Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-160-3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.32
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2004
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
13.12.2004
Дата вступления в силу
13.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2005 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է)։

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


13 դեկտեմբերի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-160-3

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀՀ
ը/կ

Վերահսկողության առարկան

Վերահսկողության բնույթը

Վերահսկողության ժամանակացույցը

1

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի

2

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի տարեկան հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի

3

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի

4

Հայաստանի Հանրապետության 2005 թվականի 1-ին կիսամյակի պետական բյուջեի, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի մասին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի

5

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը 2004 թ. տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին

Ամփոփ վերլուծություն

2005 թվականի I եռամսյակ

6

Պետական ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքման մասին

Ուսումնասիրություն

 

6.1

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից պետական տուրքերի հավաքագրման գործընթացի մասին

-,,-

2005 թվականի I կիսամյակ

6.2

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում պետբյուջեով նախատեսված հարկային եկամուտների և մաքսատուրքի գանձման համապատաս-խանութունը ՀՀ օրենսդրությանը

Ուսումնասիրություն

2005 թվականի II կիսամյակ

6.3

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում պետբյուջեով նախատեսված հարկային եկամուտների գանձման, նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի ձևավորման և օգտագործման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

-,,-

2005 թվականի II կիսամյակ

6.4

Անտառային, ջրային հողերում հողահատկացման, անշարժ գույքի օգտագործման արդյունքում պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման մասին

-,,-

2005 թվականի I կիսամյակ

6.5

Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների սնանկացման, լուծարման և գույքի օտարման արդյունքում պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման մասին

-,,-

2005 թվականի II կիսամյակ

6.6

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր

-,,-

2005 թվականի I կիսամյակ

6.7

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

-,,-

2005 թվականի II կիսամյակ

6.8

Ընդհանուր իրավասության դատարաններ

-,,-

2005 թվականի I կիսամյակ

6.9

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը պետական ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման, ինչպես նաև պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

-,,-

2005 թվականի I կիսամյակ

6.10

ՀՀ բնապահպանության նախարարությանը պետական ծրագրերի իրագործման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ընդերքի շահագործման՝ ՀՀ օրենքներին համապատասխանության, ինչպես նաև եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքման մասին

-,,-

2005 թվականի II կիսամյակ

7

Ընդհանուր բնույթի պետական ծառայություններին, ինչպես նաև պաշտպանությանը, պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

 

7.1

ՀՀ կառավարության աշխատակազմ

-,,-

2005 թվականի II կիսամյակ

7.2

ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատուն

-,,-

2005 թվականի I կիսամյակ

7.3

ՀՀ արժեթղթերի հանձնաժողով

-,,-

2005 թվականի I կիսամյակ

7.4

ՀՀ պաշտպանության նախարարություն

-,,-

2005 թվականի II կիսամյակ

7.5

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

-,,-

2005 թվականի I կիսամյակ

8

Պետական պատվերի և ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

 

8.1

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

-,,-

2005 թվականի II կիսամյակ

8.2

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

-,,-

2005 թվականի I կիսամյակ

8.3

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

-,,-

2005 թվականի II կիսամյակ

8.4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-,,-

2005 թվականի II կիսամյակ

8.5

Առողջապահական ծրագրեր

  • Հիվանդանոցային և առաջնային բուժօգնություն
  • Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ

-,,-

2005 թվականի II կիսամյակ

8.6

Սոցիալական ծրագրեր

  • Աղքատության ընտանեկան նպաստների և միանվագ դրամական օգնությունների ծրագիր

-,,-

2005 թվականի II կիսամյակ

8.7

Կրթության և գիտության ոլորտ

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Հատուկ ընդհանուր կրթություն,
  • Գիտություն

-,,-

2005 թվականի II կիսամյակ

9

ՀՀ նախարարություններին և տարածքային կառավարման մարմիններին պետական բյուջեից կապիտալ շինարարության և նորոգումների նպատակով հատկացված միջոցների օգտագործման մասին

Ընտրանքային ուսումնասիրություն

2005 թվականի I կիսամյակ

10

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

2005 թվականի
II կիսամյակ

11

Գիտաարտադրական, գիտահետազոտական և նախագծային աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասին

Ուսումնասիրություն

2005 թվականի
II կիսամյակ

12

ՀՀ տարածքային կառավարման մարմինների կողմից պետական ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

2005 թվականի ընթացքում

13

Համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին.

  • ՀՀ մարզերի համայնքներ,
  • Երևանի թաղային համայնքներ

Ընտրանքային ուսումնասիրություն

2005 թվականի ընթացքում

14

ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացված միջոցների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

Ուսումնասիրություն

2005 թվականի
II կիսամյակ

15

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարման մասին

Ուսումնասիրություն

2005 թվականի
I կիսամյակ

16

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին

Ուսումնասիրություն

 

16.1

Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր

-,,-

2005 թվականի
I կիսամյակ

16.2

Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր

-,,-

2005 թվականի
I կիսամյակ

16.3

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր

-,,-

2005 թվականի
I կիսամյակ

16.4

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր

-,,-

2005 թվականի
II կիսամյակ

16.5

Կրթության որակի և համապատասխանության ծրագիր

-,,-

2005 թվականի
II կիսամյակ

16.6

Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

-,,-

2005 թվականի
II կիսամյակ

Վերահսկիչ պալատի նախագահ
Գ. Ոսկանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան