ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կոլեգիայի 1991 թվականի մարտի 15-ի «Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին որոշման կատարման ընթացքը և հետագա խնդիրները» որոշումը ռուսական հանրակրթական դպրոցներում հայերեն ուսուցման անցնելու մասում տարածել 1-4-րդ դասարանների վրա:
2. Ռուսական հանրակրթական դպրոցների 5-րդ և բարձր դասարաններում ապահովել հայերեն ուսուցմանը կամավոր անցնելու սկզբունքը, դրա կիրառման համար ստեղծելով նպաստավոր պայմաններ: