Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.02.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.02.2025
Дата вступления в силу
02.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«11» փետրվար 2025 թ.

N 18-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

 Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել եղունգների հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

11.02.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«11» փետրվար 2025 թվականի

N 18-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L60

Եղունգների հիվանդություններ, բացառությամբ՝

գնդասեղանման եղունգների (R68.3)

օնիխիայի և պարօնիխիայի (L03.0)

2)

L60.0

Ներաճող եղունգ

3)

L60.1

Օնիխոլիզ

4)

L60.2

Օնիխոգրիֆոզ

5)

L60.3

Օնիխոդիստրոֆիա

6)

L60.5

Դեղին եղունգի համախտանիշ

7)

L60.8

Եղունգների այլ հիվանդություններ

8)

L60.9

Եղունգների հիվանդություններ` չճշտված

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, մանկաբույժ, վիրաբույժ

8)

Գանգատներ

Եղունգների գույնի, ձևի փոփոխություն, ցավ.

9)

Անամնեզ

Նեղ կոշիկների կրում, տրավմատիզացիա, թերսնուցում, խրոնիկական մաշկային հիվանդությունների առկայություն։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Եղունգների գույնի փոփոխություն, անհարթ մակերես, գծավորվածություն, հաստացում, դեֆորմացիա, շերտավորում, շրջակա հյուսվածքի բորբոքում, այտուց, կարմրություն:

11)

Հոսպիտալացման ցուցում

Երկրորդային վարակի զարգացում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

1

2)

Մանկաբույժ

0,2

0,2

3)

Ընտանեկան բժիշկ

0,1

0,1

4)

Վիրաբույժ

0,1

0,1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

3)

Առկա չէ

Սնկաբանական հետազոտություն (KOH-ով թեստ)

1

1

Սնկի միցելների, «խաղողի ողկույզ» հիշեցնող սպորների հայտնաբերում

 

5․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

/ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կիրառելի չէ

 

7․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիռարելի չէ

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/overview-of-nail-disorders?search=nail%20disorders&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական: