Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-318
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.10.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/1
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.10.2001
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
02.10.2001
Дата вступления в силу
02.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

2 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ս. Բալասանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սեյսմոլոգիական մոնիտորինգի համակարգի ստեղծման միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված որոշման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Բալասանյանի բացատրությունները, հետազոտելով որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Որոշումն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում:

Որոշման նպատակը միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի (ՍՄՀ ՄԳՏԾ) հիման վրա ԱՊՀ անդամ պետություններում սեյսմիկ մոնիտորինգի համակարգի ստեղծումն է:

2. Ծրագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածք` սեյսմավտանգ տարածաշրջանների սեյսմոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգի համար, ինչպես նաև սեյսմիկ շրջայնացման քարտեզ` ԱՊՀ անդամ պետությունների տարածքների համար:

3. Ծրագիրը նախատեսում է նաև մշակել անհրաժեշտ մեթոդաբանություն` սեյսմիկ վտանգի գնահատման և երկրաշարժերի կանխատեսման համար:

4. Ծրագրի անբաժանելի մասն են կազմում հավելվածները, որոնցում ներկայացված են 1998-2001 թթ. ՍՄՀ ՄԳՏԾ-ի իրագործման ֆինանսական ծախսերի աղյուսակը, հիմնական միջոցառումների ֆինանսավորման ծախսերի նախահաշիվը, ձեռք բերված հիմնական ցուցանիշների աղյուսակը, սեյսմոլոգիական մոնիտորինգի միջպետական համակարգերի ստեղծում համաշխարհային գիտատեխնիկական մակարդակին համապատասխան` սեյսմիկ տվյալների համաշխարհային տեղեկատվական համակարգին միանալու համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում ներդնել հարյուր հիսուն հազար (150.000) ԱՄՆ-ի դոլար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքների սեյսմոլոգիական մոնիտորինգի համակարգի ստեղծման միջպետական գիտատեխնոլոգիական ծրագրի մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


2 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-318

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան