերին ու չափանիշներին ապահովելու համար։
107. Ավելի կոնկրետ, ՏՏ միջոցով քաղաքացիներին ու ձեռնարկություններին որակյալ ծառայություններ մատուցելու և կառավարության բարելավված բիզնես գործառնություններ ապահովելու ճանապարհին առկա ցանկացած իրավական կամ քաղաքականության մասով խոչընդոտ կվերացվի։
108. Այդպիսով, պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ ներքին համակարգման մեխանիզմ կստեղծվի։ Այդ նպատակով՝ սույն ռազմավարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտին վերաբերող բազմաթիվ քաղաքականությունների մասով արդյունավետ համակարգում կապահովվի։
6. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
6.1 Ազդեցության սահմանումը
109. Ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացումը կօժանդակի ակնկալվող արդյունքին հասնելուն, մասնավորապես ՏՏ ոլորտում խելացի ներդրումները և դրա զանգվածային օգտագործումը հանրային հատվածում կհանգեցնեն կառավարության թափանցիկության, արդյունավետության ու արձագանքման բարձրացմանը, դինամիկ ու մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը և գիտելիքի վրա հիմնված բարգավաճ հասարակության ձևավորմանը։
6.2 Ֆինանսական ծախսերը
110. Ծրարգով սահմանված խնդիրների լուծումն ենթադրում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցություն` ուղղված էլեկտրոնային հասարակության շարունակական զարգացմանը, ինչպես նաև երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու պետության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցները։
6.3 Ոչ ֆինանսական ծախսերը
111. Ոչ ֆինանսական ծախսերը առաջին հերթին վերաբերում են համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծմանն ու արդյունավետ իրականացմանը, որը հնարավորություն կտա իրականացնելու այս ռազմավարական ծրագիրը և հասնելու ցանկալի արդյունքների։
112. Հանրային աջակցության և իրականացվելիք բարեփոխված միջոցառումներին աջակցության նախապայման են հանդիսանում հանրային վստահությունը, առավելությունների վերաբերյալ իրազեկվածությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների օգուտները։ Դրանք կնպաստեն կառավարության` էլեկտրոնային կառավարության փոխակերպման գործընթացում քաղաքացիների ու հասարակության մասնակցությանը և ժաղովրդավարության ամրապնդմանը։
113. Մասնավոր հատվածի հետ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումն ու պահպանումը և ՏՏ նախագծերի և էլեկտրոնային կառավարության նախաձեռնությունների արտապատվիրումը կնվազեցնեն կառավարության էլեկտրոնային փոխակերպման նպատակներն իրագործելու համար պահանջվող ներդրումները պետական բյուջեից։
6.4 Կառավարման մոդելը
114. Այս ծրագրի ներդրմանն ուղղված բոլոր միջոցառումները պետք է համակարգվեն մեկ միասնական կազմակերպչական մարմնի` ՀՀ կառավարության աշխատակազմի կամ այդ նպատակով ստեղծված խորհրդի կողմից: Ծրագրի հետ կապված բոլոր տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև միասնական տեխնոլոգիական պլատֆորմի գործարկումը և սպասարկումը պետք է իրականացվեն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ԷԿԵՆԳ ՓԲԸ): ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն հանդիսանալու է միասնական տեխնոլոգիական պլատֆորմի օպերատոր:
7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
7.1 Ակնկալվող արդյունքները
115. Քաղաքացիների ու ձեռնարկությունների համար հանրային ծառայությունների տվյալների շտեմարանների թվայնացման, կառավարության միասնական պորտալի մշակման ու իրականացման, միասնական տեխնոլոգիական պլատֆորմի, փոխգործելիության շրջանակի, ՏՏ ոլորտում կարողությունների ձևավորմանն ուղղված միջոցառումների միջոցով կառավարությունը նպատակ ունի հասնելու հետևյալ արդյունքներին՝
1) պետական գերատեսչությունների ու քաղաքացիների, ձեռնարկությունների և այլ հանրային հաստատությունների միջև հաղորդակցման ակտիվացում և օպտիմալացում,
2) պետական մարմինների կողմից և միջգերատեսչական մակարդակում փաստաթղթային ու տեղեկատվական հոսքերի օպտիմալացում և վարչարարական ընթացակարգերի նվազեցում,
3) պետական մարմիններում կոռուպցիայի դեմ աստիճանական պայքար,
4) այն շահառուների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների մտածողության և վերաբերմունքի փոփոխություն, որոնց նրանք ծառայություններ են մատուցում,
5) տեղեկատվության ու հանրային ծառայություններին հասանելիության ապահովում,
6) պետական մարմինների թափանցիկության մակարդակի բարձրացում և կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցության խրախուսում,
