ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» փետրվար 2025 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ՝
1․ Հաստատել եղունգների հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.02.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «11» փետրվար 2025 թվականի N 18-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L60 |
Եղունգների հիվանդություններ, բացառությամբ՝ գնդասեղանման եղունգների (R68.3) օնիխիայի և պարօնիխիայի (L03.0) |
2) |
L60.0 |
Ներաճող եղունգ |
3) |
L60.1 |
Օնիխոլիզ |
4) |
L60.2 |
Օնիխոգրիֆոզ |
5) |
L60.3 |
Օնիխոդիստրոֆիա |
6) |
L60.5 |
Դեղին եղունգի համախտանիշ |
7) |
L60.8 |
Եղունգների այլ հիվանդություններ |
8) |
L60.9 |
Եղունգների հիվանդություններ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, մանկաբույժ, վիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Եղունգների գույնի, ձևի փոփոխություն, ցավ. |
9) |
Անամնեզ |
Նեղ կոշիկների կրում, տրավմատիզացիա, թերսնուցում, խրոնիկական մաշկային հիվանդությունների առկայություն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Եղունգների գույնի փոփոխություն, անհարթ մակերես, գծավորվածություն, հաստացում, դեֆորմացիա, շերտավորում, շրջակա հյուսվածքի բորբոքում, այտուց, կարմրություն: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Երկրորդային վարակի զարգացում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
2) |
Մանկաբույժ |
0,2 |
0,2 |
3) |
Ընտանեկան բժիշկ |
0,1 |
0,1 |
4) |
Վիրաբույժ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Սնկաբանական հետազոտություն (KOH-ով թեստ) |
1 |
1 |
Սնկի միցելների, «խաղողի ողկույզ» հիշեցնող սպորների հայտնաբերում |
5․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Կիրառելի չէ |
7․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիռարելի չէ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/overview-of-nail-disorders?search=nail%20disorders&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|