Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2022
Принят
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Дата принятия
01.06.2022
Подписан
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Дата подписания
01.06.2022
Дата вступления в силу
14.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

01 հունիսի 2022 թ.
ք. Երևան

N 10-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՓԱՐՏ-Մ-Ի ՄԱՍԻՆ» ԹԻՎ 177-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-145-Ի ՄԱՍԻՆ» ԹԻՎ 180-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 05.05.23 N 3-Ն)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 1.1-ին մասի 9-րդ կետով և 4-րդ մասի 3-րդ կետով, «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի պահանջներով՝

(նախաբանը լրաց. 05.05.23 N 3-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը`

1) Փարտ-Մ (Part-M)` համաձայն N 1 հավելվածի.

2) Փարտ-145 (Part-145)` համաձայն N 2 հավելվածի․

3) Փարտ-66 (Part-66)` համաձայն N 3 հավելվածի.

4) Փարտ-147 (Part-147)` համաձայն N 4 հավելվածի.

5) Փարտ-ՔԱՄՕ (Part-CAMO)` համաձայն N 5 հավելվածի.

6) Փարտ-ԷՄԷԼ/ՔԱՕ (Part-ML/CAO)` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 05.05.23 N 3-Ն, 30.01.25 N 06-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ-ի մասին» թիվ 177-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145-ի մասին» թիվ 180-Ն հրամանները:

3. Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:

3.1. Սահմանել, որ օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-Մ) և օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման, օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք։

(3.1-ին կետը լրաց. 19.12.24 N 16-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 1

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-Մ (PART-M)

(հավելվածը խմբ. 05.05.23 N 3-Ն, 30.01.25 N 06-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 2

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-145 (PART-145)

(հավելվածը խմբ. 05.05.23 N 3-Ն, 30.01.25 N 06-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 3

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-66 (PART-66)

(հավելվածը լրաց. 30.01.25 N 06-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 4

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-147 (PART-147)

(հավելվածը լրաց. 30.01.25 N 06-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 5

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-ՔԱՄՕ (PART-CAMO)

(հավելվածը լրաց. 30.01.25 N 06-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 6

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-ԷՄԷԼ/ՔԱՕ (PART-ML/CAO)

(հավելվածը լրաց. 30.01.25 N 06-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2022 թվական: