ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենքները ու որոշումներն ընդունում է լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեկ երրորդով, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և նրա մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքները` լիազորությունները ճանաչված պատգամավորների ձայների երկու երրորդով, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» և «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|