Գլխավոր տեղեկություն
Номер
N 676-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2025
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
27.02.2025
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
27.02.2025
Дата вступления в силу
16.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» փետրվարի 2025 թ.
ք. Երևան

N 676-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-ին հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

հ ր ա մ ա յ ու մ  ե մ

 

 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի N 632-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները․

1) Հավելվածի ՄԱՍ 2-ում լրացնել նոր 5-րդ բաժին՝ համաձայն Հավելված N 1-ի:

2) Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնում «Մասնագետներ՝ բարձր որակավորման» հիմնական խումբ 2-ում լրացնել նոր՝ «Ենթախումբ 25. Մասնագետներ՝ ՏՀՏ ոլորտում»՝ համաձայն Հավելված N 2-ի:

3) Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնի նախաբանի 3-րդ կետի «գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ նախապատրաստելը» բառերից հետո լրացնել «, տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաների կատարելագործումը, սարքավորումները, ծրագրային ապահովումը և դրանց հետ կապված հետազոտությունները» բառերը և նույն բաժնի նախաբանի 4-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ «5)Ենթախումբ 25. Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում»:

 2․ Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2025թ. փետրվարի 27-ի N 676-Ն հրամանի

 

Բաժին 5

Հիմնական խմբերի, ենթախմբերի և փոքր խմբերի անվանումները

Կոդ

1.

Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում

25

1)

Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ

251

ա.

Համակարգային վերլուծաբաններ

2511

 

Համակարգչի մասնագետ

2511.1

 

ՏՀՏ խորհրդատու

2511.1

 

արհեստական բանականության ինժեներ

2511.11

 

ՏՀՏ հետազոտությունների խորհրդատու

2511.12

 

ՏՀՏ համակարգերի վերլուծաբան

2511.13

 

ՏՀՏ համակարգի ճարտարագետ

2511.14

 

բլոկչեյն ճարտարապետ

2511.14.1

 

ՏՀՏ համակարգերի մշակող

2511.15

 

ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու

2511.16

 

ինտեգրման ճարտարագետ

2511.17

 

ՏՏ աուդիտոր

2511.18

 

Օգտատերերի փորձի վերլուծաբան

2511.19

 

տվյալների ինժեներ

2511.2

 

համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետ

2511.2

 

Տվյալների վերլուծաբան

2511.3

 

տվյալագետ

2511.4

 

ներկառուցված համակարգեր նախագծող

2511.5

 

ձեռնարկության ճարտարապետ

2511.6

 

կանաչ ՏՀՏ-ի խորհրդատու

2511.7

 

ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավար

2511.8

 

ՏՀՏ բիզնես վերլուծաբան

2511.9

բ.

Ծրագրային ապահովման մշակողներ

2512

 

Ճարտարագետ՝ ամպային տեխնոլոգիաների

2512.1

 

ծրագրակազմի վերլուծաբան

2512.2

 

Ծրագրային ապահովման ճարտարապետ

2512.3

 

Ծրագրային ապահովման մշակող

2512.4

 

բլոքչեյն ծրագրավորող

2512.4.1

 

օգտատիրոջ միջերեսի մշակող

2512.5

 

ամպային ճարտարագետ

2512.6

 

DevOps-ճարտարագետ՝ ամպային տեխնոլոգիաների

2512.7

 

ամպային ծրագրակազմի մշակող

2512.8

 

բանացանցի (IoT) ծրագրավորող

2512.9

գ.

Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողներ

2513

 

թվային խաղերի ծրագրավորող

2513.1

 

որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ

2513.2

 

Օգտատիրոջ միջերեսի (ինտերֆեյսի) դիզայներ

2513.3

 

վեբ բովանդակության ղեկավար

2513.4

 

վեբ ծրագրավորող

2513.5

դ.

Հավելվածների ծրագրավորողներ

2514

 

ՏՀՏ կիրառման կարգավորող

2514.1

 

ՏՀՏ հավելվածների մշակող

2514.2

 

ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակող

2514.2.1

 

բջջային հավելվածի ծրագրավորող

2514.2.2

 

արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակող

2514.3

 

թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորող

2514.4

 

Մենեջեր՝ նույնականացման, ամպային տեխնոլոգիաներում

2514.5

ե.

Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ` այլուր չդասակարգված

2519

 

տվյալների որակի մասնագետ

2519.1

 

աուդիտոր-ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների

2519.2

 

Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունների և կազմաձևի ղեկավար

2519.3

 

Վերլուծաբան՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների վերականգնող

2519.4

 

Ղեկավար՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների որակի ապահովման

2519.5

 

ՏՀՏ թեստերի վերլուծաբան

2519.6

 

ծրագրակազմ փորձարկող

2519.7

 

թվային խաղերի փորձարկող

2519.7.1

 

ՏՀՏ հասանելիության փորձարկող

2519.7.2

 

ՏՀՏ ներդրման փորձարկող

2519.7.3

 

ՏՀՏ համակարգի փորձարկող

2519.7.4

 

ՏՀՏ օգտագործելիության փորձարկող

2519.7.5

2)

Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ

252

ա.

Տվյալների շտեմարանների դիզայներներ և ադմինիստրատորներ

2521

 

տվյալների բազայի ադմինիստրատոր

2521.1

 

տվյալների բազայի նախագծող

2521.2

 

տվյալների բազայի մշակող

2521.3

 

տվյալների բազայի ինտեգրատոր

2521.4

 

Նախագծող՝ տվյալների շտեմարանի

2521.5

բ.

Համակարգային ադմինիստրատորներ

2522

 

ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր

2522.1

 

ՏՀՏ ցանցի ադմինիստրատոր

2522.1.1

 

համակարգի կարգաբերող

2522.1.2

գ.

Համակարգչային ցանցերի մասնագետներ

2523

 

ՏՀՏ հզորության ապահովման մասնագետ

2523.1

 

ՏՀՏ ցանցի ճարտարագետ

2523.2

 

ՏՀՏ ցանցի ինժեներ

2523.3

դ.

Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ` այլուր չդասակարգված

2529

 

ՏՀՏ անվտանգության ղեկավար

2529.1

 

թվային դատաբժշկական փորձագետ

2529.2

 

ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետ

2529.3

 

էթիկական հաքեր

2529.4

 

Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետ

2529.5

 

ՏՀՏ անվտանգության կառավարիչ

2529.6

 

կիբերանվտանգության մասնագետ

2529.7

 

կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչ

2529.8

 

գիտելիքի ճարտարագետ

2529.9

 

 

Հավելված N 2

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2025թ. փետրվարի 27-ի N 676-Ն հրամանի

 

ԵՆԹԱԽՈՒՄԲ 25. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՏՀՏ ոլորտում մասնագետները իրականացնում են հետազոտություններ, հատուկ կիրառման համար պլանավորում, մշակում, նկարագրում, փորձարկում, խորհրդակցում և կատարելագործում են տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաները, սարքավորումները, ծրագրային ապահովումը և դրանց հետ կապված հայեցակարգերը: Մշակում են առնչվող փաստաթղթերը, ներառյալ` սկզբունքները, քաղաքականությունը և ընթացակարգերը, ինչպես նաև նախագծում, մշակում, վերահսկում, պահպանում տվյալների բազան և այլ տեղեկատվական համակարգերը` օպտիմալ աշխատանքի, տվյալների միասնության և անվտանգության ապահովման համար:

2. Այս ենթահիմնական խմբի աշխատողների կողմից իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրումը. բարելավման կարիք ունեցող բնագավառների բացահայտումը և համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների հետազոտումը. հատուկ հավելվածների` ներառյալ համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման գնահատումը, պլանավորումը և փոխդասավորության մշակումը. համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. տվյալների բազաների ճարտարապետության և տվյալների բազաների կառավարման համակարգերի նախագծումը և մշակումը. տվյալների վարման անվտանգության և քաղաքականության պլանների մշակումն ու իրականացումը, ինչպես նաև համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի վարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության, տվյալների մոդելների և ուրվագծերի մասնագրերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:

 3. Այս ենթահիմնական խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.

1) Փոքր խումբ 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ.

2) Փոքր խումբ 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ:

 

2. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 251. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները իրականացնում են հետազոտական աշխատանքներ, պլանավորում, նախագծում, կազմում, փորձարկում, տրամադրում խորհրդատվություն և կատարելագործում տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի համակարգեր, ինչպիսիք են` հատուկ պահանջներին համապատասխան սարքավորումներն ու ծրագրային ապահովումը կամ այլ հավելվածները: Այս ենթահիմնական խմբում գտնվող զբաղմունքների մեծ մասում արդյունավետ աշխատանքը պահանջում է ԶԴՄՍ-ի (Զբաղմունքների դասակարգչի միջազգային ստանդարտ, ISCO) հմտությունների չորրորդ մակարդակի հմտություններ:

2. Պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրությունը և բնագավառների հայտնաբերումը, որոնցում կարող են կատարվել բարելավումներ՝ արդյունավետության ու շահութաբերության առավելագույն բարձրացման համար. համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների բնագավառում հետազոտական աշխատանքների կատարումը. հատուկ հավելվածների համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման փոխդասավորության գնահատումը, պլանավորումն ու մշակումը. հատուկ պահանջներին համապատասխան համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի գնահատումը, պլանավորումն ու մշակումը:

3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) 2511. Համակարգային վերլուծաբաններ.

2) 2512. Ծրագրային ապահովման մշակողներ.

3) 2513. Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողներ.

4) 2514. Հավելվածների ծրագրավորողներ.

5) 2519. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ` այլուր չդասակարգված:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2511. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Համակարգային վերլուծաբանները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը, ընթացակարգերը կամ հաճախորդների խնդիրները, ինչպես նաև մշակում և կյանքի կոչում ընթացիկ կամ ապագա տեղեկատվական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկությունները, հանձնարարականներն ու պլանները:

2.Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ցանցերի աշխատանքի բոլոր սկզբունքների ու գրավոր պահանջների ձևակերպման համաձայնեցման համար` օգտվողների և ղեկավարության հետ խորհրդակցումը. բ) բիզնես գործընթացների, ընթացակարգերի և աշխատանքի մեթոդների որոշումն ու վերլուծումը.

գ) սակավ արդյունավետ տեղամասերի բացահայտումն ու գնահատումը և գործնական մեթոդների, ինչպես նաև համակարգերի գործառույթների և վարքի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը.

դ) իր պատասխանատվությամբ գործառնական լուծումների ծավալումը, ներառյալ համակարգերի փորձարկումների անցկացման պլանների ստեղծումը, ընդունումն ու կենսագործումը.

ե) համակարգեր նախագծողների օգտագործման համար գործառնական մասնագրերի մշակումը.

զ) աշխատանքային գործընթացների կատարելագործման կամ նոր նպատակների նվաճման համար համակարգերի ընդլայնումը կամ փոփոխումը.

է) համատեղելիության մեծացման համար կազմակերպության ներսում համակարգչային համակարգերի կապակցումը և համակարգումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) բիզնես վերլուծաբան (ՏՏ),

2) մասնագետ` հաշվողական մեքենաների և համակարգերի տեսության բնագավառի,

3) տեղեկատվական համակարգերի վերլուծաբան,

4) համակարգերի գծով խորհրդական,

5) ՏՏ համակարգերի մշակող:

4․Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների)- 2522,

2) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչների)- 2523,

3) ցանցային վերլուծաբան - 2523:

 

2511.1. Համակարգչի մասնագետ

 

1․ Համակարգչի մասնագետները կատարում են հետազոտություններ տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում՝ ուղղված ՏՀՏ երևույթների հիմնարար ասպեկտների վերաբերյալ ավելի հիմնավոր գիտելիքների և ընկալման ձեռքբերմանը: Նրանք գրում են հետազոտական զեկույցներ և առաջարկներ: Համակարգչի մասնագետները նաև հայտնաբերում ու նախագծում են նոր մոտեցումներ հաշվողական տեխնոլոգիաների համար, գտնում նորարարական կիրառություններ առկա տեխնոլոգիաների համար և ուսումնասիրում ու լուծում հաշվողական ոլորտի բարդ խնդիրները:

 

2511.11. արհեստական բանականության ինժեներ

 

1․ Արհեստական բանականության ինժեները կիրառում է արհեստական բանականության մեթոդները ինժեներական գործում, ռոբոտիկայում և համակարգչային գիտություններում՝ ծրագրեր նախագծելու համար, որոնք սիմուլացնում են բանականությունը, ներառյալ մտածողության մոդելներ, կոգնիտիվ և գիտելիքահեն համակարգեր, խնդիրների լուծում և որոշումների կայացում: Նրանք նաև ինտեգրում են կառուցվածքային գիտելիքը համակարգչային համակարգերում (գոյաբանություն, գիտելիքի բազաներ)՝ բարդ խնդիրներ լուծելու համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ:

 

2511.12. ՏՀՏ հետազոտությունների խորհրդատու

 

1․ ՏՀՏ հետազոտությունների խորհրդատուները կատարում են նպատակային ՏՀՏ հետազոտություններ և տրամադրում են վերջնական զեկույց հաճախորդին: Նրանք նաև օգտագործում են ՏՀՏ գործիքներ՝ հարցումների համար հարցաշարեր կազմելու, արդյունքները վերլուծելու, զեկույցներ գրելու, արդյունքները ներկայացնելու և հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկություններ անելու նպատակով:

 

2511.13. ՏՀՏ համակարգերի վերլուծաբան

 

1․ ՏՀՏ համակարգերի վերլուծաբանները սահմանում են համակարգի պահանջները վերջնական օգտատիրոջ պահանջները բավարարելու համար: Նրանք վերլուծում են համակարգի գործառույթները, որպեսզի սահմանեն նպատակները և հայտնաբերեն գործողություններն ու ընթացակարգերը դրանք առավել արդյունավետ իրականացնելու համար: Նրանք նաև նախագծում են նոր ՏՏ լուծումներ՝ բիզնեսի արդյունավետությունը և արտադրողականությունը բարելավելու համար, կազմում են նախնական նախագծեր և գնահատում նոր համակարգերի ծախսերը, սահմանում են համակարգի կատարելիք գործառույթները և տվյալների դիտման եղանակը վերջնական օգտատիրոջ կողմից: Նրանք ներկայացնում են դիզայնը օգտատերերին և սերտ համագործակցում են օգտատերերի հետ՝ լուծումը կիրառելու համար:

 

2511.14. ՏՀՏ համակարգի ճարտարագետ

 

1․ ՏՀՏ համակարգերի ճարտարագետները նախագծում են բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ բազմաբաղադրիչ համակարգի համար նշված պահանջներին համապատասխանելու համար։

 

2511.14.1. բլոկչեյն ճարտարապետ

 

1․ Բլոկչեյն ճարտարապետները տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգերի ճարտարապետներ են, որոնք մասնագիտացված են բլոկչեյնի հենքով լուծումների մեջ: Նրանք նախագծում են կառուցվածքներ, բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ ցանցային համակարգի համար՝ համապատասխանեցնելով նախանշված պահանջներին:

 

2511.15. ՏՀՏ համակարգերի մշակող

 

1․ ՏՀՏ համակարգերի մշակողները պահպանվում են, աուդիտ են անցկացնում և բարելավում են կազմակերպչական աջակցության համակարգերը: Նրանք օգտագործում են առկա կամ նոր տեխնոլոգիաները՝ հատուկ կարիքները բավարարելու համար։ Նրանք թեստավորում են թե՛ ապարատային, թե՛ ծրագրային համակարգի բաղադրիչները, ախտորոշում և լուծում են համակարգի խափանումները։

 

2511.16. ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու

 

1․ ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատուները խորհրդատվություն են տրամադրում տարբեր համակարգերը միավորելու վերաբերյալ, որպեսզի դրանք կարողանան համատեղ աշխատել կազմակերպության ներսում՝ տվյալների փոխանակումը հնարավոր դարձնելու և կրկնությունը նվազեցնելու համար:

 

2511.17. ինտեգրման ճարտարագետ

 

1․ Ինտեգրման ճարտարագետները մշակում և իրականացնում են լուծումներ, որոնք համակարգում են ձեռնարկության կամ նրա ստորաբաժանումների և բաժինների կողմից կիրառվող ծրագրակազմը: Նրանք գնահատում են առկա բաղադրիչները կամ համակարգերը՝ որոշելու ինտեգրման պահանջները և հետևում են, որ վերջնական լուծումները համապատասխանեն կազմակերպության կարիքներին: Նրանք վերօգտագործում են բաղադրիչները, հնարավորության դեպքում օգնում են կառավարիչներին որոշումներ կայացնելու հարցում: Նրանք ՏՀՏ համակարգի ինտեգրման խնդիրներին տալիս են լուծումներ:

 

2511.18. ՏՏ աուդիտոր

 

1․ ՏՏ աուդիտորներն իրականացնում են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտներ՝ համաձայն արդյունավետության, ճշգրտության և անվտանգության հաստատված կորպորատիվ չափանիշների: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը կազմակերպության ռիսկի տեսանկյունից և սահմանում են վերահսկողություններ կորուստը նվազեցնելու համար: Նրանք սահմանում ու առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկիչ միջոցառումներում և համակարգի փոփոխությունների կամ թարմացումների իրականացման գործընթացում:

 

2511.19. Օգտատերերի փորձի վերլուծաբան

 

1․ Օգտատերերի փորձի վերլուծաբանները գնահատում են հաճախորդի փոխգործակցությունը, փորձը և վերլուծում օգտատերերի վարքագիծը, վերաբերմունքը և հույզերը որոշակի արտադրանքի, համակարգի կամ ծառայության օգտագործման վերաբերյալ: Նրանք առաջարկություններ են անում արտադրանքների, համակարգերի կամ ծառայությունների ինտերֆեյսի և կիրառելիության բարելավման համար: Այդ ամենի ընթացքում նրանք հաշվի են առնում մարդու և համակարգչի փոխգործակցության և արտադրանքի սեփականության գործնական, փորձառական, զգացմունքային, իմաստային և արժեքավոր հայեցակետերը, ինչպես նաև անձի ընկալումները համակարգի հայեցակետերի վերաբերյալ (օգտակարությունը, դյուրօգտագործումը, արդյունավետությունը և օգտատիրոջ փորձի դինամիկան):

 

2511.2. տվյալների ինժեներ

 

1․ Տվյալների ինժեներները մշակում են այն ճարտարապետությունը, որն անհրաժեշտ է մեծ քանակությամբ տվյալների մշակման, կառավարման և պահպանման համար, և որը կօգտագործվի տվյալագետների կողմից վերլուծության համար: Նրանք նախագծում են կառուցվածքը և պահպանում տվյալների շղթաներն ու բազաները՝ ռազմավարական նպատակներով տվյալներն օգտագործելու համար:

 

2511.2. համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետ

 

1․ Համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետները հետազոտում, նախագծում, մշակում և ուսուցանում են արհեստական բանականության ալգորիթմներ և մեքենայական ուսուցման բազային տարրեր, և կարող են հասկանալ թվային պատկերների բովանդակությունը մեծ քանակությամբ տվյալների հիման վրա: Նրանք օգտագործում են այս գիտելիքը իրական աշխարհի տարբեր խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, ինքնավար վարումը, ռոբոտային արտադրությունը, թվային պատկերների դասակարգումը, բժշկական պատկերների մշակումը և ախտորոշումը և այլն:

 

2511.3. Տվյալների վերլուծաբան

 

1․ Տվյալների վերլուծաբանները ներմուծում, ստուգում, մաքրում, փոխակերպում, վավերացնում, մոդելավորում կամ մեկնաբանում են տվյալների բազաները՝ հաշվի առնելով ընկերության բիզնես նպատակները: Նրանք երաշխավորում են, որ տվյալների աղբյուրներն ու պահոցները տրամադրեն համատեղելի և հուսալի տվյալներ: Տվյալների վերլուծաբաններն օգտագործում են տարբեր ալգորիթմներ և ՏՏ գործիքներ՝ կախված իրավիճակից և առկա տվյալներից: Նրանք կարող են նաև պատրաստել զեկույցներ՝ վիզուալիզացիաների տեսքով, ինչպիսիք են գծապատկերները, աղյուսակները և վահանակները:

 

2511.4. տվյալագետ

 

1․ Տվյալագետները գտնում և մեկնաբանում են հարուստ տվյալների աղբյուրները, կառավարում են մեծ քանակությամբ տվյալներ, համադրում են տվյալների աղբյուրները, ապահովում են տվյալների հավաքածուների համակարգվածությունը և ստեղծում են վիզուալիզացիաներ՝ տվյալները հասկանալի դարձնելու համար: Նրանք տվյալների հիման վրա կառուցում են մաթեմատիկական մոդելներ, իրենց թիմի մասնագետներին և գիտնականներին (անհրաժեշտության դեպքում ոչ մասնագետ լսարանին) ներկայացնում և նրանց համար մեկնաբանում են տվյալների մասին պատկերները և արդյունքները և առաջարկում են տվյալների կիրառման եղանակներ:

 

2511.5. ներկառուցված համակարգեր նախագծող

 

1․ Ներկառուցված համակարգեր նախագծողները ստեղծում և նախագծում են ներկառուցված կառավարման համակարգեր ըստ պահանջների և ավելի ընդհանուր նախագծի կամ ճարտարապետության՝ համաձայն ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերի:

 

2511.6. ձեռնարկության ճարտարապետ

 

1․ Ձեռնարկության ճարտարապետները տեխնոլոգիական հնարավորությունները համաձայնեցնում բիզնեսի պահանջների հետ: Նրանք նաև պահպանում են կազմակերպության ռազմավարության, գործընթացների, տեղեկատվության և ՏՀՏ ակտիվների ամբողջականությունը և կապում բիզնես առաքելությունը, ռազմավարությունը և գործընթացները ՏՀՏ ռազմավարության հետ:

 

2511.7. կանաչ ՏՀՏ-ի խորհրդատու

 

1․ Կանաչ ՏՀՏ-ի խորհրդատուները խորհուրդ են տալիս կազմակերպություններին կանաչ ՏՀՏ ռազմավարության և դրա իրականացման վերաբերյալ, որպեսզի կազմակերպությունը կարողանա հասնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ՏՀՏ բնապահպանական նպատակներին առավել արդյունավետ և արդյունավետ կերպով:

 

2511.8. ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավար

 

1․ ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները բացահայտում են ոլորտները, որտեղ տեղեկատվական համակարգերի փոփոխություններն անհրաժեշտ են բիզնես պլաններին աջակցելու և փոփոխությունների կառավարման տեսանկյունից ազդեցությունը վերահսկելու համար: Դրանք նպաստում են բիզնես կազմակերպության ընդհանուր ՏՀՏ գործառական պահանջներին: ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները վերլուծում են բիզնեսի կարիքները և դրանք վերածում ՏՀՏ լուծումների:

 

2511.9. ՏՀՏ բիզնես վերլուծաբան

 

1․ ՏՀՏ բիզնես վերլուծաբանները պատասխանատու են կազմակերպության գործընթացների, համակարգերի վերլուծության և նախագծման համար, գնահատում են բիզնես մոդելը և դրա համադրումը տեխնոլոգիայի հետ: Նրանք նաև հայտնաբերում են փոփոխության կարիքները, գնահատում փոփոխության ազդեցությունը, գրանցում ու փաստաթղթավորում պահանջները, հետո երաշխավորում, որ այդ պահանջները կատարվեն՝ աջակցելով բիզնեսին նպատակների իրագործման գործընթացում:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2512. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՂՆԵՐ

 

1․ Ծրագրային ապահովման մշակողները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում են ընթացիկ կամ ապագա ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջները և այդ պահանջներին համապատասխան նախագծում, մշակում, փորձարկում և պահպանում ծրագրային լուծումները:

2․ Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջների հետազոտությունների կատարումը, վերլուծումն ու գնահատումը.

բ) համակարգչային ծրագրային ապահովման համակարգերի հետազոտությունների կատարումը, նախագծումն ու մշակումը.

գ) սարքավորումների և ծրագրային ապահովման միջև ինտերֆեյսի գնահատման համար ճարտարագիտատեխնիկական անձնակազմի հետ խորհրդակցությունների անցկացնումը.

դ) ծրագրային ապահովման փորձարկման և հաստատման ընթացակարգերի մշակումը և ղեկավարումը.

ե) սխալների ուղղման, նոր սարքավորումներին հարմարեցման կամ ինտերֆեյսի նորացման և բնութագրերի կատարելագործման համար ընթացիկ ծրագրային ապահովման ձևափոխումը.

զ) ծրագրային ապահովման կազմումը և փաստաթղթերի մշակումը.

է) օպերացիոն համակարգերի, հաղորդակցման միջավայրերի և կիրառական ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկման ընթացակարգերի գնահատումը, մշակումը, նորացումը և փաստաթղթավորումը.

ը) ծրագրային համակարգերի տեխնիկական սպասարկման հարցերով հաճախորդների հետ խորհրդակցությունների անցկացնումը:

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) ծրագրավորող-վերլուծաբան,

2) նախագծող` ծրագրային ապահովման,

3) մշակող` ծրագրային ապահովման

4) ճարտարագետ-ծրագրավորող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) հավելվածների ծրագրավորող - 2514:

 

2512.1. Ճարտարագետ՝ ամպային տեխնոլոգիաների

 

1․ Ամպային տեխնոլոգիաների ճարտարագետը պատասխանատու են ամպային տեխնոլոգիաների նախագծման, պլանավորման, կառավարման և պահպանման համար: Նրանք մշակում և ներդնում են ամպային հավելվածներ, կառավարում են առկա տեղակայված հավելվածների տեղափոխումը դեպի ամպ և շտկում են ամպային շերտերում առկա սխալները/խնդիրները:

 

2512.2. ծրագրակազմի վերլուծաբան

 

1․ Ծրագրակազմի վերլուծաբանները հավաքում և ըստ առաջնահերթության դասակարգում են օգտագործողների պահանջները, կազմում և փաստաթղթավորում են ծրագրակազմի բնութագրերը, ստուգում են դրանց կիրառությունը և վերանայում են դրանք ծրագրային ապահովման մշակման ընթացքում: Նրանք հանդես են գալիս որպես միջնորդ ծրագրակազմի օգտագործողների և ծրագրային ապահովման մշակման թիմի միջև։

 

2512.3. Ծրագրային ապահովման ճարտարապետ

 

1․ Ծրագրային ապահովման ճարտարապետները ստեղծում են ծրագրային համակարգի տեխնիկական դիզայնը և ֆունկցիոնալ մոդելը՝ հիմնված ֆունկցիոնալ բնութագրերի վրա: Նրանք նաև նախագծում են համակարգի, բիզնեսի կամ հաճախորդի պահանջներին, տեխնիկական հարթակին, համակարգչային լեզվին կամ զարգացման միջավայրին համապատասխան տարբեր մոդուլների և բաղադրիչների ճարտարապետությունը:

 

2512.4. Ծրագրային ապահովման մշակող

 

1․ Ծրագրային ապահովման մշակողներ իրականացնում կամ ծրագրավորում են բոլոր տեսակի ծրագրային ապահովման համակարգերը բնութագրերի և նախագծերի հիման վրա՝ օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և հարթակներ։

 

2512.4.1. բլոքչեյն ծրագրավորող

 

1․ Բլոքչեյն ծրագրավորողներն իրականացնում կամ ծրագրավորում են բլոքչեյնի վրա հիմնված ծրագրային համակարգեր՝ օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և բլոքչեյնի հարթակներ ըստ տեխնիկական նկարագրությունների և նախագծերի:

 

2512.5. օգտատիրոջ միջերեսի մշակող

 

1․ Օգտատիրոջ միջերեսի մշակողները կիրառում են, կոդավորում, փաստաթղթավորում և սպասարկում ծրագրակազմի համակարգի միջերեսը՝ օգտագործելով ֆրոնտ-էնդ (front-end) տեխնոլոգիաներ։

 

2512.6. ամպային ճարտարագետ

 

1․ Ամպային ճարտարագետները պատասխանատու են նախագծի տեխնիկական հատկանիշները ճարտարապետության վերածելու համար՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակով: Տեխնիկական ամպային ռազմավարությունը մշակելու համար նրանք ունեն ճարտարապետական սկզբունքների և ծառայությունների վերաբերյալ խորը գիտելիքներ, որոնք օգնում են ամպային միգրացիայի ջանքերին, վերանայում աշխատանքային ծանրաբեռնվածության ճարտարապետությունը և խորհուրդներ տալիս բարձր ռիսկային խնդիրների լուծման վերաբերյալ: Նրանք սովորաբար գործում են նախավաճառքի փուլում և հաճախ նրանց խնդրում են ներկայացնել հայեցակարգի ապացույցների նախագծեր, թեմատիկ սեմինարներ և ղեկավարել իրականացման ծրագրեր: Նրանք համագործակցում են ԴեվՕփս-ի (DevOps) ինժեներների հետ՝ համապատասխան տեխնոլոգիաներ ստեղծելու համար:

 

2512.7. ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետ՝ ամպային տեխնոլոգիաների

 

1․ Ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետներն իրականացնում և ղեկավարում են շարունակական ծրագրային ապահովման համակարգեր և մեթոդաբանություններ: Սա ներառում է կոդերի պահոցների կառավարում և կարգավորում, կառուցման ծառայություններ, ավտոմատացված փորձարկում և տեղակայման մեխանիզմներ: Ամպային բեռնումների համար ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետները սահմանում ու տեղադրում են ենթակառուցվածքներ որպես կոդ՝ ավտոմատացնելով փորձարկման և զարգացման միջավայրերը: Նրանք կարող են սահմանել ու կյանքի կոչել աղետների վերականգնման ավտոմատացված լուծումներ, որոնք համապատասխանում են բիզնեսի նպատակներին:

 

2512.8. ամպային ծրագրակազմի մշակող

 

1․ Ամպային ծրագրակազմի մշակողները ստեղծում, տեղակայում և արդիականացնում են ծրագրակազմերը, որոնք գործում են ամպային տիրույթում՝ օգտագործելով միկրոհամակարգեր, կոնտեյներներ և սերվերային տեխնոլոգիաներ: Նրանք մշակում են չափելի և բարձր հասանելիությամբ հավելվածներ՝ օգտագործելով ամպային լուծումներ և լավագույն փորձը: Նրանք կոդերում ներառում են գրանցումը և մշտադիտարկումը և կարող են կատարել սխալի պատճառի վերլուծություն:

 

2512.9. բանացանցի (IoT) ծրագրավորող

 

1․ Բանացանցի (IoT) ծրագրավորողները վերլուծում և հավաքում են տվյալներ՝ նախշերը մեկնաբանելու և արդյունքը կանխատեսելու համար։ Նրանք օգտագործում են արհեստական բանականությունը՝ առաջադրանքները կառավարելու և ինքնավար որոշումներ կայացնելու համար՝ կիրառելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ՝ տվյալների տվիչների միջոցով ավելի խելացի սարքեր ստեղծելու համար։ Բանացանցի ծրագրավորողները ստեղծում են ծրագրակազմեր՝ օբյեկտները համակարգերին և սարքերին միացնելու կամ այդ օբյեկտները ծրագրավորելու համար, որպեսզի դրանք ինքնուրույն գործեն։

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2513. ՎԵԲ-ՊՈՐՏԱԼՆԵՐԻ ԵՎ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ

 

1․ Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողները իրենց աշխատանքում համատեղում են դիզայներական և տեխնիկական գիտելիքները` հետազոտություններ կատարելու, վերլուծելու, գնահատելու, նախագծելու, ծրագրավորելու և փոփոխելու վեբ պորտալներն ու հավելվածները, որոնք միավորում են տեքստային, գրաֆիկական, անիմացիոն, պատկերային, ձայնային և տեսանյութերը, ինչպես նաև այլ ինտերակտիվ միջոցները:

2․ Նրանց պարտականությունները ներառում են.

ա) զանազան գեղարվեստական և ստեղծագործական միջոցների ծրագրային ապահովման, սցենարների լեզուների և օպերացիոն միջավայրերով ինտերֆեյսի հետ համատեղման միջոցով համացանցի համար կայքերի վերլուծումը, նախագծումն ու մշակումը.

բ) մուլտիմեդիական ծրագրային ապահովման, գործիքների և օժանդակ միջոցների, ինտերակտիվ գրաֆիկների և ծրագրավորման լեզուների օգտագործմամբ՝ թվային անիմացիանների, պատկերների, ներկայացումների, խաղերի, տեսաձայնագրությունների և համացանցային հավելվածների նախագծումն ու մշակումը.

գ) ցանցային մասնագետների հետ կապերի պահպանումը` համացանցի հետ կապված այնպիսի հարցերով, ինչպիսիք են` համացանցում և վեբ- սերվերում վերահսկողության ու անվտանգության ապահովման նպատակով անվտանգությունը, կայքերի տեղադրումը, տեղերի բաշխումը, օգտվողների մուտքի ապահովումը, անընդհատ գործառույթը, վեբ-կայքերի պահուստավորումը և վթարներից հետո վերականգնումը.

դ) վեբ-կայքերի մշակման, տեխնիկական սպասարկման և պահպանման նպատակով մեքենայական կոդի նախագծումը, մշակումը և այլ մասնագիտացված մուտքային տվյալների` ներառյալ պատկերային ֆայլերի, ձայնային ֆայլերի և սցենարների լեզուների հետ ինտեգրումը.

ե) համացանցային ռազմավարությունների, մեթոդաբանության և վեբ հիմքով զարգացման պլանների վերլուծման, որոշման և մշակման ժամանակ աջակցումը:

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) անիմացիայի ծրագրավորող,

2) համակարգչային խաղերի ծրագրավորող,

3) համացանցային մշակող,

4) մուլտիմեդիական ծրագրավորող,

5) վեբ-կայքերի ճարտարապետության մասնագետ,

6) վեբ-կայքերի մշակող:

 4․ Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) վեբ-կայքերի դիզայներ- 2166,

2) վեբ-վարպետ- 3514,

3) վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514,

4) վեբ-պորտալի մասնագետ-տեխնիկ - 3514:

 

2513.1. թվային խաղերի ծրագրավորող

 

1․ Թվային խաղերի ծրագրավորողները ծրագրավորում, իրականացնում և փաստաթղթավորում են թվային խաղերը։ Նրանք իրականացնում են տեխնիկական ստանդարտներ խաղի ընթացքի, գրաֆիկայի, ձայնի և ֆունկցիոնալության վերաբերյալ։

 

2513.2. որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ

 

1․ Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները բարձրացնում են ընկերության վեբ էջերի դիրքերը որոնման համակարգում նպատակային հարցումների հետ կապված: Նրանք նախաձեռնում և իրականացնում են որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) արշավներ և որոշում են, թե որ կողմերն ունեն բարելավման կարիք: Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները կարող են իրականացնել վճարիր-քլիքի-համար (PPC (pay-per-click)) արշավներ:

 

2513.3. Օգտատիրոջ միջերեսի (ինտերֆեյսի) դիզայներ

 

1․ Օգտատիրոջ միջերեսի դիզայներները պատասխանատու են հավելվածների և համակարգերի համար օգտատերերի միջերեսների նախագծման համար: Նրանք կատարում են դասավորության, գրաֆիկայի և երկխոսությունների ձևավորման աշխատանքներ, ինչպես նաև հարմարեցման աշխատանքներ:

 

2513.4. վեբ բովանդակության ղեկավար

 

1․ Վեբ բովանդակության ղեկավարները կազմակերպում կամ ստեղծում են բովանդակություն վեբ հարթակի համար՝ համաձայն կազմակերպության կամ նրանց հաճախորդների առցանց բովանդակության երկարաժամկետ ռազմավարական նպատակների, քաղաքականության և ընթացակարգերի: Նրանք վերահսկում և մշտադիտարկում են չափորոշիչների, իրավական և գաղտնիության կանոնակարգերի համապատասխանությունը և ապահովում են վեբ օպտիմալացումը: Նրանք պատասխանատու են նաև գրողների և դիզայներների աշխատանքի ինտեգրման համար՝ վերջնական դասավորություն ստեղծելու համար, որը համատեղելի է կորպորատիվ չափորոշիչների հետ:

 

2513.5. վեբ ծրագրավորող

 

1․ Վեբ ծրագրավորողները մշակում, իրականացնում և փաստաթղթավորում են վեբ հասանելի ծրագրակազմը՝ հիմնվելով տրամադրված դիզայնի վրա: Նրանք համահունչ են դարձնում հաճախորդի վեբ ներկայությունը իրենց բիզնես ռազմավարության հետ, կարգաբերում ծրագրակազմի խնդիրները և փնտրում են հավելվածի բարելավման ուղիներ:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2514. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ

 

1․ Հավելվածների ծրագրավորողները ստեղծում և պահպանում են տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրավորման ենթակա կոդերը՝ հավելվածների և օպերացիոն համակարգերի համար:

2․ Նրանց պարտականությունները ներառում են.

ա) որակի չափորոշիչներին համապատասխան` տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրային կոդի ստեղծումն ու պահպանումը.

բ) առկա ծրագրերի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նոր պահանջներին հարմարեցման համար ծրագրերի վերանայումը, կարգաբերումը կամ ընդլայնումը.

գ) ծրագրերի և ծրագրային հավելվածների պահանջվող տեղեկատվության ապահովման ստուգման համար փորձարկումների կատարումը.

դ) ծրագրերի մշակման մասին փաստաթղթերի կազմումն ու նախապատրաստումը.

ե) տեխնիկական հիմնախնդիրների, գործընթացների և լուծումների բացահայտումն ու դրանց մասին ծանուցումը:

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) հավելվածների ծրագրավորող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) ծրագրավորող-վերլուծաբան- 2512,

2) ծրագրային ապահովման մշակող - 2512,

3) մուլտիմեդիական ծրագրավորող - 2513:

 

2514.1. ՏՀՏ կիրառման կարգավորող

 

1․ ՏՀՏ կիրառման կարգավորողները հայտնաբերում են, գրանցում և պահպանում օգտագործողի հատուկ կիրառման կարգավորումները՝ հիմնված օգտագործողի պահանջների և բիզնես կանոնների վրա: Նրանք կարգավորում են ընդհանուր ծրագրային համակարգերը, որպեսզի ստեղծեն հատուկ տարբերակ, որը կիրառվում է կազմակերպության համատեքստում: Այս կարգավորումները տատանվում են հիմնական պարամետրերի կարգավորումից մինչև բիզնես կանոնների և դերերի ստեղծում ՏՀՏ համակարգում՝ հատուկ մոդուլների մշակմամբ (ներառյալ պատրաստի առևտրային համակարգերի (COTS) կարգավորումը: Նրանք նաև փաստաթղթավորում են կարգավորումները, կատարում կարգավորումների թարմացումներ և ապահովում, որ կարգավորումները ճիշտ կերպով իրականացվեն հավելվածում:

 

2514.2. ՏՀՏ հավելվածների մշակող

 

1․ ՏՀՏ հավելվածների մշակողները իրականացնում են ՏՀՏ (ծրագրային ապահովման) հավելվածները՝ հիմնվելով տրամադրված դիզայնների վրա՝ օգտագործելով հավելվածների դոմեյնին հատուկ լեզուներ, գործիքներ, հարթակներ և փորձառություն։

 

2514.2.1. ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակող

 

1․ Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակողները ծրագրավորում, ներդրում, փաստաթղթավորում և պահպանում են ներկառուցված համակարգում գործարկվող ծրագրակազմը:

 

2514.2.2. բջջային հավելվածի ծրագրավորող

 

1․ Բջջային հավելվածների ծրագրավորողներն իրականացնում են բջջային սարքերի համար հավելվածների ծրագրային ապահովման մշակումը՝ հիմնվելով տրամադրված նախագծերի վրա, օգտագործելով օպերացիոն համակարգերի համար ծրագրավորման ընդհանուր կամ հատուկ գործիքներ։

 

2514.3. արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակող

 

1․ Արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակողները իրականացնում են կիրառական ծրագրակազմ կոնկրետ, մասնագիտական արդյունաբերական շարժական (ձեռքի) սարքերի համար՝ ելնելով արդյունաբերության կարիքներից, օգտագործելով ընդհանուր կամ կոնկրետ մշակման գործիքներ սարքի օպերացիոն համակարգերի համար։

 

2514.4. թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորող

 

1․ Թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորողները մշակում են համակարգչային ծրագրեր՝ արտադրական գործընթացներում ներգրավված ավտոմատ մեքենաներն ու սարքավորումները վերահսկելու համար: Նրանք վերլուծում են լուսապատճենները և աշխատանքային հրամանները, անցկացնում համակարգչային մոդելավորումներ և փորձնական գործարկումներ։

 

2514.5. Մենեջեր՝ նույնականացման, ամպային տեխնոլոգիաներում

 

1․ Նույնականացման պատասխանատուներն ամպային տեխնոլոգիաներում (Cloud) աշխատում են նույնականացման մուտքի կառավարման հավելվածների հետ: Համագործակցում են վերադասների հետ նույնականացման կառավարման հիմնական ռիսկերը հաղթահարելու համար: Պլանավորում են ռազմավարություններ մասնագիտական չափանիշներին համապատասխան:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2519. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ

 

1․ Այս ստորին խմբում ներառվում են ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները, որոնք չեն դասակարգվել այլուր` 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառվում են որակի ապահովման, ներառյալ ծրագրային ապահովման փորձարկումներում մանագիտացած անձինք:

2․ Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.

ա) ծրագրային ապահովման փորձարկումների պլանների մշակումն ու փաստաթղթավորումը.

բ) փորձարկումների նախապատրաստման ժամանակ ծրագրային ապահովման և սարքավորումների տեղադրումը, ինչպես նաև օպերացիոն համակարգի ծրագրային ապահովման փոխդասավորումը.

գ) հաստատումը, որ ծրագիրը գործում է օգտվողի պահանջներին և սահմանված ուղեցույցներին համապատասխան.

դ) ծրագրային հավելվածների, ինչպես նաև տեղեկատվական և տեղեկատվահաղորդակցման համակարգերի փորձարկումների արդյունքների ձևակերպումը, վերլուծումն ու փաստաթղթավորումը.

ե) ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգերի փորձարկումների քաղաքականության, ընթացակարգերի և սցենարների մշակումն ու կենսագործումը:

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) որակի ապահովման վերլուծաբան (համակարգիչներ),

2) ծրագրային ապահովման փորձարկող,

3) համակարգերի փորձարկող:

 

2519.1. տվյալների որակի մասնագետ

 

1․ Տվյալների որակի մասնագետները ստուգում են կազմակերպության տվյալների ճշգրտությունը, առաջարկում են բարեփոխումներ տվյալների գրանցման համակարգերում ու տվյալների ձեռքբերման գործընթացներում և գնահատում են տվյալների հղումները և պատմական ամբողջականությունը: Նրանք նաև մշակում են փաստաթղթեր և պահպանում տվյալների որակի նպատակները և չափանիշները, վերահսկում են կազմակերպության տվյալների գաղտնիության քաղաքականությունը և հետևում են տվյալների հոսքերի ու տվյալների որակի չափանիշների միջև համապատասխանությանը:

 

2519.2. աուդիտոր-ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների

 

1․ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աուդիտոր-ղեկավարները վերահսկում են ՏՀՏ աուդիտորներին, ովքեր պատասխանատու են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտի համար՝ համաձայն հաստատված կորպորատիվ չափանիշների՝ արդյունավետության, ճշգրտության և անվտանգության համար: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը՝ կազմակերպության համար ռիսկայնության տեսակետից և իրականացնում են վերահսկողություն՝ կորուստների նվազեցման համար: Նրանք որոշում և առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկողությունում և համակարգի փոփոխությունների կամ արդիականացման իրականացման մեջ:

 

2519.3. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունների և կազմաձևի ղեկավար

 

1․ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները կազմակերպում և իրականացնում են ՏՀՏ ակտիվների կենսացիկլի ընթացքում փոփոխությունները կառավարելու գործընթաց, ինչպիսիք են ծրագրաշարը, հավելվածները, ՏՀՏ համակարգերը և այլն: ՏՀՏ փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները ունեն համակարգային ճարտարագիտության և ՏՀՏ համակարգերի և ենթահամակարգերի կենսացիկլի կառավարման հիմնական տեխնոլոգիաների և գործընթացների վերաբերյալ խորը գիտելիքներ:

 

2519.4. Վերլուծաբան՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների վերականգնող

 

1․ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) վերականգնող վերլուծաբանները մշակում, սպասարկում և իրականացնում են ՏՀՏ վերականգնման շարունակական ռազմավարություններ և լուծումներ: Նրանք աջակցում են տեխնիկական թիմերին, գնահատում են ռիսկերը, նախագծում և մշակում ընթացակարգեր, փաստաթղթեր և ռազմավարություններ վերականգնման համար, որպեսզի բիզնեսի գործառույթները շարունակվեն և վերականգնվեն տվյալների նվազագույն կորստով: Նրանք նաև համակարգում են տվյալների պահուստային համակարգի փորձարկումներն ու դրանց հաստատումը:

 

2519.5. Ղեկավար՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների որակի ապահովման

 

1․ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) որակի ապահովման ղեկավարները ստեղծում են ՏՀՏ որակի մոտեցում և առաջնորդվում են այդ մոտեցմամբ` որակի կառավարման համակարգերի միջոցով` համապատասխանելով ներքին և արտաքին չափորոշիչներին և կազմակերպության մշակույթին: Նրանք երաշխավորում են, որ կառավարման հսկողությունները ճիշտ են իրականացվում՝ պաշտպանելու ակտիվները, տվյալների ամբողջականությունը և գործառնությունները: Նրանք կենտրոնանում են որակի նպատակներին հասնելու վրա, ներառյալ արտաքին հավաստագրման պահպանումը որակի չափորոշիչներին համապատասխան և վերահսկում են վիճակագրությունը՝ որակի արդյունքները կանխատեսելու համար:

 

2519.6. ՏՀՏ թեստերի վերլուծաբան

 

1․ ՏՀՏ թեստերի վերլուծաբաններն աշխատում են թեստավորման վայրում, գնահատում են արտադրանքը, ստուգում որակը և ճշգրտությունը կամ ստեղծում թեստեր: Նրանք նախագծում են թեստեր, որոնք այնուհետև իրականացվում են թեստավորողների կողմից:

 

2519.7. ծրագրակազմ փորձարկող

 

1․ Ծրագրակազմ փորձարկողները կատարում են ծրագրակազմի փորձարկումներ: Նրանք կարող են նաև պլանավորել և նախագծել դրանք, վերացնել սխալները և վերացնել խնդիրները, թեև սա հիմնականում նախագծողների և ծրագրավորողների աշխատանքն է: Նրանք հետևում են, որ ծրագրերը ճիշտ գործեն նախքան դրանց՝ ներքին և արտաքին հաճախորդներին հանձնելը:

 

2519.7.1. թվային խաղերի փորձարկող

 

1․ Թվային խաղերի փորձարկողները վերանայում և փորձարկում են տարբեր ժանրերի թվային խաղերը՝ խաղալով դրանք, որպեսզի գտնեն սխալներ և թերություններ խաղի ֆունկցիոնալության կամ գրաֆիկայի մեջ: Նրանք կարող են գնահատել խաղերի գրավչությունը և խաղարկելիությունը: Նրանք կարող են նաև անձամբ վերացնել խաղերում հայտնաբերված սխալները:

 

2519.7.2. ՏՀՏ հասանելիության փորձարկող

 

1․ ՏՀՏ հասանելիության փորձարկողները գնահատում են կայքերի, ծրագրային հավելվածների, համակարգերի կամ օգտատիրոջ ինտերֆեյսի բաղադրիչների հարմարավետությունը, հեշտ կիրառելիությունը և տեսանելիությունը բոլոր տեսակի օգտատերերի, հատկապես հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար։

 

2519.7.3. ՏՀՏ ներդրման փորձարկող

 

1․ ՏՀՏ ներդրման փորձարկողները կատարում են փորձարկումներ համակարգի բաղադրիչների, միավորների կամ նույնիսկ հավելվածների խմբերում: Խմբավորելով դրանք ավելի մեծ խմբերի՝ նրանք կիրառում են ներդրման փորձարկման նախագծեր: Նրանք վերահսկում են տարբեր բաղադրիչների միջև հարաբերությունների բարդությունը:

 

2519.7.4. ՏՀՏ համակարգի փորձարկող

 

1․ ՏՀՏ համակարգի փորձարկողները կատարում են թեստավորման և որոշակի թեստային պլանավորման աշխատանքներ։ Նրանք կարող են նաև վրիպազերծել (debug) և վերանորոգել ՏՀՏ համակարգերն ու բաղադրիչները, թեև դա հիմնականում դիզայներների և ծրագրավորողների աշխատանքն է։ Նրանք ապահովում են, որ բոլոր համակարգերը և բաղադրիչները պատշաճ կերպով գործեն նախքան դրանք ներքին և արտաքին հաճախորդներին տրամադրելը:

 

2519.7.5. ՏՀՏ օգտագործելիության փորձարկող

 

1․ ՏՀՏ օգտագործելիության փորձարկողներն ապահովում են պահանջների համապատասխանությունը և ձգտում են հասնել օպտիմալ օգտագործելիության ծրագրային ապահովման ինժեներական ցիկլի փուլերում (վերլուծություն, նախագծում, իրականացում և տեղակայում)։ Նրանք նաև սերտորեն համագործակցում են օգտատերերի (վերլուծաբանների) հետ՝ ուսումնասիրելու և փաստաթղթավորելու օգտատերերի պրոֆիլները, վերլուծելու առաջադրանքները, աշխատանքային հոսքերը և օգտատերերի սցենարները։

 

ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 252. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 

1․ Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները նախագծում, մշակում, վարում, սպասարկում և պահպանում են համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, ներառյալ տվյալների շտեմարանների ծրագրային ապահովման և սարքավորումների, ցանցերի և օպերացիոն համակարգերի օպտիմալ արտադրողականությունն ու անվտանգությունը:

2․ Իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, բառարանների ու տերմինների նախագծումն ու մշակումը. տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացնումը և փորձարկումը. տվյալների անվտանգության, կառավարման քաղաքականության, փաստաթղթերի և չափորոշիչների պլանների մշակումն ու իրականացնումը. համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի պահպանումն ու կառավարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:

3․ Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) 2521. Տվյալների շտեմարանների դիզայներներ և ադմինիստրատորներ.

2) 2522. Համակարգային ադմինիստրատորներ.

3) 2523. համակարգչային ցանցերի մասնագետներ.

4) 2529.Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ` այլուր չդասակարգված:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2521. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ

 

1. Տվյալների շտեմարանների դիզայներները և ադմինիստրատորները նախագծում, մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տվյալների շտեմարանների օպտիմալ արտադրողականությունը և անվտանգությունը:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, աղյուսակների, բառարանների ու տերմինների նախագծումը և մշակումը.

բ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացնումը և փորձարկումը.

գ) տվյալների շտեմարանների կառավարման միջոցների ընտրության, կիրառման և իրականացման ուղղությամբ հետազոտությունների կատարումը և առաջարկությունների ներկայացումը.

դ) տվյալների, փաստաթղթերի, մոդելների և չափորոշիչների կառավարման քաղաքականության մշակումն ու իրականացնումը.

ե) տվյալների բազաների մուտքի, դրանց օգտագործման, պահուստավորման և տվյալների վերականգնման քաղաքականության և ընթացակարգերի մշակումը.

զ) պահուստավորման, վերականգնման ընթացակարգերի հետ կապված աշխատանքային և կանխարգելիչ միջոցառումների անցկացնումը և անվտանգության ու ամբողջականության վերահսկողության միջոցների կիրառման ապահովումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) տվյալների ադմինիստրատոր,

2) տվյալների շտեմարանների ադմինիստրատոր,

3) տվյալների շտեմարանների վերլուծաբան,

4) տվյալների շտեմարանների ճարտարապետության մասնագետ:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) ցանցային ադմինիստրատոր - 2522,

2) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների) - 2522,

3) Վեբ-վարպետ- 3514,

4) Վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514:

 

2521.1. տվյալների բազայի ադմինիստրատոր

 

1․ Տվյալների բազայի ադմինիստրատորները թեստավորում, կիրառում և կառավարում են համակարգչային տվյալների բազաները: Նրանք օգտագործում են իրենց փորձառությունը տվյալների բազայի կառավարման համակարգերում՝ պլանավորելու, համակարգելու և անվտանգության միջոցառումներ իրականացնելու և համակարգչային տվյալների բազաները պաշտպանելու համար: Նրանք նաև օգտագործում են սցենարներ և կարգավորման ֆայլեր՝ տվյալների բազան օգտատերերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

2521.2. տվյալների բազայի նախագծող

 

1․ Տվյալների բազայի նախագծողները որոշում են տվյալների բազայի տրամաբանական կառուցվածքը, գործընթացները և տեղեկատվական հոսքերը: Նրանք նախագծում են տվյալների մոդելներ և տվյալների բազաներ՝ տվյալների ձեռքբերմանը ծառայելու համար:

 

2521.3. տվյալների բազայի մշակող

 

1․ Տվյալների բազայի մշակողները ծրագրավորում, իրականացնում և համակարգում են համակարգչային տվյալների բազաների փոփոխությունները՝ հիմնվելով տվյալների բազայի կառավարման համակարգերի իրենց փորձի վրա:

 

2521.4. տվյալների բազայի ինտեգրատոր

 

1․ Տվյալների բազայի ինտեգրատորները իրականացնում են ինտեգրում տարբեր տվյալների բազաների միջև։ Նրանք պահպանվում են ինտեգրումը և ապահովում են համատեղելիությունը։

 

2521.5. Նախագծող՝ տվյալների շտեմարանի

 

1․ Տվյալների շտեմարանի նախագծողները պատասխանատու են տվյալների պահեստի համակարգերի պլանավորման, միացման, նախագծման, ժամանակացույցի կազմման և տեղակայման համար: Նրանք մշակում, վերահսկում և պահպանում են ETL-ի (դուրսբերում, փոխակերպում, վերբեռնում) գործընթացները, հաշվետվությունները և տվյալների պահեստի դիզայնը:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2522. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ

 

1․ Համակարգային ադմինիստրատորները մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի լավագույն արտադրողականությունն ու անվտանգությունը:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի, այդ թվում` համակարգչային ապարատային ապահովման, ծրագրային ապահովման համակարգերի, կիրառական ծրագրային ապահովման և դրանց փոխդասավորման աջակցումն ու կառավարումը.

բ) համակարգերի և ցանցերի փոխդասավորման բարելավման համար փոփոխությունների առաջարկումը, ինչպես նաև այդպիսի փոփոխությունների հետ կապված ապարատային և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջների որոշումը.

գ) ապարատային և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների կանխատեսումը.

դ) տվյալների պահուստավորումը և վթարների դեպքում վերականգնումը.

ե) համակարգչային համակարգերի և ցանցերի բնութագրերին հետևման, ինչպես նաև համակարգչային ցանցերի մուտքի և դրա օգտագործման համակարգման համար հիմնական բարձակների օգտագործումը:

3. Այս ստորին խմբին դասվող զբաղմունքների օրինակներ.

1) ադմինիստրատոր` ցանցային,

2) ադմինիստրատոր` համակարգային (համակարգիչների):

4. Այլ ստորին խմբերին դասվող որոշ հարակից զբաղմունքներ.

1) ադմինիստրատոր` տվյալների շտեմարանների- 2521,

2) վերլուծաբան` ցանցային- 2523,

3) ադմինիստրատոր` Վեբ-կայքերի- 3514,

4) Վեբ-վարպետ- 3514,

5) մասնագետ-տեխնիկ` Վեբ-կայքի- 3514:

 

2522.1. ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր

 

1․ ՏՀՏ համակարգի ադմինիստրատորները պատասխանատու են համակարգչային և ցանցային համակարգերի, սերվերների, աշխատանքային կայանների և օժանդակ սարքերի պահպանման, կազմաձևման և հուսալի շահագործման համար: Նրանք կարող են ձեռք բերել, տեղադրել կամ արդիականացնել համակարգչային բաղադրիչները և ծրագրակազմը, ավտոմատացնել սովորական առաջադրանքները, գրել համակարգչային ծրագրեր, անսարքություններ վերացնել, վերապատրաստել և վերահսկել անձնակազմին, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն: Նրանք ապահովում են համակարգի օպտիմալ ամբողջականություն, անվտանգություն, կրկնօրինակում և կատարում:

 

2522.1.1. ՏՀՏ ցանցի ադմինիստրատոր

 

1․ ՏՀՏ ցանցի ադմինիստրատորները ապահովում են հուսալի, անվտանգ և արդյունավետ տվյալների հաղորդակցության ցանցի աշխատանքը՝ ներառյալ լոկալ ցանցը (LAN), տարածաշրջանային ցանցը (WAN), ինտրանետը և ինտերնետը: Նրանք կատարում են ցանցային հասցեների նշանակում, միջանկյալ համակարգից միջանկյալ համակարգի հաղորդակարգ (Intermediate System to Intermediate System protocol - ISIS), «Ամենակարճ ճանապարհն առաջինը բացելու» հաղորդակարգ (Open Shortest Path First - OSPF), «Սահմանային դարպասի» հաղորդակարգ (Border Gateway Protocol - BGP) և այլ երթուղիչման հաղորդակարգերի կառավարում և կիրարկում, երթուղիչման աղյուսակի փոխդասավորումներ և որոշակի վավերացման կիրառումներ: Նրանք կատարում են սերվերների (ֆայլային սերվերներ, վիրտուալ մասնավոր ցանց (VPN), ուղեմուտներ, ներխուժման հայտնաբերման համակարգեր), սեղանի համակարգիչների, տպիչների, երթուղիչների, անջատիչների, հրապատերի, հեռախոսների, համացանցային հաղորդակցությունների հաղորդակարգ (Internet Protocol` IP), անհատական թվային օգնականների, սմարթֆոնների, ծրագրակազմերի տեղադրման, անվտանգության թարմացումների և ծածկագրերի սպասարկում և կառավարում, ինչպես նաև մեծ քանակությամբ լրացուցիչ տեխնոլոգիաների՝ թե՛ սարքավորումների, թե՛ ծրագրակազմերի ներառում:

 

2522.1.2. համակարգի կարգաբերող

 

1․ Համակարգի կարգաբերողները հարմարեցնում են համակարգչային համակարգը կազմակերպության և օգտատերերի կարիքներին: Նրանք կատարում են կարգաբերման գործողություններ և սկրիպտավորում և ապահովում են հաղորդակցությունը օգտատերերի հետ:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2523. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 

1․ Համակարգչային ցանցերի մասնագետները ցանցային ճարտարապետության և զարգացման բնագավառում իրականացնում են հետազոտություններ և վերլուծություններ, նախագծում, փորձարկում ու առաջարկում նոր ռազմավարություններ: Նրանք իրականացնում, կառավարում, աջակցում և փոխդասավորում են ցանցային սարքավորումները և ծրագրային ապահովումը, ինչպես նաև իրականացնում են մշտադիտարկում, անսարքությունների որոնում, դրանց վերացում և աշխատանքի օպտիմալացում:

2․ Նրանց պարտականությունները ներառում են.

ա) բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը, գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:

բ) ցանցերի օպտիմալ փոխդասավորության ու արտադրողականության ապահովման համար ցանցային ենթակառուցվածքի հետազոտումը, վերլուծումը, գնահատումը և մշտադիտարկումը.

գ) ցանցի և ինտեգրված սարքերի, ծրագրային ապահովման, հաղորդակցման և օպերացիոն համակարգերի աշխատանքի գնահատումը և դրա բարելավման համար առաջարկությունների մշակումը.

դ) ցանցերի աշխատանքի ժամանակ և վթարային իրավիճակներում աջակցելու համար, ինչպես նաև անսարքությունների որոնումների ու դրանց վերացման ժամանակ մասնագիտական հմտությունների կիրառումը.

ե) նոր ու թարմացրած ցանցերի, ծրագրային ապահովման տվյալների շտեմարանների հավելվածների, սերվերների և աշխատանքային կայանների տեղադրումը, փոխդասավորումը, փորձարկումը, տեխնիկական սպասարկումն ու կառավարումը.

զ) ցանցի գույքագրման նախապատրաստումը, ընթացակարգի իրականացնումը և փաստաթղթավորումը, վիճակի գրանցումը և ցանցի անսարքությունների վերացումը, ցանցում բարելավումների և ձևափոխումների կատարումը, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հրահանգների նախապատրաստումը.

է) ցանցի շարունակական ամբողջականության և օպտիմալ արտադրողականության ապահովման նպատակով ցանցի տրաֆիկի տեղեկատվության շարժի ու վիճակի, ծավալի և օգտագործման մշտադիտարկումը:

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչներ),

2) ցանցային վերլուծաբան:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքններ.

1) համակարգային վերլուծաբան - 2511,

2) ցանցային ադմինիստրատոր - 2522:

 

2523.1. ՏՀՏ հզորության ապահովման մասնագետ

 

1․ ՏՀՏ հզորության պլանավորողները ապահովում են, որ ՏՀՏ ծառայությունների և ՏՀՏ ենթակառուցվածքի հզորությունը կարողանա ապահովել ծառայությունների մակարդակի համաձայնեցված թիրախները ծախսարդյունավետ և ճիշտ ժամանակին: Նրանք նաև հաշվի են առնում բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ՏՀՏ ծառայության մատուցման համար, և պլանավորում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բիզնես պահանջները:

 

2523.2. ՏՀՏ ցանցի ճարտարագետ

 

1․ ՏՀՏ ցանցի ճարտարագետները նախագծում են ՏՀՏ ցանցի (սարքավորումներ, ենթակառուցվածք, հաղորդակցություն և սարքավորման բաղադրիչներ) տեղաբանությունը և կապակցվածությունը։

 

2523.3. ՏՀՏ ցանցի ինժեներ

 

1․ ՏՀՏ ցանցի ինժեներներն իրականացնում, սպասարկում և աջակցում են համակարգչային ցանցերին: Նրանք նաև կատարում են ցանցի մոդելավորում, վերլուծություն և պլանավորում: Նրանք կարող են նաև նախագծել ցանցի և համակարգչի անվտանգության միջոցառումներ: Նրանք կարող են ուսումնասիրել և առաջարկել ցանցի ու տվյալների փոխանցման ապարատային և ծրագրային ապահովում:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2529. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ

 

1․ Այս ստորին խմբում ներառված են տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները, որոնք դասակարգված չեն այլուր` 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառված են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների անվտանգության հարցերով մասնագետները:

2․ Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.

ա) պատահական կամ չարտոնված փոփոխումից, ոչնչացումից կամ հրապարակումից համակարգչային ֆայլերի անվտանգության ապահովման ուղղությամբ պլանների մշակումը, ինչպես նաև վթարային իրավիճակներում տվյալների մշակման համար կարիքների ապահովումը.

բ) անվտանգության համակարգի ապահովման և սերվերի ու ցանցի արդյունավետության բարձրացման համար օգտատերերին ուսուցանումը և նրանց իրազեկումը անվտանգության խնդիրների վերաբերյալ.

գ) օգտվողների հետ համակարգչային տվյալների հասանելիության, անվտանգության խախտումների և ծրագրային փոփոխությունների պահանջներին վերաբերող հարցերի քննարկումը.

դ) համակարգչային վիրուսներից պաշտպանության համակարգերի թարմացման ժամկետների որոշման նպատակով համակարգչային վիրուսների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների մշտադիտարկումը.

ե) նոր ծրագրային ապահովման, սխալների ուղղման կամ առանձին անձանց համար մուտքի կարգավիճակի փոփոխման համար համակարգչային անվտանգության փաստաթղթերում փոփոխությունների կատարումը.

զ) համակարգչային ֆայլերում մուտքագրված տեղեկատվության պաշտպանության նպատակով տվյալների ֆայլերի օգտագործման վերահսկումը և մուտքի կարգավորումը.

է) տվյալների մշակման համակարգի գործունեության և անվտանգության միջոցառումների պահպանումն ապահովելու համար անվտանգության ռիսկի գնահատումը և փորձարկումների անցկացումը.

ը) փոխանցվող գաղտնի տվյալները թաքցնելու և տեղեկատվության չարտոնված փոխանցումը թույլ չտալու համար տվյալների ծածկագրումը և հակահրդեհապատների տեղադրումը.

3․ Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) Դատամայնինգի (տվյալների արդյունահանման) մասնագետ,

2) մասնագետ- քրեագետ` թվային տեխնոլոգիաների,

3) մասնագետ` ՏՀՏ անվտանգության հարցերով:

 

2529.1. ՏՀՏ անվտանգության ղեկավար

 

1. ՏՀՏ անվտանգության ղեկավարները պաշտպանում են ընկերության և աշխատակիցների տեղեկատվությունը չարտոնված մուտքերից: Նրանք նաև սահմանում են տեղեկատվական համակարգերի անվտանգության քաղաքականությունը, կառավարում են անվտանգության համակարգերի տեղադրումը բոլոր տեղեկատվական համակարգերում և ապահովում տեղեկատվության հասանելիությունը:

 

2529.2. թվային դատաբժշկական փորձագետ

 

1. Թվային դատաբժշկական փորձագետները վերականգնում և վերլուծում են տեղեկատվությունը համակարգիչներից և տվյալների պահպանման այլ սարքերից: Նրանք դատաբժշկական մեթոդներով հետազոտում են թվային մեդիան, որը կարող է թաքցված, ծածկագրված կամ վնասված լինել՝ նպատակ ունենալով նույնականացնել, պահպանել, վերականգնել, վերլուծել և ներկայացնել փաստեր և կարծիքներ թվային տեղեկատվության վերաբերյալ։

 

2529.3. ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետ

 

1. Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետները խորհուրդ են տալիս և գտնում լուծումներ՝ ներկառուցված և փոխկապակցված համակարգերում տվյալների և ծրագրերի մուտքի վերահսկման համար: Նրանք օգնում են ապահովել ներկառուցված համակարգերով և միացված սարքերով ապրանքների անվտանգ աշխատանքը՝ պատասխանատու լինելով փոխկապակցված համակարգերի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար և համապատասխանաբար նախագծում, պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ: Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետներն օգնում են պաշտպանվել հարձակումներից՝ իրականացնելով պաշտպանական միջոցառումներ, որոնք կանխում են ներխուժումները և մուտքի խախտումները:

 

2529.4. էթիկական հաքեր

 

1. Էթիկական հաքերները կատարում են անվտանգության խոցելիության գնահատումներ և հարձակողական փորձարկումներ՝ համաձայն ոլորտում ընդունված մեթոդների և արձանագրությունների: Նրանք վերլուծում են համակարգերը հնարավոր խոցելիության համար, ինչը կարող է առաջանալ համակարգի ոչ պատշաճ կազմաձևումից, սարքաշարի կամ ծրագրաշարի թերություններից կամ գործառնական թուլությունից:

 

2529.5. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետ

 

1. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետները ուսումնասիրում, պլանավորում և մշակում են մոդելներ, քաղաքականություն, մեթոդներ, տեխնիկաներ և գործիքներ, որոնք բարելավում են կազմակերպության կիբերանվտանգությունը, կայունությունը և աղետներից վերականգնումը։

 

2529.6. ՏՀՏ անվտանգության կառավարիչ

 

1. ՏՀՏ անվտանգության կառավարիչները պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ՝ տեղեկատվությունը և տվյալները չարտոնված մուտքերից, դիտավորյալ հարձակումից, գողությունից և կոռուպցիայից պաշտպանելու համար։

 

2529.7. կիբերանվտանգության մասնագետ

 

1. Կիբերանվտանգության մասնագետները մոնիտորինգ են իրականացնում և գնահատում են կիբերանվտանգության համակարգերի վիճակը՝ վերլուծելով, գնահատելով և մեղմելով կիբերանվտանգությանը սպառնացող միջադեպերի ազդեցությունը։ Բացի այդ, նրանք հայտնաբերում են վնասակար դերակատարներին և կիբեր միջադեպերի հիմնական պատճառները։ Կազմակերպության միջադեպերի արձագանքման պլանի համաձայն, նրանք վերականգնում են համակարգերն ու գործընթացների գործառույթները՝ հավաքելով ապացույցներ և փաստաթղթավորելով կատարված գործողությունները։

 

2529.8. կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչ

 

1. Կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչները հայտնաբերում, վերլուծում, գնահատում, հաշվում և նվազեցնում են համակարգերի, ծառայությունների և այլ ՏՀՏ ենթակառուցվածքների կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը: Նրանք կառավարում են այս ասպեկտները՝ պլանավորելով ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև կիրառելով, զեկուցելով, գնահատելով, հաղորդակցելով և վերացնելով դրանք: Նրանք հաստատում են կազմակերպության ռիսկերի կառավարման ռազմավարությունը և ապահովում, որ ռիսկերը մնան ընդունելի մակարդակի վրա կազմակերպության համար՝ ընտրելով նվազեցման գործողություններ և հսկողություններ:

 

2529.9. գիտելիքի ճարտարագետ

 

1. Գիտելիքի ճարտարագետները ներառում են կառուցվածքային գիտելիքները համակարգչային համակարգերի մեջ (գիտելիքների բազաներ)՝ բարդ խնդիրների լուծման համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ։ Նրանք նաև պատասխանատու են գիտելիքների հավաքագրման կամ ստացման համար տեղեկատվական աղբյուրներից, այդ գիտելիքների պահպանման և դրանք կազմակերպությանը կամ օգտատերերին հասանելի դարձնելու համար։ Այս նպատակով նրանք տեղեկացված են գիտելիքների ներկայացման և պահպանման տեխնիկաներից (կանոններ, շրջանակներ, սեմանտիկ ցանցեր, օնտոլոգիաներ) և օգտագործում են գիտելիքների հանման տեխնիկաներ և գործիքներ։ Նրանք կարող են նախագծել և կառուցել այս գիտելիքները օգտագործող փորձագիտական կամ արհեստական բանականության համակարգեր։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական: