Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2025
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
17.04.2025
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
17.04.2025
Дата вступления в силу
24.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«17» ապրիլի 2025 թ.

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված՝

1) հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«

9.

Բջջային կապի բազային կայանների կառուցման (տեղադրման) նախագծեր. Կայմեր և աշտարակներ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

   

1)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-1-15 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

7,973.73

15մ բարձրությամբ

2)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-1-2-15 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

6,069.19

15մ բարձրությամբ

3)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-2-1-18 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

8,852.65

18մ բարձրությամբ

4)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-2-2 -18 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

6,948.11

18մ բարձրությամբ

5)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-3-1-24 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

10,816.74

24մ բարձրությամբ

6)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-3-2 -24 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

8,584.50

24մ բարձրությամբ

7)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-4-1-30 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

12,367.05

30մ բարձրությամբ

8)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-4-2-30 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

10,134.81

30մ բարձրությամբ

9)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-5-1-42(48 )տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

21,553.09

(23,316.52)

42 (48)մ բարձրությամբ

10)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-6-1-36 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

12,09.68

36մ բարձրությամբ

11)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-6-2-36 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

9,249.25

36մ բարձրությամբ

12)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-7-1 -42 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

13,658.02

42մ բարձրությամբ

13)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով, Ա-7-2-42 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

10,134.81

42մ բարձրությամբ

14)

կայմ (խողովակային) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԿԽ-1-1-29 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

11,089.21

29մ բարձրությամբ

15)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
Կ-1-1-6 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

5,013.09

6մ բարձրությամբ

16)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով, Կ-1-2-6 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

2,342.09

6մ բարձրությամբ

17)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
Կ-2-1-8 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

5,446.00

8մ բարձրությամբ

18)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով, Կ-2-2-8 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

2,775.00

8մ բարձրությամբ

19)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
Կ-3-1 -10 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

5,569.69

10մ բարձրությամբ

20)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով, Կ-3-2-10 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

2,898.69

10մ բարձրությամբ

21)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
Կ-4-1-12 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

5,693.38

12մ բարձրությամբ

22)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով, Կ-4-2-12 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

3,092.38

12մ բարձրությամբ

23)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
Կ-5-1-15 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

6,249.98

15մ բարձրությամբ

24)

կայմ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով, Կ-5-2-15 տեսակ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ

3,648.98

15մ բարձրությամբ

»,

 

2) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 10-րդ կետով.

 

«

10.

Բջջային կապի բազային կայանների կառուցման (տեղադրման) նախագծեր. Կայմեր և աշտարակներ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

   

1)

աշտարակ (եռոտանի) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-1-30 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

23,400.00

30մ բարձրությամբ

2)

աշտարակ (քառոտանի) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-2 -30 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

24,000.00

30մ բարձրությամբ

3)

աշտարակ (ճապաններով) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԱՃ-1-3-30 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

22,200.00

30մ բարձրությամբ

4)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԿԻ-2-1-8 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

3,360.00

8մ բարձրությամբ

5)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԿԻ-2-2-10 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

4,260.00

10մ բարձրությամբ

6)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԿԻ-2-3 -12 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

4,860.00

12մ բարձրությամբ

7)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, ԿԻ-2-4 -15 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

5,460.00

15մ բարձրությամբ

8)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
ԿԻ-3-1-8 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

4,320.00

8մ բարձրությամբ

9)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
ԿԻ-3-2-10 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

5,220.00

10մ բարձրությամբ

10)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, պողպատե հիմքերով,
ԿԻ-3-3-12 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

5,820.00

12մ բարձրությամբ

11)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով,
ԿԻ-4-1-8 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

2,160.00

8մ բարձրությամբ

12)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով,
ԿԻ-4-2 -10 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

3,060.00

10մ բարձրությամբ

13)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով,
ԿԻ-4-3 -12 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

3,660.00

12մ բարձրությամբ

14)

կայմ (ինքնահեն) գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, բետոնե բլոկների հիմքերով,
ԿԻ-4-4-15 տեսակ

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

4,260.00

15մ բարձրությամբ

»,

 

3) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 11-րդ կետով.

 

«

11.

Բջջային կապի բազային կայանների կառուցման (տեղադրման) նախագծեր. Կայմեր և աշտարակներ

«Յուքոմ» ՓԲԸ

   

1)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով, Ա-1-1 -30 տեսակ

«Յուքոմ» ՓԲԸ

9,400.00

30մ բարձրությամբ

2)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով,
Ա-1-1-36 տեսակ

«Յուքոմ» ՓԲԸ

11,300.00

36մ բարձրությամբ

3)

աշտարակ գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով,
Ա-1-1-42 տեսակ

«Յուքոմ» ՓԲԸ

12,000.00

42մ բարձրությամբ

»,

 

4) Հավելված N 2-ի 9-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐ. ԿԱՅՄԵՐ ԵՎ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ

 

1. Նախագծերը մշակվել են.

1) N 1 հավելվածի ցանկի 9-րդ կետի 1-24-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,

2) N 1 հավելվածի ցանկի 10-րդ կետի 1-14-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,

3) N 1 հավելվածի ցանկի 11-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ներառված նախագծերը՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին:

 

2. Կառուցվածք

1) կայմերի և աշտարակների կոնստրուկտիվ տարրերը նախատեսվել են պողպատից, հիմքերը՝ միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից կամ բետոնե բլոկներից, պողպատե տարրերի հանգուցային միացումները հեղույսային են, որոշ հատվածներ՝ եռակցված,

2) նախագծերով սահմանվել են՝ 36մ/վ քամու հաշվարկային արագություն, 3-րդ սեյսմիկ գոտի, 3-րդ կարգի հիմնատակի գրունտ՝ ըստ սեյսմիկ հատկությունների:

 

3. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ

1) պողպատե կոնստրուկցիաներ՝ գործարանային պայմաններում պատրաստված հավաքովի (ունիֆիկացված) տարրերի տեսքով, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում՝ նախապես կառուցված հիմքերին՝ ներդիր էլեմենտների միջոցով՝ ամրացվելով մեկը մյուսին: Նախագծերը պարունակում են նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,

2) նախագծերը պարունակում են կայմերին, աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),

3) դաշտային բջջային կապի բազային կայանի տարածքը նախատեսվում է ցանկապատել և բարեկարգել,

4) դաշտային բջջային կապի բազային կայանի աշտարակի ընտրված նախագիծը տեղակապելու համար անհրաժեշտ է իրականացնել ինժեներաերկրաբանական հետազննություն, ուսումնասիրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխություններ կատարել հիմքերի նախագծում (±0 նիշից ցածր մակարդակում),

5) նախագծերի համար նշված նախահաշվային արժեքները պայմանական են և ենթակա են պատվիրատուի հետ համաձայնեցման:»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

17.04.2025
 

 
Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական: