Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-0076-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.1990-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1990/16
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
24.08.1990
Дата подписания
24.08.1990
Дата вступления в силу
24.08.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ հիմնը «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի ոգուն եւ անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ միասին կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և հիմնի ստեղծման մրցույթ:

Մրցույթի արդյունքների հիման վրա երեք ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ: