Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.02.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.02.2025
Дата вступления в силу
02.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» փետրվար 2025 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵԳԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հաստատել վեգի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

11.02.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«11» փետրվար 2025 թվականի

N 17-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՎԵԳԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S92.1

Վեգի կոտրվածք

Astragalus (վեգ, talus)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Սուր ընթացքով

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, բժշկական հաստատության ընդունարանի հերթապահ բժիշկ, ԱԱՊ հաստատության բժիշկ (ընտանեկան բժիշկ, թերապևտ)

8)

Գանգատներ

Ցավ, հնարավոր է հոդում դեֆորմացիա, ֆունկցիայի խանգարում, այտուց, զգացողության խանգարումներ

9)

Անամնեզ

1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, սպորտային, արտադրական, ճանապարհատրանսպորտային պատահար, կատոտրավմա, հրազենային վնասվածք):

2. Մինչհիվանդանոցային օգնություն:

3. Նախկինում տարած հիվանդություններ՝ ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդությունների առկայություն:

4. Դեղորայքային ալերգիաներ:

5. Ալկոհոլի չարաշահում:

6. Ծխել։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մանրակրկիտ զննում, որը սկսվում է վնասված հատվածը համեմատելով առողջ հատվածի հետ։ Այնուհետև զննվում են ոտնաթաթի մանր ոսկրերը, ծնկան հոդը` բացառելու համար այլ սեգմենտներում հնարավոր կոտրվածքները։

Տեսանելի գնահատվում է մաշկային ծածկույթը, արյունազեղումների և այտուցների առկայությունը, որից հետո կատարվում է վնասված հատվածների պալպացիա (շոշափում), գնահատվում է առկա ցավային համախտանիշը։

Այնուհետև ստուգվում է ակտիվ և պասիվ շարժումների ծավալը վերջույթներում։ Ստուգվում է ոսկրային կրեպիտացիայի (ճարճատյուն) և ախտաբանական շարժունության առկայությունը վնասված հատվածում։ Գնահատվում է ծայրամասային զգացողությունը և պուլսացիան վերջույթներում։

Այլ օրգան համակարգեր․ ընդհանուր վիճակի գնահատում, մաշկ` գունատություն, ցանավորում, սիրտանոթային համակարգ, ծայրամասային պուլսացիա, շնչառական համակարգ, աղեստամոքսային համակարգ, միզային համակարգ, կենտրոնական նյարդային համակարգ։

11)

Հոսպիտալացման ցուցում

1. Բացարձակ ցուցումներ

1) Նյարդանոթային խրձի վնասումներ.

2) Ակտիվ արյունահոսություն.

3) Հոդախախտով կոտրվածքի առկայություն.

4) Կոմպարտմենտ համախտանիշ` միջփակեղային համախտանիշ.

5) Բաց կոտրվածքներ (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, IIIb, IIIc):

2. Հարաբերական ցուցումներ

1) Տեղաշարժով կոտրվածքներ.

2) Բաց կոտրվածքներ առանց նյարդանոթային խրձի վնասման (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson I)։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքաբան-օրթոպեդ

1

1

2)

Անոթային վիրաբույժ

1

1

3)

Սրտաբան

1

1

4)

Պլաստիկ վիրաբույժ

0.05

-

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Բորբոքային փոփոխությունների հայտնաբերում, հեմոգլոբինի մակարդակի գնահատում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), միզանյութ, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց)

1

1

Այլ օրգան-համակարգերի գնահատում, hնարավոր շեղումների հայտնաբերում

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բորբոքային փոփոխությունների հայտնաբերում, միզային համակարգի գնահատում

4)

Առկա չէ

Արյան խումբ և ռեզուս գործոն

1

1

Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում

5)

Առկա չէ

Ընդհանուր կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում

6)

Առկա չէ

Արյան շճաբանական հետազոտություն

1

1

Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Վնասված հատվածի ռենտգենաբանական հետազոտություն` առաջահետին և կողմնային դիրքերով

1

1

Ախտորոշման ճշտում

Վնասվածք ստանալուց վեց շաբաթ անց ռենտգեն հսկողություն`լավացման դինամիկան գնահատելու համար

8)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Ռենտգենաբանական հետազոտության իրականացումկասկածելի կոտրվածքների և ներհոդային կոտրվածքների առկայության դեպքում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Կետոպրոֆեն 100մգ

Կետոպրոֆեն 100մգ

դեղահատեր

1

 

 

 

100-150մգ օրական

700մգ

7օր

Դեքսկետոպրոֆեն 25մգ

Դեքսկետոպրոֆեն 25մգ

150մգ օրական

800մգ

Պարացետամոլ

Պարացետամոլ

1500մգ օրական

10500մգ

2)

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ

դեղապատիճներ

0.9

200-400մգ օրական

400մգ

2 օր

3)

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

սրվակներ

1

2000մգ

2000մգ

1օր

4)

Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ;

Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ;

ներարակիչներ

1

40մգ

2800մգ

7օր

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) հակաբակտերիալ դեղերի ընտրությունը կատարվում է հեռացված թարախի մանրէաբանական քննության պատասխանի առկայության դեպքում.

2) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

3) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջամտություններ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վերջույթի անշարժացում (գիպսավորում`լոնգետ, կոշտ բեկալալ, երկար ճտքակոշիկ` բեկալալ)

0.8

0.1

2)

Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` արտաօջախային ֆիքսման ապարատով

0.4

0.2

3)

Ոսկրաբեկորային բաց կամ փակ համադրում և ներքին ֆիքսացիա

0.9

0.4

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջամտությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

11. Վեգոսկրի կոտրվածքին վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23988

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում։ Մայր Տ․ Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան