Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-378
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.09.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
17.09.2002
Подписан
ՀՀ Ներքին գործերի նախարար
Дата подписания
17.09.2002
Дата вступления в силу
17.09.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

17 սեպտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 2000 թվականի հունվարի 18-ի համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում` ի լրումն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 2000թ. հունվարի 18-ի համաձայնագրի, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2000 թ. նոյեմբերի 20-ին: Դրա նպատակն է հստակեցնել այն ապրանքատեսակները, որոնց վրա տարածվում են ազատ առևտրի ռեժիմից հանումները:

2. Ըստ արձանագրության` Կողմերը պարտավորվում են տրամադրել առավել բարենպաստության ռեժիմ միմյանց պետությունների տարածքներից ծագող ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող մաքսային տուրքերի և ցանկացած այլ գանձումների նկատմամբ:

3. Արձանագրությունն ունի երկու հավելված, որոնք սահմանում են Կողմերի մաքսային տարածք ներմուծվող ազատ առևտրի ռեժիմից հանումներով նախատեսված ապրանքների ցանկերը:

Արձանագրությունն ու դրան կից հավելվածները հանդիսանում են հիշյալ համաձայնագրի անբաժանելի մասը:

4. Կողմերի մաքսային տարածք ներմուծվող ազատ առևտրի ռեժիմից հանումներով նախատեսված ապրանքների ցանկի հստակեցումը կոչված է նպաստելու Կողմերի միջև տնտեսական, մասնավորապես` առևտրային հարաբերությունների հետագա զարգացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» 2000 թվականի հունվարի 18-ի համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


17 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-378