Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-171
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2000/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.09.1999
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
28.09.1999
Дата вступления в силу
28.09.1999

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

28 սեպտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված` 15.09.1999 թ.:

Ծանոթանալով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում` Կողմերի միջև կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման ու իրականացման և սահմանված երթուղիների շահագործման նպատակով: Համաձայնագիրը համահունչ է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կնքված կոնվենցիայի դրույթներին, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Համաձայնագրով Կողմերը փոխպայմանավորվածության հիման վրա իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, կատարելու առանց վայրէջքի թռիչքներ միմյանց տարածքով, ոչ առևտրական նպատակներով վայրէջք կատարելու նշված տարածքում, սույն համաձայնագրին կցված երթուղային չվացուցակներում նշված կանգառներում օդանավ վերցնելու կամ օդանավից իջեցնելու ուղևորներ, փոստ և բեռներ, Կողմերի տարածքներում ունենալու իրենց ներկայացուցչությունները, միմյանց տրամադրելու համապատասխան տեղեկատվություն: Սահմանվել են նաև ավիաընկերություններին շահագործման լիազորություններ տրամադրելու և այդ նպատակով նախատեսված իրավունքները դադարեցնելու պայմանները:

Ըստ համաձայնագրի` Կողմերը պարտավորվել են նաև միմյանց օգնություն ցույց տալ ավիացիոն անվտանգությանն առնչվող հարցերում:

Համաձայնագրով սահմանված է սակագների հաստատման, մաքսատուրքերից և այլ հարկերից ազատման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


28 սեպտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ-171

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան