Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-256-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.04.1998
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
15.04.1998
Дата вступления в силу
15.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 143 հոդվածի համաձայն, 1998 թվականի ապրիլի 21-ին ժամը 12.00-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ` կից օրակարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Խ. Հարությունյան
   

15 ապրիլի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-256-1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականի ապրիլի 20-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը`

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողով

1. ՀՀ քրեական օրենսգիրք (հատուկ մաս)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
28.03.1998

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (հատուկ մաս) Կառավարություն
28.03.1998
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
3. Փաստաբանության մասին Կառավարություն
17.12.1997

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

4. ՀՀ դատախազության մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

5. ՀՀ-ում դատավորի կարգավիճակի մասին (երկրորդ ընթերցում)

Կառավարություն
10.12.1997

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

6. ՀՀ միջազգային պայմանագրերի  վավերացում

ՀՀ Նախագահ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

 

 Վաշինգտոնում ստորագրված Վերականգնման վարկերի բանկի («KFW») և Հայաստանի Հանրապետության («Վարկառու»)` ներկայացված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, և «Հիդրոկայանների Սևան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության («Ծրագիրն իրականացնող կազմակերպություն») միջև 25 մլն գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման և նախագծի ֆինանսավորման վերաբերյալ (էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագրի)» պայմանագիր (Մայնի Ֆրանկֆուրտ, 11 օգոստոսի 1997 թվականի).

 «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր)» համաձայնագիր (Վաշինգտոն, 4 փետրվարի 1998 թվականի).

 ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագիր (Բրյուսել, 30 հուլիսի 1997 թվականի):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան