Գլխավոր տեղեկություն
Номер
N 1711-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.03.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.03.2025
Дата вступления в силу
25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» մարտ 2025 թ.

N 1711-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 390-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Առողջապահության նախարարի 2025 թվականի հունվարի 24-ի ««Ստոմիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ստանալու հայտը բավարարելու մասին և «Ստոմիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի հունիսի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002415 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 364-Ա հրամանի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2025 թվականի հունվարի 27-ի «Առողջապահության բնագավառում դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերը բավարարելու մասին» թիվ 390-Ա հրամանի 2-րդ կետի աղյուսակի 14-րդ տողը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