Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-292
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2002/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.03.2001
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
16.03.2001
Дата вступления в силу
16.03.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 մարտի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 26.02.2001 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թ. հուլիսի 19-ին` Մինսկում: Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող պետությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկման, հարկումից խուսափելու և հարկային խտրականության անթույլատրելիությունն է:

2. Համաձայնագրի դրույթները տարածվում են Պայմանավորվող պետությունների ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ: Համաձայնագիրը սահմանում է նաև, որ եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում ամբողջ եկամտի և գույքի, ինչպես նաև գույքի առանձին տարրերի առնչությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը, ներառյալ գույքի օտարումից առաջացած եկամուտները, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարը և այլն:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- չհարկել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ և Բելառուսի Հանրապետության ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական գործունեությունից Հայաստանի Հանրապետությունում ստացած շահույթը, եթե այն չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով,

- հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները, բայց այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10%-ը, եթե փաստացի սեփականատեր է հանդիսանում այն ընկերությունը, որը տիրապետում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 30%-ը,

- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարված տոկոսները, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10%-ը, եթե վճարվող տոկոսների ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ,

- հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Բելառուսի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթին, սակայն այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10%-ը, եթե վճարվող ռոյալթիի ստացումը կապված չէ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ռեզիդենտի մշտական հաստատության հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին 2000 թվականի հուլիսի 19-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 մարտի 2001 թվականի
ՍԴՈ-292