7) պետական մարմիններում ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարում,
8) պետական մարմիններում մարդկային պոտենցիալի որակի բարելավում և ՏՏ կառավարելու ու կիրառելու համար անձնակազմի կարողությունների համախմբում,
9) ՏՀՏ ընկերություններ համար հարմար մրցունակ դաշտի ստեղծում,
10) հասարակությունում համագործակցության մակարդակի բարելավում՝ թե՛ պետություն–քաղաքացի. և թե՛ պետական–մասնավոր հատված գործընկերության մակարդակներում,
11) խնայողությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային ծառայություններին հավասար հասանելիության ապահովմանը վերաբերող համաշխարհային միտումների համատեքստում արդյունքների ապահովում։
116. Երկարաժամկետում, այդ արդյունքների համախմբումն ու պահպանումը կօգնի հասնելու ակնկալվող ազդեցությանը կառավարման որակն ու թափանցիկությունը բարելավելու և քաղաքացիների վրա կենտրոնացնելու համատեքստում՝ նպատակ ունենալով հասնել արդյունավետ, թափանցիկ, փոխկապակցված ու քաղաքացիների շահերի ու կարիքների վրա կենտրոնացած կառավարման։
7.2 Կատարողականի ցուցանիշների ընդհանուր շրջանակը
117. Ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով մոնիթորինգի ու գնահատման (M&E) ընդհանուր սխեմա ստեղծելու համատեքստում կօգտագործվեն ըստ դասերի խմբավորված մի շարք ցուցանիշներ։ Յուրաքանչյուր ոլորտի և, համապատասխանաբար, պետական մարմնի համար զուգահեռաբար կիրականացվեն մոնիթորինգի ու գնահատման որոշակի սխեմաներ՝ ներառյալ կոնկրետ հատվածին ու ընտրված հաստատությանը հատուկ ենթացուցանիշներ, դիտարկելով նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են՝ այն միջոցառումը, որի շրջանակներում թվայնացվում կամ թվայնացվելու է ծառայությունը (որոշակի փուլում մասերը կամ ընթացակարգերը աստիճանաբար թվայնացվել են), կոնկրետ հատվածի և հաստատության առանձնահատկությունները և այլն։
8. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
118. Արդյունքների մոնիթորինգի համար միջոցառումները կուղղվեն հետևյալ նպատակների իրագործմանը՝
1) ՏՏ նախագծերի արդյունավետության և դրանց ազդեցության գնահատում, գնահատման արդյունքների տարածում,
2) ֆինանսական միջոցների հատկացումների մոնիթորինգը հաշվարկված այն հատկացումների համեմատ, որոնք մշակվել և ներկայացվել են Ֆինանսների նախարարության հաստատմանը,
3) ապրանքների, առաջադրանքների, ծառայությունների գնումների մոնիթորինգ՝ սահմանված ստանդարտներին համապատասխան,
4) հաստատությունների ՏՏ և ֆինանսական աուդիտի հետ կապված գործողությունների մոնիթորինգ և աուդիտի հաշվետվությունների օգտագործում՝ պետական մարմինների կատարողականի գնահատման համար,
5) ակնկալվող արդյունքների իրականացման և դրանց հասնելու գործընթացում առաջընթացի գնահատում,
6) տեղեկությունների փոխանակման և հաստատությունների միջև փոխանակման խթանում և ամրապնդում, ինչպես նաև հաղորդակցության նորարար գործիքների և գնահատման միջոցով վերապատրաստման արդյունավետության խթանում և բարձրացում,
7) իրականացվող գործողությունների և անմիջական, միջանկյալ և երկարաժամկետ արդյունքների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության և տարածման ապահովում։
119. Էլեկտրոնային կառավարության փոխակերպման օրակարգի ներքո մի քանի մակարդակներում կիրականացվի գործողությունների իրականացման մոնիթորինգ։ Յուրաքանչյուր պետական մարմնի մակարդակում Էլեկտրոնային փոխակերպման հարցերով համակարգողի կողմից կիրականացվեն արդյունավետ մոնիթորինգի և գնահատման նախագծեր։ Կառավարության էլեկտրոնային փոխակերպմամբ զբաղվող պետական մարմինները եռամսյակային կտրվածքով հաշվետվություններ կներկայացնեն իրականացման առաջընթացի, արդյունավետության, հնարավոր խնդիրների, խոչընդոտների և արգելքների վերաբերյալ։ ՀՀ Կառավարության աշխատակազմը համապատասխան պետական մարմնի համագործակցությամբ կմշակի մոնիթորինգի և գնահատման անհատականացված մեթոդներ, ինչպես նաև առաջընթացի հատուկ ցուցանիշներ։
120. ՀՀ Կառավարության աշխատակազմը մոնիթորինգի կենթարկի նախագծի իրականացմանն ուղղված գործողությունները, կապահովի կարգավորիչ շրջանակը և կիրականացնի պարբերական գնահատումներ, ինչը կօգնի կատարելագործել այն ուղիները, որոնցով իրականացվում է ապրանքների մատակարարումը, արդյունքների ստացումը և ազդեցության գնահատումը։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ | ||||||
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագրությունը |
Ժամկետ |
Ֆինանսական միջոցներ |
Կատարողը | ||
1. Նախապատրաստական փուլ |
||||||
1.1 |
Թվայնացման համար հանրային ծառայությունների տարեկան պլանավորում և գործողողությունների ճանապարհային քարտեզի նախապատրաստում |
Ընթացիկ տարվա համար բոլոր գերատեսչությունները կներկայացնեն իրենց կողմից իրականացվող էլեկտրոնային ծառայությունների ներդրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև յուրաքանրյուր տարի այդ ճանապարհային քարտեզը պետք է վերամշակվի համաձայն մյուս տարվա պլանների։ |
մայիս, 2014 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.2 |
«Էլ. Փաստաթղթերի և էլ. Ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն |
Ստանդարտները կիրառման անհրաժեշտությունը և պարտավորությունը պետք է սահմանվի օրենքով և ընձեռնի Կառավարությանը սահմանելու այն։ |
մայիս, 2014 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.3 |
«Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն |
Պետական մարմինները պետք է դյուրացնեն պետականությունների կողմից քաղաքացիների տվյալների էլեկտրոնային տրամադրումը՝ պայմանով, որ քաղաքացիները համաձայնություն են տալիս մուտք գործելու իրենց անձնական տվյալներ։ |
մայիս, 2014 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.4 |
Ծառայությունների Էլեկտրոնային ռեգիստրի մշակում |
Այս փուլում կստեղծվի առցանց համակարգ, որը թույլ կտա պետական մարմիններին նկարագրել բոլոր թղթային և էլեկտրոնային ծառայությունները։ |
սեպտեմբեր, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.5 |
Ծառայությունների Էլեկտրոնային ռեգիստրի ձևավորում |
Այս փուլում բոլոր պետական մարմիններից կհավաքագրվեն քաղաքացիներին մատուցվող թղթային և էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որի հիման վրա կձևավորվի ծառայությունների ռեգիստր։ |
սեպտեմբեր, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.6 |
Էլեկտրոնային կառավարման ընթացիկ իրավիճակի վերլուծություն և փոխգործելիության շրջանակի մշակում |
Կմշակի հաշվետվություն էլեկտրոնային ծառայությունների և ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի և հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև կմշակի էլեկտրոնային ծառայությունների փոխգործելիության շրջանակը (5.8): |
սեպտեմբեր, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.7 |
Կառավարման տեխնլոգիական պլատֆորմի պահանջների ձևակերպում |
5.4, 5.5, 5.7 |
սեպտեմբեր, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.8 |
Ծրագիրն իրականացնող անձնակազմի ուսուցում |
Ծրագիրը իրականացնող անձնակազմը ուսուցում նմանատիպ ծրագրերի կառավարման և անվտանգության ոլորտներում (5.11) |
փետրվար, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
1.9 |
Էլեկտրոնային կառավարման հանձնաժողովի ստեղծում |
Նախապատրաստական փուլի ավարտին նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային կառավարման հանձնաժողով |
2014 դեկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
Ներդրման փուլ
| ||||||
2.1 |
Նոր տվյալների կենտրոնների (data center) պահանջների ձևավորում, իրականացնող ընկերության ընտրություն |
5.6 |
Դեկտեմբեր, 2014 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.2 |
Էլեկտրոնային կառավարման համակարգերի ինտեգրում էլեկտրոնային նույնականացման համակարգի հետ |
Բոլոր էլեկտրոնային համակարգերը, որոնք ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին, պետք է ինտեգրվեն ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտերի և Հավաստագրման կենտրոնի հետ: Ինտեգրումը պետք է համապատասխանի հայեցակարգում նկարագրված բիզնես գործընթացներին։ |
Դեկտեմբեր, 2015 |
ֆինանսավորում չի պահանջվում |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.3 |
Շարժական նույնականացման միջոցների ներդրմանը նպաստող պայմանների ձևավորում |
Այս փուլում էլեկտրոնային ստորագրությունները տրամադրվելու են բջջային SIM քարտերի վրա, որը ինտեգրվելու է Հավաստագրման կենտրոնի հետ։ Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է բջջային օպերատորների մասնակցությունը։ Շարժական կապի միջոցներով նույնականացման համակարգեր ներդնելու համար օրենսդրական և կազմակերպչական հիմքերի ստեղծում: |
Հունիս, 2016 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.4 |
Միասնական տեխնոլոգիական պլատֆորմի և էլեկտրոնային ծառայությունների պորտալի մշակում, թեստավորում տեխնոլոգիական պլատֆորմի և |
Այս ենթափուլում կմշակվի միասնական կառավարման տեխնոլոգիական պլատֆորմը և էլեկտրոնային ծառայությունների պորտալը, որը հետագայում կներդրվի նորաստեղծ տվյալների կենտրոններում և կհամապատասխանի փոխգործելիության շրջանակին ու համատեղելիության սկզբունքներին։ Այս ենթափուլում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի և կգործարկվի առցանց գրանցման ինտեգրացված ռեեստրի համակարգը, որը կնպաստի վարկերի ստացման դյուրինությանը։(5.4, 5.5, 5.7): |
Դեկտեմբեր, 2015 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.5 |
Տվյալների կենտրոնների հիմնում |
Տվյալների կենտրոնների հիմնում և գործարկում (data ceոters - 5.6) |
Դեկտեմբեր, 2016 |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.6 |
Ծառայությունների մատուցման տարբեր միջոցների և փոխգործման գործիքների ապահովում՝ ինտերնետ, բջջային հեռախոս և այլն։ |
5.4 |
Դեկտեմբեր, 2016 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
2.7 |
Ծրագրի իրականացման մեջ ընդգրկված և պետական հատվածում ՏՏ աշխատակիցների վերապատրաստում |
5.11 |
Դեկտեմբեր, 2016 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
Գործարկման և ինտեգրման փուլ | ||||||
3.1 |
Հանրային ծառայությունների տվյալների շտեմարանի թվայնացում |
5.2 |
2015-2018 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
3.2 |
Հանրային ծառայությունների և աշխատանքային գործընթացների վերակազմակերպում |
5.3 |
2015-2018 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
3.3 |
Օրենսդրական, քաղաքականության (policy) և ստանդարտների շրջանակի պարբերաբար վերանայում |
5.17 |
2015-2018 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
3.4 |
Արխիվային փաստաթղթերի թվայնացում |
5.3 |
2015-2018 |
Պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
3.5 |
Էլեկտրոնային կառավարման համակարգերի վերազինում |
Այստեղ կվերազինվեն այն բոլոր համակարգերը, |
2015-2018 |
Միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) | |
3.6 |
Ինտեգրման փուլ |
Այս փուլում միասնական կառավարման տեխնոլոգիական պլատֆորմին կինտեգրվեն որոշ համակարգեր, որոնք համապատասխանում են համատեղելիության տեխնիկական պահանջներին։ |
2017-2018 |
Միջազգային դոնոր կազմակերպություններ |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 05.02.15 N 5)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման շարունակական զարգացման անհրաժեշտությունից` մշակվել է սույն ծրագիրը, որը միտված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման շարունակականության ապահովմանը, ինչպես նաև նոր զարգացումների արդյունքում առաջացած անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:
2. Դեռևս 2008թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որում ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգային դրույթները և ժամանակացույցը` հիմնված միջազգային լավագույն փորձի վերլուծության և համադրման վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը` մշակվեց և 2010թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը»: Հայեցակարգը ներառում էր էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված ռազմավարական մոտեցումները և 2010-2012թթ. միջոցառումների ժամանակացույցը:
3. 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես գործարարության և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն դիրքավորելու, էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով խիստ կարևորվում է կառավարության հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը, որը հնարավոր է իրականացնել բարձրորակ, դեպի սպառողը կողմնորոշված էլեկտրոնային ծառայությունների մատուցման և սպառողական կառավարման (cսstօmer maոagemeոt) առաջադեմ մեթոդների կիրառման միջոցով: Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։
4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման զարգացման բարձր տեմպերը և համաձայն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի` մշակվել է էլեկտրոնային կառավարման միջոցառումների ժամանակացույցը:
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի նիստի N35 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3.1 Նպատակները
6. Ծրագրի հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրի համար և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա` 24/7, այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս: Ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա ընդլայնումը և կատարելագործումը նպաստելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, ընձեռելու է որոշումների կայացման գործընթացներին հետևելու հնարավորություն:
3.2 Խնդիրները
7. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագրի խնդիրներն են.
1) Օրենսդրական դաշտի կատարելագործում,
2) էլեկտրոնային կառավարման կայացումն ապահովող ՏՀՏ ենթակառուցվածքների ձևավորում,
3) էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման նպատակով նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրում:
3.3 Ծրագրի հիմնական ուղղությունները
8. Էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագիրը ներառում է գործողությունների ծրագիր (ժամանակացույց)` հետևյալ ուղղություններով.
1) Էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմի մշակում Էլեկտրոնային կառավարման համակարգերի ընթացիկ վիճակի վերլուծություն, էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի պահանջների մշակում:
2) Ենթակառուցվածքի կատարելագործում և կարողությունների զարգացում ՏՀՏ ենթակառուցվածքների կատարելագործում` Հայաստանի Հանրապետության բնակչությանը էլեկտրոնային ծառայություններին և ռեսուրսներին հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով:
3) Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացում, նոր Էլեկտրոնային ծառայություններ
Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական իրագործում բոլոր պետական և տարածքային կառավարման մարմիններում (էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահության համակարգ, սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգ (այդ թվում` էլեկտրոնային կենսաթոշակ), Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների համակարգ և այլն)` բարձրացնելով պետության և քաղաքացիների միջև կատարվող գործարքների թափանցիկությունը, ապահովելով պետություն-մասնավոր-քաղաքացի արդյունավետ փոխգործակցությունը և բարելավելով գործարար միջավայրը:
3.4 Ակնկալվող արդյունքները
9. Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով փոխգործելիությունը՝ հիմք ընդունելով միասնական անվտանգության և փոխգործելիության ստանդարտներն ու լուծումները:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
10. Ծրագրով սահմանված խնդիրների լուծումը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցություն` ուղղված Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի շարունակական զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմ ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու պետության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ | |||||||
N |
Միջոցառման անվանումը |
Ժամկետ |
Պատասխանատու մարմին |
Արդյունք |
Ֆինանսավորման աղբյուր | ||
1. Էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմ | |||||||
1.1 |
Անհատական տվյալների պաշտպանության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրում |
2015 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետությունում անհատական տվյալների պաշտպանության արդյունավետության բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
1.2 |
Էլեկտրոնային կառավարման համակարգերի ընթացիկ վիճակի վերլուծություն |
2015 թ. |
ՀՀ Կառավարության աշխատակազմ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Էլեկտրոնային կառավարման համակարգերում առկա տեխնիկական միջոցների և լուծումների հավաքագրում, տեղեկատվական հոսքերի վերլուծություն |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
1.3 |
Փոխգործելիության շրջանակի մշակում |
2015 թ. |
ՀՀ Կառավարության աշխատակազմ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Ընդհանուր տվյալների, մետատվյալների և տեխնիկական չափորոշիչների ու նկարագրությունների մշակում։ Նշված վերլուծության հիման վրա տեխնիկական համակարգերի կազմակերպչական, բովանդակային և տեխնիկական համատեղելիության ընթացակարգերի, ինչպես նաև իրականացման պլանի և բյուջեի մշակում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
1.4 |
Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի պահանջների մշակում |
2015 թ. |
ՀՀ Կառավարության աշխատակազմ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ) |
Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի տեխնիկական պահանջների, ընթացակարգերի, ի ինտեգրման պահանջների մշակում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
1.5 |
Էլեկտրոնային փոստ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ յուրաքանչյուր քաղաքացու համար (փորձնական տարբերակ) |
2015 թ. |
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կապ հաստատելու նպատակով ՀՀ բոլոր քաղաքացիներին անվճար էլեկտրոնային փոստի հասցեների տրամադրում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
1.6 |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ Արդարադատության նախարարություն «Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Ծրագրով բոլոր 50 ՔԿԱԳ-ները կմիավորվեն միասնական ցանցում, տեղեկությունների տրամադրումը (մահվան, ծննդի, ամուսնության) ոստիկանության բնակչության ռեգիստրին, տեղի կունենա ավտոմատ ռեժիմով: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
1.7 |
Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման համակարգ |
2015 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Ծրագիրն իրականացվում է մի քանի բաղադրիչ ներառող «Հայաստան էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում և չունի էլ-Ռեգիստր համակարգի համար առանձնացված բյուջե: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
1.8 |
ՀՀ բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) արդիականացում |
2015 թ. |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրՄՄԳԻ)(համաձայնությամբ) |
Ոստիկանության և այլ մարմինների ու կազմակերպությունների համագործակցության բարելավում, առկա էլեկտրոնային շտեմարանների համատեղելիության ապահովում, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի համակարգերի բարեփոխում և արդիականացում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
2. Կրթություն և գիտություն | |||||||
2.1 |
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ժամանակակից էլեկտրոնային ուսուցման ծրագրերի իրականացում |
շարունակական |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Ուսումնական գործընթացներում էլեկտրոնային ուսուցման ծրագրերի կիրառում |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
2.2 |
Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների շարունակական իրականացում |
շարունակական |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ժամանակակից ծրագրերի ներդրում |
ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
2.3 |
Դպրոցական դասագրքերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծում |
շարունակական |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալի ավելացում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
2.4 |
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգի կատարելագործում |
2015 թ. |
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն |
Համակարգի միջոցով առցանց ընդունվում են կոմիտեի հայտարարած միջազգային և ներպետական մրցույթների հայտերն ու հաշվետվություննրը: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
2.5 |
Գիտական փորձաքննության առցանց իրականացում |
2015 թ. |
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն |
Կոմիտեի հայտարարված մրցույթների հայտերը գնահատող փորձագետները կաշխատեն առցանց: |
Լրացուցիչ ֆինանասավորում չի պահանջվում: | ||
2.6 |
«Ուսում» համակարգի հետագա զարգացմանն ուղղված աշխատանքների ապահովում |
շարունակական |
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն |
«Ուսում» համակարգի կատարելագործում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3. Առողջապահություն | |||||||
3.1 |
Ներքին փաստաթղթերի շրջանառության համակարգ |
շարունակական |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
Համակարգը նախատեսված է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում ներքին փաստաթղթա-շրջանառությունը կանոնակարգելու համար: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3.2 |
ՀՀ-ում գրանցված դեղերի կենտրոնացված բազա |
շարունակական |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
Բազան պարունակում է ամբողջական ինֆորմացիա գրանցված դեղերի վերաբերյալ, նախատեսվում է իրականացնել բազայի շարունակական արդիականացում: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3.3 |
Լիցենզիաների գրանցամատյան |
շարունակական |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
Ֆիզիկական և իրավաբանական անձաց տվյալներ: Իրավաբանական անձաց լիցենզիայի մասին տեղեկատվության կատարելագործում: |
Լրացուցիչ ֆինանասավորում չի պահանջվում: | ||
3.4 |
Շտապ օգնության տեղեկատվական պորտալ և վերլուծական համակարգ |
2015 թ. |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
ՇՕ տեղեկատվական պորտալը հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործիք է: ՇՕ վերլուծական համակարգը իրականացնում է |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3. 5 |
ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության տեղեկատվական վերլուծական համակարգ |
Ամբողջությամբ աշխատանքները պետք է ավարտվեն ՊԱԳ-ի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց և բոլոր ենթահամակարգերի փորձարկումը կատարելուց հետո |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
Համակարգը հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ հանրային և մասնագիտական օգտագործման համար: Առանձին ենթահամակարգ է նախատեսված պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների, արձանագրությունների, հաշիվ ապրանքագրերի ուղարկման համար: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3.6 |
Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր (ինտեգրացված) համակարգ |
2016թ. |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
Համակարգի ստեղծումը հնարավորություն կտա ունենալ տվյալների համապարփակ էլեկտրոնային բազա, ինչպես նաև հնարավորություն կտա համապատասխանել համաճարակաբանական հսկողության ժամանակակից պահանջներին: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3.7 |
Էլեկտրոնային առողջապահական պիլոտային համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Էլեկտրոնային առողջապահական պիլոտային շտեմարանի ստեղծում քաղաքացիների համար |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
3.8 |
ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող վարչական վիճակագրական հաշվետվական ձևերի վերանայում, նոր ձևերի մշակում ու էլեկտրոնային հաշվետվական ձևերի ներդրում |
2015 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
էլեկտրոնային հաշվետվական ձևերի ներդրման ապահովում |
ՀՀ պետական բյուջե | ||
3.9 |
Առողջապահական փաթեթի էլեկտրոնային շտեմարանի ձևավորում ու վարում |
2015 թ. |
ՀՀ Կառավարության աշխատակազմ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ |
Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձեվավորում ու վարում |
ՀՀ պետական բյուջե | ||
3.10 |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արխիվացման և մշտական պահպանության հանձնման, երկարաժամկետ պահպանության ու օգտագործման համար մատչելիության կազմակերպման միասնական տեխնոլոգիաների, ձևաչափերի, ստանդարտների և կանոնակարգերի մշակում |
2015 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ «Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացում, անվտանգ պահպանում և օգտագործում Մինչև 5 կանոնակարգի մշակում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
4. Էլեկտրոնային ծառայությունների շարունակական զարգացում | |||||||
4.1 |
Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում |
2015թ. |
ՀՀ Ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարության աշխատակազմի գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ |
Գնումների միասնական և ամբողջական տվյալների բազայի ստեղծում և ավտոմատացում: Վերջինս հնարավորություն կընձեռի իրագործել մրցակցային եղանակով, բացառությամբ մրցակցային երկխոսության և Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգերի, գնումների իրականացման գործընթացի ավտոմատացում, հայտարարության/ծանուցման հրապարակում և մրցույթի հրավերի տրամադրում, հայտերի ընդունում վերջիններիս գնահատում, հաղթողի ճանաչում և պայմանագրերի կնքում: |
ՀՀ պետական բյուջե | ||
4.2 |
Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ նոտարական պալատ(համաձայնությամբ) |
Նոտարական գրասենյակներում ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով մատուցում, դրա համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում՝ մի կողմից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի, ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի բազայի և շարժական գույքի ռեգիստրի և մյուս կողմից էլեկտրոնային նոտար համակարգերի միջև: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
4.3 |
Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրում |
2015թ. |
ՀՀ կառավարության աշխատակազմ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հուլիսի 10-ի N 548-Ա որոշամբ ստեղծված աշխատանքային խումբ» ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Էլեկտրոնային եղանակով շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
4.4 |
Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
1. Շահառուներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում 2. Յուրաքանչյուր շահառուի համար միասնական էլեկտրոնային սոցիալական գործի (շահառուի սոցիալական վիճակին և շահառուին մատուցված սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջություն) ստեղծում և վարում 3. Սոցիալական պաշտպանության ոլորտի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների տեղեկատվական բազաների միջև տեղեկատվության փոխանակության ինքնաշխատ համակարգերի առկայություն և ինքնաշխատ եղանակով կայացվող որոշումների շրջանակի ընդլայնում 4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տեղեկատվական ապահովում, համակարգի կայացում, մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում 5. Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ: | ||
4.5 |
«Փյունիկ» շտեմարանի կատարելագործում (զարգացում) |
Շարունակական |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1. Փորձաքննված անձի ԲՍՓ գործերի թվայնացում (էլեկտրոնային արխիվի ստեղծում), 2.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում, |
ՀՀ պետական բյուջե | ||
4.6 |
Պետական կենսաթոշակային համակարգի «Էլեկտրոնային կենսաթոշակ» տվյալների շտեմարանի կատարելագործում (զարգացում) |
Շարունակական |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1. Կենսաթոշակի գործերի թվայնացում (էլեկտրոնային արխիվի ստեղծում) 2. Պետական կառավարման մարմինների հետ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոխանակության համակարգերի ընդլայնում 3. Ինքնաշխատ եղանակով կայացվող որոշումների շրջանակի ընդլայնում 4. Պետական այլ մարմիններին ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրում 5. Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում |
ՀՀ պետական բյուջե | ||
4.7 |
Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանման նպատակով Քիմբերլի հավաստագրի տրամադրման համար էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման "մեկ պատուհան" համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանման հավաստագրի տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
4.8 |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում ստանալու համար հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
4.9 |
«Ժամանակավոր ներմուծում (արտահանում)` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար հավաստագրերի տրամադրման "մեկ պատուհան" համակարգի ներդրում |
2015 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Ժամանակավոր ներմուծում (արտահանում)` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացության տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
4.10 |
ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայականի տրամադրման համար հայտերի ընդունման էլեկտրոնային հայտերի ներկայացում |
2015 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայագրի տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
4.11 |
Լիցենզավորման և վերահսկողության էլեկտրոնային համակարգ |
Համակարգի ներդրումը անհրաժեշտ է լիցենզավորման նոր կարգի հետ միասին |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
Իրականացվելու է լիցենզավորման, լիցենզավորված անձանց հաշվառման, նրանց կողմից պետական տուրքերի և տույժերի վճարումների հսկողության, պետական այլ մարմինների հետ տեղեկատվության փոխանակման ,տեսչական հսկողության արդյունավետ կազմակերպման գործառույթներ: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
4.12 |
Կենդանիների գրանցման, հիվանդությունների հսկման, ցանքատարածությունների և գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի գրանցման, սննդի շղթայի փուլերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սյուբեկտների և դրանց գործունեության տվյալների գրանցման, ներմուծման և արտահանման գրանցման, հավաստագրերի բաշխման և տպման ռիսկերի վերլուծության և գնահատման, ինչպես նաև պետական վերահսկողության (ստուգում և դիտարկում) էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ |
2015 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Համակարգն օգտագործում է կառավարման և առանցքային տեխնիկական գործարար գործընթացները՝Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման և գործողությունների արդյունավետ կառավարման նպատակով: Համակարգը կաշխատի Ծառայությունում արդեն իսկ ներդրված այլ էլեկտրոնային համակարգերի հետ: |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
5. Փաստաթղթերի թվայնացում և տվյալների արխիվացում | |||||||
5.1 |
ՀՀ-ում մշակութային, գիտական, կրթական փաստաթղթային ժառանգության թվայնացում նվազագույնը 1 մլն էջ, ինչպես նաև թվայնացված փաստաթղթերի պահպանում |
2015թ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Հայաստանի Հանրապետությունում մշակութային, գիտական, կրթական թվայնացված փաստաթղթային ժառանգության առկայություն |
ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ | ||
5.2 |
Պետական արխիվում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում պահպանվող փաստաթղթերի կազմի մասին համահայկական արխիվային տեղեկատվության առցանց համակարգի ստեղծում |
2015 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ «Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Արխիվային փաստաթղթերի կազմի մասին տեղեկատվության մատչելիության ապահովում 500 պետական և կազմակերպության արխիվներում պահպանվող փաստաթղթերի կազմի մասին տեղեկատվության մատչելիության ապահովում |
ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ | ||
5.3 |
Արխիվային փաստաթղթերի տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում և դրա առցանց մատչելիության ապահովում |
շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ «Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն |
Արխիվային փաստաթղթերի բովանդակության մասին տեղեկութունների մատչելիության ապահովում Տարեկան 100 հազար փաստաթղթի ներառում, տեղեկությունների ներառում էլեկտրոնային շտեմարան |
ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ | ||
5.4 |
Արխիվային փաստաթղթերի թվայնացում |
շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ «Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն |
Արխիվներում պահպանվող փաստաթղթերի մատչելիության ապահովում 2013թ.` 200 հազար, 2014թ.` 300 հազար, 2015թ.` 400 հազար թերթ արխիվային փաստաթղթերի թվայնացում |
ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ | ||
5.5 |
Սոցիալական ապահովության պետական ծառայության և այլ պետական մարմինների հարցումների միջոցով քաղաքացիների մասին սոցիալ իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբերակի տրամադրման համակարգի ներդրում |
2015թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Պետական մարմիններին արխիվային տեղեկությունների տրամադրում էլեկտրոնային եղանակով |
ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.02.2016, N 4 | --------- | |
05.02.2015, N 5 | 17.02.2015, N 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|