ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽՍՀՄ-ՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Քննության առնելով ԽՍՀՄ-ում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը և հավաստելով իր հավատարմությունը անկախ պետականության հաստատման գործին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Անցման շրջանի ԽՍՀՄ պետական իշխանության մարմիններում Հայաստանի Հանրապետության մասնակցության, դրա ձևերի ընտրության հարցը քննության առնել Հայաստանի Հանրապետության քաղաքական կարգավիճակը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով որոշելուց հետո:
2. Նպատակահարմար համարելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջհանրապետական տնտեսական կառույցներին, հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին և Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին` շարունակել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և նախապատրաստել ու Գերագույն խորհրդին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին մասնակցելու ԽՍՀՄ պետական խորհրդի առաջիկա նիստերին և կոնսուլտացիաներ վարելու հանրապետությունների ղեկավարների հետ` միջհանրապետական իշխանության և կառավարման մարմիններում հանրապետությունների համագործակցության ձևերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|