Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.03.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.02.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.02.2025
Дата вступления в силу
15.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» փետրվար 2025 թ.

N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել կրծքագեղձի բարորակ դիսպլազիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

24.02.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«24» փետրվար 2025 թվականի

N 25-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԲԱՐՈՐԱԿ ԴԻՍՊԼԱԶԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

N 60.0

Կրծքագեղձի սոլիտար բուշտ (կիստա)

Կրծքագեղձի բուշտ

2)

N 60.1

Սփռուն ստինքախտություն (դիֆուզ-կիստոզային մաստոպաթիա)

Կրծքագեղձի կիստոզ

Բացառությամբ` էպիթելի աճակալման (պրոլի‎ֆերացիայի) (N60.3)

3)

N 60.2

Կրծքագեղձի ֆիբրոադենոզ

Բացառությամբ` կրծքագեղձի ֆիբրոադենոմայի (D24)

4)

N 60.3

Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ

Էպիթելի աճակալումով ստինքախտություն (մաստոպաթիա էպիթելի պրոլիֆերացիայով)

5)

N 60.4

Կրծքագեղձի ծորանի լայնացում (էկտազիա)

6)

N 60.8

Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ

7)

N 60.9

Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1. Սոլիտար կիստայի տեսակները.

1) կրծքագեղձի ատիպիկ կիստա.

2) ֆիբրոզային կիստա.

3) ծորանային կիստա.

4) բազմախոռոչ կիստա.

5) փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա (>20մմ):

2. Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ՝

1) դիֆուզ.

2) հանգուցային:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վիրաբույժ-ուռուցքաբան(օնկովիրաբույժ), ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան

8)

Գանգատներ

Կրծքագեղձում պինդ կամ էլաստիկ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ

9)

Անամնեզ

Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն, մաստալգիա: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ կամ էլաստիկ կոնսիստենցիայի ուռուցքանման գոյացության առկայություն, տեղային ջերմության և փափուկ զոնաների արագ առաջացում: Պացիենտները կարող են ունենալ արտահայտված ցավ, պտուկից առատ արտադրություն: Հիվանդության պատմության տևողությունը < 6 ամիս:

11)

Հոսպիտալացման ցուցում

Դեղորայքային բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբույժ-ուռուցքաբանի(օնկովիրաբույժ)՝ կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ

1

1

2)

Ճառագայթային ախտորոշման մասնագետի (ռադիոլոգ) խորհրդատվություն

1

1

3)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

1

1. Նորմայի սահմաններում:

2. Սակավարյունություն:

3. Թրոմբոցիտոպենիա:

4. Երկաթի պակասո, թալասսեմիա:

5. Լեյկոցիտոզ:

6. Լեյկոպենիա:

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), միզանյութ և միզանյութի N, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալացված գործակից` ՄՆԳ)

1

1

1. Նորմայի սահմաններում:

2. Նորմայից շեղումներ /ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, բիլիռուբինի բարձրացում/:

3. Հիպերգլիկեմիա, հիպոգլիկեմիա:

4. Միզաթթվային ազոտի, միզանյութի, կրեատինինի բարձրացում:

5. Արյան մակարդելիության ցուցանիշների շեղումներ:

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Մեզում օքսալատների, լեյկոցիտների, միզաթթվային աղերի առկայություն

4)

Առկա չէ

Արյան շճաբանական հետազոտություն (հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) և սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում)

1

1

Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Ռենտգեն թվային մամոգրաֆիա` տոմոսինթեզով

1

1

1. Կրծքագեղձի սոլիտար կիստա:

2. Կրծքագեղձի դիֆուզ կիստոզ մաստոպաթիա:

3. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:

4. Կրծքագեղձի ֆիբրոսկլերոզ:

5. Կրծքագեղձի ծորանների էկտազիա:

6. Կրծքագեղձի այլ բարորակ դիսպլազիաներ:

7. Կրծքագեղձի չճշտված բարորակ դիսպլազիաներ:

8. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

6)

Առկա չէ

Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն (ըստ ցուցման)

1

1

Անութային, վերանրակային, ստորանրակային լիմֆադենոպաթիա

7)

Առկա չէ

Կրծքագեղձերի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ

1

1

1. Կրծքագեղձի ֆիբրոադենոզ:

2. Ֆիբրոսկլերոզ:

3. Այլ բարորակ դիսպլազիաներ:

4. Չճշտված բարորակ դիսպլազիաներ:

5. Մակրոկալցիֆիկատներ և միկրոկալցիֆիկատներ:

8)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

Նորմա, պլևրիտ, թոքաբորբ

9)

Առկա չէ

Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն

1

1

Ճարպային հեպատոզ, երիկամներում միկրոլիթների պատկեր, արգանդի միոմա:

10)

Առկա չէ

Ուռուցքանման գոյացության տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտությամբ, իմունոհիստոքիմիական հետազոտությամբ

1

1

1. Կրծքագեղձի փոփոխություններ, որոնք ներառում են՝

1) Կալցիումի պաշարներ կրծքագեղձում՝ կալցիֆիկատներ.

2) Կիստաներ.

3) Կրծքագեղձի ադենոզ.

4) Ճարպային նեկրոզ.

5) Ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ.

6) Ատիպիկ ներծորանային հիպերպլազիա.

7) Ատիպիկ բլթակային հիպերպլազիա.

8) Բլթակային կարցինոմա տեղում (in situ)` (LCIS).

9) Ծորանային կարցինոմա տեղում (in situ)` (DCIS)

11)

Առկա չէ

Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածաբանական հետազոտությամբ

1

1

1. Ավշային հանգույցի բորբոքում, ռեակտիվ հիպերպլազիս:

2. Լիմֆոգրանուլեմատոզ:

3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:

4. Տուբերկուլյոզ:

12)

Առկա չէ

Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային ասպիրացիոն (պունկցիոն) բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ

1

1

13)

Առկա չէ

Պտուկից արտադրության բջջաբանական հետազոտություն

1

1

1. Գալակտորեա:

2. Ինֆեկցիոն ախտահարում:

3. Դուկտէկտազիա:

4. Ներծորանային պապիլոմա:

14)

Առկա չէ

Պտուկից արտադրության բակտերիաբանական հետազոտություն

1

1

15)

Առկա չէ

Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ

1

1

1. Ինտրակիստոզ պապիլոմա:

2. Թարախային կիստա:

16)

Առկա չէ

Գոյացության բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բակտերիաբանական հետազոտությամբ

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-

վորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Տեղային օգտագործման դեղաձև կամ Per os (օրալ) ՈՍՀԴ

Պարացետամոլ 500մգ

Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ

Դիկլոֆենակի

/սպեղանի/

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ

նատրիում)10մգ/գ

Դեղա-հատեր

դեղա-հատեր

սպեղանի

դոնդող արտաքին կիրառման ատեր

Օրը 2 անգամ

600

-

3-6 ամիս

2)

Երեկոյան գարնանածաղկի յուղ և վիտամին E

Վիտամին A, վիտամին D3, վիտամին E, վիտամին C, ֆոլաթթու, վիտամին B1, վիտամին B2, վիտամին B6, վիտամին B12, նիկոտինամիդ, բիոտին, կալցիումի պանտոտենատ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան

դեղա-հատեր

օրը 2 անգամ

1000մգ

200 IU

-

4-6 ամիս

3)

Լինօլենաթթու

Լինօլենաթթու

դեղպատիճ

օրը 2 անգամ

300մգ

-

3-4 ամիս

4)

Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3

Կուսածառ սովորական Մ, կաուլոֆիլ գունդարանման D4, ցիկլամեն եվրոպական D4, չիլիբուխա իգնատիոսի D6, հիրիկ բազմերանգ D2, վագրաշուշան D3 և աբրահամածառ Մ, կաուլոֆիլ վիթխարի D4, արջատակ D4, իգնացիա D6, հիրիկ D2, վագրաշուշան D3

դեղա-հատեր և կաթիլներ ներքին ընդունման հոմեոպա-թային

օրը 2 անգամ

/հաբ/

30 կաթիլից օրը 2 անգամ

 

-

3-4 ամիս

5)

Տամոքսիֆեն 20

Տամոքսիֆեն 20 մգ

դեղա-հատեր

օրը 1 անգամ

10մգ

-

3-4 ամիս

6)

Դանազոլ 200մգ

/FDA-ի կողմից հաստատված միակ դեղամիջոցը մաստալգիայի բուժման համար/

Դանազոլ 200մգ

դեղա-հատեր

Օրը 2-4 անգամ

200-800մգ

-

3-4 ամիս

7)

Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ

Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) 2,5մգ

դեղա-հատեր

Ամեն 8 ժամը 1 անգամ

2.5մգ

-

3 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Կրծքագեղձի սոլիտար կիստայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 5-ում.

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_24009

 

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK551609/

2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/3321867/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2025 թվական: