Գլխավոր տեղեկություն
Номер
N Ն-0500-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.579
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
27.12.1991
Подписан
Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
27.12.1991
Дата вступления в силу
27.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Ընդունել որպես հիմք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողի երդման տեքստը:

 

 

     Հայաստանի Հանրապետության Գերագույն
                  խորհրդի նախագահ
Բ. Արարքցյան


27 դեկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0500-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ


 

Ես` (անուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ`

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդվում եմ: