Գլխավոր տեղեկություն
Номер
N 1724-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
26.12.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
26.12.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«26» դեկտեմբերի 2024 թ.

N 1724-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 299-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 1430-Ն հրամանի 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 299-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 19-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

19. Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ

 

1%

 
»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

12/26/2024

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: