Գլխավոր տեղեկություն
Номер
N 851-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
14.04.2025
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
14.04.2025
Дата вступления в силу
15.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«14» ապրիլի 2025 թ.

N 851-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԿՏԻՎ ԵՐԵԽԱՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ) ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջներով և և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 189/11 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Ակտիվ երեխաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական (այլընտրանքային) ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր առաջին տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 6 տեղով, կրտսեր երկրորդ և միջին տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 10-ական տեղեր թվերով, ավագ տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 9 տեղով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան