Գլխավոր տեղեկություն
Номер
N ՆԽ-350-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991.08.31/16(996) Հոդ.361
Принят
ԳԽ նախագահություն
Дата принятия
29.08.1991
Подписан
Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
29.08.1991
Дата вступления в силу
29.08.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Ազգայնացնել Հայաստանի կոմունիստական կուսակցության ամբողջ ունեցվածքը, այն հանձնելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնօրինմանը:

2. Չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ունեցվածքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կարգադրության մասին» որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարել ԽՄԿԿ ունեցվածքի` Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնաբաժինը:

4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` ապահովել Հայաստանի կոմունիստական կուսակցության արխիվի հանձնումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար

Ա. Սահակյան


29 օգոստոսի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-350-I

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան