ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ընդունել որպես հիմք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողի երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ |
Բ. Արարքցյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ
Ես` (անուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ`
անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս,
ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին,
անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Երդվում եմ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|